Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ / ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՁԵՌԱԳՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

 

Դա­վիթ Մու­րադ­յա­նի գրա­կան ար­վես­տը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում չի կորց­րել իր հնչե­ղութ­յու­նը, քան­զի բա­ռը և դ­րա­նով ձևա­վոր­ված միտքն ու­ժեղ ազ­դե­ցութ­յուն ու­նի նաև նույն այդ  ժա­մա­նա­կի թո­հու­բո­հում։ Սա կար­ևոր ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն է հատ­կա­պես  գե­ղար­վես­տա­կան ար­ձա­կի հա­մա­տեքս­տում: Այս ա­ռու­մով նշեմ, որ գրողն, ար­ձա­կի ժան­րա­յին հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից օգտ­վե­լով, կեն­դա­նի հի­շո­ղութ­յուն և հո­գե­վի­ճակ է պատ­կե­րում՝ մարդ­կա­յին մտքի կենտ­րո­նում պա­հե­լով այն ա­մե­նը, ին­չը կար­ևոր է և­ ու­նի հե­տաքր­քիր են­թա­շեր­տեր:
Որ­պես ե­րի­տա­սարդ՝ Դա­վիթ Մու­րադ­յան գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան դի­ման­կա­րը հա­մար­ձա­կո­րեն կա­նեմ` հույս ու­նե­նա­լով, որ իմ սերն­դա­կից­նե­րի ըն­կալ­ման և վեր­լու­ծա­կան մտքի ա­զա­տա­սի­րութ­յան պտու­ղը ինչ-որ չա­փով կբա­ցի կար­ևոր չա­կերտ­ներ ու կխո­սի ազ­նիվ գրա­կա­նութ­յան դիր­քե­րից: Գու­ցե մե­ղադր­վեմ գա­ղա­փա­րա­խո­սութ­յան կրո­ղը լի­նե­լու մեջ, սա­կայն չեմ կա­րող չմեջ­բե­րել Գա­րե­գին Նժ­դե­հի խոս­քը (ո­րը գրել և փոքր-ինչ խմբագ­րել է՝ հիմք ու­նե­նա­լով փի­լի­սո­փա Է­մա­նո­ւել Կան­տի նշա­նա­վոր ա­ֆո­րիզ­մը), ո­րը, իմ դի­տարկ­մամբ, գրո­ղը դարձ­րել է իր ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­րած­քի գլխա­վոր նա­խա­պայ­ման. «Եր­կու բան պետք է լցնի մար­դու հո­գին հիաց­մուն­քով ու հար­գան­քով՝ աստ­ղա­լից եր­կին­քը գլխի վեր­ևում և բա­րո­յա­կան օ­րեն­քը սրտի մեջ»: Վե­րոնշ­յալ եր­կու մի­ջոց­նե­րը կար­ևո­րում ենք Դա­վիթ Մու­րադ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում, քան­զի նրա ար­ձա­կի հո­գե­բա­նութ­յու­նը միան­գա­մայն տար­բեր­վում է ոչ միայն ինք­նա­տիպ մտա­ծո­ղութ­յամբ, այլև այն­տեղ կար­ևոր­վում է բա­րո­յա­կան օ­րեն­քը տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում, և հե­րո­սի ներ­քին քննութ­յուն է ըն­թա­նում, ո­րը տո­ղե­րում բա­ցեի­բաց չի եր­ևում, այլև ներ­քին մղում ու­նի՝ ներ­սը տես­նե­լու և ճա­նա­չե­լու, ճա­նա­չե­լի դարձ­նե­լու:
Դա­վիթ Մու­րադ­յա­նի վեր­ջին գիր­քը՝ «­Ձեռ­քով գրված նա­մակ­ներ» վեր­նագ­րով, ո­րում տեղ են գտել ար­ձակ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ, էս­սե­ներ, խո­հա­շարք և­ երկ­խո­սութ­յուն­ներ, հայ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան ար­ժե­քա­վոր նմուշ է: Այն, որ հե­ղի­նակն իր ար­ձա­կով մարդ­կա­յին փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, մտա­ծո­ղութ­յան, ապ­րե­լա­կեր­պի ու հի­շո­ղութ­յան կար­ևո­րա­գույն տար­րեր է ընդգ­ծում, փաստ է, բայց ե­թե ա­վե­լի խոր­քա­յին ու­սում­նա­սի­րենք, այն­տեղ կնկա­տենք բուն հայ մար­դուն շրջա­պա­տող եր­ևույթ­նե­րի կար­ևոր վի­ճակ­նե­րը: Դա­վիթ Մու­րադ­յա­նը «Հ­րա­ժեշտ» վի­պա­կը պա­տա­հա­կա­նո­րեն չի սկսում՝ գրե­լով. «­Մի ժա­մա­նակ Եր­ևա­նի լա­վա­գույն պաղ­պա­ղակն այս­տեղ էին վա­ճա­ռում»: Մարդ­կա­յին հի­շո­ղութ­յու­նը, որ­պես ար­ձա­կի կար­ևո­րա­գույն բա­ղադ­րիչ, հե­ղի­նա­կը գրո­ղա­կան հնա­րով հյու­սում է հե­րո­սի հետ՝ նրան ժա­մա­նա­կի մեջ «դա­սա­կար­գե­լով» հի­շո­ղութ­յան կող­քին: Այս վի­պա­կում եր­կու դա­րե­րի սահ­մա­նագ­ծում սեղմ­ված հայ մտա­վո­րա­կա­նի ճա­կա­տա­գիրն է: Այն­քան թեթև ու ապ­րող ռիթ­մով է տո­ղը գե­րում ըն­թեր­ցո­ղին, որ մեկ-մեկ մտա­ծում ես՝ վի­պա՞կ ես ըն­թեր­ցում, թե՞ այդ նույն մարդ­կանց կող­քին ես ապ­րում և տես­նում այն, ինչ կա:
Բազ­մա­հա­զա­րա­նոց լսա­րան գրա­ված և­ ըն­թեր­ցող­նե­րի կող­մից սիր­ված «­Ցուրտ քա­ղաք, տաք ծո­վեր», «Ա­սուպ­նե­րի ա­միս», «­Կա­մե­րա­յին հա­մերգ», «­Լույ­սի ռե­ժիմ», «­Կա­ղան­դի ծառ» պատմ­վածք­նե­րը նույն­պես տեղ են գտել «­Ձեռ­քով գրված նա­մակ­ներ» գրքում: Ն­շենք, որ այս պատմ­վածք­ներն ա­ռանձ­նա­նում են ի­րենց կա­ռուց­ված­քով, գա­ղա­փա­րա­կան և գե­ղար­վես­տա­կան ար­ժե­քով: Գ­րողն իր պատմ­վածք­նե­րի հե­րոս­նե­րի մի­ջո­ցով ար­տա­հայտ­չա­կան և պատ­կե­րա­վոր յու­րա­հա­տուկ մի­ջոց­նե­րով, բա­ռամ­թեր­քի հա­րուստ պա­շա­րով հա­ղոր­դում է կյան­քի և մար­դու ան­բա­ժա­նե­լիութ­յու­նը:
Դա­վիթ Մու­րադ­յան ա­նու­նը վա­ղուց է հայտ­նի հայ դրա­մա­տուր­գիա­յում: Ն­րա ո­րո­նում­նե­րը կյան­քի բազ­մա­բո­վան­դակ ճա­նա­պար­հին ա­նարդ­յունք չեն մնում, և դ­րա վկա­յութ­յու­նը զգա­լի գրա­կան վաս­տակն է, ըն­թեր­ցող­նե­րի, ռե­ժի­սոր­նե­րի և գ­րա­կա­նա­գետ­նե­րի հա­մակ ու­շադ­րութ­յու­նը: «­Մեր հին դաշ­նա­մու­րը» ա­ռանց ընդ­միջ­ման պիե­սը հե­ռուս­տա­տե­սա­յին բե­մադ­րութ­յան տար­բե­րա­կով 2003 թվա­կա­նին է ցու­ցադր­վել, ռա­դիո­ներ­կա­յա­ցու­մը՝ 2004 թվա­կա­նին, 2005 թվա­կա­նին բե­մադր­վեց Եր­ևա­նի Ս­տա­նիս­լավս­կու ան­վան ռու­սա­կան թատ­րո­նում, իսկ 2010-ին՝ Գ­յում­րու Վ. Ա­ճեմ­յա­նի ան­վան պե­տա­կան թատ­րո­նում:
Գոր­ծո­ղութ­յուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում 20-րդ դա­րա­վեր­ջին եր­ևան­յան բնա­կա­րա­նում: Պիե­սի սկզբում դրա­մա­տուրգն ինքն է բե­մա­կան լու­ծում ա­ռա­ջար­կում. «­Բե­մը մութ է: Ինչ-որ մե­կը լուց­կի է վա­ռում, և մ­թութ­յու­նից խլված դե­ղին շրջա­նա­կի մեջ մենք տես­նում ենք Մի­քա­յե­լի մռայլ-դժգոհ դեմ­քը: Հե­տո նա վա­ռում է մո­մե­րը՝ ա­ռա­ջի­նը, երկ­րոր­դը, և բե­մը լու­սա­վոր­վում է այն­քան, որ ար­դեն կա­րո­ղա­նում ենք նշմա­րել կենտ­րո­նի ձվաձև սե­ղա­նը, աջ կող­մում դրված հնաոճ դաշ­նա­մու­րի ուր­վագ­ծե­րը և հատ­կա­պես սպի­տակ ստեղ­նա­շա­րը, քա­նի որ կա­փա­րի­չը բաց է, ինչ­պես նաև բազ­մոց ու գրա­դա­րակ­ներ»: Սա կար­ևոր դի­տար­կում է, ո­րով­հետև բե­մը ճա­նա­չելն ու զգա­լը կար­ևոր նշա­նա­կութ­յուն պետք է ու­նե­նա դրա­մա­տուր­գի հա­մար:
Պիե­սը դի­նա­միկ զար­գա­ցում ու­նի, հիմ­նա­կա­նում գոր­ծող ան­ձինք ա­պա­հո­վում են շար­ժուն ըն­թաց­քը: Միշտ չէ, որ պիես­նե­րը խան­դա­վա­ռութ­յամբ են ըն­թերց­վում սկզբից մինչև վերջ: Այս դեպ­քը ևս բա­ցա­ռութ­յուն էր, ո­րով­հետև դրա­մա­տուր­գը նոր ձև­ ու բո­վան­դա­կութ­յուն է ա­ռա­ջար­կում՝ զատ հո­գե­հու­զա­կան զգա­ցո­ղութ­յուն­նե­րից, ա­վան­դույթ դար­ձած ինք­նակրկն­վող պայ­մա­նաձ­ևե­րից: Դա­վիթ Մու­րադ­յա­նը ընդ­հա­նուր մի­ջա­վայ­րը ներ­կա­յաց­նում է ի­րա­կան գույ­նե­րով, ո­րոնք պայ­մա­նա­վո­րում և­ ընդգ­ծում են պիե­սի յու­րա­հատ­կութ­յուն­նե­րը:
Պիե­սում 90-ա­կան­նե­րի ծանր կյանքն է, երկ­րի ան­կա­յուն վի­ճա­կը, որն իր հեր­թին մարդ­կանց մոտ հու­սա­հա­տութ­յուն է նկա­տում: Պիե­սի գլխա­վոր հե­րո­սը 45-ամ­յա Մի­քա­յելն է, ով ո­րո­շում է մեկ­նել Ա­մե­րի­կա՝ դստեր մոտ: Մի­քա­յե­լը քա­ղա­քի կենտ­րո­նում գտնվող իր բնա­կա­րա­նը վա­ճա­ռե­լու հայ­տա­րա­րութ­յուն է թող­նում, վա­ճառ­վում է տան ա­մեն ին­չը՝ սկսած 200 դրա­մա­նոց Ս­ևա­կի, Տեր­յա­նի և­ այլ գրող­նե­րի գրքե­րից, մինչև տան միակ ջա­հը, ո­րը Մի­քա­յե­լը ոչ թե վա­ճա­ռում, այլ նվի­րում է ե­րե­խա­յի սպա­սող զույ­գին: Մ­նում է միայն 1953 թվա­կա­նից բնա­կա­րա­նում գտնվող հին դաշ­նա­մու­րը, ո­րով­հետև այն փոր­ձում են գնել ռես­տո­րա­նա­յին դե­կո­րա­ցիա­յի հա­մար: Դաշ­նա­մու­րը ցան­կա­նում են գնել գոր­ծա­րար դար­ձած բա­լե­տի նախ­կին պա­րու­հին և դաշ­նա­մուր լա­րող նախ­կին եր­գա­հա­նը:
Պիե­սի հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­նե­րը հյուս­վում են տա­նը մնա­ցած մոր դաշ­նա­մու­րի շուրջ, ո­րը կար­ծես բնո­րո­շում է հայ­րե­նի­քի հետ կա­պը: Մի­քա­յե­լը հի­շո­ղութ­յուն­նե­րի հոր­ձան­քում է՝ դաշ­նա­մու­րի պա­րապ­մունք­ներ, հայ­րե­նի­քի հա­մար կյան­քը զո­հած մտե­րիմ ըն­կե­րոջ ներ­կա­յութ­յուն… Սա­կայն նա չի հու­սա­հատ­վում, փոր­ձում է հաղ­թա­հա­րել դժվա­րութ­յուն­նե­րը և դուրս գալ այդ վի­ճա­կից: Այս ա­մե­նին զու­գա­հեռ դրա­մա­տուրգն այն­պի­սի մի­ջա­վայր է ստեղ­ծել ու գոր­ծող ան­ձանց հո­գե­բա­նութ­յանն այն­պես է խստո­րեն հետ­ևել, որ­պես­զի կա­րո­ղա­նան այդ ա­մե­նի մի­ջով անց­նե­լիս նաև լա­վա­տե­սութ­յուն փո­խան­ցել:
Գր­քի «­Ձեռ­քով գրված նա­մակ­ներ» խո­հա­շար­քը կար­ծես Դա­վիթ Մու­րադ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան հետ­հա­յացքն է՝ խտաց­ված վառ գույ­նե­րով, մտո­րում­նե­րով: «Ան­ծո­վութ­յան թա­խիծ կամ խո­րութ­յան ան­չա­փե­լի բարձ­րութ­յու­նը» վեր­նագր­ված հատ­վա­ծում գրո­ղը «օվ­կիա­նոս» բա­ռը տա­րա­ծա­կան է հա­մա­րում, ո­րը «փռվում է քար­տե­զի վրա: Եվ «քարն» էլ պինդ է ու խիտ, բայց տե­ղա­վոր­վում է ա­փիդ մեջ: Ու քա­րի փի­լի­սո­փա­յա­կանն էլ կա: Ի վեր­ջո նրանք, ով­քեր բա­նահ­յու­սել են «­Սաս­նա ծռե­րը», ապ­րել են քա­րե­րով շրջա­պատ­ված:
Այս­պի­սով, քո բնութ­յու­նը դառ­նում է քո լե­զուն, և հա­յե­րե­նը, այս ի­մաս­տով, քան­դա­կա­գոր­ծա­կան է: Իսկ հու­նա­րեն կամ ի­տա­լե­րեն խո­սում են… ծո­վա­նույշ­նե­րը: Մի տեղ ա­լիք­ներ են ծփում, մեկ այլ տեղ՝ դղրդում ժայ­ռեր»:
Խո­հա­շար­քում տեղ-տեղ նկատ­վում են փի­լի­սո­փա­յութ­յա­նը հակ­վող մտքեր, սա­կայն դրանք այն­քան ա­ռար­կա­յա­կան են, որ հստակ պատ­կե­րա­ցում են տա­լիս, թե ին­չի մա­սին է խոր­հում գրո­ղը՝ ի­րա­կա­նութ­յան ճա­նա­պար­հին նա­յե­լով: Ն­կա­տե­լի է, որ Դա­վիթ Մու­րադ­յանն ա­նընդ­հատ խո­սում է հայ­րե­նի­քի մա­սին՝ խորհր­դա­բա­նա­կան նոր են­թա­տեքստ հա­ղոր­դե­լով ոչ միայն գա­ղա­փա­րին, այլև այդ գա­ղա­փա­րի շա­րու­նա­կա­կա­նութ­յա­նը: Տո­ղե­րում նաև ազ­գա­յին հի­շո­ղութ­յունն է մեկ­տեղ­ված, քան­զի Հա­յաս­տա­նի «հա­մաշ­խար­հա­յին տե­սա­դաշ­տը բաց­վում է Ա­րա­րատ լե­ռան գա­գա­թից», և այդ գա­գա­թին նա­յե­լով էլ ծնվում է բա­ռը՝ աստ­վա­ծա­տուր այն մե­ծա­գույն պարգ­ևը, ո­րը կա­րո­ղա­նում է խի­զա­խել: Տո­ղը նույն­պես խի­զա­խում է, և թ­յուր է այն կար­ծի­քը, որ գրա­կա­նութ­յու­նը չի՛ օգ­նում ազ­գա­յին դի­մագ­ծի պահ­պան­ման գոր­ծըն­թա­ցում: Նաև գրա­կա­նութ­յան մի­ջո­ցով է ձևա­վոր­վում ազ­գա­յին դի­մա­գի­ծը, իսկ դրան խա­թա­րող­ներ, ի­հար­կե, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ կան:
Դա­վիթ Մու­րադ­յա­նը հայ մար­դուն հե­տաքր­քիր բնո­րո­շում­նե­րով է ներ­կա­յաց­նում՝ ա­ռաջ­նա­հերթ նշե­լով, որ «­Հա­յը սահ­մա­նագ­ծա­յին բնա­վո­րութ­յուն է: Մի­ջին թվա­բա­նա­կա­նից դուրս: Սա դժվա­րաց­նում է նրա կյան­քը, բայց… դի­մադ­րո­ղա­կա­նութ­յուն ա­վե­լաց­նում»: Լայն ընդգր­կում ու­նի այս խո­հա­շար­քը: Այս­տեղ նաև մշա­կույթն է կար­ևոր­վում, գրո­ղի խոս­քով՝ լա՛յն մշա­կույ­թը, ոչ միայն գե­ղար­վես­տա­կա­նը: Իսկ լայն մշա­կույթ ա­սե­լով՝ Դա­վիթ Մու­րադ­յա­նը նկա­տի ու­նի մար­դու հա­րա­բե­րութ­յուն­ներն իր ան­ձի ու բնօր­րա­նի հետ:
Գր­քում ա­ռանձ­նա­հա­տուկ է «Ե­ղա­նա­կի տե­սութ­յուն» խո­հը, ո­րը, չգի­տեմ մյուս ըն­թեր­ցող­ներն ինչ­պես, բայց ինձ հա­մար հայ­րե­նի­քի ի­րա­կան գա­ղա­փարն ար­տա­ցո­լող ստեղ­ծա­գոր­ծութ­յուն է: Դա­վիթ Մու­րադ­յա­նը գրում է մի երկ­րի մա­սին, որ­տեղ «կողք կող­քի ապ­րում են տար­վա չորս ե­ղա­նակ­նե­րը», «հո­րի­զո­նը փակ­ված է լեռ­նաշղ­թա­նե­րով», իսկ հո­ղը «դժվար են­թարկ­վող» է, եր­կի­րը՝ «դժվար պատ­մութ­յան բեռ»:
Այս­քա­նով չի վեր­ջա­նում «­Ձեռ­քով գրված նա­մակ­ներ» խո­հա­շար­քը, բայց ար­դեն գրա­վում է «Եր­ևան­յան հաս­ցե­ներ» խո­րա­գի­րը, որ­տեղ Դա­վիթ Մու­րադ­յա­նը զբո­սանքն է տող դարձ­րել: Այս­տեղ նույն­պես չենք կա­րող չնշել, որ այն­քան դի­պուկ ու կար­ևոր ընդգ­ծում­ներ է ա­րել Դա­վիթ Մու­րադ­յա­նը, որ հնա­րա­վոր չէ խո­րա­թա­փանց կեր­պով չու­սում­նա­սի­րել և գու­ցե մի պահ գտնվել այն փո­ղո­ցում, որ­տե­ղով քայ­լում կամ որ­տեղ նստած են ար­դեն տո­ղե­րում ապ­րող մար­դիկ:
Իսկ գրքի «­Դա­րան­ցու­մի զգա­ցում­ներ» բաժ­նում կի­նո­գետ Դա­վիթ Մու­րադ­յա­նի հայ­կա­կան կի­նո­յի «ախ­տո­րո­շում­ներն» են: Կի­նո­գե­տը ներ­սից հա­յացք է ձգում. «­Կի­նոն բաց չի թող­նում: Նա ինձ շատ է խլել գրա­կա­նութ­յու­նից: Կի­նոն տա­րա­ծա­կան է, իսկ գրա­կա­նութ­յու­նը՝ ինք­նա­կենտ­րոն: Որն էլ թող­նում ես, դառ­նում ես կի­սատ, եր­կու­սը միա­սին լրիվ չեն լի­նում»: Դա­վիթ Մու­րադ­յա­նի կի­նո­գի­տա­կան միտ­քը խի­զա­խում է տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում, դի­տար­կում հայ­կա­կան կի­նո­յի կար­ևո­րութ­յուն­նե­րը, ստեղ­ծա­բա­նա­կան նրբութ­յուն­նե­րը, գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղութ­յան զար­գաց­ման ճա­նա­պար­հը և­ այլն:
Գ­րա­կան շար­ժըն­թա­ցը նոր զար­գա­ցում­նե­րի սահ­մա­նագ­ծին մեկ-մեկ կորց­նում է, եր­բեմն՝ շա­հում, սա­կայն կան այն­պի­սի ա­նուն­ներ, ո­րոնք բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ու­նեն ի­րենց ա­սե­լի­քը՝ ար­դեն գրա­կա­նութ­յան տես­քով: Բարդ է ճշմա­րիտ գրա­կա­նութ­յու­նը, հատ­կա­պես մի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, երբ բա­ռը շա­տե­րի հա­մար կար­ծես կորց­րել է ար­ժե­քը, և խոս­քը դա­դա­րել է խոսք լի­նե­լուց: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չենք կա­րող չշեշ­տել, որ Դա­վիթ Մու­րադ­յան գրո­ղը առ այ­սօր մնում է իր դիր­քում՝ և՛ խոս­քով, և՛ գրչով: Նա հո­գե­բա­նա­կան և­ ին­տե­լեկ­տո­ւալ գրա­կա­նութ­յան տի­րույ­թում է և չի գրում մո­տա­վո­րութ­յուն­նե­րով: Այդ­տե­ղից է սկսվում ան­վեր­ջա­նա­լի ճա­նա­պար­հը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։