Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նը՝ ծաղ­րան­կա­րիչ

Ծատուրիան 4Դե­րե­նիկ Դե­միրճ­յանն այս ծաղ­րան­կա­րում անդ­րա­դար­ձել է Ա­լեք­սանդր Ծա­տուր­յա­նին (1868-1917 թթ.): Ինչ­պես հայտ­նի է Ծա­տուր­յա­նի կեն­սագ­րութ­յու­նից, 1902 թվա­կա­նից նա ապ­րել և­ աշ­խա­տել է Մոսկ­վա­յում, ե­ղել ու­սու­ցիչ մոս­կով­յան մե­ծա­հա­րուստ­նե­րի ըն­տա­նիք­նե­րում, ա­պա զբաղ­վել գրա­կան-հրա­տա­րակ­չա­կան գոր­ծու­նեութ­յամբ:
Ծաղ­րան­կա­րի կեր­պար­նե­րին, ինչ­պես սո­վո­րա­բար, կցված են Դե­միրճ­յա­նի եր­գի­ծա­կան գրութ­յուն­նե­րը: Ներ­կա­յաց­նում ենք դրանք՝ վե­րից վար:

«­Մոսկ­վա­յի հա­մակ­րող­ներ»
«Բ­յու­րակն
Գ­լուխ­նե­րեն վեր պի­տի ո­րո­նենք գե­ղե­ցիկ ար­վես­տը»:
«ՄՇԱԿ
Կույ­սի մեջ գե­ղար­վեստ չկա, բայց նրա գլխար­կի մեջ մեծ գե­ղար­վես­տա­գետ կա»:
«Հ­րա­շա­լի գլխարկ, Ա­լեքս. Ծա­տուր­յա­նի»:

Հա­վե­լենք, որ Դե­միրճ­յա­նը Ա­լեք­սանդր Ծա­տուր­յա­նին ծաղ­րան­կա­րով անդ­րա­դար­ձել է միայն մեկ ան­գամ՝ ի տար­բե­րութ­յուն այլ գոր­ծիչ­նե­րի:

Կա­րի­նե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դ. Դե­միրճ­յա­նի
տուն-թան­գա­րա­նի վա­րիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։