ԵՐԿՆՔԻՑ ՆՈՐ ԻՋԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ. ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ / ­Հաս­միկ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Խա­չիկ Մա­նուկ­յա­նի «Ե­թե­րա­յին ա­պա­րանք» խո­րագ­րով բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի գիր­քը ե­րա­զի և­ ի­րա­կա­նութ­յան միջև շա­րու­նակ տա­տան­վող, տա­րու­բեր­վող ան­հա­տի մտո­րում-զգաց­մունք­նե­րի ար­տա­հայ­տութ­յունն է՝ մեղմ – սի­րա­յին պատ­կեր­նե­րից մինչև հա­խուռն ու անզս­պե­լի պոռթ­կում­ներ, քնքշան­քից մինչև ան­սան­ձե­լի կիրք, ժպտուն-խա­ղաց­կուն հան­գից մինչև զուսպ-հա­տու-մար­տա­կան շեշ­տե­րը:
Ե­թե փոր­ձենք մի քա­նի բա­ռով բնո­րո­շել բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի այս ժո­ղո­վա­ծուն, ա­պա կա­րե­լի է ա­սել, որ «Ե­թե­րա­յին ա­պա­րան­քը» ե­րեք հզոր ատ­լանտ­նե­րի ու­սե­րից է վեր խո­յա­նում՝ առ­նա­ցի սի­րո, հայ­րե­նի­քի նվիր­յալ զա­վա­կի և հան­րութ­յան կյան­քով ապ­րող քա­ղա­քա­ցու: Չ­կա հա­կա­սութ­յուն այդ ե­րե­քի միջև, չկա ան­ջատ­ման գիծ, և­ այ­դու­հան­դերձ ձե­ռա­գի­րը՝ որ­քան էլ նույ­նա­կան ու ճա­նա­չե­լի, ապ­րու­մի և մ­տա­ծու­մի ար­տա­հայ­տութ­յան մեջ հա­րա­փո­փոխ է, երբ տես­նում ենք ա­նընդ­հատ ան­ցում­նե­րը մի թե­մա­յից մյու­սը: Ա­ռան­ձին են­թագ­լուխ­նե­րով չի ա­ռանձ­նաց­րել, չի դաս­դա­սել. հա­ջոր­դա­բար, ոնց կյան­քում է՝ մե՛րթ խորհն է իր տե­ղի ու դե­րի մա­սին կյան­քում, ար­դի ի­րա­կա­նութ­յու­նում, մե՛րթ հայ­րե­նի փառ­քի պան­ծա­ցումն ու նրան սպառ­նա­ցող վտան­գի դեմ ծա­ռա­ցու­մը, մե՛րթ սի­րո նվագ­նե­րի բազ­մե­րան­գութ­յու­նը: Այս շա­ղա­խը պա­տա­հա­բար չի ար­վել, զո՛ւր չեն այս՝ հա­ճախ անս­պա­սե­լի ան­ցում­նե­րը մի տրա­մադ­րութ­յու­նից մի այլ տրա­մադ­րութ­յուն, ցածր-նուրբ, զգա­յուն տո­նայ­նութ­յու­նից մինչև զգաց­մուն­քի դղրդուն հա­մա­զար­կեր: Խա­չիկ Մա­նուկ­յա­նի բա­նաս­տեղ­ծութ­յու­նը թե հա­մե­մա­տե­լու լի­նենք բնութ­յան տա­րերք­նե­րի հետ, ա­պա հե­ղեղն ա­մե­նից շատ է սա­զում նրա պոե­զիա­յի բնու­թագ­րին: Հա­սու­նա­նում է միան­գա­մից, հեղ­վում հզոր՝ մե՛կ ջախ­ջա­խիչ, մե՛կ ստեղ­ծա­րար թա­փով, անզս­պե­լի կրքոտ, հե­տո դարձ­յալ մեղմ­վում է՝ մինչ մյուս անս­պա­սե­լի պոռթ­կու­մը:
Ի՞նչն է ա­մե­նից ա­վե­լի բնո­րո­շում բա­նաս­տեղ­ծի էութ­յա­նը. Ան­հաշ­տութ­յո՛ւ­նը: Թ­վում է՝ ան­շո­շա­փե­լի ե­րազ­նե­րի ա­պա­րանք է կեր­տում՝ ինքն ի­րեն ա­պաս­տա­նե­լու և հույ­սի ու ջեր­մութ­յան կա­րոտ հո­գի­նե­րին էլ նրա­նում տեղ տա­լու հա­մար: Ինքն ի­ջել է ծաղ­կա­թեր­թե­րից՝ թեթև, թի­թե­ռա­կերպ, ու­զում է սնանկ հո­գի­նե­րին վե­րա­դարձ­նել ի­րեն­ցից բռնա­գանձ­ված լույ­սը, իր միտ­քը գա­լիս է նա­խաս­տեղծ մար­դու ժա­մա­նակ­նե­րից և հի­մա՝ իր ապ­րած ժա­մա­նա­կից ա­ռաջ ըն­կած՝ բե­րում է փրկութ­յան ու ել­քի սե­փա­կան բա­նաձ­ևը.
Ան­կում­նե­րից պրծնել չէի կա­րող,//Ես լո­տո­սի թեր­թին ի­ջա՝ որ­պես//Աստ­ծո ե­րա­նե­լի թա­փա­հար­վող՝//Մկ­րա­տա­պոչ, թի­թեռ կամ էլ բզեզ…//­Հե­ռու­նե­րի հեռ­վից ձեզ մոտ ե­կա,//­Մար­դուն հայտ­նի ա­մե­նա­հին թվից,//Որ շնչովս փրկեմ մեռ­նող ներ­կան՝//­Ժա­մա­նա­կը գցած իմ հետ­ևից…:
Ի­մաստն ու գույնն է ու­զում վե­րա­դարձ­նել մո­լո­րա­կին, ո­րի բնա­կիչն է. ինքն այլ հաս­ցե ու փա­խուս­տի վայր չու­նի. ապ­րած հիաս­թա­փութ­յուն­նե­րը հետ չեն մղում ի­րեն կյան­քից, մահ­վան աչ­քե­րի մեջ ու­ղիղ նա­յած մար­դու ի­մաստ­նութ­յամբ է հի­մա քննում ի­րե­րը, ու մի տե­սակ ծնո­ղա­կան հո­գա­ծութ­յամբ վե­րա­բեր­վում կյան­քին, մար­դուն, մո­լո­րա­կին, որն ա­սես որ­բա­ցած լի­նի և­ իր խնամ­քի կա­րիքն ու­նի, քան­զի, իր խոս­քե­րով, նրան «տա­շում են, քեր­թում, սղո­ցում…».
Հեռ­վից նա­յում եմ՝//Ինչ պու­ճուր ես,//­Քո ցա­մաք­նե­րով ու ծո­վե­րով,//­Մի բուռ հող ես ու մի կում ջուր ես,//Խ­յուս ես՝ Ար­ևի այ­րող սի­րով…:
Գո­յութ­յան ի­մաստն այս­տեղ է՝ այս մո­լո­րա­կի, իր բուռ հո­ղի վրա ու կում ջուրն՝ ա­փե­րում, ուս­տի մի այլ բա­նաս­տեղ­ծութ­յու­նում կար­դում ենք՝ «Ես ետ գնա­լու հաս­ցե­ներ չու­նեմ»: Բայց մո­լո­րա­կում նաև ու­նի իր կոնկ­րետ հանգր­վա­նը՝ իր հայ­րե­նի եզ­րը, ո­րում մար­դուն մարդ դարձ­նե­լու՝ բո­լոր ազ­նիվ հո­գի­նե­րի հա­վեր­ժա­կան ա­ռա­քե­լութ­յամբ, խոսքն ուղ­ղում է մե՛րթ մար­դուն, մե՛րթ Աստ­ծուն.
Ձեռ­քերս վեր պար­զել,//Աստ­ծո հետ խո­սում եմ…//­Մեր հո­գին ցուրտն ա­ռել,//Ինքն իր մեջ մրսում է…:
Մար­դու և մարդ­կա­յի­նի մա­սին մտո­րու­մը միշտ տա­նում է դե­պի Հայ­րե­նիք: «Ան­հա­ղորդ ու ան­կա­րե­կից» մարդ­կանց մեջ, ուր «հողն է դառ­նում ա­նա­նուն», ա­սել է թե՝ կորս­վում է սե­փա­կան հո­ղի ու ար­մա­տի զգա­ցո­ղութ­յու­նը, զգաց­մունքն առ նախ­նի­նե­րի թո­ղած ժա­ռան­գութ­յու­նը դառ­նում է դա­տարկ ու սուտ ճա­ռա­խո­սութ­յուն, ուր մեկ­մե­կուց օ­րե­ցօր խո­րա­ցող օ­տար­վա­ծութ­յու­նը կրծում է բա­նաս­տեղ­ծի հո­գին, երբ ա­տե­լութ­յան հա­յաց­քով են նա­յում ի­րար, և «հույս, հա­վատ ու սեր տա­նո՛ւլ է տրվել», դարձ­յալ պնդում է ա­նե­րեր կամ­քով ու հաս­տա­տուն ո­րոշ­մամբ՝
…­Բայց ես ա­մո՛ւր եմ կանգ­նել իմ տե­ղում՝//­Խոր­շակ­նե­րի դեմ ան­պա՛րտ ու ան­բի՛ծ,//Իմ հայ­րե­նիքն է ինձ­նից հե­ռա­նում,//Ես չե՛մ հե­ռա­նում իմ հայ­րե­նի­քից»:
Ի՛ն­քը՝ բա­նաս­տեղ­ծը, պետք է լի­նի այդ պատ­մութ­յան սրբագ­րո­ղը, քան­զի չկա մե­կը, որ ա­ռա­վել հաս­կա­նա այն ցա­վի լե­զուն, որ նույ­նա­կան է ան­ձի ու ժո­ղովր­դի հա­մար, չի կա­րող գտնվել ա­ռա­վել կա­րե­կից մե­կը, քան ին­քը, որ սա­տար պի­տի կանգ­նի՝ նո­րեն չսայ­թա­քե­լու հա­մար: Գի­տե՝ միայ­նակ է աշ­խար­հի, ի­րեն մեկն­ված կեղծ, «օս­լա­յած ձեռ­քե­րի» մեջ, որ ու­րի­շից կա­րեկ­ցանք ու զո­րութ­յուն ակն­կա­լե­լը զուր է, քան­զի՝
…­Մի՞­թե մե­կը կա, ին­ձա­նից բա­ցի,//Որ իմ հաղ­թութ­յան շքերթն է ու­զում…:
Որ­տե՞ղ է Հա­յաս­տա­նի տեղն ու դե­րը, ի՞նչ է տա­լիս աշ­խար­հը ի­րեն, ու ի՞նչ ու­նի տա­լու նա աշ­խար­հին: Պա­տաս­խա­նը յոթ կարճ տո­ղի մեջ է.
Ես ո՛չ Եվ­րո­պան եմ,//Ո՛չ Ա­սիան,//Ես դրանց ա­րան­քում տրո­փող սիրտ եմ,//Որ մե՛կ աջ է գնում,//­Մե՛կ ձախ.//Եվ ապ­րեց­նում եր­կու­սին էլ:
Հայ­րե­նի­քի զո­րութ­յան հա­մար սահ­մա­նին կյանք տվող տղեկ­նե­րի կեր­պարն ա­ռա­վել քան հու­զիչ է «Ես փոքր եմ դեռ» տո­ղով սկսվող բա­նաս­տեղ­ծութ­յու­նում: «­Բար­ձուն­քը մերն է, տղեր­քը չկան» զո­րեղ տո­ղե­րի հե­ղի­նա­կը ոչ շատ հե­ռու անց­յա­լի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին իբրև ար­ձա­գանք, գրել է՝
Ես փոքր եմ դեռ,//­Բա ո՞նց մեռ­նեմ,//­Թե­պետ խի­զախ եմ, հզոր ու քաջ,//­Բայց այն աղջ­կան պի­տի սի­րեմ,//Ո­րին տվե­ցի համ­բույր ու պաչ…:
Պարզ ու ան­խար­դախ, ա­ռանց հոռ­հո­ռա­ձայն դի­ֆե­րամբ­նե­րի այս տո­ղե­րը դրա­մա­տիկ ա­վե­լի մեծ լիցք ու­նեն, քան հե­րո­սա­պա­տում-բարձ­րա­ձայ­նում­նե­րը, քա­նի որ ի­րա­կա­նութ­յան պատ­կերն են ու հաս­կա­նա­լի-մարդ­կա­յին են: Բա­նաս­տեղ­ծը թարգ­մանն է դառ­նում իր կյան­քը զո­հած այն տղա­նե­րի՝ ար­դեն հա­վերժ լռութ­յան, ո­րոնք բո­ղոք ու­նեն ա­նար­ձա­գանք-շա­հա­մոլ-շա­հա­դետ­նե­րի դեմ: Իսկ ի­րենք ան­շահ տվել են ի­րենց կյան­քը՝ մի շահ ու­նե­նա­լով լոկ՝ հայ­րե­նի սահ­ման­նե­րի ան­խախ­տութ­յու­նը:
Զին­վո­րի քայլ­քի պես հա­տու են հե­րո­սաց­ման ու մար­տի պա­հը նկա­րագ­րող բա­նաս­տեղ­ծա­կան կարճ տո­ղե­րը: Դ­րանց մի մասն ա­վար­տե­լով նա­խա­վեր­ջին վան­կե­րի շեշ­տադ­րում­նե­րով՝ բա­նաս­տեղ­ծութ­յուն հյու­սե­լու տա­ղա­չա­փա­կան այս հնար­քը գոր­ծած­վում է քայլ­քի ու վճռա­կա­նութ­յան, ռիթ­մի զգա­ցո­ղութ­յուն հա­ղոր­դե­լու հա­մար.
Կ­րա­կա­հե՛րթ է,//Հ­րո շքե՛րթ է,//­Գայ­լը ոռ­նո՛ւմ է,//­Փախ­չում է չուն,//Ար­յո՛ւնն է ծո­րում,//­Ցա­վո՛ւմ է վեր­քը,//­Բայց նա բար­ձուն­քից չի՛ նա­հան­ջում:
Ինքն էլ մար­տիկ է՝ որ­պես զին­վո­րի հայր, և բո­լոր ծնող­նե­րի ան­հանգս­տութ­յունն ու անք­նութ­յունն է կի­սում, «թարգ­մա­նում», երբ գրում է.
Հի­մա, երբ որ­դիդ սահ­մա­նին է,//­Հի­մա, երբ ռում­բեր են պայ­թում,//Երբ ա­մեն զին­վո­րի վեր­քից//­Նաև ար­յուն է կա­թում,//­Չե՛ս կա­րող ե­րա­զին կուլ գնալ,//­Չե՛ս կա­րող մնալ ար­թուն,//Ան­նա­հանջ կռվե՛լ նրա հետ,//Ն­րա հետ հաղ­թե՛լ մար­տում:
Բա­նաս­տեղ­ծա­կան նման հե­րո­սա­պա­տում­ներ հյու­սող պոետ – քա­ղա­քա­ցին ան­հան­դուր­ժող է պնա­կա­լեզ­նե­րի, ան­մեղ­նե­րի «վար­քը քննող­նե­րի», հո­ռի բար­քե­րի հան­դեպ. նրա տե­սիլ­քը՝ «­Տե­սա՝// Ար­նոտ էր մայ­րա­մու­տը», մարդ­կա­յին խար­դա­վան­քի դեմ իր ընդվզ­ման մի ար­տա­հայ­տութ­յունն է, նա­խան­շա­նը մաք­րա­գործ­ման նոր ժա­մա­նակ­նե­րի, իր ջան­քի՝ բե­րե­լու աշ­խարհն իր ստեղ­ծա­րար ըն­թաց­քին՝
…Աստ­ված­նե՞­րը, թե՞ մենք մո­լո­րե­ցինք-//Ու­րիշ ըն­թացք էր աշ­խար­հին սա­զում՝//­Բո­լո­րո­վին այլ տեղ գլո­րե­ցինք:
Ա­հա ևս մի հռե­տո­րա­կան հար­ցում–­բո­ղո­քի-ան­հաշ­տութ­յան ար­տա­հայ­տութ­յուն.
Ո՞նց փար­թա­մա­ցավ դա­տարկ սրի­կան//­Պար­տեզ­նե­րի մեջ մեր հո­գի­նե­րի,//Երկն­քի բո­լոր կայ­ծե­րը հան­գան,//­Մեր ար­ևը մեզ ո՞վ հետ կբե­րի…:
Ան­հաշտ է նաև իր կո­րուստ­նե­րի հետ. ծնող­նե­րի, տատ ու պա­պի, եղ­բոր կեր­պար­նե­րը հու­շի պա­տա­ռիկ­նե­րով կեն­դա­նի տես­լա­նում են ի­րեն.
…­Կո­րուստ առ կո­րուստ ինձ դառ­նաց­րել են//Օ­րե­րը ծանր, օ­րե­րը սև,//Երգ, ե­րազ ու սեր ան­մա­հա­ցել են,//Եվ մնա­ցել են մա­րող լույ­սեր:
Ման­կութ­յան մեջ ինքն էր «ա­վե­րողն ու ա­րա­րո­ղը», այդ ժա­մա­նա­կը լի էր «խինդ ու հմայ­քով աստ­վա­ծա­յին», ու ցան­կա­ցած հուշ հի­մա ցավ է պատ­ճա­ռում. ե­րա­զի մո­ռա­ցութ­յան մեջ որ­քան քաղցր է հայտն­վե­լը, որ­տեղ հա­րա­զատ դեմ­քեր են, նույն չա­փով խորն է կորս­տի վիհն արթ­նութ­յան մեջ.
Հեռ­վում ման­կութ­յան քաղցր հե­քիաթն է,//Ո՞նց եմ կա­րո­տել իմ անց­յա­լին…:
Բայց հու­շը միայն ցավ չի պատ­ճա­ռում. լույ­սի զգա­ցո­ղութ­յուն կա Խ. Մա­նուկ­յա­նի տո­ղե­րում, երբ դի­մում է ծնող­նե­րին.
Լուռ շրջան­ցում եմ ա­մեն ցավ ու վիշտ՝//մո­տե­նա­լով ձեր ե­թե­րա­պա­րին,//Եվ որ­պես սի­րո կեն­սա­վետ ա­վիշ՝//Ծ­րա­րում եմ ձեզ,//Հ­ղում ար­ևին…:
Կա­րոտ­նե­րը նաև սի­րո եր­գե­րում են: Թեև դրանց մեծ մա­սը սի­րո պա­հե­րի մտեր­միկ ու վա­րա­կիչ նկա­րագ­րեր են, բայց է­լի թա­քուն թախ­ծութ­յան ե­րանգ­ներ ու կա­րոտ­նե­րի ել­ևէջ­ներ ու­նեն.
Իմ ցա­վը ձայն չու­նի,//­Համր է,//Ու­րի­շի ցա­վի պես չի զնգում…:
«­Սի­րա­խա­ղիկ» վեր­նագր­ված գոր­ծում տո­ղեր կան, որ ա­մե­նա­վեհ զգաց­մուն­քի զո­րութ­յան մա­սին են խո­սում.
Սե՜­րը…//Ու լցվե­ցին հո­գուս//դա­տարկ կա­րաս­նե­րը…:
Նույն կերպ բա­նաս­տեղծն իր եր­գե­րով ու­նակ է լցնե­լու ըն­թեր­ցո­ղի «հո­գու կա­րաս­ներն» իր զգաց­մուն­քի բազ­մե­րան­գութ­յամբ, հզոր թա­փով և­ առ­նա­կան սի­րո զո­րութ­յամբ: «­Վե­րապ­րում­նե­րի թաց շշուկ­նե­րով» ոչ միայն հին ցա­վե­րի «կապ­տուկ­ներն է» ի ցույց դնում (մեջ­բե­րում եմ իր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից տո­ղեր ու ար­տա­հայ­տութ­յուն­ներ), այլև բնութ­յան պատ­կեր­նե­րով իր «սի­րա­վոր» օ­րե­րի նկա­րա­գիրն է տա­լիս: Դ­րանք այն­քա՜ն պարզ ու բնա­կան են, ոչ ար­հես­տա­ծին, ապր­ված.
Ծաղ­կի մեջ փակ­վել է մե­ղուն,//Եր­գում է ա­մեն թևա­վոր,//Ու ա­ռատ անձրև է տե­ղում՝//­Սի­րա­վոր,//­Սի­րա­վոր,//­Սի­րա­վոր…:
Մե՛րթ եր­գում է շշնջա­ձայն՝
Եվ լու­սա­վո՜ր,//Եվ թա­փան­ցի՜կ,//Եվ մա­քո՜ւր՝//­Դու մո­տե­ցար մա­րող հո­գուս սնա­րին,//Այդ­պես սի­րո հրեշ­տակն է սա­հում, քո՛ւյր,//Ե­թե­րա­սա՜հ,//Աստ­ղափր­փո՜ւր,//­Լուս­նա­յի՜ն…,
մե՛րթ հա­կադր­վում է բո­ղո­քա­ձայն, ակն­հայտ բա­խու­մով, մե­նա­մար­տում է՝
Ես հետ չեմ նա­յում,//Ես փախ­չում եմ, սե՜ր,//Ինք­նաս­պան­ված այս տա­րածք­նե­րից…,
մե՛րթ հզո­րա­ձայն հայ­տա­րա­րում է իր սի­րո տե­րը լի­նե­լու, հա­նուն նրա աշ­խար­հին ընդ­դի­մա­նա­լու մա­սին.
Հենց հե­ռա­նաս,//­Ծա­ռերն ար­մա­տա­խիլ կլի­նեն//Իմ մռնչո­ցից,//Թռ­չուն­նե­րը կթափ­վեն սրտա­պա­տառ,//Եվ ոչ մի շքե­ղութ­յուն չի մնա//Ար­ևի և­ երկ­րի միջև…: (Շ­քե՛ղ, վառ զգաց­մուն­քի ար­տա­հայ­տութ­յուն-տո­ղեր. Հ. Ս.):
Ս­րա­նով հան­դերձ մի ներ­քին հաշտ, ի­մաստ­նա­ցած ե­րանգ շո­շափ­վում է ողջ շար­քում. «մա­հը ձեռ­քից բաց թո­ղած» և­ ընդ­միշտ «կյան­քի ծփան­քի մեջ», «մահ­վան կա­պե­րը քան­դած» (այս բո­լոր տո­ղե­րը քաղ­ված են Խ. Մա­նուկ­յա­նի «Ե­թե­րա­յին ա­պա­րանք» շար­քից)՝ լույս ա­ռա­վոտ, նույնն է թե՝ հույս, լա­վա­տե­սութ­յուն ու հրճվանք է բե­րում իր բա­նաս­տեղ­ծութ­յամբ, երբ գրում է.
Ես ձեր առջև բաց­ված
Լույս ա­ռա­վոտ էի,
Թռչ­նա­ձայ­նով նվագ…:

One thought on “ԵՐԿՆՔԻՑ ՆՈՐ ԻՋԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ. ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ / ­Հաս­միկ ՍԱՐԳՍՅԱՆ

  1. Հրաշալի հոդված է տաղանդավոր բանաստեծ Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունները ըստ արժանվույն գնահատելու մասին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։