Լ­ևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ / ՍԻՐԵԼԻ, ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄԻ ՈՒՂԵԿԻՑ

Լևոն Բլբուլյան
Վս­տահ կա­րող եմ ա­սել, որ 90-ամ­յա իր գո­յութ­յան առն­վազն վաթ­սուն տա­րի­նե­րին «Գ­րա­կան թերթն» ինձ հա­մար ա­մե­նաըն­թերց­վող թերթն է ե­ղել ու կա, սի­րե­լի, հա­վա­տա­րիմ մի ու­ղե­կից: Իսկ ա­վե­լի քան քա­ռա­սուն տա­րի պա­տիվ ու­նեմ ինձ նաև «Գ­րա­կան թեր­թի» հե­ղի­նակ­նե­րից հա­մա­րե­լու. սկսած հե­ռա­վոր այն օր­վա­նից (1977-ի մար­տի 17-ի հա­մա­րը), երբ եր­կու բա­նաս­տեղ­ծութ­յամբ ա­ռա­ջին ան­գամ ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ­նե­րին հատ­կաց­ված զույգ սյու­նա­կում հայտն­վե­ցի: Ա­հա, ու­րեմն, որն է իմ ա­մե­նա­հի­շար­ժան հրա­պա­րա­կու­մը, ու ես հի­մա ե­րախ­տա­գի­տութ­յամբ հի­շում, խո­նարհ­վում եմ խմբա­գիր Սա­ղա­թել Հա­րութ­յուն­յա­նի, պոե­զիա­յի բաժ­նի վա­րիչ Մա­րիա Հա­կոբ­յա­նի հի­շա­տա­կի ա­ռաջ, ով­քեր ինձ մեծ ու­րա­խութ­յուն պատ­ճա­ռե­ցին և­ ա­վե­լին՝ քա­ջա­լե­րա­կան, հու­սադ­րող այն­պի­սի խոս­քեր ա­սա­ցին Գ­յու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տի շրջա­նա­վարտ, գրա­կան մա­տույց­նե­րում վա­րա­նոտ իր տե­ղը ո­րո­նող սկսնա­կիս, ով դրա կա­րի­քը շատ ու­ներ…
Ան­ցած տաս­նամ­յակ­նե­րին շատ հրա­պա­րա­կում­ներ եմ ու­նե­ցել. և՛ բա­նաս­տեղ­ծա­կան շար­քեր, և՛ հոդ­ված­ներ ու հար­ցազ­րույց­ներ, գրա­խո­սա­կան­ներ, եր­բեմն պա­տաս­խա­նել հար­ցա­թեր­թիկ­նե­րի, և հատ­կա­պես այս­տեղ եմ նկատ­վել, կա­յա­ցել որ­պես գրող (ան­շուշտ, բնավ չմո­ռա­նա­լով նաև ժա­մա­նա­կին այն­քա՜ն սիր­ված «­Գա­րուն» ամ­սագ­րի ա­նու­րա­նա­լի դե­րը իմ ու իմ սերն­դա­կից­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում): Ի դեպ, վեր­ջերս ստվար մի գիրք հրա­տա­րա­կե­ցի «­Խոսք ու զրույց» խո­րագ­րով, ուր ի մի են բեր­ված տար­բեր տա­րի­նե­րի՝ մա­մու­լում տպագր­ված իմ ա­ռա­վել ու­շագ­րավ հոդ­ված­ներն ու հար­ցազ­րույց­նե­րը, և­ այն թեր­թե­լով, մեկ ան­գամ ևս հա­մոզ­վում ես, որ նյու­թե­րի գե­րակշ­ռող մա­սը «Գ­րա­կան թեր­թի» «գրան­ցում» ու­նեն, ա­վե­լին՝ հա­ճախ հենց թեր­թի «դրդմամբ» էլ ծնվել են…
Այդ հրա­պա­րա­կում­նե­րից յու­րա­քանչ­յուրն այս կամ այն չա­փով նշա­նա­կա­լի է ե­ղել, թերևս, այդ պա­հին թվա­ցել ա­մե­նա­կար­ևո­րը, բայց չեմ կա­րող շա­տե­րի մի­ջից մեկ հրա­պա­րա­կում ևս չա­ռանձ­նաց­նել, իս­կա­պես հի­շար­ժա՛ն: Թարգ­մա­նա­կան իմ ա­ռա­ջին շարքն էր Վ­լա­դի­միր Վի­սոց­կուց՝ իմ ա­ռա­ջա­բա­նով: Ափ­սոս, թղթե­րիս մեջ չկա­րո­ղա­ցա գտնել թեր­թի այդ հա­մա­րը, ո­րը բա­վա­կա­նին լավ ըն­դուն­վեց ըն­թեր­ցող­նե­րի կող­մից ու գրա­կան շրջա­նակ­նե­րում: Հա­մե­նայն­դեպս, այն­պի­սի մի վար­պետ թարգ­մա­նիչ, գրա­կան հար­ցե­րում խստա­պա­հանջ, ան­զի­ջում անձ­նա­վո­րութ­յուն, ինչ­պի­սին Ար­մեն Հով­հան­նիս­յանն էր, շնոր­հա­վո­րեց ինձ ու խոր­հուրդ տվեց նոր գոր­ծեր թարգ­մա­նել, ա­ռա­վել հան­գա­մա­նո­րեն ներ­կա­յաց­նել Վի­սոց­կի բա­նաս­տեղ­ծին, ում մե­զա­նում գի­տեին հիմ­նա­կա­նում միայն որ­պես դե­րա­սա­նի ու երգ­չի: Ու… բա­նը հա­սավ ա­ռան­ձին, ամ­բող­ջա­կան գրքին: Եվ, ու­րեմն, այս­տեղ չեմ կա­րող ա­մե­նայն ե­րախ­տա­գի­տութ­յամբ չհի­շել թեր­թի այն ժա­մա­նակ­վա գլխա­վոր խմբա­գիր, եր­ջան­կա­հի­շա­տակ Ան­ժիկ Հա­կոբ­յա­նին…
Որ­պես­զի խոսքս չեր­կա­րի, գամ դե­պի մեր օ­րե­րը. Կա­րի­նե Խո­դիկ­յա­նը ևս­ ող­ջու­նել է իմ թարգ­մա­նա­կան ձեռ­նար­կում­նե­րը։ Ն­րա օ­րոք թեր­թում տպագր­վե­ցին Օ­մար Խա­յա­մի քառ­յակ­նե­րի իմ ա­ռա­ջին թարգ­մա­նութ­յուն­նե­րը, ու հե­տո… է­լի բա­նը ա­ռան­ձին, ամ­բող­ջա­կան ժո­ղո­վա­ծո­ւի հան­գեց, ընդ ո­րում՝ ա­ռա­ջին ան­գամ նման ծա­վա­լով ու գե­ղե­ցիկ հրա­տա­րա­կութ­յամբ: Ինչ­պես ա­սում են, խմբագ­րի «ձեռ­քը թեթև է». տպագ­րեց իմ թարգ­մա­նա­կան շար­քը Ան­նա Ախ­մա­տո­վա­յից, ա­վե­լի ուշ՝ նրա մա­սին ըն­դար­ձակ հոդ­վածս: Եվ ար­դեն տպա­րա­նում է ու շու­տով ըն­թեր­ցո­ղին կհաս­նի սի­րո ան­զու­գա­կան երգ­չի «­Տար­վա հին­գե­րորդ իմ ե­ղա­նա­կը» խո­րագ­րով հա­տո­րը՝ այդ ծա­վա­լով ու ընդգր­կու­մով դարձ­յալ ա­ռա­ջի­նը մե­զա­նում: Իսկ հի­մա մտա­ծում եմ՝ քա­նի որ վեր­ջերս թերթն իմ ըն­դար­ձակ թարգ­մա­նա­կան շար­քը տպագ­րեց հան­րա­հայտ Բու­լատ Օ­կու­ջա­վա­յից, հա­վա­նա­բար այս դեպ­քո՞ւմ էլ նույն բա­րի օ­րի­նա­չա­փութ­յու­նը կգոր­ծի…
Այն­պես որ, մեծ ու ան­փո­խա­րի­նե­լի է «Գ­րա­կան թեր­թի» դե­րը իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում, ան­շուշտ, տար­բեր սերն­դի, տար­բեր ժան­րե­րում ստեղ­ծա­գոր­ծող անց­յալ ու ներ­կա բազ­մա­թիվ գրող­նե­րի կեն­սագ­րութ­յան մեջ: Ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րում եմ թեր­թի ըն­թեր­ցող­նե­րին, հե­ղի­նակ­նե­րին, հին ու ներ­կա­յիս աշ­խա­տա­կից­նե­րին, գրա­կան մեր ողջ ըն­տա­նի­քին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։