Գ­ևորգ Գի­լան­ց

­Հե­ռա­վոր 2001-ին ես դեռևս Գ­ևորգ Գի­լան­ցը չէի, Ռու­դիկն էի, որ ա­ռա­ջին քայ­լերն էր ա­նում, թեև ա­ռա­ջին քայ­լե­րի հա­մար բա­վա­կան տա­րի­քով էի։ Սր­տա­կից ըն­կե­րու­հիս էլ Մի­լա­դան էր (ի­մա­ցող­նե­րը կի­մա­նան, չի­մա­ցող­նե­րին բա­ցատ­րե­լու կա­րիք, կար­ծում եմ, չի լի­նի)։ Նա տուն էր վե­րա­դառ­նում 2001-ի սեպ­տեմ­բե­րի 11-ի գի­շե­րը։ Մի­լա­յին օ­դա­նա­վա­կա­յան տա­նե­լուց հե­տո գի­շեր­վա կե­սին նո­րից վե­րա­դար­ձա Եր­ևան, քա­նի որ Ար­մա­վիր հաս­նե­լու տար­բե­րակ չկար։ 2001-ի 1700-ամ­յա­կի տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րի գա­գաթ­նա­կետն էր։ Ընդ­հան­րա­պես ամ­բողջ տա­րին էր 1700-ով լցված, բայց այդ օ­րե­րին…
Ամ­բողջ գի­շեր թա­փա­ռե­ցի, ու երբ քա­ղաքն ար­դեն արթ­նա­ցել էր, հա­սա քե­ռուս տուն, որ մի քիչ քնեմ, բայց քնե­լու փո­խա­րեն նստե­ցի ու ներսս կու­տակ­վա­ծը, հա­մեմ­ված գի­շե­րաշր­ջի­կութ­յան թարմ տպա­վո­րու­թու­նե­րով, հանձ­նե­ցի թղթին։ Հե­տո մա­քուր ար­տագ­րած «REQUIEM»-ը ձե­ռիս գնա­ցի Կա­րի­նեի մոտ։ Կար­դաց։ Հե­տո նա­յեց դեմ­քիս ու ա­սաց. «­Լավ կա­նես՝ շուտ տուն հաս­նես, թե չէ էդ ա­թո­ռի վրա էլ կքնես»։
Եր­թու­ղա­յի­նի մեջ վա­րոր­դը ռա­դիո միաց­րեց. սեպ­տեմ­բե­րի 11-ի ա­հա­բեկ­չութ­յունն ըն­թաց­քի մեջ էր, աշ­խար­հը քա­րա­ցած, ու­շիու­շով հետ­ևում էր դեպ­քե­րի ըն­թաց­քին, իսկ ես ան­տար­բեր էի այդ ա­մե­նի հան­դեպ։ Չ­գի­տեմ՝ հոգ­նութ­յու­նից էր, թե անք­նութ­յու­նից, բայց իմ նե­րաշ­խար­հում խո­շոր «երկ­րա­շարժ» էր՝ կապ­ված իմ կյան­քում Մի­լա­դա­յի հայտն­վե­լու և­ ան­հայ­տա­նա­լու հետ։
«Գ­րա­կան թեր­թի» հեր­թա­կան հա­մա­րում «REQUIEM»-ի հայտն­վե­լու հա­ջորդ օ­րը մտա Կա­րի­նեի մոտ։ Նա նա­յեց ինձ ու ա­սաց. «Շտապ չքվիր շեն­քից։ Ար­ձա­գան­քը շատ ու­ժեղ է։ Զան­գող­նե­րի կեսն ա­սում է՝ «­Ցավդ տա­նեմ, ապ­րե՛ս», մյուս կե­սը՝ «­Սա ի՞նչ խայ­տա­ռա­կութ­յուն է, ո՞նց կա­րե­լի է…»։ Աշչ­յա­նին էլ են ցույց տվել հա­մա­րը, կա­տա­ղել է, ե­կել, կպել է Լ­ևո­նին։ Լ­ևոնն էլ ինձ զան­գեց… Քեզ որ տե­սավ, լավ չի լի­նի։ Թող մի քիչ կրքե­րը հանգս­տա­նան, նոր կեր­ևաս,- հե­տո տե­սավ ապ­շած դեմքս ու շա­րու­նա­կեց,- դե, բնա­կա­նա­բար, չէր գա­լու գրիչդ խլեր, ուղ­ղա­կի Աշչ­յա­նը խոս­տա­ցել է մի քա­նի ե­րի­տա­սարդ գրող­նե­րի ա­ռա­ջին գրքե­րը հո­վա­նա­վո­րել, դու էլ այդ շար­քում ես… Էն­պես որ՝ չքվիր, հի­մա գա­լու են վերև։ Թող կրքե­րը հան­դարտ­վեն»:
Կա­րի­նեի խորհր­դին հետևելն այն­քան էլ հեշտ չէր (ԳՄ-ում ու «­Գա­րու­նում» չեր­ևալ, մինչև կրքե­րը հան­դարտ­վեն)։ Դ­րութ­յու­նը դարձ­յալ Ե­սա­յան Հա­կոբն էր փրկում՝ շախ­մա­տով, պոե­զիա­յի մա­սին զրույց­նե­րով, գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի մա­սին հու­շե­րով, Հ­րաչ­յա Սա­րու­խա­նի ու Շեր­մա­զան­յան Վա­նու­շի մա­սին պատ­մե­լով (նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում էին սո­վո­րել), մեկ-մեկ խմե­լու տա­նե­լով, ո­րոն­ցից մի քա­նիսն ա­վարտ­վե­ցին իմ սար­քած կռվով…
Վեր­ջա­պես հեղ­ձուկն այն­պես բռնեց կո­կորդս, որ հաս­տատ ո­րո­շում կա­յաց­րած՝ գնա­ցի Կա­րի­նեի մոտ։ Սամ­վել Մկրտչ­յա­նի հետ քննար­կում էին թեր­թի ինչ-որ ման­րա­մաս­ներ («Գ­րա­կան թերթն» այդ ժա­մա­նակ Սամ­վելն էր է­ջադ­րում)։ Կա­րի­նեն ինձ ու Սամ­վե­լին ծա­նո­թաց­նե­լիս ա­սաց՝ «REQUIEM»-ի հե­ղի­նակն է։ Սա­մվե­լը դուրս գա­լիս ա­սաց. «Ապ, ա­րի իմ սեն­յակ, մի քիչ խո­սենք, կգնաս»։ Կա­րի­նեին ա­սա­ցի.
– Վեր­ջին խնդրանքս. տրիո­լետ­նե­րի բո­լո­րապ­սակ եմ բե­րել, ինձ պետք է գա­լու։
– Ին­չո՞ւ վեր­ջի­նը,- ա­սաց չա­րաճ­ճի հեգ­նան­քով,- պատ­րաստ­վում ես ինք­նաս­պան լի­նե՞լ։
– Չէ, գնում եմ Մոսկ­վա, Գոր­կու ան­վան ինս­տի­տուտ։ ԳԹ-ի հրա­պա­րա­կու­մը հաս­տատ պետք է գա­լու։
– Բայց լավ բան ես մտա­ծել։ Էն­տե­ղից գա­լու պա­րա­գա­յում «թուրդ» հա­տու է լի­նե­լու։ Բայց դեռ պի­տի նա­յել՝ տպե­լու բա՞ն է, որ…
– Տ­րիո­լետ­նե­րի բո­լո­րապ­սակ է։
– Սո­նետ­նե­րի պսակ շատ կա, բայց տրիո­լետ­նե­րի պսա­կի մա­սին չեմ էլ լսել։
– Էդ մե­նակ իմ հու­նարն է։
– Կ­յան­քում դու հա­մեստ մարդ ես, բայց էս պա­րա­գա­յում՝ պա-պա-պա-պա…
– Դե, ու­րեմն, ա­սա՝ մի գրող, որ դա­սա­կան տրիո­լե­տի կա­նոն­նե­րով կա­րո­ղա­ցել է պսակ կա­ռու­ցել, հետն էլ այն­պես ա­նել, որ պսա­կը շրջա­նաձև փակ­վի։
– Դե լավ, մի պար­ծե­նա, ե­թե շին­ծու ե­ղավ, ո­ճը պա­հե­լու խա­թեր ա­սե­լի­քը բա­ցա­կա­յեց, չեմ տպե­լու։
– Կամ­քը քոնն է,- ա­սա­ցի ու հրա­ժեշտ տա­լով՝ դուրս ե­կա։
Գ­նա­ցի ու­ղիղ Սամ­վե­լի սեն­յակ։ Այս ան­գամ էլ ըն­դա­մե­նը հինգ րո­պե պա­հանջ­վեց հաս­կա­նա­լու հա­մար, որ մենք հա­զար տար­վա ըն­կեր­ներ ենք, թեև հինգ րո­պե ա­ռաջ էինք ծա­նո­թա­ցել։ Մի-մի բա­ժակ ա­րե­ցինք…
«Գ­րա­կան թեր­թի» հա­ջորդ հա­մա­րում տրիո­լետ­նե­րի բո­լո­րա­պսա­կը լույս տե­սավ։ Մինչև հի­մա էլ չգի­տեմ. իս­կա­պե՞ս դուրն ե­կել էր, թե՞ ինձ պետք գա­լու հա­մար էր դրել, բայց Սամ­վե­լի ձևա­վոր­մամբ այդ պսա­կը մի բան ար­ժեր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։