ՀԱՅՐՍ ԱՍՈՒՄ ԷՐ… / ­Դա­վիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Մկրտիչ Սարգսյան

Հայրս ար­մատ­նե­րով Կա­րին-էրզ­րում­ցի է: 1830-ա­կան թվա­կան­նե­րին, Կա­րա­պետ ար­քե­պիս­կո­պոս Բագ­րա­տու­նու կազ­մա­կեր­պած մեծ տե­ղա­հա­նութ­յան ժա­մա­նակ, ի թիվս տասն­յակ հա­զա­րա­վոր հա­յե­րի, մեծ պապս գաղ­թել և հիմ­նա­վոր­վել է Ջա­վախ­քում: Հե­տա­գա­յում, հա­մագ­յու­ղա­ցի­նե­րի հետ Ար­դա­հա­նից Ա­խալ­քա­լաք աղ տե­ղա­փո­խե­լու մեկ­նած մեծ պապս ըմբ­շա­մար­տի է բռնվում հա­յե­րի ինք­նա­սի­րութ­յու­նը վի­րա­վո­րած մի թուր­քի հետ, ո­րը մինչ այդ մրցել և հաղ­թել էր մի քա­նի­սին և հ­րա­պա­րա­կավ ծաղ­րում ու վի­րա­վո­րում էր հա­յե­րի ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը, ու գետ­նում է նրան: Թուր­քե­րը, խախ­տե­լով ազ­նիվ մրցակ­ցութ­յան կար­գը, թի­կուն­քից նեն­գա­բար կրա­կում են պա­պիս, թրա­տում և մարմ­նի մա­սե­րը լցնե­լով պար­կե­րի մեջ՝ հայ­տա­րա­րում հա­մագ­յու­ղա­ցի­նե­րին, որ այ­սու­հետ ա­ղի հա­մար նա­խա­տես­ված պար­կե­րը լցվե­լու են նույն­պի­սի պա­րու­նա­կութ­յամբ, և ն­րանց սայ­լե­րը մշտա­պես տուն են վե­րա­դառ­նա­լու դիակ­նե­րով բար­ձած: Հայրս սի­րում էր պատ­մել իր տոհ­մի մա­սին ա­ռան­ձին դրվագ­ներ, հպար­տութ­յամբ հի­շում մեր ար­յու­նա­կից դյու­ցա­զուն­նե­րի գերբ­նա­կան ուժն ու ա­րարք­նե­րը, ա­սես պատ­վի­րե­լով մեզ պահ­պա­նել այդ մարդ­կանց և դեպ­քե­րի մա­սին հու­շե­րը և չ­թող­նել, որ դրանք ան­հետ կոր­չեն մո­ռա­ցութ­յան փո­շու մեջ: Նա հա­ճախ էր մեր տան պատշ­գամ­բից հա­յաց­քը հա­ռում Ա­րա­րատ լե­ռա­նը, կար­ծես հոր, պա­պե­րի, նախն­յաց պատ­կեր­ներն էր փնտրում, կար­ծես նրանց, իր ար­մատ­նե­րը թո­ղած ե­զեր­քի կա­րոտն առ­նել էր ու­զում բիբ­լիա­կան սրբութ­յու­նից: Հորս այդ խո­հուն ու մտազ­բաղ հա­յաց­քը, հա­վա­նա­բար, վե­րա­փո­խիչ դեր ու­նե­ցավ իմ կյան­քում: Չէ՛, նա վրե­ժի մա­սին եր­բե՛ք չխո­սեց, չուղ­ղոր­դեց, բարձ­րա­ձայն չհայ­հո­յեց նե­ռին, հո­րիցս եր­բե՛ք չեմ լսել նման բան: Հայրս խա­ղաղ բնա­վո­րութ­յուն ու­ներ, տի­րա­պե­տում էր իր ցավն ա­տամ­նե­րի տակ սեղ­մե­լու կամ­քին, հե­տա­գա­յում միայն պի­տի հաս­կա­նա­յի, որ նա իր հրա­տա­րակ­չա­կան աշ­խա­տան­քով և ս­տեղ­ծա­գոր­ծութ­յամբ է կռիվ տա­լիս ցա­վի դեմ, իսկ գոր­ծի մար­դիկ կա՛մ քչա­խոս, կա՛մ ընդ­հան­րա­պես լուռ են… Չա­րութ­յան որ­դը ան­կա­րող էր թա­փան­ցել նրա ա­մուր և հաս­տա­տա­կամ էութ­յան մեջ:
Նա շատ էր հի­շում հո­րը՝ Դի­վի­նին: Հի­շում և պատ­մում էր, ո­րով­հետև ընդ­հատ­ված բախ­տո­րոշ բան կար նրա կյան­քում, ման­կան հայ­րա­կան կա­րոտ ու հպար­տութ­յուն՝ նրա քա­ջութ­յան և գ­րա­գի­տութ­յան, կա­տա­րած բա­րի, մնա­յուն ու հայ­րե­նան­վեր գոր­ծե­րի հա­մար: Ի­նը տա­րե­կան է ե­ղել, երբ կորց­րել է հո­րը, ո­րը չնա­յած ե­րի­տա­սարդ տա­րի­քին, հսկա­յա­կան ներդ­րում ու­ներ Ջա­վախ­քի անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման, կրթա­կան-մշա­կու­թա­յին կյան­քում և մեծ համ­բավ էր վա­յե­լում ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նում: Հայրս ներ­քուստ, ա­ռանց ի ցույց դնե­լու, ապ­րում և վե­րապ­րում էր ման­կութ­յան օ­րե­րի ցավն ու դառ­նութ­յու­նը: Այդ չխամ­րող հի­շո­ղութ­յու­նը գիր ու գրա­կա­նութ­յուն դար­ձավ՝ ստա­նա­լով հա­վի­տե­նա­կան կյան­քի ու­ղե­գիր: Որ­բութ­յո՛ւն, խոր­թութ­յո՛ւն, սո՛վ, պա­տե­րա՛զմ… Ցա՛վ, ցա՛վ, ցա՛վ…
Հայրս չի հասց­րել լիար­ժեք շրջա­նա­վարտ դառ­նալ. դպրո­ցա­կան վեր­ջին զան­գի լու­սա­բա­ցին սկսվել է Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մը: Ուղ­ղա­կի դպրո­ցը, ա­շա­կեր­տա­կան նստա­րա­նը նոր թո­ղած՝ մեկ­նել է ռազ­մա­ճա­կատ: Մարտն­չել է ա­ռաջ­նագ­ծի ա­մե­նա­ծանր ճա­կատ­նե­րում, վի­րա­վոր­վել ձեռ­քից, ոտ­քից, թի­կուն­քից: Մի քա­նի ան­գամ ստա­ցել ծանր վի­րա­վո­րում­ներ: Տուն է վե­րա­դար­ձել, ա­սես, մի ու­րիշ մարդ:
Իր ծննդա­վայ­րում անց­նել է ման­կա­վար­ժա­կան աշ­խա­տան­քի՝ դպրո­ցում ստանձ­նել է զի­նու­սույ­ցի պար­տա­կա­նութ­յուն­ներ: Պատ­մում էր, որ տե­ղի բժշկի խորհր­դով, ա­մեն օր դա­սե­րից հե­տո ի­ջել է ձոր և­ եր­կար ժա­մա­նակ անց­կաց­րել սառ­նո­րակ չռռի­կի (ջրվեժ) տակ, որ­պես­զի ա­պա­քի­նի փո­ղո­ցա­յին մար­տե­րում ավ­տո­մա­տի խզա­կո­թով թի­կուն­քից ող­նու­ղե­ղին հասց­րած հար­վա­ծի հետ­ևանք­նե­րը, ո­րի պատ­ճա­ռով լրջո­րեն վնաս­վել էր նյար­դա­յին հա­մա­կար­գը, իսկ ե­ռամս­յա բու­ժու­մը հոս­պի­տա­լում կի­սատ է թո­ղել՝ ա­ճա­պա­րե­լով Ս­տա­լինգ­րա­դի պաշտ­պա­նութ­յա­նը, ո­րի ել­քով ո­րոշ­վե­լու էր նաև թուր­քա­կան բա­նա­կի Հա­յաս­տան ներ­խուժ­ման հիմ­նախն­դի­րը: Ջա­վախ­քի չե­կա­յի պե­տը, ո­րը տար­բեր ա­ռիթ­նե­րով նրան նա­խազ­գու­շաց­րել ու սպառ­նա­ցել էր հայ­րե­նա­սի­րա­կան ե­լույթ­նե­րի, հատ­կա­պես Նաի­րի Զար­յա­նի «Ին­չո՞ւ չես խո­սում հա­յե­րեն» բա­նաս­տեղ­ծութ­յունն ար­տա­սա­նե­լու հա­մար, ո­րը նույ­նաց­րել էր հա­կա­բոլշ­ևիկ­յան-նա­ցիո­նա­լիս­տա­կան քա­րոզ­չութ­յան հետ և հորս կող­մից ար­ժա­նա­ցել «թի­կուն­քա­յին առ­նետ» պա­տաս­խա­նին, ան­սպա­սե­լիո­րեն ա­ռա­ջար­կում է հորս Կար­սի պա­րե­տի պաշ­տո­նը և սի­րա­հո­ժար հա­մա­ձայ­նութ­յուն ստա­նա­լով՝ ապսպ­րում չբա­ցա­կա­յել քա­ղա­քից ա­ռա­ջի­կա օ­րե­րին: Ա­վա՜ղ, ինչ-ինչ հան­գա­մանք­նե­րից ել­նե­լով, խորհր­դա­յին զոր­քե­րի Թուր­քիա մտնե­լու ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­նը չեղ­յալ է հայ­տա­րար­վում, և­ ա­խալ­քա­լաք­ցի­նե­րին նվեր են մնում Եվ­րո­պան ոտ­քի տակ տված և տե­ղում պա­րա­պուր­դի մատն­ված, հաղ­թա­նա­կի ար­բե­ցու­մով լկտիա­ցած զին­վո­րա­կան­նե­րի հետ ա­մե­նօր­յա բա­խում­նե­րը: Պատ­մա­կան ի­րադ­րութ­յու­նը բա­րեն­պաստ էր հա­յոց ե­րա­զան­քի մաս­նա­կի ի­րա­կա­նաց­մա­նը, բայց դարձ­յալ մեր խո­փը քա­րին դեմ ա­ռավ, չամ­բող­ջա­ցանք: Հայրս մեծ ափ­սո­սան­քով էր հի­շում ի դերև ե­ղած հույ­սե­րը, և­ այդ ափ­սո­սանքն ու ցա­վը ևս­ ար­տա­հայտ­վե­ցին նրա գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի է­ջե­րում:
Հորս եր­ևան­յան կյան­քը սկսվում է Խ. Ա­բով­յա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի պատ­մա­լեզ­վա­գրա­կան ֆա­կուլ­տե­տից: Պա­տա­հում է այն­պես, որ գո­ղա­նում են դի­մորդ հորս հա­ցի քար­տը: Ան­ծա­նոթ քա­ղա­քում եր­կար ժա­մա­նակ սո­ված չմնա­լու հա­մար ստիպ­ված դի­մում է ինս­տի­տու­տի ղե­կա­վա­րութ­յա­նը՝ խնդրե­լով մեկ-եր­կու օր­վա ըն­թաց­քում ա­րագ հանձ­նել ըն­դու­նե­լութ­յան բո­լոր քննութ­յուն­նե­րը: Ռեկ­տո­րատն ըն­դա­ռա­ջում է պա­տե­րազ­մի հաշ­ման­դամ ե­րի­տա­սար­դին, և նա դրա­կան արդ­յունք­նե­րով վե­րա­դառ­նում է Ջա­վախք:
Ինս­տի­տուտն ա­վար­տե­լուց հե­տո հորս աշ­խա­տան­քի են հրա­վի­րում Հա­յաս­տա­նի կոմ­կու­սի կենտ­կոմ, որ­պես կուլ­տու­րա­յի բաժ­նի մա­մու­լի սեկ­տո­րի հրա­հան­գիչ: 1958-1962 թթ. նշա­նակ­վում է «Գ­րա­կան թեր­թի» գլխա­վոր խմբա­գիր, հե­տո՝ Հայ­պետհ­րա­տի գլխա­վոր խմբա­գիր, մինչև 1970 թ., մինչև Պա­րույր Ս­ևա­կի «Ե­ղի­ցի լույ­սի» (ո­րի խմբա­գիր էր նաև) հրա­տա­րակ­ման հետ կապ­ված հայտ­նի բա­խում­նե­րը երկ­րի կուս­ղե­կա­վար­նե­րից մե­կի հետ: Այս պաշ­տո­նում նրա դե­րա­կա­տա­րութ­յու­նը կա­րող են ու­սում­նա­սի­րել հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րը և­ ըստ ար­ժան­վույն գնա­հա­տա­կան տալ նրա պաշ­տո­նա­վար­ման տա­րի­նե­րին լույս ըն­ծայ­ված գրա­կա­նութ­յան նշա­նա­կութ­յա­նը ոչ միայն գրահ­րա­տա­րակ­չա­կան գոր­ծում, այլև մեր գի­տա­կան, կրթա­կան, մշա­կու­թա­յին, գրա­կա­նութ­յան ո­լորտ­նե­րում, հատ­կա­պես, երբ ող­ջա­միտ մտա­վո­րա­կա­նութ­յու­նը նա­խա­պատ­րաս­տում էր Ցե­ղաս­պա­նութ­յան 50-ամ­յա­կի հա­մա­ժո­ղովր­դա­կան ընդվ­զու­մը: Ն­շեմ միայն, որ 60-ա­կան թվա­կան­նե­րի Հայ­պետհ­րա­տը մի հսկա կա­ռույց էր, ո­րից հե­տա­գա­յում ա­ռանձ­նա­ցող ա­մեն մի բաժ­նի հեն­քի վրա կազ­մա­վոր­վե­ցին ինք­նու­րույն հրա­տա­րակ­չութ­յուն­ներ: Հորս աշ­խա­տան­քա­յին վեր­ջին հանգր­վա­նը Գ­րող­նե­րի միութ­յունն էր: Իսկ այդ ըն­թաց­քում մե­կը մյու­սի ետ­ևից հրա­տա­րակ­վում էին նրա գրքե­րը՝ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծու­ներ, «Կ­յան­քը կրա­կի տակ», «­Ճա­կա­տա­­­գրով դա­տա­պարտ­ված­ներ», «­Սեր­ժանտ Կա­րոն», «­Բարև, բարև արև» վե­պե­րը, հե­տա­գա­յում, «­Քե­ռի Սի­մո­նը», «­Քաջ Նա­զար», «­Շահ­մա­րի ա­ռեղծ­վա­ծը», «­Զին­վոր­ներ և սի­րա­հար­ներ», «­Խա­ղա­ղութ­յուն պա­տե­րազ­մից ա­ռաջ», «Գ­րի­գոր Նա­րե­կա­ցի», «­Դա­րա­վեր­ջի հա­յը» վե­պեր և պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծու­ներ, ա­վե­լի քան քա­ռա­սուն ա­նուն գիրք: Գ­րա­կա­նա­գետ­նե­րը նրան հա­մա­րում են պա­տե­րազ­մա­կան գրող, ո­րին ես ա­մեն­ևին հա­մա­ձայն չեմ: Գու­ցեև նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յան մեջ գե­րակշ­ռում է պա­տե­րազ­մա­կան թե­ման, ո­րը միան­գա­մայն օ­րի­նա­չափ է այդ բո­վով ան­ցած գրո­ղի հա­մար, բայց կենտ­րո­նում մարդն է, ժա­մա­նակն՝ իր ի­րա­կան դեմ­քով: Այս պա­րա­գա­յում մի­ջա­վայ­րը, որ­տեղ ինք­նադրս­ևոր­վում է ան­հա­տը, ըստ իս, զուտ մի­ջոց է մար­դու հո­գե­բա­նութ­յան գե­ղար­վես­տա­կան պատ­կեր­ման և ժա­մա­նա­կի, ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ու երևույթ­նե­րի ճշմա­րիտ ի ցույց դրման և հե­ղի­նա­կա­յին գնա­հատ­ման հա­մար: Ինչ­ևէ:
Նա աշ­խա­տա­սեր մարդ էր: Ցե­րե­կա­յին աշ­խա­տան­քին հա­ջոր­դում էր ան­քուն գի­շեր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը: Բ­նա­վո­րութ­յամբ լի­նե­լով համ­բե­րա­տար և բա­րի, հա­ճախ հան­դես գա­լով որ­պես հաշ­տա­րար ան­զի­ջում և­ ան­հան­դուր­ժող գրող­նե­րի միջև՝ նա մար­տու­նակ էր. նրա պայ­քա­րի նե­տե­րը միան­գա­մայն այլ ուղղ­վա­ծութ­յուն և թի­րախ ու­նեին, այն է՝ ազ­գա­յին մշա­կույ­թի, գի­տութ­յան և գ­րա­կա­նութ­յան հա­մա­պար­փակ և բ­նա­կա­նոն զար­գա­ցու­մը՝ հայ գրա­կա­նութ­յան ա­մե­նաըն­դար­ձակ ընդգրկ­մամբ: Ո՛չ, նա եր­բեք ղե­կա­վա­րի պատ­մու­ճան չգցեց ու­սե­րին, այլ մեկն էր այն կո­լեկ­տի­վի ան­դամ­նե­րից, որ­տեղ աշ­խա­տում էր, նա ծա­ռա­յում էր իր գոր­ծին, ո­րը նույն է թե՝ գա­ղա­փա­րին: Ղե­կա­վա­րու­մը տես­նում էր ճշմար­տութ­յա­նը ծա­ռա­յե­լու մեջ և հա­ճախ էր հա­կադր­վում ա­պազ­գա­յին և հա­կամ­շա­կու­թա­յին ո­րո­շում­նե­րի: Չեմ կար­ծում, թե կգտնվի մե­կը, ո­րը հորս կող­մից ան­տե­ղի նա­խա­տին­քի ար­ժա­նա­ցած լի­նի: Ե­թե ե­ղել են այդ­պի­սիք, ու­րեմն վաս­տա­կել են նրա այդ վե­րա­բեր­մուն­քը, իսկ սյդպի­սիք ժա­մա­նա­կին քիչ չէին, այս­պես կոչ­ված, հին բոլշ­ևիկ­նե­րը, ո­րոնք ան­մի­ջա­պես բո­ղոք­ներ էին գրում Կ­րեմլ և նույ­նիսկ Լե­նի­նի դամ­բա­րա­նին՝ ան­հա­պաղ մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու «­պեն­տա­գո­նի ա­գենտ», «­նա­ցիո­նա­լիստ», «­դաշ­նակ­ցա­կան» Մկր­տիչ Սարգս­յա­նին բա­ցա­հայ­տե­լու և սան­ձե­լու հա­մար, ո­րոնց հետ­ևում էին քաղբ­յու­րո­յի հանձ­նա­րա­րա­կան­նե­րը «ս­տու­գել և զե­կու­ցել» մա­կագ­րութ­յամբ, և­ ա­մեն ան­գամ հան­րա­պե­տութ­յան ղե­կա­վա­րութ­յու­նը, հա­ճախ ճա­րա­հատ­յալ, նախ­շում էր հորս անձ­նա­կան գոր­ծը՝ հեր­թա­կան կու­սակ­ցա­կան խիստ նկա­տո­ղութ­յուն կա­րե­լով: Հորս, ա­սես, վի­ճակ­ված էր ամ­բողջ կյան­քում կռվել սրի­կա­նե­րի դեմ և՛ զեն­քով, և՛ գրչով՝ քայ­քա­յե­լով ա­ռանց այն էլ փուխր ա­ռող­ջութ­յու­նը: Բայց նա նաև նե­րել գի­տեր մարդ­կանց, վստահ եմ, որ դա նրա լայ­նա­խո­հութ­յան և բա­րութ­յան արդ­յունքն էր, ան­չա­փե­լի ու­ժի ար­տա­հայ­տութ­յուն: Չէ՞ որ բա­րութ­յու­նը ու­ժի ար­տա­հայ­տութ­յուն է: Տա­նել չէր կա­րող ման­րախն­դիր ու ճղճիմ եր­ևույթ­ներն ու ա­րա­րած­նե­րին:
Լար­ված կյանքն իր ան­մի­ջա­կան ներ­գոր­ծութ­յունն ու­նե­ցավ նրա ա­ռող­ջութ­յան վրա: 1985 թ. հորս հոգ­նութ­յու­նը ծայ­րա­կե­տին հա­սավ: Արդ­յուն­քը ու­ղե­ղի կաթ­վածն էր, ո­րը հա­ջոր­դեց տա­րի­ներ ա­ռաջ պա­տու­հա­սած սրտի տագ­նա­պին, և­ ո­րից հրաշ­քով կա­րո­ղա­ցավ դուրս գալ: Չեմ կա­րող շրջան­ցել ար­ժա­նա­հի­շա­տակ մի դրվագ այդ օ­րե­րից: Հայրս պառ­կած էր «­Լեչ­կո­մի­սիա­յի» հի­վան­դա­նո­ցում՝ ներ­կա­յիս «­Նաի­րի» բժշկա­կան կենտ­րո­նում: Հի­վան­դա­պա­հի իմ հերթն էր: Նա մի քա­նի օր շա­րու­նակ հրա­ժար­վում էր սննդից: Ն­րան հա­մո­զե­լու բո­լոր փոր­ձերս զուր էին: Ձ­մե­ռա­յին ե­րե­կո էր, երբ անս­պա­սե­լի ցան­կութ­յուն հայտ­նեց. «Ես իմ ծննդա­վայ­րի, իմ ման­կութ­յան, մեր սա­րե­րի ջուրն եմ ու­զում»,- ա­սաց դժվա­րութ­յամբ շարժ­վող շուր­թե­րի ա­րան­քից: «­Վեր­ջա­պես, մի բան ցան­կա­ցավ»,- ու­րա­խա­ցա ես և­ ա­ռանց հա­պա­ղե­լու, վերց­նե­լով ջրի տա­րա­նե­րը, ճամ­փա բռնե­ցի դե­պի Ա­խալ­քա­լաք: Եր­կու հար­յուր կի­լո­մետր գնալ և նույն­քան վե­րա­դառ­նալ էր պետք մինչև ա­ռա­վոտ: Եվ հան­կարծ ճա­նա­պար­հին միտք առ­կայ­ծեց՝ ջուր տա­նել Թա­լի­նի Կաթ­նաղբ­յուր գյու­ղից, ո­րի ո­րակն անքն­նե­լի էր, ան­հա­մե­մատ հա­մեղ, քան Ա­խալ­քա­լա­քի­նը, և հայրս բազ­միցս էր գո­վա­բա­նել գյու­ղա­մե­ջի աղբ­յու­րի սառ­նա­համ ջու­րը: Մա­նա­վանդ, ճա­նա­պար­հին բուք էր, ժա­մա­նա­կը՝ սուղ: Անհ­րա­ժեշտ էր մշտա­պես հի­վան­դի մոտ լի­նել, թեև բուժք­րո­ջը նա­խա­պես զգու­շաց­րել էի ու­շա­դիր լի­նել: Այդ­պես էլ վար­վե­ցի: Անն­կա­րագ­րե­լի էր իմ հո­գե­վի­ճա­կը, երբ հաս­կա­ցա, թե ինչ հի­մա­րութ­յուն էր ա­րածս: Նա սի­րով խմեց ի­րեն մեկ­նած ջրով լի բա­ժա­կը և վե­րա­դարձ­նե­լով, ա­սաց. «­Շատ լավ ջուր է, բայց իմ ման­կութ­յան ջու­րը չէ»: Իմ ներ­սում ինչ-որ բան փլուզ­վեց, փշրվեց, ինչ-որ բան ա­լե­կոծ­վեց և տակ­նուվ­րա ե­ղավ: Փաս­տո­րեն ես ան­գի­տակ­ցա­բար խա­բել էի իմ ծանր հի­վանդ հո­րը՝ չկա­տա­րե­լով նրա ցան­կութ­յու­նը, ո­րը կա­րող էր և, Աստ­ված մի ա­րաս­ցե, վեր­ջի­նը լի­նել: Ես խոս­տո­վա­նե­ցի, որ Կաթ­նաղբ­յու­րի ջուրն է, փոր­ձե­ցի հա­մո­զել (չգի­տեմ ար­դեն՝ ի­րե՞ն, թե ինձ), որ ա­վե­լի ո­րակ­յալ ջուր է: Նա ո­չինչ չա­սաց, ուղ­ղա­կի մտա­հոգ, թե ա­նօգ­նա­կան իր չհաս­կաց­վա­ծութ­յան հա­մար, լռեց: Մեղքս քա­վե­լու միակ մի­ջո­ցը հորս ցան­կութ­յու­նը շու­տա­փույթ ի կա­տար ա­ծելն էր: Լու­սա­դե­մին Ա­խալ­քա­լա­քի «Սր­բի աղբ­րի» ջրով լի բա­ժա­կը պար­զե­ցի նրան: Հայրս կա­րո­տով և ա­գա­հա­բար կլա­նեց ջու­րը: «­Սա է իմ ման­կութ­յան ջու­րը,- ա­սաց:- Ե­թե ապ­րեմ, ա­պա միայն սրա շնոր­հիվ»: Հե­տո միայն ես հաս­կա­ցա, թե ինչ գերբ­նա­կան ուժ է թաքն­ված ջրի և ն­րա հի­շո­ղութ­յան մեջ, և բ­նավ ան­կա­րե­լի չէ, որ հայրս ճիշտ էր… Ա­պա­քին­վե­լուց հե­տո նա շա­րու­նա­կեց ստեղ­ծա­գոր­ծել և բա­վա­կան արդ­յու­նա­վետ: Ձախ ձեռ­քով էր գրում: Այդ­պես գրել էր ուսա­նո­ղա­կան տա­րի­նե­րին, երբ աջ ձեռ­քը տա­կա­վին վի­րա­կա­պի մեջ էր: Նա շա­րու­նա­կեց ան­խոնջ ստեղ­ծա­գոր­ծել ևս տասն­յոթ տա­րի, մինչև հի­վան­դութ­յան երկ­րորդ և մա­հա­բեր հար­վա­ծը: Չա­րա­բաս­տիկ 2002 թվա­կա­նի ամ­ռանն էր՝ հու­նի­սի 23-ին, հորս սիրտն այլևս չդի­մա­ցավ և կանգ ա­ռավ, թեև ես հա­ճախ այն­պի­սի զգա­ցո­ղութ­յուն ու­նեմ, թե հորս սիրտն այն աշ­խար­հում, ինչ-որ մի տեղ շա­րու­նա­կում է բա­բա­խել: Ի՞նչ ի­մա­նամ, բայց ես հա­ճախ եմ լսում նրա զար­կե­րա­կի ձայ­նը, զգում հա­ճա­խա­կա­նութ­յու­նը…
Նա մինչ ի մահ չկորց­րեց կա­պը ա­կունք­նե­րի հետ, ա­վե­լին, գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յուն բե­րեց Ջա­վախքն իր մարդ­կան­ցով և բ­նաշ­խար­հով, իր բա­ռու­բա­նով, և դա թե՛ ար­ձա­կում, թե՛ պոե­զիա­յում (ա­սում էր. «Ար­ձա­կը իմ կինն է, չա­փա­ծոն՝ սի­րու­հիս: Երբ հոգ­նում եմ կնո­ջիցս, գնում եմ սի­րու­հուս մոտ»): Նա ան­բա­ժան էր Ջա­վախ­քից, մի­գու­ցե մաս էր կազ­մում այն ամ­բող­ջութ­յան, ո­րի մեջ մտնում էին իր հայ­րե­նա­կից հայտ­նի մե­ծա­մե­ծե­րը, նույ­նիսկ, կո­մա­յին մղձա­վան­ջի մեջ, խո­սեց իր ե­զեր­քի բար­բա­ռով:
Կ­յան­քով լի էր հայրս: Սի­րում էր կյան­քը: Ա­սես, կա­տար­յալ ապ­րե­լու կա­րոտ­ներ ու տենչ ու­ներ ամ­բար­ված իր ներ­սում: Սի­րում էր նստել Գ­րող­նե­րի տան նկու­ղա­յին հար­կում գտնվող սրճա­րա­նում, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ գրող­նե­րի ըն­կե­րակ­ցութ­յամբ, ա­վե­լի ճիշտ, ե­րի­տա­սարդ­ներն էին շրջա­պա­տում նրան, հա­վաք­վում նրա սե­ղա­նի շուրջ: «Իմ հա­սա­կա­կից­ներն ու տա­րեց­նե­րը մի թե­մա ու­նեն միայն՝ տրտնջալ ի­րենց ցա­վե­րից և հի­վան­դութ­յուն­նե­րից, իսկ ջա­հել­նե­րի հետ ես ինձ լավ եմ զգում, թար­մա­նում, ե­րի­տա­սար­դա­նում եմ»,- ա­սում էր հայրս: Նա ան­զու­գա­կան սե­ղա­նա­պետ էր, սի­րում էր ու­րա­խա­նալ, քեֆ ա­նել: Իսկ այդ հա­վաք­նե­րը, ըն­կե­րա­կան խնջույք­նե­րից ա­մեն մե­կը մշա­կու­թա­յին մի ամ­բողջ տո­նա­կա­տա­րութ­յուն էր, լե­ցուն եր­կա­րա­շունչ և խո­րա­խոր­հուրդ կե­նաց­նե­րով, կյան­քի ի­մա­ցութ­յամբ, հոգ­ևոր-մշա­կու­թա­յին լից­քե­րով, ա­մե­նայն լրջութ­յամբ ու կա­տակ­նե­րով, եր­գով ու աս­մուն­քով, հա­ճախ նաև բա­նա­վե­ճե­րով ա­մե­նա­տար­բեր հար­ցե­րի շուրջ: Սիլ­վա Կա­պու­տիկ­յան, Ա­նա­հիտ Սա­հին­յան, Հա­մո Սահ­յան, Պա­րույր Ս­ևակ, Վի­գեն Խե­չում­յան, Սե­րո Խան­զադ­յան, Հ­րաչ­յա Հով­հան­նիս­յան, Հ­րանտ Թամ­րազ­յան, Էդ­վարդ Ջր­բաշ­յան, Ռու­բեն Զար­յան, Վա­րազ­դատ Հա­րութ­յուն­յան, Հ­րանտ Ա­վե­տիս­յան, Վ­լա­դի­միր Բար­խու­դար­յան, Ա­լեք­սան Կի­րա­կոս­յան, Շ­չորս Դավթ­յան, Ս­ևակ Ար­զու­ման­յան, Բաբ­կեն Ներ­սիս­յան, Էդ­գար Էլ­բակ­յան, Սոս Սարգս­յան, Շա­հում Ղա­զար­յան, Վ­լա­դի­միր Ա­բաջ­յան, Սու­րեն Սա­ֆար­յան, Սար­գիս Մու­րադ­յան, Լ­ևոն Ներ­սիս­յան… Չ­շա­րու­նա­կեմ այս ոս­կե շղթա­յի թվար­կու­մը… Իր ժա­մա­նա­կի շատ ու շատ ա­վագ, նաև մի­ջին և­ ե­րի­տա­սարդ սերն­դի գրա­կան-մշա­կու­թա­յին, գի­տա­կան-պատ­մա­կան դեմ­քեր, գրե­թե ամ­բողջ փա­ղան­գը մի մեծ ըն­տա­նիք էր՝ փո­խա­դարձ հար­գան­քով և սի­րով ձևա­վոր­ված: Ն­րանց բա­նա­վե­ճերն ան­գամ մար­դու հո­գի էին ջեր­մաց­նում, ո­րով­հետև սկզբուն­քա­յին ու վե­րանձ­նա­կան էին, զերծ չա­րութ­յան որ­ևէ նշույ­լից: Ա­սես, բնութ­յու­նը նրանց նե­րաշ­խար­հում տիե­զե­րա­կան խոր­հուրդ էր ներդ­րել: Եր­բեմն, երբ հայրս գի­նով­ցած էր լի­նում, մորս հետ ծայ­րե­ծայր եր­գում էին «Ա­նուշ» օ­պե­րան. մայրս՝ Ա­նու­շի, հայրս՝ Սա­րո­յի, ըստ անհ­րա­ժեշ­տութ­յան նաև Մո­սիի դե­րում: Ա­րա­րու­մի, ստեղ­ծա­գործ և մ­շա­կու­թա­յին մթնո­լորտ էր տի­րում շա­տե­րի հո­գի­նե­րում:
Հի­մա նա­յում եմ շուրջս և չեմ տես­նում հորս տե­սա­կը, չեմ գտնում քիչ թե շատ նրա շրջա­պա­տը հի­շեց­նող մի­ջա­վայր, այն մթնո­լոր­տը, որ նա­խան­ձե­լիո­րեն հոգ­ևոր էր: Գու­ցե և կան ու հա­սու չեն ինձ: Տա Աստ­ված, որ այդ­պես լի­նի, տա Աստ­ված, որ ան­հույս աղ­քա­տա­ցած չլի­նենք, չա­ղա­վաղ­վի մեր մարդ­կա­յին և­ ազ­գա­յին նկա­րա­գի­րը… Ն­րանք օր­վա, տար­վա, նույ­նիսկ դա­րի մար­դիկ չէին: Ն­րանց շուն­չը պատ­մութ­յան խոր­քե­րից էր գա­լիս և ձգ­վում էր հա­վի­տե­նա­կա­նութ­յուն… Չոր­բա­նա՛նք: Չցն­ցո­տիա­վոր­վե՛նք: Չա­նէա­նա՛նք: Չինք­նաս­պան­վե՛նք: Հայրս աշ­խարհ­ներ էր տե­սել և­ այդ աշ­խարհ­նե­րը կրում էր իր մեջ: Հայրս կյան­քեր էր ապ­րել և դ­րանց դա­սե­րով էր ապ­րում: Ո­րոշ բա­ներ հասց­րեց ի­րա­գոր­ծել իր ապ­րած յո­թա­նա­սու­նութ տա­րի­նե­րի ըն­թաց­քում, ո­րոնց հետ­պա­տե­րազ­մա­կան մա­սը հա­մա­րում էր հա­վել­յալ կյանք, երկ­նա­յին պարգև, բախ­տի ու ճա­կա­տագ­րի բա­րե­հա­ճութ­յուն: Հա­վա­տա­ցած եմ, նա իր ա­նե­լիքն այս կյան­քում չսպա­ռեց և­ եր­բեք չէր սպա­ռի, ո­րով­հետև ան­հա­տակ էր նրա ի­մա­ցա­կան, ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խար­հը: Ժա­մա­նա­կը եր­բեք չի բա­վա­կա­նաց­նում այդ տե­սա­կի, այդ տրա­մա­չա­փի ան­հա­տա­կա­նութ­յուն­նե­րին:
Հայրս զար­մա­նա­լիո­րեն հա­մա­տե­ղեց ար­ձակն ու չա­փա­ծոն: Տար­ված լի­նե­լով նրա ար­ձա­կով՝ ես մի տե­սակ երկ­րոր­դա­կան էի հա­մա­րում նրա բա­նաս­տեղ­ծա­կան ար­վես­տը, եր­ևի ի­րա­կա­նում երկ­րոր­դա­բար էի վե­րա­բեր­վում՝ որ­պես հորս սի­րու­հու: Այն խո­րութ­յամբ ըմբռ­նե­ցի, երբ աշ­խա­տան­քի բե­րու­մով «­Սո­վե­տա­կան գրող» (ներ­կա­յումս՝ «­Նաի­րի») հրա­տա­րակ­չութ­յան ժա­մա­նա­կա­կից գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան խմբագ­րութ­յան վա­րիչ Լ­յուդ­վիգ Դուր­յա­նը 1983 թ. հանձ­նա­րա­րեց ինձ լի­նել հորս «Աստ­ղա­բույլ» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւի հրա­տա­րակ­չա­կան խմբա­գի­րը, ո­րը հա­տըն­տիր էր: Այդ ժա­մա­նակ լրջո­րեն ծա­նո­թա­ցա հորս պոե­զիա­յին և վս­տահ կա­րող եմ ա­սել, որ հայտ­նա­բե­րե­ցի… Չ­խախ­տեմ պար­կեշ­տութ­յանս սահ­մա­նը, այդ մա­սին թող իր գրչա­կից­նե­րը և գրա­կա­նութ­յուն ու­սում­նա­սի­րող գիտ­նա­կան­նե­րը կար­ծիք հայտ­նեն:
Շա­տերն են վկա­յում Մկր­տիչ Սարգս­յան մար­դու, Մկր­տիչ Սարգս­յան գրո­ղի և Մկր­տիչ Սարգս­յան գրահ­րա­տա­րակ­չա­կան-մշա­կու­թա­յին գործ­չի նմա­նութ­յան, ի­րար մեր­ված, սեր­տա­ճած լի­նե­լու մա­սին: Այդ ա­մե­նից զատ, նա իր երկ­րի նվիր­յալ քա­ղա­քա­ցին էր: Ոգ­ևոր­վում էր Հա­յաս­տան աշ­խար­հի մեծ ու փոքր հա­ջո­ղութ­յուն­նե­րով և ն­վա­ճում­նե­րով՝ Սա­յաթ-­Նո­վա փո­ղո­ցի բա­ցու­մից մինչև Հ­րազ­դան ստա­դիո­նի կա­ռու­ցում, Ե­րի­տա­սար­դա­կան պա­լա­տից մինչև Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի, Զ­վարթ­նոց օ­դա­նա­վա­կա­յա­նից մինչև Մետ­րո­պո­լի­տե­նի շա­հա­գոր­ծում: Նա հե­տաքրքր­ված էր ոչ միայն մայ­րա­քա­ղա­քում, այլև հան­րա­պե­տութ­յան տար­բեր քա­ղաք­նե­րում կյան­քի կոչ­վող էա­կան կա­ռույց­նե­րով՝ քան­դակ­նե­րից ու հու­շար­ձան­նե­րից մինչև թան­գա­րան­ներ և­ ա­ռանց­քա­յին հան­դի­սութ­յուն­ներ: Եր­բեմն ինքն էր լի­նում այդ ա­րա­րո­ղութ­յուն­նե­րի բա­նա­խո­սը: Ըն­կեր­նե­րով, ե­րե­խա­նե­րի հետ, հա­ճախ էին այ­ցե­լում Ծի­ծեռ­նա­կա­բերդ և հետ­ևում Ցե­ղաս­պա­նութ­յան հու­շա­հա­մա­լի­րի շի­նա­րա­րութ­յա­նը… Բայց, ըստ իս, նրա կյան­քի ա­մե­նաեր­ջա­նիկ օ­րե­րից մե­կը, երբ աչ­քե­րից եր­ջան­կութ­յան ար­ցուն­քի կա­թիլ­ներ գլոր­վե­ցին, նո­րան­կախ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան Բա­նա­կի ա­ռա­ջին զին­վո­րա­կան շքեր­թի օրն էր, երբ Վազ­գեն Սարգս­յանն ըն­դու­նեց զո­րա­հան­դե­սը: Ցն­ծութ­յան մեջ էր: Ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րի ա­ռաջ ազ­գա­յին պե­տա­կան բա­նակ ու­նե­նա­լու մա­սին ե­րա­զելն ան­գամ ա­ներ­ևա­կա­յե­լի էր: «Ե­րա­նի ջա­հել լի­նեի ու եր­ջան­կութ­յուն ու­նե­նա­յի ծա­ռա­յե­լու իմ երկ­րի ազ­գա­յին բա­նա­կում»,- կրկնում էր հայրս: Ն­րա ցան­կութ­յունն ի կա­տար ա­ծե­ցին թոռ­նե­րը, ի թիվս նրանց՝ իր ան­վա­նա­կից Մկր­տիչ Սարգս­յան թո­ռը: Վս­տահ և հա­մոզ­ված էր, որ հայ­կա­կան բա­նա­կում մեծ նվի­րու­մով ծա­ռա­յե­լու են իր տոհ­մա­ծա­ռի շա­ռա­վիղ­նե­րը՝ ա­վագ թո­ռան՝ դեռ չծնված Մկր­տիչ Սարգս­յան ան­վա­նա­կիր թո­ռը, ծոռ­նե­րը և­ այդ­պես շա­րու­նակ. ա՛յս հո­ղի վրա, հա­յոց բազ­մա­չար­չա՛ր ու սրբա­գործ­վա՛ծ հո­ղի վրա՝ ա­մո՛ւր և հզո՛ր, ան­նա­հա՛նջ և հաս­տա­տո՛ւն, ի կա­տա­րումն իր Մեծ Ե­րա­զան­քի… Բա­րե­բախ­տա­բար, նա չտե­սավ հա­յոց մե­րօր­յա քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի դա­վադ­րութ­յու­նը, հա­յոց պե­տա­կա­նութ­յան ե­րե­րու­մը, հա­սա­րա­կութ­յան պա­ռակ­տու­մը, հա­յի իր պատ­կե­րաց­րած տե­սա­կի ան­կումն ու Ար­ցա­խի գե­րե­վա­րու­մը: Գ­նաց Հույ­սով և Հա­վա­տով լի մեծ հաղ­թա­նակ­նե­րի սե­րունդ­նե­րի ծննդյան և վս­տահ՝ նրանց հրա­շա­գոր­ծութ­յուն­նե­րի և փառ­քի հան­դեպ:
Շա­տերն են ժո­ղովր­դա­կան, սա­կայն քչերն են ժո­ղովր­դի մարդ: Հայրս այն քչե­րի մեջ էր, ով­քեր ժո­ղովր­դից ստա­ցա­ծը վե­րա­դարձ­նում են ժո­ղովր­դին հա­վե­լու­մով, ո­րով­հետև եր­բեք չեն տա­րան­ջա­տում ի­րենց ժո­ղովր­դի հոգ­սե­րից, նպա­տակ­նե­րից և­ իղ­ձե­րից: Ն­րանց ա­ռա­քե­լութ­յու­նը ա­նանձ­նա­կան է, ժո­ղովր­դի հոգ­ևոր-սո­ցիա­լա­կան բա­րօ­րութ­յունն ու զար­գա­ցումն է, պե­տութ­յան և պե­տա­կա­նութ­յան հզո­րա­ցու­մը: Դ­րա­նով են ա­ռանձ­նա­նում ընտր­յալ­նե­րը, ո­րոնք մինչև վերջ ար­ժա­նա­պատ­վո­րեն կրում են նա­խախ­նա­մութ­յամբ ի­րենց վե­րա­պահ­ված Խա­չը, ո­րին ծա­ռա­յե­լով են նրանք Տեր դառ­նում ի­րենց Երկ­րա­յին Ա­ռա­քե­լութ­յա­նը…
Հայրս այդ Ուխ­տի խա­չա­կիր­նե­րից էր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։