Հով­հան­նես Ե­րան­յա­նի «Ա­պո­կա­լիպ­սի­սի հրեշ­տակ­նե­րը» ժո­ղո­վա­ծուն / ­Վա­լե­րի ՓԻԼՈՅԱՆ

Ապոկալիպսիսի-հրեշտակները-01

Հ­րա­տա­րակ­վել է Հով­հան­նես Ե­րան­յա­նի «Ա­պո­կա­լիպ­սի­սի հրեշ­տակ­նե­րը» գիր­քը, որ հա­վաս­տում է հե­ղի­նա­կի շա­րու­նա­կա­կան ներ­կա­յութ­յու­նը մեր այ­սօր­վա գրա­կա­նութ­յան մեջ: Ըն­թեր­ցո­ղին ուղղ­ված ծա­նու­ցում-հանձ­նա­րա­րա­կա­նը հու­շում է, թե «պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն ո­րո­շա­կի վի­պա­կա­նութ­յուն ու­նի, վեպ է հու­շում» (2), սա­կայն ե­թե այս ձևա­կեր­պու­մը տե­ղին էր «­Մար­դա­հա­մար» ժո­ղո­վա­ծո­ւի դեպ­քում, երբ կար թե­մա՝ գնա­ցող­ներն ու մնա­ցող­նե­րը, քոչ­վոր ու նստակ­յաց հայ մար­դիկ, ա­պա այս ան­գամ չկա այդ­պի­սի գե­րա­կա թե­մա. այս դեպ­քում այդ­պի­սին թերևս պատ­կե­րաց­նում են տաք­սին ու տաք­սու վա­րոր­դին: Սա­կայն նրանք մի­ջոց են՝ պա­տումն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, այլ ոչ թե նպա­տակ կամ թե­մա: Պետ­րո­նիու­սի «­Սա­տի­րի­կո­նի» կեր­պար­ներն ի­րենց պատ­մութ­յուն­նե­րը պատ­մում են նա­վով ճամ­փոր­դե­լիս, և նա­վը չի դառ­նում պատ­կեր­ման ա­ռար­կա ու նպա­տակ, Բո­կաչ­չո­յի «­Դե­կա­մե­րո­նի» նյու­թը վե­պի կեր­պար­նե­րի մե­կու­սա­ցած տա­րած­քը չէ, և Ս­թեն­լի Կուբ­րի­կի «­Մարս­յան ո­դի­սա­կան. 2001 թվա­կան» ֆիլ­մի ա­սե­լի­քը տիե­զեր­քում թա­փա­ռող տիե­զե­րա­նա­վը չէ: Ս­րանք մի­ջոց են՝ պա­տումն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Տաք­սին և տաք­սու վա­րոր­դը տա­րա­կերպ ու տա­րաբ­նույթ են ներ­կա­յա­նում պատմ­վածք­նե­րում: Կա­րոն, որ ճա­նա­պար­հին պատ­մում է իր հո­րի­նած դե­տեկ­տիվ պատ­մութ­յու­նը՝ ա­սես փոր­ձար­կե­լով ու հղկե­լով այն («­Բա­նա­վո­րը»), տղա­մարդ-կին կա­պի սկզբնա­վո­րումն ու ա­վար­տը կա՝ կապ­ված տաք­սու վա­րոր­դի դե­րա­կա­տա­րութ­յան հետ («­Վար­չա­պե­տի ազ­գա­կա­նը»), ժա­մա­նա­կի ընդգծ­ված ու սրված զգա­ցո­ղութ­յու­նը, որ տեղ է գտել «­Դե­րա­սա­նը», «Ե­րեք ա­միս անց» պատմ­վածք­նե­րում, կամ ինչ­պես է տաք­սիս­տի ար­հես­տը փո­խում մարդ­կա­յին ճա­կա­տա­գի­րը. նախ­կին ու­սա­նող, զին­վոր, հի­մա՝ վա­րորդ, որ ընտր­վել է շա­տե­րից՝ հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կադր­մամբ («­Թա­վիշ և ջազ»), հոգ­ևո­րա­կան, որ վա­րոր­դութ­յուն է ա­նում՝ պատ­վի­րա­նի և մեղ­քի միջև հա­կա­սութ­յան մեջ հայտն­վե­լով. ինք­նաս­պա­նութ­յու­նը մեր­ժող հոգ­ևո­րա­կա­նը վե­րե­լակ է մտնում՝ տա­նիք բարձ­րա­նա­լու («Մ­յուս Մա­րիա­մը»)… Պատմ­վածք­նե­րը սյու­ժե­տա­յին փոր­ձար­կում­ներ են՝ մի դեպ­քում երկ­վոր­յակ­նե­րի (­Կար­մեն և քույր), այլ դեպ­քում՝ ազ­գա­կան­նե­րի՝ վար­չա­պե­տի ազ­գա­կան և­ այլ ազ­գա­կան… Պատմ­վածք­նե­րի ա­վարտ­նե­րը երկ­բա­յա­կան լու­ծում­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս՝ գոր­ծե­րը մեր­ձեց­նե­լով նո­րա­վե­պի ժան­րի բնու­թագ­րում­նե­րին… Ժո­ղո­վա­ծո­ւի մեջ նե­րառ­ված են թվով ի­նը պատմ­վածք, սա­կայն թերևս սրան­ցից յու­րա­քանչ­յու­րը տար­բեր է իր ա­սե­լի­քով և­ ար­ժե­քայ­նութ­յամբ: Ա­ռանձ­նա­նում է «­Մա­ռա­խու­ղը» պատմ­վածքն իր կա­ռույ­ցով, որ նե­րա­ռում է մեղք, ա­պաշ­խա­րանք, նոր սկիզբ բա­ղադ­րիչ­նե­րը: «­Մա­ռա­խուղն ար­դեն մեկ շա­բաթ տի­րում էր քա­ղա­քին: <…> Եր­վանդն ար­դեն ե­րեք օր հե­տաձ­գում էր ա­վան­դա­կան, ա­մե­նամ­յա այ­ցը: Տասն­մեկ տար­վա մեջ ա­ռա­ջին ան­գամ էր, որ սիրտ չա­րեց տնից դուրս գալ, մտա­ծեց՝ մեկ օր շուտ կամ ուշ, ծնող­նե­րի հո­գի­նե­րը չեն նե­ղա­նա» (107): Եր­րորդ օ­րը վեր­ջա­պես ո­րո­շում է գնալ գե­րեզ­մա­նոց, սա­կայն փո­ղո­ցում շար­ժում չկա. «­Վեր­ջա­պես մա­ռա­խու­ղի մեջ շարժ­վող եր­կու մար­դու ուր­վա­գիծ տե­սավ: Ա­րա­գաց­րեց քայ­լե­րը: Չէր հաս­կա­նում, թե ին­չու ու­զեց նրանց հաս­նել և տես­նել դեմ­քե­րը: Հե­ռա­վոր մի նմա­նութ­յուն էր զգում նրանց և ծա­նոթ իմպ­րե­սիո­նիս­տա­կան նկա­րի կեր­պար­նե­րի միջև: Երբ մի քիչ մո­տե­ցավ, հաս­կա­ցավ՝ նույն հո­վա­նո­ցի տակ անձրևից միա­սին պատս­պար­վող­նե­րից մե­կը կին էր, մյու­սը՝ տղա­մարդ: Ն­րանք թևան­ցուկ էին քայ­լում, մինչև այն պա­հը, երբ տղա­մար­դը, զգա­լով թի­կուն­քից մո­տե­ցո­ղին, հետ շրջվեց, տե­սավ Եր­վան­դին, թո­ղեց կնոջ թևն­ ու ա­կան­ջին ինչ-որ բան շշնջաց: Ն­րանք ա­րա­գաց­րին քայ­լե­րը: Քիչ անց, գրե­թե վա­զում էին: Եր­վան­դը փոր­ձում էր ոչ միայն հետ չմնալ, այլև հաս­նել նրանց» (108): Չ­գի­տակց­ված մեղ­քի զգա­ցո­ղութ­յու­նը ի­րա­կա­նութ­յուն է վե­րա­դարձ­րել ծնող­նե­րի ուր­վա­կան­նե­րին, ո­րոնց չի ճա­նա­չում, ո­րոնք «իս­կա­պես դեմք չու­նեն» (109), ո­րոնք Հա­րութ­յան տա­ճարն են փնտրում Զատ­կի նա­խա­տո­նա­կին՝ հա­րութ­յան ակն­կա­լի­քով: Եր­վան­դը պի­տի Նա­վա­կա­տի­քի փո­ղո­ցից Տա­ճար ձգվող ճա­նա­պար­հը հաղ­թա­հա­րի, որ ըստ էութ­յան անց­նում է գե­րեզ­մա­նով: Բայց մինչ այդ պա­տու­մի նա­րո­տին պի­տի հյուս­վի մի նոր թել. քա­ղա­քին ան­ծա­նոթ, մա­ռա­խու­ղի մեջ չկողմ­նո­րոշ­վող, ըստ էութ­յան ան­տեր մնա­ցած, թրջված քսան­հին­գամ­յա աղջ­կան իր տուն ու­ղեկ­ցե­լուց հե­տո տաք­սի պատ­վի­րե­լով՝ Եր­վան­դը հաս­նում է գե­րեզ­մա­նոց՝ իր ա­պաշ­խա­րութ­յունն ի­րա­կա­նաց­նե­լու, և նո­րից տես­նում տղա­մար­դուն ու կնո­ջը. «նրանց պարզ տես­նում էի, ոնց որ ոչ գի­շեր լի­ներ, ոչ էլ մշուշ կար» (119), տուն հաս­նե­լուց հե­տո՝ «­Հե­ռա­խո­սի լույսն ըն­կավ վառ­վող մո­մից վեր, պա­հա­րա­նի վրա դրված լու­սան­կա­րին: Ն­ման էին այդ օ­րը եր­կու ան­գամ տե­սած զույ­գին» (121):
Ա­պաշ­խա­րութ­յու­նը կա­յա­ցել է, նոր մի սկիզբ է ուր­վագծ­վում, որ հար­մար է գա­լիս Զատ­կի նա­վա­կա­տի­քին. «Ի՞նչ կլի­նի, որ ոչ մի տեղ էլ չգնաս: Մ­նա էս­տեղ, միա­սին կապ­րենք: Իմ կի­նը կդառ­նաս» (123):
«­Ձայ­նը» պատմ­ված­քը մե­նա­խո­սութ­յուն է, որ լսե­լու հա­մար ուն­կեր են պետք, տաք­սու վա­րոր­դի ուն­կե­րը և… ըն­թեր­ցո­ղի աչ­քե­րը: Այս մե­նա­խո­սութ­յու­նը մահ­վան հի­շա­տա­կութ­յամբ է սկսվում, սա­կայն հաս­տա­տում է կյան­քը, մարդ­կա­յին ճա­կա­տա­գի­րը: Խո­սո­ղին թվում է՝ մահ­վան հոր­դոր է կար­դում մե­կը. «<…> ո՞վ ես կամ ի՞նչ ես՝ ան­կապ ձա՞յն, մահ­վան հրեշ­տա՞կ, հոգ­նա­ծութ­յո՞ւն ես, հի­վան­դութ­յո՞ւն, ցա՞վ, հիաս­թա­փութ­յո՞ւն, հու­սա­հա­տութ­յո՞ւն, ու­նայ­նութ­յո՞ւն, ո՞վ ես: Իր փո­խա­րեն կպա­տաս­խա­նեի՝ բո­լո­րը միա­սին» (125): Մե­նութ­յու­նից ծնված այս ձայ­նը մարդ­կա­յին կյան­քի հե­տա­հա­յաց ցու­ցադ­րութ­յուն է դառ­նում՝ այս դեպ­քում էլ կար­ևո­րե­լով ժա­մա­նա­կի սրված զգա­ցո­ղութ­յու­նը. «­Վա­րակ­վե­լուց ու մեռ­նե­լուց չէ, որ վա­խե­նում եմ։ Ես պար­զա­պես հրա­ժար­վում եմ բո­լոր տե­սակ թա­գե­րից» (131):
Վե­րա­դառ­նանք ա­նո­տա­ցիա­յին. «­Վեր­ջին տաս­նամ­յա­կի ըն­թաց­քում մեր երկ­րում տե­ղի ու­նե­ցած կարևո­րա­­գույն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը գե­ղար­վես­տա­կան ար­տա­հայ­տութ­յուն ու ընդ­հան­րա­ցում են գտել՝ անց­նե­լով մարդ­կանց ճա­կա­տագ­րե­րի ու հո­գե­բա­նութ­յան մի­ջով» (2): Թերևս հա­կա­ռա­կը. մարդ­կանց ճա­կա­տա­գ­րերն ու հո­գե­բա­նութ­յունն են ան­ցել այդ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մի­ջով: Գե­րա­կան ճա­կա­տագ­րերն են, այլ ոչ թե ինչ-որնե­րի սխալ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Իսկ այդ ճա­կա­տագ­րե­րը լու­սար­ձակ­ված մե­նա­կութ­յուն­ներ են՝ ի­րենց պար­տադր­ված պար­տութ­յուն­նե­րից ելք ո­րո­նող, ներ­դաշ­նութ­յան ե­րա­զանք ու­նե­ցող: Ինչ­պե՞ս հաղ­թա­հա­րել պար­տադր­ված մե­նութ­յու­նը, որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ բա­ցա­հայ­տում է իր գե­րա­կա­յութ­յու­նը, որ հայ տե­սա­կի կե­ցա­վայրն է դար­ձել: Դուրս գա­լու տար­բե­րակ է գլխի­կոր պար­տութ­յունն ըն­դու­նե­լը, սե­փա­կան ինք­նութ­յունն ու­րա­նա­լով՝ օ­տա­րին ձուլ­վել-ինք­նօ­տար­վե­լը, փա­խուս­տը սե­փա­կան ինք­նութ­յու­նից: Բայց կա դի­մա­կա­յե­լու (բա­նիվ և գոր­ծով, կա­մա և­ ա­կա­մա, գի­տութ­յամբ և­ ան­գի­տութ­յամբ) հա­մա­ռութ­յու­նը, երբ ա­պա­վի­նում ես քեզ և քո եր­ևա­կա­յութ­յամբ ա­րար­ված զո­րութ­յուն­նե­րին՝ քո սրբե­րին: Հաս­նենք Հովհ. Ե­րան­յա­նի՝ ա­ռայժմ վեր­ջին գրքի ինձ հա­մար թանկ և­ ա­մե­նա­կար­ևոր պատմ­ված­քին՝ «Ա­պո­կա­լիպ­սի­սի հրեշ­տակ­նե­րը» (հե­ղի­նա­կի թույլտ­վութ­յամբ մի բառ հա­վե­լեմ վեր­նագ­րին՝ «Ա­պո­կա­լիպ­սի­սի <օ­րե­րի> հրեշ­տակ­նե­րը»), որ մեր գրա­կա­նութ­յան ա­վան­դույ­թի մեջ է տե­ղա­վոր­վում. Չա­րեն­ցի «Ով հայ ժո­ղո­վուրդ…» կար­գա­խո­սը աշ­խար­հա­վեր­ման արդ­յունք ու հետ­ևանք մե­նութ­յու­նից ել­նե­լու ճա­նա­պարհ է, զար­յա­նա­կան Ա­րա Հեր­յա­նի Նա­վը՝ ան­հա­տա­կան ջան­քիդ նվի­րա­բե­րում փրկութ­յա­նը («­Հա­յաս­տա­նը դա­ժա­նօ­րէն մե­նակ էր»): Մի օ­րի­նակ էլ ոչ վաղ ներ­կա­յի գրա­գետ Լ. Խե­չո­յա­նի «Եր­կու հրեշ­տակ» պատմ­վածք ասք-ա­ռակն է, ուր ա­նընդ­հատ գի­շեր է ու չի լու­սա­նում: Եվ հայտն­վում են «խո­րը ծե­րութ­յան հա­սած եր­կու միան­ման պա­ռավ­ներ», ո­րոնք էլ հենց հրեշ­տակ­ներն են և­ ի­րենց հար­գանքն ու խո­նար­հութ­յունն են բե­րում Հայ­րե­նի­քի Որ­դի­նե­րին, մե­նակ մնա­ցած մարդ­կանց: Ա­պա­վի­նել ոչ թե այ­լոց, այլ ինքդ քեզ, քո ու­ժին, քեզ­նից ծնունդ ա­ռած «տե­ղա­կան նշա­նա­կութ­յան սրբե­րին», քա­նի որ դու մե­նակ ես դա­րեր շա­րու­նակ ու մա­նա­վանդ այս վեր­ջին 107 տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Բա­րո­յա­կա­նութ­յուն, ար­դա­րութ­յուն, ճշմար­տութ­յուն և ն­մա­նա­տիպ բա­ներն այս նոր աշ­խար­հը չի հար­գում և­ ո­չինչ չի հար­գում, վա­խե­նում է միայն ու­ժից: Այս ձևա­վոր­վող՝ մե­նակ մնա­ցած մար­դիկ-օգ­նութ­յուն հա­սած հրեշ­տակ­ներ պայ­մա­նա­կա­նութ­յան ուղ­ղա­կի ար­տահայ­տութ­յուն է դառ­նում Ե­րան­յա­նի պատմ­ված­քը: 44-օր­յա մղձա­վան­ջից ան­մի­ջա­պես հե­տո որ­դուն փնտրե­լու մեկ­նած ու­սու­ցիչ-նախ­կին վի­րա­բույժ Հա­րութ­յու­նը, սե­փա­կան փնտրտուքն ի­րա­կա­նաց­նե­լիս հա­րա­բեր­վե­լով իր նման մարդ­կանց ճա­կա­տագ­րե­րին, Լ. Խե­չո­յա­նի Մա­նու­կի պես հայտն­վում է խա­վա­րի թա­գա­վո­րութ­յան մեջ. «­Քիչ անց լրիվ մութ էր» (147): Մինչ այս դրսևոր­վա­ծը նա­խադ­րութ­յուն պատ­կե­րաց­նենք: Այս­պես է սկսվում բուն պատմ­ված­քը, և­ այդ լրիվ մու­թի մեջ տե­սա­նե­լի են դառ­նում մինչ այդ ան­տե­սա­նե­լի, չեն­թադր­վող, սա­կայն օգ­նութ­յան հա­սած գոր­ծող ան­ձեր. «<…> թի­կուն­քից թևա­բա­խում լսեց, շրջա­պա­տը լու­սա­վոր­վեց, ու կող­քին հայտն­վեց ճեփ-ճեր­մակ հրեշ­տա­կը: Նա աջ թևով գրկեց Հա­րութ­յու­նի մեջքն ու ա­սաց.
– Ա­րի ինձ հետ:
Հա­րութ­յու­նը հնա­զանդ­վեց, բայց զգում էր, որ քայ­լում է ոչ սե­փա­կան կամ­քով, ոտ­քերն ա­սես գետ­նին չէին դիպ­չում, ոչ շուռ ե­կած ծա­ռե­րը, ոչ մա­ցառ­նե­րը նրան չէին խան­գա­րում, սա­հում էր նրանց մի­ջով: Հե­տո հրեշ­տա­կը թո­ղեց նրան, թևե­րը թափ տա­լով, ա­ռանց բառ ա­սե­լու՝ ճախ­րեց-հե­ռա­ցավ ծա­ռե­րի գա­գաթ­նե­րի վրա­յով: Շուր­ջը կա­տար­յալ խա­վար տի­րեց: Չէր հասց­րել հաս­կա­նալ ոչ կա­տար­վա­ծի ի­մաս­տը ու ոչ էլ ա­նե­լի­քը, երբ մարդ­կա­յին տնքոց­ներ լսեց: Վա­ռեց հե­ռա­խո­սի լույսն ու գնաց ձայ­նի ուղ­ղութ­յամբ: Տե­սավ ծա­ռի տակ, թմբի վրա պառ­կած զին­վո­րին: Մո­տե­ցավ, լու­սա­վո­րեց նրան: Ա­մուր գրկել, կրծքին էր սեղ­մել ինչ-որ մե­կի թևը, ար­մուն­կից մինչև մատ­նե­րը և ցա­վից տնքում էր: Հա­րութ­յու­նը նախ փոր­ձեց վերց­նել այն նրա գրկից, բայց զին­վո­րը հան­կար­ծա­կի գո­ռաց.
– Թո­ղեք, չտա­նեք ըն­կե­րոջս» (147-148):
Ս­րանք Ա­վե­տա­րա­նի «­Հայտ­նութ­յան» բազ­մա­թիվ ու տա­րաբ­նույթ հրեշ­տակ­նե­րից չեն: Խա­վա­րի մեջ հայտն­ված հրեշ­տակ­նե­րը լու­սա­վո­րում են եր­կին­քը: Լու­սա­վո­րե­լը նրանց ներ­կա­յութ­յան ցու­ցիչն է՝ նրանց բե­րած ճշմար­տութ­յան հա­վաս­տու­մը: Այն­քան պա­հանջ­ված է նրանց գո­յութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, որ նրանք նյու­թա­կա­նա­նում են՝ հաս­տա­տե­լով ա­ռար­կա­յա­ցած ո­գե­ղեն գո­յութ­յու­նը.
«Եր­կար չէին գնա­ցել, որ մու­թը կտրուկ ցրվեց, ու գի­շե­րը, ա­սես հան­կար­ծա­կի, տե­ղը ցե­րեկ­վա ար­ևոտ լույ­սին զի­ջեց: Ճա­նա­պար­հի եր­կու կող­մում հրեշ­տակ­ներ էին խմբված զոհ­ված զին­վոր­նե­րի մար­մին­նե­րի մոտ: Հա­րութ­յու­նը տրո­րեց աչ­քերն ու հարց­րեց.
– Ցն­դում եմ եր­ևի, աչ­քիս ա­մե­նուր հրեշ­տակ­ներ են եր­ևում:
– Չէ՛, չես ցնդում,- վստահ պա­տաս­խա­նեց Մես­րո­պը:- Ի­րոք հրեշ­տակ­ներ են, ե­կել են տղեր­քի հո­գի­նե­րը եր­կինք ու­ղեկ­ցե­լու: Ես նրանց է­լի եմ տե­սել: Չորս տա­րի ա­ռաջ, ապ­րի­լին» (150):
Մե­նութ­յան բար­դույ­թից ելք է դառ­նում հրեշ­տակ­նե­րին ա­պա­վի­նե­լը, ա­սել է՝ ի­րա­կա­նութ­յու­նը հաս­տատ­վում է ֆան­տաս­տի­կա­կա­նով, սա­կայն սա թերևս գոր­ծի կեսն է: Տուն վե­րա­դար­ձին, երբ ան­ծա­նոթ զին­վո­րին Գո­րի­սի հի­վան­դա­նոց են տե­ղա­փո­խում և մ­տել են բջջա­յին հե­ռա­խոս­նե­րի սպա­սարկ­ման տա­րածք, հնչում է Հա­րութ­յու­նի դստեր խոս­քը. «­Տիգ­րա­նին գտել ենք: Ողջ ա, Շեն­գա­վիթ հի­վան­դա­նո­ցում ա ար­դեն եր­կու օր, նոր ա ուշ­քի ե­կել ու ա­սել, թե ով ա: Ձախ թևը չկա, բայց կյան­քին վտանգ չի սպառ­նում» (151): Այս թե­րա­կա­տար գոր­ծո­ղութ­յու­նը պի­տի որ հաս­տատ­վի ի­րա­կա­նութ­յու­նից առն­ված ման­րա­մա­սով, որ­պես­զի ճշմար­տութ­յունն ա­վե­լի վստա­հե­լի լի­նի. «<…> Հա­րութ­յու­նը դի­վա­հա­րի պես վեր թռավ, միաց­րեց հե­ռա­խո­սի լապ­տե­րը, ծնկեց նստա­տե­ղի վրա, թեք­վեց ու սկսեց զննել զին­վո­րի գրկի դաս­տակն ու հան­կար­ծա­կի ճչաց.
– Հ­նա­րա­վոր չի, ո՞նց հա­վա­տամ։
– Ի՞նչ ե­ղավ, պա­րո՛ն Հա­րութ­յուն:
– Ար­ևի՛կ, Ար­ևի՛կ ջան: Շան լափ թա­փե­ցի գլխին էդ ա­նու­նը դա­ջե­լու հա­մար: Ո՞ւմ պատ­մես՝ հա­վա­տան, թե հրեշ­տակ­նե­րը գի­տեն՝ ուր են ու­ղեկ­ցում» (152):
Ինչ­պես Դոս­տոևս­կին է նշում իր «Գ­րո­ղի օ­րա­գրում», «­Ռեա­լիզ­մը, ու­րեմն, բա­վա­րար­ված է, ճշմար­տութ­յու­նը փրկված է»:
Հու­սանք՝ Հովհ. Ե­րան­յան ար­ձա­կա­գի­րը դեռ եր­կար կփոր­ձի փրկել ճշմար­տութ­յու­նը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։