Նա­րի­նե ԿՌՈՅԱՆ / «Գ­րա­կան թեր­թի» 90-ամ­յա՛կն է

«Գ­րա­կան թեր­թի» 90-ամ­յա՛կն է:
Ա­սենք ՇՆՈՐՀԱՎՈՐ և­ ըն­դու­նենք ու հաս­կա­նանք, որ այն տա­րի­նե­րի իր ըն­թաց­քի մեջ բո­լո­րո­վին էլ չի ծե­րա­ցել: Այն միշտ ե­րի­տա­սարդ է, ո­րով­հետև ա­մեն նոր սե­րունդ նոր, թարմ, ու­րիշ ար­յուն է բե­րում և շր­ջա­նա­ռում նրա ե­րակ­նե­րում, և սա լավ է:
«Գ­րա­կան թեր­թի» հետ իմ ա­ռա­ջին հան­դի­պումն այն­քան վա­ղուց էր, որ չեմ էլ կա­րո­ղա­նում հի­շել՝ ե՞րբ էր: Ի­հար­կե, այն ժա­մա­նակ ես միայն ըն­թեր­ցող էի և չէի պատ­կե­րաց­նում, թե երբ­ևէ նաև ինձ՝ իմ գի­րը նրա է­ջե­րում կտես­նեմ:
Սա­կայն տես­նե­լը եր­ևի ի վե­րուստ էր վի­ճակ­ված: Ի ա­մոթ ինձ պի­տի խոս­տո­վա­նեմ, որ չեմ հի­շում նաև, թե երբ ինձ ա­ռա­ջին ան­գամ տե­սա հա­րա­զատ պար­բե­րա­կա­նի ե­րե­սին: Ե­րես, ո­րով­հետև «Գ­րա­կան թեր­թը» նաև մեր գրա­կա­նութ­յան դեմքն է, ո­րով ժա­մա­նա­կա­կից գրո­ղը, գրա­կա­նա­գե­տը ներ­կա­յա­նում է իր ժա­մա­նա­կի ըն­թեր­ցո­ղին՝ փոր­ձե­լով ա­սել ի­րե­նը, ա­սել իր ձևով, այդ­պի­սով գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րը բե­կե­լով տե­սո­ղա­կան իր սպեկ­տո­րի, ին­տե­լեկ­տի, սե­փա­կան աշ­խար­հա­յաց­քի և­ ար­ժե­հա­մա­կար­գի պրիզ­մա­յին հա­մա­պա­տաս­խան: Կար­ծում եմ, որ նաև այդ ա­ռու­մով ես հա­վա­տա­րիմ եմ իմ ինք­նութ­յա­նը, իմ մեջ ամ­բար­ված նախ­նի­նե­րիս գե­նին՝ Հայ­րե­նի­քը, Լե­զուն, Մ­շա­կույ­թը զգա­լու, պահ­պա­նե­լու և պաշտ­պա­նե­լու պա­տաս­խա­նատ­վութ­յանն ու ի­րա­վուն­քին: Եվ ես դա ա­նում եմ նաև «Գ­րա­կան թեր­թի» շնոր­հիվ և­ օգ­նութ­յամբ: Մ­յուս­նե­րի մա­սին ո­չինչ ա­սել չեմ կա­րող. ես նրանց մաշ­կի մեջ չեմ ապ­րում: «Գ­րա­կան թեր­թում» հիմ­նա­կա­նում տպագր­վել են իմ պատմ­վածք­նե­րը, նույ­նիսկ այն­պի­սի­նե­րը, ո­րոնք, մեղմ ա­սած, թեր­թի ձևա­չա­փի հա­մար չա­փա­զանց էին, և­ ես շնոր­հա­կալ եմ նաև դրա հա­մար. դա ևս յու­րօ­րի­նակ և­ ան­խոս գնա­հա­տա­կան է՝ տրված իմ գրա­կա­նութ­յա­նը: Այ­սօր, սա­կայն, ու­զում եմ անդ­րա­դառ­նալ «Գ­րա­կան թեր­թում» դեռևս 2020 թվա­կա­նին տպագր­ված «ՍԵՐՆ ան­ս­կիզբ է և­ ան­վերջ, ինչ­պես ԲԱՆԸ կամ ԲԱՌԸ…» վեր­տա­ռութ­յամբ հար­ցազ­րույ­ցին, որն ինձ հա­մար հատ­կան­շա­կան է, և կար­ծում եմ՝ նաև ար­դիա­կան՝ ոչ միայն ինձ հա­մար:
Զ­րու­ցա­կիցս Սամ­վել Կոս­յանն էր:
Պար­զա­պես մի քա­նի մեջ­բե­րում ա­նեմ.
1. «…Ս. Կ. – Նեղսր­տել եք, իբր՝ «ե­թե փող չու­նես, գրող չես, ո­րով­հետև գիրք տպել չես կա­րող»: Արդ­յոք գրո­ղին բնո­րո­շո­ղը գրքե­րի քա­նա՞կն է:
Ն. Կ. – Այս հար­ցին կար­ծես ար­դեն պա­տաս­խա­նե­ցի, հետ­ևա­բար, կանդ­րա­դառ­նամ միայն դրա երկ­րորդ մա­սին.
– Ո՛չ:
Եվ փառք Աստ­ծո, որ ի տար­բե­րութ­յուն հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան մեր կյան­քում առ­կա պա­րա­դոք­սալ եր­ևույթ­նե­րի (իսկ մենք խիստ քա­ղա­քա­կա­նաց­ված եր­կիր ենք, ո­րով­հետև միա­ժա­մա­նակ ու­նենք և՛ գրա­գի­տութ­յան, և՛ աղ­քա­տութ­յան բարձր մա­կար­դակ)՝ այս­տեղ քա­նա­կը ո­րակ չէ: Կա­րե­լի է ու­նե­նալ ըն­դա­մե­նը մեկ գիրք, ան­գամ մեկ-եր­կու պատմ­վածք ու լի­նել ԳՐՈՂ, և հա­կա­ռա­կը:

Իմ ըն­կեր­նե­րից մե­կը ինչ-որ մե­կին ո­րա­կե­լիս եր­բեմն ա­սում է. «Այ­սին­չի գրքերն իս­կա­պես մնա­յուն են»,- նկա­տի ու­նե­նա­լով, որ դրանք մնում, փո­շոտ­վում են գրա­դա­րակ­նե­րի վրա՝ այդ­պես էլ ըն­թեր­ցող չու­նե­նա­լով: Չ­գի­տեմ՝ ճի՞շտ է նա, թե՞ սխալ, ո­րով­հետև հա­վեր­ժա­կան ո­չինչ չկա. չգի­տենք՝ ով­քեր են լի­նե­լու վաղ­վա ճա­շակ թե­լադ­րող­նե­րը, գրա­կան մար­քե­թին­գի սլաք­ներ դնող­նե­րը, ու­րեմն՝ գրքի ա­ռա­ջար­կով պա­հան­ջարկ ձևա­վո­րող­նե­րը: Ի վեր­ջո, ոչ այն­քան վաղ անց­յա­լում ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յում մե­ծե­րի գրքերն էին այ­րում, չէ՞, և գր­քե­րի գիր­քը «­Մայն կամպֆն» էր:
Կ­յան­քը մե­տա­մոր­ֆոզ­նե­րի անտ­րա­մա­բա­նա­կան շարք ու շա­րու­նա­կութ­յուն է»:
2. «…Ս. Կ. – Ե­թե Աստ­ված սեր է, ին­չո՞վ պայ­մա­նա­վո­րել, որ ո­մանց մեջ նրա ներ­կա­յութ­յու­նը եր­կա­րատև է, ո­մանց մոտ էլ կար­ճա­ժամ­կետ գոր­ծու­ղում­նե­րի է նման:
Ն. Կ. – Ձեր հար­ցի պա­տաս­խանն ար­դեն բո­լոր ժա­մա­նակ­նե­րի Մեծ հե­ղա­փո­խա­կա­նը՝ Հի­սուս Ք­րիս­տոսն է տվել իր «­Սերմ­նա­ցա­նի ա­ռա­կում»: Ա­հա­վա­սիկ՝ «Ա­հա մի սերմ­նա­ցան ե­լավ սեր­մա­նե­լու, և­ երբ նա սեր­մա­նում էր, մի մաս սերմ ըն­կավ ճա­նա­պար­հի ե­զեր­քին, և­ երկն­քի թռչու­նը ե­կավ և­ այն կե­րավ: Եվ ու­րիշ մի մաս ըն­կավ ա­պա­ռա­ժի վրա, ուր շատ հող չկար, և­ իս­կույն բու­սավ, քա­նի որ հո­ղը խո­րութ­յուն չու­ներ. երբ ար­ևը ծա­գեց, խանձ­վեց, և քա­նի որ ար­մատ­ներ չկա­յին, չո­րա­ցավ: Եվ ու­րիշ մի մաս ըն­կավ փշե­րի մեջ, ու փշե­րը բարձ­րա­ցան և­ այն խեղ­դե­ցին: Եվ մեկ ու­րիշ մաս ըն­կավ պա­րարտ հո­ղի վրա և պ­տուղ տվեց. կար որ մե­կին՝ հար­յուր, և կար ու մե­կին՝ վաթ­սուն, և կար ու մե­կին՝ ե­րե­սուն» (­Մատթ. 13: 4-8):
Այ­սինքն՝ ինչ­պես ես եմ հաս­կա­նում, Աստ­ված, այդ սեր­մի նման, ԻՐ ՍԵՐԸ բո­լո­րին է տա­լիս հա­վա­սա­րա­պես, այլ բան է՝ ով եմ ես՝ ա­պա­ռա՞ժ, մա­ցա­ռո՞ւտ, թե՞ այն պա­րարտ հո­ղը, որ­տեղ ՍԵՐԸ ծիլ է տա­լու: Մի բան էլ: Կար­ճատև և­ եր­կա­րատև ՍԵՐ չի լի­նում: ՍԵՐՆ անս­կիզբ է և­ ան­վերջ, ինչ­պես ԲԱՆԸ կամ ԲԱՌԸ (­Նոր Կ­տա­կա­րա­նի ռու­սե­րեն մեկ­նա­բա­նութ­յան մեջ), ու­րեմն՝ գրո­ղի ա­ռա­քե­լութ­յունն իր բո­լոր ի­մաստ­նե­րով Բա­ռը բարձ­րաց­նե­լը, Բա­ռին ծա­ռա­յե­լը, Բա­ռի կե­նա­րար սեր­մը ըն­թեր­ցո­ղի հո­գու մեջ ամ­փո­փելն է, իսկ դրա հա­մար գրող, եր­ևի թե, միայն ծնվում են, չեն դառ­նում»: Այս­քա­նը թերևս…
Նաև չմո­ռա­նանք՝
1932 թվա­կա­նի փետր­վա­րի 23-ին էր, որ լույս տե­սավ «Գ­րա­կան թեր­թի» ա­ռա­ջին հա­մա­րը:
Ու­րեմն՝ բա­ժակ­նե­րը կրկին զար­կենք ի­րար և մի ան­գամ ել ա­սենք` ՎԻՎԱ՛Տ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։