ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

 

Ապ­րի­լի 13-ին տե­ղի ու­նե­ցավ ՀԳՄ նա­խա­գա­հութ­յան նիստ, ո­րի ըն­թաց­քում ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը ներ­կա­յաց­րեց ե­ռամս­յա հաշ­վետ­վութ­յուն, ա­պա անդ­րա­դար­ձավ հա­ջորդ ե­րեք ա­միս­նե­րի հա­մար նա­խա­տես­ված աշ­խա­տանք­նե­րին: Նա նշեց, որ հուն­վա­րի 26-ի ՀԳՄ նա­խա­գա­հութ­յան նիս­տից հե­տո հա­մա­պե­տա­կան ա­ռա­ջին մի­ջո­ցա­ռու­մը նվիր­ված էր Գիրք նվի­րե­լու օր­վան գրող­նե­րի ու թիվ 133 դպրո­ցի ա­շա­կերտ­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ ՀԳՄ Պոե­զիա­յի պու­րա­կում, փետր­վա­րի 19-ին: Եվս 20 գրող հան­դի­պում ու­նե­ցավ Եր­ևա­նի մի շարք դպրոց­նե­րում: Փետր­վա­րի 21-ին տե­ղի ու­նե­ցավ ՀԳՄ ա­մե­նամ­յա մրցա­նակ­նե­րի հանձն­ման ա­րա­րո­ղութ­յու­նը:
Չա­րեն­ցի 125-ամ­յա­կին նվիր­ված մամ­լո ա­սու­լիս­ներ ե­ղան ԿԳՄՍ նա­խա­րա­րութ­յու­նում և բա­նաս­տեղ­ծի տուն-թան­գա­րա­նում: Մար­տի 13-ին Չա­րեն­ցի հու­շա­կո­թո­ղի մոտ տե­ղի ու­նե­ցավ գրա­կան ցե­րե­կույթ, ինչ­պես նաև ցու­ցա­հան­դե­սի բա­ցում գրո­ղի տուն-թան­գա­րա­նում: ՀԳՄ նա­խա­գա­հը տե­ղե­կաց­րեց, որ ներ­կա­յաց­րել են տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գիր և պատ­րաս­տում են Չա­րեն­ցին նվիր­ված ժո­ղո­վա­ծու:
Փետր­վա­րի 21-ին ՀԳՄ ճե­մա­սրա­հում ՀԳՄ-ի և Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի հետ հա­մա­տեղ տե­ղի ու­նե­ցավ ա­վա­նա­դա­բար նշվող Պոե­զիա­յի մի­ջազ­գա­յին օր­վան նվիր­ված ցե­րե­կույթ: Մա­յի­սին Ծաղ­կա­ձո­րի գրող­նե­րի հանգստ­յան տա­նը նա­խա­տես­վում է կազ­մա­կեր­պել մի­ջո­ցա­ռում՝ նվիր­ված Ե­ղի­շե Չա­րեն­ցին:
Մար­տի 25-ին ՀԳՄ նա­խա­գա­հը մաս­նակ­ցել է Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նութ­յան և­ ար­վես­տի թան­գա­րա­նում կազ­մա­կերպ­ված, Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի 145-ամ­յա­կին նվիր­ված մի­ջո­ցառ­մա­նը, իսկ մար­տի 30-ին Քա­ղա­քա­յին պան­թեո­նում տե­ղի ու­նե­ցավ գրա­կան մի­ջո­ցա­ռում, ո­րի ըն­թաց­քում կա­տար­վեց ա­կա­նա­վոր գրո­ղի բա­րե­լիե­ֆի հան­դի­սա­վոր բաց­ման ա­րա­րո­ղութ­յու­նը։ Ի դեպ, ՀԳՄ-ն բա­րե­լիե­ֆի ստեղծ­ման նա­խա­ձեռ­նող­նե­րից է ե­ղել:
Ապ­րի­լի 1-ին տե­ղի ու­նե­ցավ Ման­կա­պա­տա­նե­կան գրքի շա­բա­թի բա­ցու­մը Գե­ղար­քու­նի­քի Գա­վառ քա­ղա­քում: ՀԳՄ նա­խա­գա­հը տե­ղե­կաց­րեց, որ մարզ­պե­տա­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն կա մշտա­պես գրող­նե­րի հետ հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պել մար­զի հա­մայնք­նե­րում, դպրոց­նե­րում: Ման­կա­պա­տա­նե­կան գրքի շա­բա­թի առ­թիվ մոտ 30 գրող հան­դի­պում ու­նե­ցավ մի շարք դպրոց­նե­րում: ՀԳՄ մար­զա­յին կա­ռույց­նե­րը՝ Լո­ռին, Շի­րա­կը և մ­յուս­նե­րը ևս գ­րա­դա­րան­նե­րում, դպրոց­նե­րում կազ­մա­կեր­պել են նմա­նա­տիպ հան­դի­պում­ներ: Շա­բա­թի փա­կու­մը տե­ղի ու­նե­ցավ ապ­րի­լի 8-ին, Խն­կո-Ա­պոր ան­վան գրա­դա­րա­նում:
Էդ. Մի­լի­տոն­յանն անդ­րա­դար­ձավ Վա­հագն Դավթ­յա­նի 100-ամ­յա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին՝ նշե­լով, որ ո­րո­շա­կի ծրա­գիր է կազմ­վել ու ներ­կա­յաց­վել ԿԳՄՍ նա­խա­րա­րութ­յա­նը և քա­ղա­քա­պե­տա­րա­նին: Հար­ցե­րից մեկն էլ վե­րա­բե­րում էր Վա­հագն Դավթ­յա­նի ա­նու­նով դպրո­ցի ան­վա­նա­կո­չութ­յա­նը:
Գ­րա­դա­րան­նե­րում, հա­մալ­սա­րան­նե­րում տե­ղի են ու­նե­ցել հան­դի­պում­ներ, նոր գրքե­րի շնոր­հան­դես­ներ:
Էդ. Մի­լի­տոն­յանն անդ­րա­դար­ձավ Վ. Բր­յու­սո­վի ան­վան հա­մալ­սա­րա­նի հետ ստո­րագ­րած հու­շագ­րին, ըստ ո­րի՝ տար­վա ըն­թաց­քում թարգ­մա­նիչ­նե­րի խմբե­րը պրակ­տի­կա են անց­կաց­նե­լու ՀԳՄ-ում, ո­րոնց հետ աշ­խա­տե­լու են մեր թարգ­մա­նիչ­նե­րը: Նույ­նա­տիպ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն կա նաև ԵՊՀ-ի ռո­մա­նա­գեր­մա­նա­կան ֆա­կուլ­տե­տի հետ: Հու­շա­գիր է ստո­րագր­վել նաև ՀԲԸՄ-ի հետ, ըստ ո­րի՝ կի­րա­կա­նաց­վի մինչև 27 տա­րե­կան ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մրցա­նա­կա­բաշ­խութ­յուն, ո­րը կամ­փոփ­վի հոկ­տեմ­բե­րին: Մր­ցա­նա­կա­կիր­նե­րը կմաս­նակ­ցեն հոկ­տեմ­բե­րին Ծաղ­կա­ձո­րում կա­յա­նա­լիք ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­վա­քին:
Անդ­րա­դառ­նա­լով ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի ա­ջակ­ցութ­յան խնդրին՝ Էդ. Մի­լի­տոն­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ հրա­տա­րակ­վե­լու է հինգ գիրք. մե­կը՝ նվիր­ված Ե. Չա­րեն­ցին, ար­ձա­կի, պոե­զիա­յի, ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան ժո­ղո­վա­ծու­ներ, և գիրք՝ նվիր­ված հայ-ռու­սա­կան գրա­կան առն­չութ­յուն­նե­րին՝ խո­հագ­րութ­յուն, էս­սե և այլն:
ՀԳՄ նա­խա­գա­հը խո­սեց նաև Շի­րա­կի մարզ­պետ Նա­զե­նի Բաղ­դա­սար­յա­նի և Գ­յում­րու քա­ղա­քա­պետ Վարդ­գես Սամ­սոն­յա­նի հետ հան­դիպ­ման մա­սին, ո­րի ըն­թաց­քում քննարկ­վել է նաև գրա­կան բա­ժան­մուն­քի հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պե­լու հա­մար ա­ռան­ձին մշա­կու­թա­յին հիմ­նարկ ձևա­վո­րե­լու խնդի­րը:
Նիս­տի ըն­թաց­քում քննարկ­վեց ան­դա­մավ­ճար­նե­րի հար­ցը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։