ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ… / ­Սա­թե­նիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Սաթենիկ Մկրտչյան

Կես­գի­շե­րից հա­զիվ տա­սը-տասն­հինգ րո­պե անց՝ հեր­թա­պահ մա­սի՝ առն­վազն տա­սը-տասն­հինգ հո­գով լցված սպա­սաս­րա­հում վեր­ջի­նը…
Չ­հայտն­վե՜ց. հեր­թա­պահ ոս­տի­կա­նի զան­գով և դու­ռը շրխկո­ցով «պա­տե­պատ տա­լով» ու պաշ­տո­նի ըն­ձե­ռած լրջութ­յու­նը պահ­պա­նե­լու սո­վո­րութ­յամբ՝ ա­ռանց որ­ևէ մե­կին «նկա­տե­լու».
– Ա՛յ մարդ,- բո­լո­րին մե­կի տեղ դնե­լով՝ ո­րո­տաց մեծն ոս­տի­կա­նա­պե­տը և,- ա՛յ մարդ,- կրկնե­լով ու կար­ծես՝ գլխի ընկ­նե­լով «գի­շե­րա­հա­վա­քի» դրդա­պատ­ճա­ռը, ա­հու­սար­սափ տա­րա­ծե­լու հա­մար մի պահ լռե­լով ու հի­շե­լով զան­գից ա­ռաջ տե­սած ի­րա­կա­նից – ի­րա­կա՞ն, թե՞ արթմ­նի ե­րա­զը,- ա՛յ մարդ,- կրկնեց,- հո գի­շեր­վա ե­րազ չե՞ք,- և­ ա­պա՝ հար­գե­լով (շա՜տ հար­գե­լով) սե­փա­կան խոսքն ու դարձ­յալ լռե­լով. «…­Թե գի­շեր­վա ե­րա­զը… ծա՜նր… մղձա­վան­ջա­յի՛ն ե­րազն էլ ինչ­պե՞ս է լի­նում»,- ա­տամ­նե­րի ա­րան­քից՝ դե­պի հեր­թա­պա­հը.
– Ըստ ե­կած­նե­րի հեր­թա­կա­նութ­յան,- նե­տե­լով,- ըստ…
Ո­րոն­ցից ոչ մե­կը չէր նա­յում ներս մտած­նե­րից ո՛չ նա­խորդ­նե­րին և­ ո՛չ էլ հա­ջորդ­նե­րին, այլ սոսկ ցան­կա­նա­լով ցան­կա­նում էր «ըստ հեր­թա­կա­նութ­յան» ո՛չ ա­ռա­ջի­նը, ո՛չ երկ­րոր­դը և­ ո՛չ էլ եր­րոր­դը… այլ՝ ոչ մե­կը լի­նել՝ ի­րենց դժգո՜հ, զայ­րա­ցա՜ծ… կա­տա­ղա՛ծ չը-նա-յո-ղի մոտ մտնե­լիս, որ,- «Ըստ՝ հեր­թա­կա­նութ­յան»,- կրկնե­լով՝ քայ­լեց դե­պի…
Եվ, ըստ ե­կած­նե­րի հեր­թա­կա­նութ­յան… Այդ­քան մարդ­կան­ցից ա­ռա­ջին ներս մտնո­ղը կի՜ն՝ միա­կը՝ բո­լո­րից, կին պի­տի լի­ներ, ում փո­շոտ ոտ­նա­հետ­քե­րի վրա, ժա­մեր թվա­ցող րո­պե­ներ անց, ոտք դնողն էլ պի­տի սրա՝ պա­տի տակ հպարտ գլու­խը կա­խած ա­մու­սի­նը լի­ներ, բայց դա՝ ժա­մեր թվա­ցող րո­պե­ներ անց, իսկ ա­ռայժմ…
Իսկ ա­ռայժմ, մռայլ ոս­տի­կա­նա­պե­տը՝ «ա­մե­նա­կա­րո՜­ղը», որ. «­Թե դո՞ւ ին­չու ես ե­կել… Կա­րո՞ղ է՝ քեզ էլ… ձեզ է՜լ է այ­ցե­լել…»,- և, ա­վե­լի մռայլ­ված, դի­մա­ցը դո­ղա­հար կանգ­նած կնոջ ծա­նոթ ու ան­ծա­նոթ դի­մագ­ծե­րում կար­դում ու ձեռ­քի՝ ա­շա­կեր­տա­կան տետ­րից պո­կած մա­քուր ու անգ­րել (թե ին­չո՞ւ է բե­րել) է­ջի վեր­ևում չէր կա­րող «չկար­դալ». «Ես մա՜րդ եմ սպա­նել»՝ մե­ղա­յա­կա­նը, ո­րին, իբր՝ բա­նից ան­տեղ­յակ, խո­րաց­նե­լով քթար­մա­տի կնճիռն ու համր տե­սա­րա­նի ազ­դե­ցութ­յու­նը. «Ե՞րբ,- հարց­րեց հա­յաց­քով,- ե՞րբ»:
Ո­րին կի­նը՝ բարձ­րա­ձայն.
– Ք­սան-հինգ-օր-ա-ռա՜ջ…- կմկմաց:
Պե­տը կկո­ցեց աչ­քե­րը. «Ի­հա՛ր­կե, ճիշտ այդ­քան օր ա­ռաջ էր հան­գուց­յալ դար­ձել մեռ­նել չպատ­րաստ­վող մար­դը… բայց… բայց մի՞­թե ըն­դա­մե­նը…»,- ում չբարձ­րա­ձայ­նած հար­ցին՝ կի­նը.
– Քա-ռա-սո՜ւն,- կմկմաց նո­րից, և. «Իսկ ե­թե,- շփոթ­վե­լով սե­փա­կան մտքից,- իսկ ե­թե դրա­նից հե­տո՝ մինչև այս կես­գի­շե­րից հինգ-տա­սը րո­պե պա­կաս ժա­մա­նակն էլ գու­մա­րենք՝ ու­ղիղ հի­սուն­հինգ օր ա­ռա՜ջ…»:
Պե­տը հակ­վեց ա­ռաջ ու. «Այ­սինքն… Այ­սինքն,- մտքում շփոթ­վե՜ց,- այ­սինքն՝ «­Քա­ռա­սուն­քից», այ­սինքն՝ ընդ­միշտ հե­ռա­նա­լուց հինգ-տա­սը րո­պե ա­ռաջ… Մի՞­թե…»,- ու… Քրտ­նե՜ց. «­Մի՞­թե…»,- և սե­ղա­նին հանգս­տա­ցող բա­ժա­կի մեջ ինք­նա­բե­րա­բար ջուր լցնե­լով, երբ ցան­կա­նում էր խմել, հա­յացքն ըն­կավ դի­մա­ցը դո­ղա­հար կանգ­նա­ծի վրա ու. «­Մի՞­թե սա էլ… սրանք է՜լ են…»,- և բա­ժա­կը գրա­սե­ղա­նի վրա­յով սա­հեց­րեց դե­պի նա. «­Հան­կարծ լաց չլի­նի՜…»,- ու մո­ռա­ցավ, թե էլ ինչ պի­տի ա­սի. «Ես մա՜րդ եմ սպա­նել»՝ կնո­ջը, ում «սպա­նած մար­դու… «գոր­ծի վրա» ի­րենց «ձեռ­քե­րը տա­քաց­րած» ու այժմ սպա­սաս­րա­հում (մի՞­թե «նա» դրանց էլ է այ­ցե­լել… Բայց… Բայց ին­չո՞ւ՝ ոչ) ի­րենց հեր­թին սպա­սող, ու վեր­ջինն է՜լ…- միտ­քը ետ մղե­լով՝ պետն այն պինդ կող­պեց ու­ղե­ղի հե­ռա­վոր գաղտ­նա­րան­նե­րից մե­կում,- ու վեր­ջի՜նն էլ…»: Եվ.
– Ին­չո՞ւ,- հարց­րեց հարց տա­լու ի­րա­վունք ու­նե­ցո­ղը,- ին­չո՞ւ…- բայց ա­վե­լաց­նե­լու այլ բառ կամ չնչին մի միտք, ա­սենք՝ բա մինչև հի­մա որ­տե՞ղ էիր… որ­տեղ էի՜ք… ին­չո՞ւ չէիք գա­լի՜ս,- ա­սե­լու կամ դեմ­քին գո­նե հար­ցա­կան մի նշան նկա­րե­լու փո­խա­րեն, պե­տը կա­րո­ղա­ցավ միայն,- ին­չո՜ւ,- ձգել,- ին­չո՜ւ…
Իսկ հի­սուն­հինգ օր ա­ռա՜ջ…
Ու­ղիղ հի­սուն­հինգ տար­վա մեջ հա­զիվ տե­ղա­վոր­վող հի­սուն­հինգ օր ա­ռա՜ջ…
Ե­րե­կո­յան ի­րենց տան մոտ վրաեր­թի են­թարկ­ված մար­դուն նրա որ­դին, այ­սինքն՝ այս կնոջ՝ գլու­խը կորց­րած ա­մու­սի­նը, «Շ­տա­պօգ­նութ­յան» մե­քե­նա­յով ու­ղեկ­ցել էր շրջա­նա­յին հի­վան­դա­նոց, որ­տե­ղից կես­գի­շերն անց միայն վե­րա­դառ­նա­լով՝ վե­րա­հաս դժբախ­տութ­յու­նից նույն­պես քա­րե ար­ձա­նի վե­րած­ված կնոջ հա­յաց­քի դի­մաց մինչև լույս «չա­փել ննջա­սեն­յա­կի լայնքն ու եր­կայն­քը», երբ ծե­գը ծե­գին, շղթա­յա­կապ գամփ­ռի հա­չո­ցը գյու­ղի չորս ծայ­րերն ու ա­վե­լի հե­ռուն հասց­նե­լով՝ դու­ռը բա­խել էր… վրաեր­թի «հե­ղի­նակ» ու դեպ­քի վայ­րից՝ ա­ռանց մե­քե­նա­յի ա­րա­գութ­յունն իսկ նվա­զեց­նե­լու (կա­րող է և՝ ա­վե­լաց­նե­լով) փա­խածն ու հի­մա՝ հոր ցա­վը սրտով տա­նող որ­դու դի­մաց սփրթնած դեմ­քով հայտն­ված, և.
– Ինձ մի՛ կոր­ծա­նեք,- բա­ռե­րով կանգ­նա­ծը ,- ինձ մի՛…
Եվ, բռունցք­նե­րը սեղ­մած ու ծանր քայ­լե­րով դե­պի նա գնա­ցող ա­մուս­նու և «ինձ մի՜»-ի միջև՝ իր տու­նը նոր մի դժբախ­տութ­յու­նից փրկե­լու հա­մար հայտն­ված սի­րե­լի սկես­րայ­րի սի­րե­լի հար­սը՝ շա­ռա­չուն մի ապ­տա­կով կան­խե­լով ա­մուս­նու՝ ինչ ի­մա­նաս՝ ինչ ա­նե­լի­քը, շշմեց­րել եր­կու­սին էլ, և.
– Բայց դո՛ւ,- խոս­քով լրաց­նե­լով կի­սատ գոր­ծը,- բայց դու փա­խա՜ր,- էր ա­սել:
– Ես… Ես վա-խե-ցա՜ծ էի…
Եվ կնոջ անս­պա­սե­լի ա­րար­քից շշմած, բայց և­ ա­րագ սթափ­ված ա­մու­սի­նը, վեր­ջա­պես.
– Եվ լա­կա՜ծ,- էր գո­ռա­ցել,- և լա­կա՜ծ…
– Եվ լա­կա՜ծ,- ձայ­նի մեջ ի­րա­կա՞ն, թե՞ կեղծ հեծկլ­տոց,- ձեռ­քերն էր «կոտ­րա­տել» ջա­հե­լը,- լա­կա՛ծ ու վա­խե­ցա՜ծ…
– Բա հի­մա ին­չո՞ւ ես ե­կել, ա՛յ լա­կա՛ծ ու ա՛յ վա­խե­ցած, ե­թե, միև­նույն է, ա­մե­նաու­շը՝ վա­ղը կամ մյուս օ­րը քեզ ան­պայ­ման կգտնեին,- նե­տել էր այդ լա­կո­տին մի բռնցքա­հար­վա­ծով «էն աշ­խարհ» ու­ղար­կե­լու պատ­րաստ տան­տե­րը,- ին­չո՞ւ ես…
Եվ «ա՛յ լա­կածն ու ա՛յ վա­խե­ցա­ծը»՝ ա­զա­տութ­յուն տա­լով ար­ցունք­նե­րին (յա՜խք).
– Մի՛ կոր-ծա-նե՜ք,- էր հե­գել,- մի՛ կոր-ծա-նե՜ք ինձ…
– Կոր­ծա­նո­ղը դո՛ւ ես, այ…- «լա­կոտ» բա­ռը դարձ­յալ կուլ տա­լով՝ ա­տամ­նե­րի ա­րան­քից նե­տել էր տղա­մար­դը,- կոր­ծա­նո­ղը դո՛ւ ես, մենք՝ ի՞նչ կոր­ծա­նող…
– Դե, ես էլ ե­կել եմ, որ…
– Ի­զո՛ւր ես ե­կել:
– Բայց այդ հի­վան­դա­նո­ցո՜ւմ… Շրջա­­նա­յի՜ն այդ հի­վան­դա­նո­ցում…
«­Դու ար­դեն ա՜յդ էլ գի­տես,- աչ­քե­րը մի պահ փա­կել էր տղա­մար­դը,- եր­ևի հայ­րի­կիդ փո­ղե­րը մսխող ու նրա խոր­հուրդ­նե­րին միայն եր­բեմն ան­սա­ցող մա­մա­յի բա­լա, ա՛յ…»,- և խո­ժոռ նա­յե­լով իր հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը կա­սեց­րած կնո­ջը. «Ին­չո՞ւ մեջ ըն­կար…»,- ու կնճռո­տե­լով ճա­կա­տը.
– «­Բայց այդ հի­վան­դա­նո­ցում»՝ ի՞նչ,- էր ա­սե՞լ… գո­ռա­ցե՜լ,- այդ հի­վան­դա­նո­ցում՝ ի՞նչ՝ կլրաց­նեն կի­սատ թո­ղա՞ծդ,- ու մի փոքր դա­դա­րով շուն­չը տե­ղը բե­րե­լով,- դու ար­դեն ու­շա­ցել ես, շա՜տ ես ու­շա­ցել,- նե­տել:
– Ո՜չ,- ար­դեն ա­ռանց կա­կա­զե­լու, ար­դեն հաս­տա­տուն ձայ­նով և լույ­սի մի ան­տե­սա­նե­լի շող բռնա­ծի նման՝ վրա էր տվել «շատ շուտ ուշ­քի ե­կա­ծը» և,- ո՛չ, չեմ ու­շա­ցել,- շա­րու­նա­կել «չու­շա­ցա­ծը»,- չեմ ու­շա­ցել,- ու խնդրող հա­յաց­քով նա­յել նրան,- և­ ես ու դուք հի­մա շտապ կգնանք, որ հայ­րի­կի («հայ­րի­կի՜» և­ ոչ թե. «­Ձեր հո՜ր»,- կտրվեց տան­տի­րոջ շուն­չը. «հայ­րի­կի՜…») կոտր­ված թևին գիպ­սի փա­թա­թան դնել տանք ու տե­ղա­փո­խենք տուն, և­ ես այս­տեղ կբե­րեմ մայ­րա­քա­ղա­քի ա­մե­նա­լավ դոկ­տոր…
Եվ տղա­մար­դը՝ սեղ­մե­լով բռունցք­նե­րը.
– Կար­ծես թե դո՛ւ ես ար­դեն իմ տան մեջ ո­րո­շում­ներ…
– Ո՜չ,- զգա­լով իր չափն անց­նե­լը,- ո՜չ… ի՞նչ ո­րո­շում, ինչ բա՜ն,- մե­ղա­յա­կա­նի նման,- ես…- թո­թո­վեց,- ե՜ս…
– Ե­թե դու դեռ «ես» ես, և դեռ ու­զում ես «ես» մնալ. հենց հի­մա ռա՛դ կլի­նես, այ…
Եվ այդ պա­հին «ես»-ի փո­խա­րեն ի­րեն հար­մար այլ դե­րա­նուն չգտնե­լով՝ ու նո­րից,- եեե՜ս,- կա­կա­զե­լով,- եեե՜ս պար-զա-պե՜ս ու-զու-մե՜մ,- ու հաս­կա­նա­լով, որ ին­քը դեռ կա­րող է ինչ-որ բան «ու­զել»,- և­ ես ու…
«­Հայ­րի՜կդ…»,- գրվել էր տան­տի­րոջ՝ քմծի­ծա­ղող դեմ­քին, ու «ես»-ը կրկնել էր դի­մա­ցի­նի «հու­շու­մը».
– Հայրս և… – հի­շե­լով «մենք» դե­րան­վան գո­յութ­յու­նը,- Մենք, պար­զա­պես, ու­զում ենք, որ մի քա­նի օ­րում… Մա­նա­վանդ որ…
– Մա­նա­վանդ ո՞ր… Մա­նա­վա՛նդ որ. ե­թե հենց հի­մա ռադ չլի­նե՛ս…
Որ կար­ծես դե­պի դու­ռը գնա­լով՝ պա­տա­հա­բար… «պա­տա­հա­բա՜ր» գի­շե­րա­սե­ղա­նի­կին էր դրել…
Եվ տան տե­րը… կա­տա­ղա՜ծ տե­րը, հա­սել ու ոտ­քի մի ուժ­գին հար­վա­ծով տա­պա­լել էր ոչ միայն նրան, այլև՝ գի­շե­րա­սե­ղա­նի­կը.
– Կ­սատ­կաց­նե՜մ…
– Սա… Սա բժիշկ­նե­րի հա­մար չէ՜, բժիշկ­նե­րին՝ մենք ինք­ներս…
– Նախ…- կտրվել էր հոր ցա­վը սրտով զգա­ցող որ­դու ձայ­նը,- նախ. հա­վա­քի՛ր քո այդ աղ­բը, սա քեզ հա­մար շու­կա չէ՛, ա՛յ ե­րես ա­ռած թու­լա…
Եվ «թու­լան»՝ հաս­կա­նա­լով, որ դեմ է ա­ռել ա­պա­ռաժ քա­րի, վեր չէր կա­ցել… չո­քե՜լ էր…
Եվ… Եվ չո­քա­ծին՝ «ըն­կա­ծի՜ն», ըստ հա­րանց օ­րեն­քի՝ չէին խփել, այլ ա­հազ­դու.
– Ա­սա­ցի՝ «­Հա­վա­քի՛ր»,- էին ա­սել,- հա­վա­քի՛ր:
Եվ չո­քա­ծը, թշնա­ման­քով նա­յե­լով ցրիվ ե­կած «իր աղ­բին», ու՝ «Կ­հա­վա­քեմ»,- ա­սե­լով.
– Խնդ­րում եմ, ե­կեք հի­մա ա­րագ հաս­նենք հի­վան­դա­նոց, որ հայ­րի­կի թևին… Եվ… և մի՛ կոր­ծա­նեք ինձ ,- էր շշնջա­ցել,- մի՜ կոր­ծա­նեք…

Եվ երբ վի­րա­բույ­ժը «ռենտ­գե­նով ան­ցած»՝ նկար­ված թևին գիպ­սի փա­թա­թան էր դրել, ռենտ­գե­նո­լո­գը՝ նա­յե­լով ձեռ­քե­րը շփե­լով «­Վե՛րջ» ա­սող գլխա­վո­րին.
– Բայց,- էր ա­ռար­կել,- բայց…
– Էլ ի՞նչ՝ «բայց»,- նրան ընդ­հա­տել էր գլխա­վո­րը,- էլ ինչ՝ «բայց», մար­դը, Փառք Աստ­ծո, թեթև է պրծել. ու թող հի­մա նրան տե­ղա­փո­խեն տուն, որ­տեղ և՛ մենք, և՛ մայ­րա­քա­ղա­քից հրա­վիր­ված լա­վա­գույն բժիշկ­նե­րը՝ դոկ­տոր­նե՜ր, կհետ­ևենք ա­նընդ­հատ, որ…
– Բայց,- հա­յաց­քը փախց­նե­լով,- բայց,- էր կրկնել ռենտ­գե­նո­լո­գը,- բայց,- ո­րը խեղդ­վել էր սկսվող աշ­խա­տան­քա­յին օր­վա բվվո­ցով լցվող ձայ­նե­րի մեջ,- բա՜յց…

Եվ ավ­տով­թա­րից «թեթև պրծա­ծի» հա­մար, հար­վա­ծի ուժգ­նութ­յամբ զստոսկ­րի բնի­կը կոտ­րած և­ որ­պես ազդ­րոսկ­րի գլխիկ՝ ո­րո­վայն «ներ­խու­ժած» այդ «չնչի՜ն»… չեր­ևա­ցո՜ղ «բայ­ցը» մեր­ժած գլխա­վո­րի սաս­տող ձայ­նով ու ցա­վազր­կող­նե­րի մեծ չա­փա­բաժ­նով ի­րա­կա­նութ­յու­նից (ա­նընդ­հա՜տ) կտրա­ծին, ըն­դա­մե­նը. «Աջ թևի՝ գիպ­սա­փա­թա­թան դրված կոտր­վածք և մի քա­նի սալ­ջար­դեր»՝ բժշկա­կան եզ­րա­կա­ցութ­յամբ ու կնի­քով վա­վե­րաց­ված և… «աջ թևի կոտր­ված­քի պատ­ճա­ռով»՝ դարձ­յալ պատ­գա­րա­կով, դարձ­յալ «Շ­տա­պօգ­նութ­յան» մե­քե­նա­յով, նաև՝ մի հի­վան­դա­պա­հով…
Ե­րե­կո­յան ա­մու­սի­նը կնոջն հարց­րել էր.
– Վե­րա­դարձ­րե­ցի՞ր դրա…
– Ա­ռան­ձին տե­սա՞, որ…
– Ան­պայ­ման կտես­նե՛ս:
– Ի­հա՛ր­կե:
Եվ պե­տը, ոս­տի­կա­նա­պե՜­տը, ան­հարց հար­ցով հակ­վեց ա­ռաջ՝ տվե­ցի՞ր… տվե­ցի՞ք:
– Ո՜չ… Նա այլևս չեր­ևաց…
«­Չէ՛ր եր­ևա­լու,- բազ­կա­թո­ռի թիկ­նա­կին ետ ըն­կավ մռայլ­ված պե­տը,- չէ՛ր… չէի՜ն եր­ևա­լու. «աղ­բա­տեր-աղ­բա­տարն» ու նրա հայ­րիկն այդ «գոր­ծի վրա ի­րենց ձեռ­քե­րը տա­քաց­նող­նե­րի» քա­նա­կով ու ա­խոր­ժա­կով շշմա՜ծ…»:
Եվ հի­վան­դին՝ միայն կի­սա­բաց ար­ված դռնից նա­յե­լու ի­րա­վունք ու­նե­ցող հի­վա­դա­տե­րե­րից պաշտ­պա­նող ու տու­նը՝ հի­վան­դա­նո­ցի, իսկ ննջա­սեն­յա­կը՝ հի­վան­դա­սեն­յա­կի վե­րա­ծած հի­վան­դա­պա­հի «ջեր­մե­ռանդ հո­գա­ծութ­յամբ».
– Լավ է, շա՛տ լավ է,- «լա­վա­նո՜ւմ էր» նոր կե­րածն ու կար­ծես թե՝ հենց նոր քնա­ծը:
Եվ «ա­նընդ­հատ նոր կե­րած-քնածն» ու ցա­վազր­կող­նե­րի ազ­դե­ցութ­յան ներ­քո սոսկ թույլ տնքա­ցո­ղը՝ տասն­հին­գե­րորդ օ­րը…
Բայց դա վա­ղո՜ւց, շա՜տ վա­ղուց, բայց դա ու­ղիղ քա­ռա­սուն օր ա­ռաջ էր:
Իսկ հի­մա… Իսկ «հի­մա»-ն՝ քա­ռա­սուն օր­վա­նից՝ «քա­ռա­սուն­քի՜ց» ըն­դա­մե­նը հինգ-տա­սը րո­պե պա­կասն էր, երբ… Երբ հայտն­վել էր «նա»՝ տան­ջա­հար ու փակ աչ­քե­րով, և­ որ­դու ու հար­սի ննջա­սեն­յա­կի գի­շե­րա­սե­ղա­նի­կին դրել ի­րենց եր­բեք չտե­սած, բայց… հաս­կա­ցա՜ծ ար­ծաթ­յա մեկ դրամ, ո­րը «նրա» հե­ռա­նա­լուն պես՝ ի­րենց աչ­քե­րի ա­ռաջ… գո­լոր­շիա­ցե՞լ, ցնդե՞լ… լուծ­վե՜լ էր օ­դում:
Պե­տը փա­կեց աչ­քե­րը, որ չմատ­նի հո­գու խռով­քը՝ ու­րե՜մն… և փակ աչ­քե­րով պարզ տե­սավ իր սպա­սաս­րա­հի յու­րա­քանչ­յու­րին՝ ա­ռան­ձին-ա­ռան­ձին ու բո­լո­րին… «բո­լո­րի՜ս»՝ միա­ժա­մա­նակ՝ ըն­դա­մե­նը րո­պե­ներ ա­ռաջ հայտն­ված տե­սիլ­քից սար­սա­փա­հար ու ի­րենց հեր­թին սպա­սող-չսպա­սող­նե­րին…

Եվ դեռ ամ­բողջ գի­շերն «աչք չկպցնե­լու դա­տա­պարտ­ված» պե­տը, ըմբռ­նու­մով նա­յե­լով. «Ե՛ս պի­տի խնա­մեի, ե՛ս պի­տի հաս­կա­նա­յի՜…». իր խղճի, իր բա­ժին աշ­խար­հի, իր ա­մուս­նու դի­մաց «հան­ցա­վոր». «Ես մա՜րդ եմ սպա­նել»՝ չգրված ու չբարձ­րա­ձայն­վող դի­մում-խնդրան­քով և պա­յու­սա­կից հա­նած ու գրա­սե­ղա­նին փոք­րիկ փա­թե­թը դրած. «Ա­ղա­չում եմ, գտեք դրանց ու ինձ ա­զա­տեք այս… այս ա­կա­մա մեղ­քից, այս… աղ­բի՜ց, ա՜յս…»,- կնոջն ու… ժպտաց… քմծի­ծա­ղե՜ց.
– Ն­րանք ձեզ ա­վե­լի՛ն են պարտք:
– Ո՜չ… Մեզ պետք չէ ան­մեղ ար­յան գի­նը…- ա­սե­լով՝ ետ-ետ գնաց կի­նը…
– Վե­րա­դար­ձի՛ր,- խո­ժոռ­վեց… կար­ծես թե զայ­րա­ցավ պե­տը,-վե­րա­դար­ձի՛ր, վերց­րու սա և­ ա­մուս­նուդ հետ, կար­ծեմ նա էլ էր սպա­սաս­րա­հում, գը-նա-ցեք տուն, ես դեռ մի աշ­խարհ գործ ու­նեմ…- և, ըն­կա­լու­չը վերց­նե­լով.
– Իսկ հի­մա,- ա­սաց,- իսկ հի­մա՝ բժիշկ­նե­րը, և­ ա­ռա­ջի­նը՝ գլխա­վո­րը,- ու խո­սա­փո­ղը դնե­լով,- «…բայց-ե­րը՝ կոն­քոսկ­րի բնի­կը կոտ­րած ու ո­րո­վայն մտած ազդ­րի ա­վե­րա­ծութ­յուն­նե­րը մեր­ժո՜ղ գլխա­վո­րը, ով, ե­թե ես նրա­նից գո­նե մի քիչ ան­մեղ լի­նեի՝ հի­մա բան­տո՛ւմ պի­տի լի­ներ»,- փնթփնթաց…
– Իսկ հի­մա՝ վա­րորդ­նե­րը…
– Իսկ հի­մա…
– Իսկ…
Ա­ռա­վոտ­յան կողմ կարմ­րած աչ­քե­րով նա­յե­լով գրա­սե­ղա­նին՝ ի­րար վրա դրված մա­քուր թղթե­րին ու մտքում՝ ինքն ի­րեն. «­Խոս­տո­վա­նա­հո՜րս տե­սեք՝ մե­կը լի­ներ՝ քե՛զ խոս­տո­վա­նեց­ներ»,- ա­սե­լով՝ պե­տը ա­ռաջ քա­շեց դրանք և հենց ա­ռա­ջի­նի վրա գրեց ամ­բողջ գի­շեր­վա միակ.
ԴԻՄՈՒՄ(ը)
«Խնդ­րում եմ ինձ, հա­մա­ձայն իմ դի­մու­մի, ա­զա­տել զբա­ղեց­րածս պաշ­տո­նից և­ ու­ղար­կել վա­ղուց վաս­տա­կած հանգս­տիս, որ­պես­զի զբաղ­վեմ քայ­քայ­ված ա­ռող­ջութ­յունս վե­րա­կանգ­նե­լու հար­ցե­րով»:
Բայց… Բայց՝ այս «բայ­ցա­խեղդ», բայց միակ «բայ­ցա­մերժ» պատ­մութ­յու­նը սոսկ այս­քա­նով չա­վարտ­վե՛ց:
Կարճ ժա­մա­նակ անց բո­լո­րին օ­դում ցնդող ար­ծա­թադ­րամ­ներ «նվի­րա­ծի» ըն­տա­նի­քը հան­կարծ սկսեց ան­հայտ բա­րե­րար­նե­րից «կլո­րիկ» գու­մար­ներ ստա­նալ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.