Ա­նա­հիտ ԹԱՐՅԱՆ / ԴԵՊԻ ԳԱԼԻՔ ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԸ

 

Իմ ա­մե­նա­հի­շար­ժան հրա­պա­րա­կո՞ւ­մը «Գ­րա­կան թեր­թում»… Թերևս, տե­ղին կլի­նի շա­տե­րի նման ես էլ հի­շա­տա­կեմ վա­ղուց ար­դեն հուշ դար­ձած ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին ա­ռա­ջին ան­գամ «Գ­րա­կան թեր­թի» է­ջե­րում բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րիս տպագ­րու­մը, որն ինձ հա­մար, ան­շո՛ւշտ, մեծ պա­տիվ ու ինք­նագ­նա­հա­տա­կա­նի յու­րօ­րի­նակ բարձ­րա­ցում էր. ինձ թվում էր, որ անս­պա­սե­լիո­րեն մուտք եմ գոր­ծել մի գրա­կան տա­ճար, ո­րի լու­սա­վոր կա­մար­նե­րի ներ­քո շնչում և թ­ևա­ծում են ինձ հա­մար սրբութ­յուն դար­ձած բո­լոր ժա­մա­նակ­նե­րի մեր գրա­կա­նութ­յան մե­ծե­րի ու նվիր­յալ­նե­րի հո­գի­նե­րը, և­ ես (ինչ­պի­սի՜ փառք ու պա­տիվ) հայտն­վել եմ նրանց կող­քին և ն­րանց շար­քե­րում…
Այ­սօր, սա­կայն, ես այլ դի­տանկ­յու­նից եմ նա­յում նշված հար­ցադր­մա­նը և գտնում եմ, որ ա­մե­նա­հի­շար­ժան հրա­պա­րա­կու­մը սույն թվա­կա­նի փետր­վա­րին տպագր­ված բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի շարքն է՝ իմ ծննդյան 70-ամ­յա­կի շնոր­հա­վո­րան­քով և ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նի ու­ղեկ­ցող ջերմ ու ան­կեղծ շնոր­հա­վո­րա­կան խոս­քով: Սա ար­դեն խո­հուն հա­յացք է իմ ապ­րած յոթ տասն­յակ տա­րի­նե­րի բար­ձուն­քից՝ հա­սուն, կեն­սա­փոր­ձով հա­րուստ և­ ի­մաստ­նա­ցած… Սա իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի կա­լու­կու­թի այն բե­ղուն շրջանն է, երբ կյան­քում ա­մեն ինչ նո­րո­վի է կար­ևոր­վում ու ի­մաս­տա­վոր­վում, երբ ստեղ­ծա­գոր­ծա­կան այս հա­սուն շրջա­նում լիո­վին բաց­վում են ոչ միայն հո­գուս աչ­քե­րը, այլև՝ իմ մտքի երկ­րորդ շնչա­ռութ­յու­նը… Եվ, ա­հա՛, այ­սօր գրիչս, դառ­նա­լով ա­ռա­վել ան­կեղծ ու ճշմար­տա­խոս, ա­ռա­վել զգա­յուն ու հա­մար­ձակ, երկ­նում է ա­ռա­վել հայ­րե­նա­շունչ և հայ­րե­նա­խոս, խո­րա­խոր­հուրդ և մար­դա­խույզ քերթ­ված­ներ՝ ջա­նա­լով յու­րո­վի իր նպաս­տը բե­րել մեր հա­մընդ­հա­նուր հայ­րե­նա­շեն ու ազ­գա­պաշտ­պան գոր­ծին, շտկել մեր դա­ժան ու ան­մարդ­կա­յին ի­րա­կա­նութ­յան ցցուն սա­պա­տը, դե­պի իր շա­վի­ղը վե­րա­դարձ­նել վա­ղուց ար­դեն «իր շավ­ղից դուրս սայ­թա­քած» հա­յա­կոր­ծան ժա­մա­նա­կը…
Աս­վա­ծի վկան ու ե­րաշ­խա­վո­րը մեր շատ սի­րե­լի «Գ­րա­կան թերթն» է, որն 90-ամ­յա ար­գա­սա­վոր ճա­նա­պարհ է ան­ցել, ե­կել-հա­սել է մինչև մեր օ­րե­րը և շա­րու­նա­կե­լու է մշտա­պես ճեղ­քել ժա­մա­նա­կի փո­թոր­կա­հույզ օվ­կիա­նը և, ինչ­պես մեր ժո­ղովր­դի կե­նաց նա­վը, շա­րու­նա­կե­լու է ան­կա­սե­լիո­րեն նա­վել ու մխրճվել գա­լիք դա­րե­րի խոր­քը…

ՆԱՎԸ՝ ՕՎԿԻԱՆՈՒՄ

«ԳԹ»-ի 90-ամյակին
Խոլ ժա­մա­նա­կի օվ­կիա­նում ա­հեղ
Գա­ղա­փա­րի նավն ա­ռաջ է լո­ղում.
Ձգ­ված է՝ ինչ­պես պրկված մի ա­ղեղ,
Վ­րան խոս­քի
կայմ-սուր նետն է շո­ղում…
Թերթ առ թերթ՝
ճեր­մակ ու լու­սա­ճա­ճանչ,
Ա­ռա­գաստ­ներն են
փքվում հող­մե­րից…
Անց­յա­լի լա՞ց է, թե՞ գա­լի­քի կանչ.
Շա­ռա՜չն է թնդում բո­լոր կող­մե­րից…
Շուր­ջը ե­ռում է օվ­կիանն ան­հան­գիստ,
Ա­լե­կոծ­վում է կյան­քի նման սին,
Խոր­քում՝ ջրա­հեղձ հա­վատ,
խինդ ու վիշտ,
Կ­յան­քի փրփո՜ւրն է ջրի ե­րե­սին…
Նավն ա­կո­սում է
օվ­կիանն ան­վախ­ճան,
Կրծ­քով ճեղ­քում է ա­լիք­նե­րը գոռ.
Լույ­սի շեղբ է մի, Աստ­ծո ազ­դու ձայն,
Որ մխրճվում է ան­հայտ­նե­րը նոր…
Մեծ ճա­նա­պարհ է
ան­ցել նավն այս մեծ,
Բ­յուր փո­թո­րիկ ու մրրիկ է տե­սել,
Ջր­դեղ­վել ոս­կե ար­շա­լույ­սի մեջ,
Ծ­փուն դրո­շին՝ լույս, հա­վատ ու սեր…
Ան­վերջ է, դժվար՝ ու­ղին այս նա­վի,
Արևն է շո­ղում պիրկ կայ­մի վրա.
Օ՜, քա­նի դեռ կա օվ­կիա­նը ծա­վի,
Նավն այս կլո­ղա՜ ջրե­րում նրա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։