«ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՊՐԵ՞Լ…» / ­Կա­րի­նե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

­Կա­րի­նե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկ­նա­ծու, դո­ցենտ

«…­Չէի ու­զում ա­սել, ո­րով­հետև պատ­վիր­ված է գաղտ­նիք պա­հել… բայց հույս ու­նեմ՝ ձեր մե­ջը կմնա, ու ոչ ո­քի չեք ա­սի։ Չե­կան անց­յալ գի­շեր ինձ կան­չեց և­ ա­ռա­ջար­կեց «ան­կեղծ աշ­խա­տել» իր ցան­ցում։ Հաս­կա­ցա՞ք՝ ինչ է նշա­նա­կում։ Այս կար­գե­րում ան­կեղ­ծութ­յո՞ւն։ Լի­նել ան­կեղծ ու շա­րու­նա­կել ապ­րե՞լ։ Նոր մեռ­նողն ան­գամ կվա­խե­նա ան­կեղծ լի­նե­լուց։ Նա պետք է բա­վա­կան փտած լի­նի գե­րեզ­մա­նում, որ սիրտ ա­նի ան­կեղ­ծութ­յան». ա­մե­նայն ան­կեղ­ծութ­յամբ՝ ԼԵՌ ԿԱՄՍԱՐ:
Երբ տա­րի­նե­րի հունձ­քը այ­սօր և­ ար­դեն ընդ­միշտ՝ հա­վեր­ժո­րեն ար­դիա­կան է դառ­նում, թվում է՝ նույն ժա­մա­նա­կի մեջ ներհ­յուս­վել են անց­յա­լը, ներ­կան ու ա­պա­գան, իսկ հյու­սա­ծոն կրկին միայն հա­վեր­ժինն է: Երբ ար­դեն կես դա­րը բո­լո­րած մեկ միտ­քը զար­մա­նա­լիո­րեն այ­սօր­վա մա­սին է, հյու­սա­ծոն բյու­րե­ղա­ցած է հի­սուն և­ ա­վե­լի տա­րի­նե­րի բո­վում, իսկ գրո­ղը, կրե­լով պատ­մութ­յան, ժա­մա­նա­կի ի­րա­կա­նութ­յան և հա­վեր­ժի բա­նա­լի­նե­րը միա­ժա­մա­նակ, գա­լիս է այս էլ ո­րե­րորդ ան­գամ ա­պա­ցու­ցե­լու՝ դարն է ծնում ան­հա­տին, տա­ղանդն «ստի­պում է» խո­սել բո­լոր ժա­մա­նակ­նե­րի մեջ՝ հե­տայ­սու…
Ն­րա գրա­կան ծնուն­դը սկիզ­բը ե­ղավ հայ գրա­կա­նութ­յան բո­լո­րո­վին տար­բեր­վող մի է­ջի, ո­րով­հետև նրա ձե­ռա­գի­րը տո­ղի հա­մա­պար­փակ կար­գա­վո­րումն է՝ միայն մե­ծին բնո­րոշ…
Օ­րագ­րա­յին ժո­ղո­վա­ծու­նե­րից մեկն է. դան­դա­ղո­րեն տար­վա բո­լոր 366 օ­րե­րում նա ամ­փո­փում է 1948-ը՝ իր չար­քաշ կյան­քում գու­ցե թե հեր­թա­կա­նը՝ լի նա­խորդ և հա­ջոր­դող բո­լոր տա­րի­նե­րին զգա­ցա­ծով՝ ա­ռա­վել տա­ռա­պան­քով, ա­վե­լի շնչա­հեղ­ձութ­յամբ, գրչի ու մտքի ա­նա­զա­տութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված հեղ­ձու­կով, բայց ըն­թեր­ցո­ղի ու պատ­մութ­յան հա­մար սա ար­դեն մի նոր փուլ է՝ գրո­ղի՝ պատ­մա­կան դեպ­քե­րի ու ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի՝ ծայ­րա­հեղ ծանր պայ­ման­նե­րի՝ սոսկ սե­փա­կան մտա­ծո­ղութ­յան ու ար­ժե­հա­մա­կար­գի ան­սահ­ման բծախնդ­րութ­յան մա­ղով անց­կաց­րած:
«Ես կյան­քիս մեջ ար­ևի եր­կու խա­վա­րում տե­սել եմ, չեմ տե­սել շի­կա­ցած սա­ռույց և ճշ­մա­րիտ խոսք ձեր բեր­նում։ Ե­թե այս եր­կու ան­կա­րե­լիութ­յուն­ներն էլ ինձ վի­ճակ­վի տես­նել, ու­րեմն ա­մեն ինչ տե­սած կլի­նեմ աշ­խար­հում…»: Նա է՝ մեծ եր­գի­ծա­բա­նը՝ իր շա­րու­նա­կա­բար բո­լոր օ­րագ­րե­րի ան­սահ­ման խոր­քա­յին ա­սե­լի­քով, օ­րի­նա­չա­փո­րեն պահ­պան­վող հեր­թա­գա­յութ­յամբ: Եվ յու­րա­քանչ­յուր հա­ջորդ ան­գամ հա­մոզ­մունքն այն ճշմար­տութ­յան մեջ, թե բո­լոր օ­րա­գրե­րը մի-մի հա­տոր­յակ­ներ են, մե­ծա­նում է:
Գի­ծը՝ քա­ղա­քա­կան. չէ՞ որ Լեռ Կամ­սա­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի հեն­քը քա­ղա­քա­կան սա­տի­րան է՝ հա­գե­ցած ան­վե­րա­պա­հո­րեն՝ հրա­պա­րա­կա­խո­սի ճար­տա­սա­նա­կան վար­պե­տութ­յամբ: Իսկ այդ ա­մե­նը գրա­կա­նութ­յան մեջ պետք է ար­տա­հայտ­վեր ի­րա­կան գրա­կա­նութ­յան իսկ ներ­կա­յաց­մամբ: Ու­րեմն՝ ու­րույն ա­սե­լի­քը՝ գրա­կա­նութ­յամբ (գե­ղար­վես­տա­կա­նութ­յամբ) ընդգծ­ված: Գ­րո­ղը նաև ի­րա­կա­նութ­յան մեջ է ներ­կա­յա­նում իր պա­րա­գա­յում՝ սար­սա­փե­լի ապ­րում­նե­րով, որ­տեղ հաս­տա­տուն ի­րենց տե­ղերն են ա­պա­հո­վել հույ­զե­րը, զգա­ցո­ղութ­յուն­ներն ու, ին­չո՞ւ ոչ, գրո­ղի զգաց­մունք­նե­րը՝ սի­րո օբ­յեկ­տից սկսյալ մինչև դրկից ու խա­նութ­նե­րի առջև գո­յա­ցող ան­վերջ-ան­ծիր հեր­թեր, ո­րոնք ան­խոս կա­րող են հաս­նել մինչև… «հար­ևան երկ­րի սահ­մա­նը»: Եվ բա­նաձ­ևը ե­րիցս հաս­տա­տուն ու ան­փո­փոխ է մնում. ան­քակ­տե­լի, նույ­նիսկ չզգաց­վող կա­պը, սահ­մա­նա­յին գի­ծը օր­վա քա­ղա­քա­կան և սո­ցիա­լա­կան, ան­գամ կեն­ցա­ղա­յին՝ տրա­մա­բա­նո­րեն ու օ­րի­նա­չա­փո­րեն գո­յութ­յուն ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի: Մի պահ թվում է, թե այս ե­րե­քը չեն կա­րող ամ­բող­ջա­նալ տրա­մա­բա­նութ­յան մեկ շերտ-տի­րույ­թում, սա­կայն ի­րա­կա­նութ­յու­նը, կոնկ­րետ այս դեպ­քում՝ օ­րագ­րե­րի ժո­ղո­վա­ծուն, գա­լիս է իբրև փաս­տա­ցի ա­պա­ցույց:
«Ե­թե չլի­նեին աշ­խար­հում մարդ­կա­յին զա­նա­զա­նա­տե­սակ ի­դեալ­ներ, սկզբունք­ներ ու աշ­խար­հա­յացք­ներ, ծաղր գո­յութ­յուն չէր ու­նե­նա։ Նա­խա­մար­դու և կեն­դա­նու մոտ ծաղր գո­յութ­յուն չու­նի, ո­րով­հետև ի­դեալ գո­յութ­յուն չու­նի». գու­ցե թե սա պետք է ըն­դու­նել իբրև ինք­նա­տիպ կար­գա­խոս՝ գրո­ղի բո­լոր գոր­ծե­րի և մեծ հաշ­վով՝ ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծութ­յան հա­մար։
Տա­րի­նե­րի ըն­թաց­քում չարչրկ­ված Լեռ Կամ­սար-Ա­րամ Թով­մաս­յան (­Թով­մաղ­յան) ազ­գան­վան պատ­մութ­յու­նը այս­տեղ է «գաղտ­նա­զերծ­վում»: Ներ­կա­յաց­վող նյու­թը պետք է ըն­դու­նել որ­պես փաս­տա­ցի ա­պա­ցույց գրո­ղի կեն­սագ­րութ­յան այս հատ­վա­ծի, որ­պես ինք­նա­կեն­սագ­րութ­յան մի պա­տա­ռիկ:
Մի ա­ռի­թով ներ­կա­յաց­նե­լով անձ­նա­կան-գրո­ղա­կան տա­ղան­դա­վոր, բայց շնչաս­պառ ու ի­րա­վա­զուրկ վի­ճա­կը՝ Լեռ Կամ­սա­րը գրում է. «Ու­ղիղ տաս­նե­րեք տա­րի է՝ սո­վե­տա­կան կա­ռա­վա­րութ­յունն գրիչս պինդ բռնել, չի թող­նում, որ շար­ժեմ։
Մի տասն ան­գամ կա՝ դի­մել եմ, թե մի՛ խան­գա­րեր, ձեռ­ներդ դե՛ն տար, գրեմ, չէ՛, ա­սում է…
– Հ­րա­շա­լի հոդ­ված է,- ա­սում է,- բայց ափ­սոս որ մի քիչ… վատն է»:
Պատ­կե­րա­վոր, անն­կա­րագ­րե­լի հյու­թեղ, հա­գե­ցած ու բազ­մա­զան ո­լորտ­նե­րին վե­րա­բե­րող ա­սե­լի­քով. մի բան, որն ար­դեն զար­մա­նա­լի չէ եր­գի­ծա­բա­նի ձե­ռագ­րին ծա­նոթ լի­նե­լու պա­րա­գա­յում, ան­գամ այն­քան սրտա­մոտ ու հա­րա­զատ է բա­ռա­պա­շա­րա­յին շեր­տով, որ թվում է՝ ուր որ է՝ ըն­թեր­ցողն ին­քը կբա­ցի տո­ղա­տա­կը, և կամ թե շա­րու­նա­կութ­յու­նը կհնչի ար­դեն ոչ թե հե­ղի­նա­կի, այլ նրա ար­վես­տի երկր­պա­գու­նե­րի բե­րա­նից:
Այս էլ ո­րե­րորդ ան­գամ հա­մոզ­վում ենք՝ եր­գի­ծա­բա­նի տո­ղե­րը ինչ-որ չա­փով կրճատ մեջ­բե­րե­լը պատ­կե­րա­վոր ա­սած կա­րող է հա­վա­սա­րա­զոր լի­նել նրա գրչի առջև մե­ղան­չե­լուն: Ա­հա որ­տեղ է գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը վե­րա­բե­րող ցան­կա­ցած խոս­քում մեջ­բե­րում­նե­րի ա­ռա­տութ­յան բա­ցատ­րութ­յու­նը: Եվ քա­նի որ այս­տեղ խոս­քը գնում է ժա­մա­նա­կի գրա­կա­նութ­յան մա­սին, ան­շուշտ պետք է շո­շա­փել նաև այդ ժա­մա­նա­կի գրա­կա­նութ­յան զար­կե­րա­կը մեծ ա­ռու­մով՝ ա­ռա­վել պար­զո­րոշ ընդգ­ծե­լու գրո­ղի գոր­ծե­րի վե­րա­բեր­յալ ժա­մա­նա­կի քննա­դա­տա­կան-ժխտո­ղա­կան սուր վե­րա­բեր­մուն­քը: Սկզ­բի հա­մար միայն հի­շենք, թե ինչ­պի­սին էին ժա­մա­նակ­նե­րը, և փաս­տա­ցի՝ ով­քեր կա­րող էին ա­ռա­վել հա­ջո­ղակ լի­նել թե՛ կյան­քում, թե՛ նաև գրա­կան աս­պա­րե­զում:
Այս­պես ա­հա. մի օր էլ գրո­ղը ո­րո­շում է տուրք տալ կնոջ բազ­մա­թիվ այն պնդում­նե­րին, թե կա­րե­լի է և­ ու­րիշ­նե­րի նման ստեր գրել ու ապ­րել այն­պես, ինչ­պես մյուս բո­լո­րը: Եր­կա­րատև մտմտուք­նե­րից հե­տո վեր­ջա­պես հե­ղի­նա­կը գա­լիս է եզ­րա­հանգ­ման. ի՞նչ կա որ. կա­րե­լի է և փոր­ձել. «­Ճիշտ է ա­սում կինս. իմ գրած ճշմար­տութ­յուն­նե­րը ո՛չ կե­րա­կուր կու­տան ե­րա­խա­նե­րիս, ո՛չ էլ կար­կա­տան կդնեն նրանց ծակ վար­տիք­նե­րին։ Ա­րի՛, փոր­ձեմ ես էլ սուտ գրել։ Նախ սկսել փոք­րիկ ստից, հե­տո գնա­լով մե­ծաց­նել և­ ա­պա­գա­յին դառ­նալ հռչա­կա­վոր սու­տա­սան։ Այս հաս­տատ ո­րո­շու­մով գրի­չը վերց­նում եմ ձեռքս։ Բայց ո՜վ զար­մանք. մտքիս մեջ հղա­ցած բո­լոր ստե­րը ձեռքս շուռ է տա­լիս ճշմար­տութ­յան և­ այն­պես գրում։ Քա­ռա­սուն տա­րի ճշմար­տութ­յան սո­վո­րած ձեռքս չի կա­րո­ղա­նում ստել։ Հան­կարծ մի ու­րա­խա­լի միտք եմ հղա­նում։ Ե՛կ, ա­սում եմ, ձախ ձեռ­քիս վար­ժեց­նեմ սուտ գրել. ա­ջով ճշմար­տութ­յուն գրեմ ա­պա­գա­յի հա­մար, իսկ ներ­կա­յի հա­մար ձախ ձեռ­քի ստե­րը գոր­ծա­ծեմ»։ Մեկ փաս­տա­ցի ա­պա­ցույց ևս, որ ան­գամ մտո­վի նա չի կա­րո­ղա­նում գրի­չը «սուտ» շար­ժել՝ հե­տա­գա բո­լոր «դրա­կան» ու «ապ­րեց­նող» հետ­ևանք­նե­րը գի­տակ­ցե­լով հան­դերձ:
Իսկ հա­ջորդ տո­ղե­րում ստեղ­ծում է հստակ հա­կադ­րութ­յու­նը հին գրա­կա­նութ­յան և խորհր­դա­յին գրա­կա­նութ­յան միջև. «-­Տե՛ս, ու­րեմն, խորհր­դա­յին գրա­կա­նութ­յունն որ­քա՜ն տար­բեր բա­նե­րի կգոր­ծած­վի. մինչ­դեռ հին գրա­կա­նութ­յունն միայն գե­ղար­վես­տին է ծա­ռա­յում։ Այդ­պես է, երբ գնացքն իր ռել­սե­րից դուրս գա, էլ խտրութ­յուն չի դնի. որ­տեղ ա­սես կմտնի»։
Ա­հա այդ նույն «ռել­սե­րից ըն­կած գնաց­քի» երկ­րի ու մար­դու մեծ եր­ջան­կութ­յան գա­ղա­փա­րը որ­տե­ղի՞ց է ծնունդ առ­նում, ի՞նչ ե­րանգ­ներ է ստա­նում այն գրո­ղի ներ­կապ­նա­կում, և, ի վեր­ջո, կա­ռա­վա­րութ­յան մե­ծա­գույն գյու­տը ո՞րն է, ո­րով պայ­մա­նա­վոր­ված էլ, որ­պես նպա­տա­կի վախ­ճա­նա­կետ, նա կա­րող է գե­րա­զանց լուծ­ված հա­մա­րել իր պե­տութ­յան խնդիր­նե­րը. ա­հա, երկ­րից հա­վա­քել և­ ոչն­չաց­նել բո­լոր դժբախտ­նե­րին ու դժբախ­տութ­յու­նը տա­րա­ծող­նե­րին, արդ­յուն­քում լու­ծու­մը՝ պար­զա­գույն մա­թե­մա­տի­կա­կան հաշ­վար­կի սկզբուն­քով. ինք­նին կվե­րա­նա դժբախ­տութ­յու­նը, երկ­րում կմնան միայն եր­ջա­նիկ­նե­րը: Ս­րան հետ­ևում է գրո­ղի սա­տի­րա­յի բարձ­րա­կե­տը. «­Մե­թոդն եր­ևե­լի է, խոսք չու­զեր, միայն վախս այն է, ա­սում եմ՝ չլի­նի՞ բո­լոր թշվա­ռութ­յունն ավ­տո­յի վրա բար­ձե­լուց հե­տո… հան­կարծ երկ­րում բնակ­չութ­յուն չմնա…»:
Ժա­մա­նա­կի կա­ռա­վա­րութ­յան վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յու­նը գրո­ղը նաև մեկ այլ «կա­ղա­պա­րում» է ներ­կա­յաց­նում, ո­րը կա­րե­լի է պայ­մա­նա­կա­նո­րեն ան­վա­նել հե­տա­հա­յաց: Չէ՞ որ հե­ղի­նա­կի բո­լոր օ­րագ­րա­յին ժո­ղո­վա­ծու­ներն էլ այս սկզբուն­քով են՝ անց­յա­լը՝ ներ­կա­յում, կամ՝ հե­տա­հա­յաց՝ այ­սօր­վա դեպ­քերն ու ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը՝ մի կող­մից, մյուս կող­մից՝ անց­յա­լը՝ իբրև դաս ներ­կա­յի, ա­պա­գա­յի հա­մար և բո­լոր ժա­մա­նակ­նե­րին ի պահ տրված. սա ևս գ­րո­ղի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում ա­նընդ­հատ գոր­ծող օ­րի­նա­չա­փութ­յուն է: Այս սկզբուն­քով հատ­կա­պես բանտ-աք­սո­րի տա­րի­նե­րի հի­շո­ղութ­յուն­ներն են ներ­կա­յաց­վում:
«Ութ ժամ հեր­թի կանգ­նե­լուց հե­տո ա­ռանց հա­ցի՝ տուն վե­րա­դար­ձա։ Այ­սօր վաղ­վա ստա­նա­լիք հա­ցո­վը կու­զեմ ապ­րել, այն էլ կինս է խան­գա­րում։ …­Քաղ­ցած նստած զկռտում եմ, ա­պա չկա­րո­ղա­նա­լով դի­մա­նալ՝ սեն­յակս եմ քաշ­վում, դու­ռը վրա կող­պում և սկսում եմ ան­հա­գա­բար խժռել վաղ­վա ստա­նա­լիք հացս։ Հե­տո էլ մտա­ծե­լով, որ ես ե­րեք ե­րա­խա­յի տեր հայր եմ, նստել կուշտ ու կուռ ու­տում եմ, մինչ­դեռ նրանք ա­նո­թի դպրոց գնա­ցին, սկսում եմ ա­մա­չել իմ վար­մուն­քից»։
Ս­րան հետ­ևում է գրո­ղի՝ այդ օր­վա մար­դու վի­ճա­կի «բա­նաձ­ևա­յին» նկա­րագ­րութ­յու­նը. «Նս­տակ­յաց կամ ըն­տա­նի մար­դու և վայ­րե­նու տար­բե­րութ­յու­նը գի­տե՞ք ինչն է, այն է, որ ըն­տա­նին գի­տե, թե վաղ­վա հա­ցով ա­պա­հով­ված է, իսկ վայ­րե­նին՝ ոչ։ Այս ա­ռու­մով սո­վե­տա­կան ողջ ժո­ղո­վուրդն վայ­րե­նի է…»:
Զու­գա­հեռ հար­թութ­յուն­ներ, ո­րոնք միմ­յանց բնավ չեն խան­գա­րում, ճիշտ հա­կա­ռա­կը՝ միայն փոխլ­րաց­նում են ի­րար՝ ընդգր­կուն տե­ղե­կութ­յուն­նե­րով հարս­տաց­նե­լով թե՛ ժա­մա­նա­կի պատ­կե­րը, թե՛ կամ­սար­յան գրա­կա­նութ­յան ու­րույն է­ջե­րը:
«Ե­րեք ժա­մա­նակ­նե­րից անց­յա­լը մե­ռած է։ Ներ­կան կան­չում է իր մոտ ա­պա­գա­յին, սպա­նում և դ­նում է պատ­մութ­յան դամ­բա­րա­նը։ Ներ­կան ա­պա­գա­յի դա­հիճն է, ու­րեմն»։
«…­Չէի ու­զում ա­սել, ո­րով­հետև պատ­վիր­ված է գաղտ­նիք պա­հել…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։