Ար­տակ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Գ­րա­կան թեր­թը» տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ գրող­նե­րիս հա­մար ոչ միայն հա­ճե­լի զրու­ցա­կից է ե­ղել, այլև ու­սու­ցիչ՝ բա­ռի ա­մե­նա­լայն ի­մաս­տով: Ս­տեղ­ծա­գոր­ծա­կան բերկ­րան­քի յու­րօ­րի­նակ զգա­ցում ենք ապ­րել բո­լո­րիս սի­րե­լի «Գ­րա­կան թեր­թում» յու­րա­քանչ­յուր հրա­պա­րակ­ման ա­ռի­թով:
Իմ գրա­կան կյան­քում հի­շար­ժան են ե­ղել հայ-ի­րա­նա­կան բա­րե­կա­մութ­յա­նը նվիր­ված «­Նով­րու­զի ծա­ղիկ» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի շար­քի, ա­ռա­ջին՝ «­Քաղց­րաբ­լիթ­նե­րը» պատմ­ված­քի, գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան ա­ռա­ջին թարգ­մա­նութ­յան՝ Պաու­լո Կոել­յո­յի «Ալ­քի­մի­կո­սը» վի­պա­կից հատ­վա­ծի հրա­պա­րա­կում­նե­րը: Սա­կայն այն, ինչ կա­տար­վեց ադր­բե­ջան­ցի հու­մա­նիստ-գրող Աք­րամ Այ­լիս­լիի «­Քա­րե ե­րազ­ներ» վեպ-ռեք­վիե­մի հրա­պա­րակ­ման օ­րե­րին, ա­մե­նաար­ժա­նա­հի­շա­տակն է իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում:
­Նախ ա­սեմ, որ վե­պը թարգ­մա­նե­լիս անն­կա­րագ­րե­լի հու­զիչ պա­հեր էի ապ­րում՝ կար­դա­լով իմ հայ­րե­նա­կից, ծնուն­դով ա­գու­լիս­ցի գրո­ղի ան­կեղծ տո­ղե­րը, եր­բեմն ան­գամ ար­տաս­վում էի: Մ­տա­ծում էի՝ մի՞­թե ադր­բե­ջան­ցին կա­րող է այս­պես հաս­կա­նալ հա­յի հայ­րե­նազրկ­ման ցա­վը, ո­րոշ տե­ղեր ան­գամ զգում էի, որ հե­ղի­նա­կը «­Գո­լոս Ար­մե­նիի» թեր­թում հա­վա­նա­բար ռու­սե­րե­նով կար­դա­ցել է Նա­խիջ­ևա­նին, Ա­գու­լի­սին, Լու­սիկ Ա­գու­լե­ցուն նվիր­ված իմ էս­սե­նե­րը և տպա­վոր­վել դրան­ցից:
Ի­մա­նա­լով, որ շա­տերն են սկսել թարգ­մա­նել վե­պը, մի հատ­ված ու­ղար­կե­ցի «Գ­րա­կան թեր­թին»: Նույն օ­րը, ուշ ե­րե­կո­յան, անս­պա­սե­լի զան­գեց գլխա­վոր խմբա­գիր Կա­րի­նե Խո­դիկ­յա­նը. «Ար­տա՛կ ջան, էս ինչ ես ա­րել, ա­հա­վոր հուզ­վե­ցի…»: «Ես չեմ ա­րել, Կա­րի­նե՛ ջան, Այ­լիս­լին է ա­րել…»,- փոր­ձե­ցի կա­տա­կել ես:
Հա­ջորդ օ­րը թեր­թում տպագր­ված հատ­վա­ծի կա­պակ­ցութ­յամբ բազ­մա­թիվ ար­ձա­գանք­ներ ե­ղան: Իմ վա­ղե­մի բա­րե­կամ և­ ու­սու­ցիչ Մար­գո Ղու­կաս­յա­նը զան­գա­հա­րեց. «Ա՛յ տղա, սա իս­կա­պե՞ս Այ­լիս­լին է գրել, ոնց որ դու գրած լի­նես»: Իսկ հա­ջորդ օ­րը ՀԳՄ նա­խա­գահ Լ­ևոն Ա­նան­յա­նը հե­ռուս­տա­տե­սա­յին ե­լույ­թում խո­սեց նա­խա­պատ­վութ­յու­նը իմ թարգ­մա­նութ­յա­նը տա­լու մա­սին՝ որ­պես նա­խիջ­ևան­յան մի­ջա­վայ­րում ծնված և մե­ծա­ցած թարգ­ման­չի: Այս ա­մենն ա­վե­լի ոգ­ևո­րեց ինձ և, մի կողմ թող­նե­լով հուզ­մունքս, նա­խօ­րոք ծրագր­ված քա­ռա­սուն օր­վա փո­խա­րեն մեկ ամ­սում ա­վար­տե­ցի թարգ­մա­նութ­յու­նը:
Գր­քի նա­խա­բա­նը գրեց Լ­ևոն Ա­նան­յա­նի որ­դին՝ ար­ևե­լա­գետ Ա­րամ Ա­նան­յա­նը, տպագ­րութ­յու­նը ի­րա­կա­նաց­րեց «Գ­րա­բեր» հրա­տա­րակ­չութ­յու­նը՝ Սեյ­րա­նու­հի Գե­ղամ­յա­նի խմբագ­րութ­յամբ:
Ա­հա այս­պի­սի հու­զիչ և­ ան­մո­ռաց հրա­պա­րա­կում, ո­րից զար­մա­նա­լիո­րեն ան­ցել է գրե­թե մի ամ­բողջ տաս­նամ­յակ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։