­Թով­մա քա­հա­նա (­Վա­հան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Թովմա քահանա (Վահան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆԱ­ռա­ջին հրա­պա­րա­կում­ներս «Գ­րա­կան թեր­թում» ե­ղել են դեռևս խորհր­դա­յին տա­րի­նե­րին: Այդ տա­րի­նե­րի հրա­պա­րա­կում­նե­րից չեմ հի­շում որ­ևէ բան: Ե­թե փորփ­րեմ հորս տան կամ այն տան, որ­տեղ հի­մա բնակ­վում եմ, ծա­կու­ծու­կե­րը, գու­ցեև ինչ-որ բան գտնեմ: Բայց, ան­կեղ­ծո­րեն, չեմ էլ հա­վա­տում, որ այն տա­րի­նե­րի որ­ևէ հոդ­ված ինձ հա­մար ինչ-որ ար­ժեք ներ­կա­յաց­նի, քա­նի որ խորհր­դա­յին տա­րի­նե­րի գրաքն­նութ­յու­նը հնա­րա­վո­րութ­յուն չէր տա­լիս ա­զատ մտա­ծե­լու կամ գրե­լու: 2002-2010 թվա­կան­նե­րի ըն­թաց­քում, հոգ­ևոր ծա­ռա­յութ­յան հետ կապ­ված, ժա­մա­նակ և հ­նա­րա­վո­րութ­յուն չեմ ու­նե­ցել հրա­պա­րա­կում­նե­րի մա­սին մտա­ծե­լու: Բա­ցի այդ, ծա­ռա­յութ­յան ա­ռու­մով, Երևա­նից դուրս եմ գտնվել կամ, ընդ­հան­րա­պես, Հա­յաս­տա­նից դուրս: 2010 թվա­կա­նին վե­րա­դար­ձել եմ Եր­ևան և, այդ ժա­մա­նակ­նե­րից սկսած, դարձ­յալ տպագր­վում եմ մա­մու­լում` որ­պես բա­նաս­տեղծ և հոդ­վա­ծա­գիր: Բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րիս տպա­գր­ված շար­քե­րից ա­մեն մեկն էլ ինձ հա­մար շատ ու­շագ­րավ է, իսկ հոդ­ված­նե­րից և պատմ­վածք­նե­րից ու­զում եմ հի­շել մի քա­նի­սը:
2018 թ. փետր­վա­րին «Գ­րա­կան թեր­թում» տպագր­վեց իմ «Ու­րիշ պոե­զիա» հոդ­վա­ծը, որ­տեղ խոս­քը ա­սո­ցիա­տիվ քնա­րեր­գութ­յան մա­սին էր, քնա­րեր­գութ­յան տե­սակ, ո­րի մա­սին քիչ է խոս­վում կամ ընդ­հան­րա­պես չի խոս­վում: Հե­տա­գա­յում նպա­տակ ու­նեի գրել նաև սյուր­ռեա­լիս­տա­կան քնա­րեր­գութ­յան մա­սին, ո­րը սերտ կապ ու­նի ա­սո­ցիա­տիվ մտա­ծո­ղութ­յան հետ: Ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով այդ մտահ­ղա­ցու­մը հե­տաձ­գե­ցի (մեծ դեր կա­տա­րեց նաև մեր երկ­րում քա­ղա­քա­կան կյան­քի փո­փո­խութ­յու­նը, սո­ցիա­լա­կան, բա­րո­յա­կան և հոգ­ևոր նոր խնդիր­նե­րի ի հայտ գա­լը, և­ ես, շա­տե­րի նման, անդ­րա­դար­ձա այդ ա­մե­նին):
2018 թ. դեկ­տեմ­բե­րի վեր­ջին «Գ­րա­կան թեր­թում» տպագր­վեց իմ «Ե­րեք տե­սիլք» պատմ­ված­քը: Ու­զե­ցի ըն­թեր­ցո­ղի հետ կիս­վել իմ տե­սիլք­նե­րով: Ես կեն­դա­նի տե­սել եմ դրախ­տը և­ այն­քան սեր եմ ու­նե­ցել այդ պա­հին, որ չեմ ու­զե­ցել սթափ­վել, վե­րա­դառ­նալ այս դժո­խա­յին ի­րա­կա­նութ­յուն: Տե­սիլք­նե­րից մե­կը Նոր Ե­րու­սա­ղե­մի մա­սին է, մի չքնաղ, ման­կա­կան քա­ղաք, որ իմ տե­սիլ­քում սկսվում էր Եր­ևա­նի Ա­բով­յան փո­ղո­ցից: Ինձ հա­մար այս պատմ­ված­քի տպագ­րութ­յու­նը շատ կար­ևոր էր, խորհր­դան­շա­կան՝ որ­պես ա­պա­գա­յի տես­լա­կան, գա­լիք, որ կա­տար­վե­լու է:
2020 թ. հուն­վա­րին տպագր­վեց «­Պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը մեր նշա­նա­բանն է» հոդ­վա­ծը, դա քննա­դա­տա­կան անդ­րա­դարձ էր մի նշա­նա­վոր գրո­ղի պատմ­ված­քին: Պատմ­ված­քը հե­րո­սի և­ իր մոր է­րո­տիկ կա­պի մա­սին է, մի գա­ղա­փար, որ հա­րիր չէ աշ­խար­հի ոչ մի ստեղ­ծա­գոր­ծո­ղի, մեղմ ա­սած՝ պա­տիվ չի բե­րում աշ­խար­հի ոչ մի քա­ղա­քա­ցու, էլ չեմ ա­սում՝ հա­յի: Հու­սով եմ՝ հե­տա­գա­յում գրո­ղը պա­տաս­խա­նատ­վութ­յուն կկրի իր ազ­գի և Աստ­ծո ա­ռաջ, և այլևս չի գրի նման բա­ներ: Ա­մեն ինչ չի կա­րե­լի գրել:
2021 թ. հու­նի­սի 11-ին տպա­գրվեց «­Մի քա­նի դրվագ մեր քաո­սա­յին ա­ռօր­յա­յից» հոդ­վա­ծը: Վեր­ջին ա­ղե­տա­բեր պա­տե­րազ­մից հե­տո կար­ծես մեր ժո­ղովր­դի խելքն առ­նեն: Մար­դիկ ա­սում են բա­ներ, ո­րոնց հա­մար մի քա­նի տա­րի ա­ռաջ կա­մա­չեին: Տե­ղի է ու­նե­նում ազ­գա­յին ար­ժեք­նե­րի վե­րաի­մաս­տա­վո­րում, վե­րախմ­բագ­րում վատ ի­մաս­տով: Ես պատ­րաստ­վում եմ մոտ ժա­մա­նակ­ներս շա­րու­նա­կել ազ­գա­յին բա­րո­յա­կան և հոգ­ևոր ան­կու­մա­յին է­վոլ­յու­ցիոն ըն­թաց­քի շուրջ ու­սում­նա­սի­րութ­յուն­ներս, և հույս ու­նեմ, որ «Գ­րա­կան թեր­թը» կտպագ­րի նոր հոդ­վա­ծը:
Ինձ հա­մար ու­շագ­րավ հրա­պա­րա­կում­նե­րից վեր­ջի­նը, որ լույս տե­սավ 2022 թ. մար­տի վեր­ջին, «­Մեր ին­չի՞ն է պետք հո­գին» հոդ­վածն է։ Դա բո­ղոք է, ընդ­դի­մութ­յուն նրանց դեմ, ով­քեր պատ­րաստ­վում են նոր աշ­խար­հա­կարգ ստեղ­ծել։ Խոսքս գլո­բա­լիստ­նե­րի մա­սին է, ով­քեր մար­դուն ու­զում են զրկել գի­տակ­ցութ­յու­նից և հո­գուց, վե­րա­ծել նրան մե­դիու­մի, կա­մա­կա­տա­րի, ստրու­կի, ռո­բո­տի։
Վեր­ջում, օգտ­վե­լով այս հար­մար ա­ռի­թից, ու­զում եմ շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նել «Գ­րա­կան թեր­թի» աշ­խա­տա­կից­նե­րին ի­րենց ա­ռա­քե­լութ­յան հա­մար։ Ի­րա­վամբ դա ա­ռա­քե­լութ­յուն է, ո­րով­հետև մեր օ­րե­րում շատ դժվար է ըն­թացք տալ մի գոր­ծի, որն, ըստ էութ­յան, մեծ պա­հան­ջարկ չու­նի։ Պա­հան­ջարկ ու­նեն հա­ցը, մի­սը, աշ­խա­տան­քը, դիր­քը, դրա­մը, տար­բեր մարմ­նա­կան և սո­ցիա­լա­կան կա­րիք­ներ, ո­րոն­ցից բա­ցի մարդ­կանց մեծ մա­սին ո­չինչ չի հե­տաքրք­րում։ Բայց «Գ­րա­կան թեր­թը» հա­մա­ռո­րեն լույս է տես­նում և­ իր ար­դիա­կան հրա­պա­րա­կում­նե­րով կոչ ա­նում բո­լո­րին մտա­ծել, պայ­քա­րել, սի­րել, չա­րը, ա­նար­դա­րութ­յու­նը չհան­դուր­ժել, պաշտ­պա­նել ազ­գա­յին բո­լոր ար­ժեք­նե­րը, հայ­րե­նի­քը, մշա­կույ­թը և պար­զա­պես ան­տար­բեր չլի­նել, լի­նել ար­թուն։
Շ­նոր­հա­վո­րում եմ բո­լո­րիս «Գ­րա­կան թեր­թի» ինն­սու­նամ­յա­կի կա­պակ­ցութ­յամբ։ Թող նրա ճա­նա­պար­հը միշտ կա­նաչ լի­նի։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։