ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Չ­նա­յած անձր­ևոտ ե­ղա­նա­կին և­ աշ­խա­տան­քա­յին օր­վան, մա­յի­սի 16-ին բազ­մա­մարդ էր Վ­րաս­տա­նի գրող­նե­րի տան դահ­լի­ճը. բա­նաս­տեղծ Գա­գիկ Դավթ­յա­նի 75-ամ­յա հո­բել­յա­նին նվիր­ված ցե­րե­կույ­թին ներ­կա էին Վ­րաս­տա­նում Հա­յաս­տա­նի դես­պա­նութ­յան, Վ­րաս­տա­նի մշա­կույ­թի նա­խա­րա­րութ­յան պաշ­տոն­յա­ներ, ան­վա­նի և նոր սերն­դի վրաց գրող­ներ և թարգ­մա­նիչ­ներ, նկա­րիչ­ներ, ե­րա­ժիշտ­ներ, պոե­զիա­յի սի­րա­հար­ներ, վի­րա­հայ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, լրագ­րող­ներ:
Իր հո­բել­յա­նին բա­նաս­տեղ­ծը ներ­կա­յա­ցել էր եր­կու ստվար հա­տոր­նե­րով, որ օ­րերս լույս է ըն­ծա­յել «Ար­մավ» հրա­տա­րակ­չութ­յու­նը («­Բազ­մա­ձայ­նութ­յուն», ո­րում բա­նաս­տեղ­ծի գոր­ծերն են 17 լե­զու­նե­րով և «101 ԲԱՆԱՍՏԵՂԾ Գա­գիկ Դավթ­յա­նի թարգ­մա­նութ­յամբ»):
Հան­դի­սութ­յու­նը բա­ցեց և Գա­գիկ Դավթ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղու, վրաց գրո­ղա­կան ըն­տա­նի­քի հետ նրա եր­կա­րամ­յա կա­պե­րի մա­սին խո­սեց ԳՄ նա­խա­գահ Մաղ­վա­լա Գո­նաշ­վի­լին: «Կ­յան­քի 75 տա­րի­նե­րի գրե­թե կե­սը Գա­գիկ Դավթ­յա­նը ան­սա­կարկ նվի­րու­մով ծա­ռա­յել է Հա­յաս­տա­նում մեր պոե­զիա­յի հան­րայ­նաց­մա­նը»,- ընդ­ծեց նա՝ ե­րախ­տի­քի ջերմ խոս­քեր հղե­լով հայ բա­նաս­տեղծ-թարգ­ման­չին:
Վ­րաս­տա­նում Հա­յաս­տա­նի ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Ռու­բեն Սա­դո­յա­նի ող­ջույ­նի ու­ղեր­ձը ներ­կա­յաց­րեց դես­պա­նութ­յան մշա­կու­թա­յին պա­տաս­խա­նա­տու Ան­նա Սա­հակ­յա­նը և բա­նաս­տեղ­ծին հանձ­նեց դես­պա­նութ­յան Շ­նոր­հա­կա­լա­գի­րը «­Հայ և վ­րա­ցի ժո­ղո­վուրդ­նե­րի միջև բա­րե­կա­մութ­յան ամ­րապնդ­ման գոր­ծում ու­նե­ցած ա­վան­դի հա­մար»:
Գ­նա­հա­տան­քի ե­լույթ­ներ ու­նե­ցան նո­րա­վե­պի վար­պետ Ռ­ևազ Միշ­վե­լա­ձեն, Վ­րաս­տա­նի մշա­կույ­թի նա­խա­րա­րի խորհր­դա­կան, բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր Գու­րամ Օ­դի­շա­րիան, Մ­թած­մին­դա Պան­թեո­նի տնօ­րեն, բա­նաս­տեղծ Բադ­րի Քու­թա­թե­լա­ձեն, Գ­րող­նե­րի միութ­յան հա­մա­նա­խա­գահ­ներ, բա­նաս­տեղծ Բա­ղա­թեր Ա­րա­բու­լին և բան.գիտ.դոկ­տոր, գրա­կա­նա­գետ Սո­սո Սի­գո­ւան, վաս­տա­կա­վոր նկա­րիչ Ռե­զո Ա­դա­միան, ան­վա­նի նկար­չու­հի Է­լե­նե Գամ­գո­նի­ձեն, հա­յա­գետ Նի­նո Ափ­ցիաու­րին, Հովհ. Թու­ման­յա­նի՝ Թ­բի­լի­սիի տուն-թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից Գո­հար Մազ­ման­յա­նը, «Ար­մավ» հրա­տա­րակ­չութ­յան խմբա­գիր, բան. գիտ. թեկ­նա­ծու Ար­մեն Ա­վա­նես­յա­նը, այլք։
Գա­գիկ Դավթ­յա­նին Հա­մավ­րա­ցա­կան Ռուս­թա­վե­լի ըն­կե­րութ­յան «­Տար­վա լա­վա­գույն բա­նաս­տեղծ» պատ­վա­վոր կոչ­ման հա­վաս­տա­գիր հանձ­նեց ըն­կե­րութ­յան նա­խա­գահ Դա­վիթ Շե­մոք­մե­դե­լին:
Հան­դի­սա­վար Մաղ­վա­լա Գո­նաշ­վի­լին հրա­պա­րա­կեց Վ­րաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան ո­րո­շու­մը՝ «­Բե­ղուն ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեութ­յան և վ­րաց-հայ­կա­կան գրա­կան կա­պե­րի մեջ ու­նե­ցած ա­ռանձ­նա­հա­տուկ ա­վան­դի հա­մար Գա­գիկ Դավթ­յա­նին Սա­յաթ-­Նո­վա­յի ան­վան մրցա­նակ շնոր­հե­լու մա­սին»՝ հա­վե­լե­լով,- «Այս բարձր պարգ­ևին առ այ­սօր ար­ժա­նա­ցել է միայն Սա­յաթ-­Նո­վա­յի և Հ­րանտ Մաթ­ևոս­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի մե­ծա­տա­ղանդ թարգ­մա­նիչ, եր­ջան­կա­հի­շա­տակ Զեզ­վա Մե­դու­լաշ­վի­լին: Մեր հո­բել­յա­րը ա­ռա­ջին այ­լազ­գի դափ­նե­կիրն է»:
Ջերմ ու սրտա­ռուչ հան­դի­սութ­յան ա­վար­տին շնոր­հա­կա­լա­կան խոս­քով հան­դես ե­կավ Գա­գիկ Դավթ­յա­նը և­ ըն­թեր­ցեց հան­դի­սութ­յա­նը ներ­կա վրաց բա­նաս­տեղծ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից։
Ար­մի­նե ՔՈՉԱՐՅԱՆ
«Ար­մավ» հրա­տա­րակ­չութ­յան տնօ­րեն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։