ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ

Գագիկ-ԴավթյանՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
բանաստեղծ, թարգմանիչ
ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է շնոր­հա­վո­րան­քին

 

ԳՐԻ ՄՈ՞Գ, ԹԵ՞ ԱՍՊԵՏ

Գա­գիկ Դավթ­յա­նի ներ­կա­յութ­յու­նը հայ գրա­կա­նութ­յան մեջ բեղմ­նա­վոր է ոչ միայն գրի տա­րած­քում (բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, շար­քեր, գրքեր և թարգ­մա­նութ­յուն­ներ), այլև պտղա­բեր է տա­րա­տե­սակ հա­մաշ­խար­հա­յին բա­նաս­տեղ­ծա­կան փա­ռա­տո­նե­րում մեր գրա­կան մշա­կույ­թի հան­րահռ­չակ­ման, այլև ստա­ցած մրցա­նակ­նե­րի տես­քով:
Յու­րա­քանչ­յուր հայ մար­դու զգա­ցո­ղութ­յուն­նե­րը տա­քա­նում են այն ջեր­մութ­յան չա­փով, ո­րին տար­բեր երկր­նե­րում ար­ժա­նա­ցել է հայ ար­վես­տա­գե­տը: Այ­սօր կար­ևոր է, որ հայ գրո­ղը գնա­հատ­ված զգա ի­րեն, հատ­կա­պես՝ իր հայ­րե­նի­քում, որ­տեղ ինքն ի­րեն վատ­նում է անմ­նա­ցորդ: Սա­կայն ստաց­վում է այն­պես, որ օ­տար երկր­նե­րում ա­վե­լի է գնա­հատ­վել Գա­գիկ Դավթ­յան բա­նաս­տեղ­ծը, քան մե­զա­նում: Գու­ցե այս հան­գա­ման­քը կփրկի բա­նաս­տեղ­ծին վատն­ված լի­նե­լու զգա­ցո­ղութ­յու­նից, այ­նու­հան­դերձ, հայ ըն­թեր­ցո­ղը պի­տի հաս­կա­նա, որ պետք է բա­նաս­տեղ­ծութ­յամբ ապ­րել, սպա­սի նոր ա­րա­րում­նե­րի, ան­գամ՝ պա­հան­ջի:
Գ­րա­կա­նութ­յունն աշ­խար­հը փրկում է ա­նընդ­հատ, ա­վե­լի հա­ճա­խա­կի, քան կրո­նը: Եվ այ­սօր էլ գրողն է վի­րա­կապ դնում մո­լո­րա­կի վեր­քին: Ա­հա նման ա­ռա­քե­լութ­յուն ու­նի մեր բա­նաս­տեղ­ծը, ո­րի գրա­կան կեն­սագ­րութ­յու­նը սկսվում է դեռևս քա­րան­ձա­վա­յին ժայ­ռա­պատ­կեր­նե­րից և գ­նում մինչև ա­ներ­ևույթ ա­պա­գան, քան­զի բա­նաս­տեղ­ծի դա­վա­նանքն է գե­ղե­ցի­կով վե­հաց­նել շրջա­կա աշ­խարհն ու տար­րա­լու­ծել սե­փա­կան ժո­ղովր­դի ան­հաս­կա­նա­լի քաո­սը, ուս­տի՝ բա­նաս­տեղ­ծա­կան ռիթ­միկ, ան­կան­խա­տե­սե­լի շար­ժում­նե­րով, նախ­շով, հնչյու­նով ու գույ­նով հա­վա­սա­րակշ­ռե­լու փորձ է ա­նում, որ միտ­ված է հա­գեց­նե­լու մար­դու հոգ­ևո­րի ծա­րա­վը:
Գա­գիկ Դավթ­յա­նի պոե­զիա­յի ա­ռանց­քում մարդ­կա­յին բա­րո­յա­կա­նութ­յան նոր չա­փա­նիշ­ներն են, և ն­րա մո­գա­կան գի­րը ծա­ռա­յում է հո­գու է­վոլ­յու­ցիա­յին, դաշ­նութ­յուն ստեղ­ծե­լով հայ­րե­րի և­ որ­դի­նե­րի միջև, հաշ­տեց­նե­լով ան­հա­տին և հա­սա­րա­կութ­յա­նը, հարս­տաց­նե­լով մար­դու աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յան խոր­քե­րը: Գ­րո­ղը մոգ է իր խոր­քում, և հենց գրող-մոգ տե­սա­կի կո­րուստն է, որ բե­րել է այ­սօր­վա գաղջ ի­րա­կա­նութ­յա­նը:
Գա­գիկ Դավթ­յա­նի ա­վե­լի քան կես­դար­յա գրա­կա­նութ­յու­նը զար­գաց­նում է հո­գին այն­պես, որ այն կա­րո­ղա­նա տես­նել ու ճա­նա­չել մեկ ու­րի­շի տա­ռա­պան­քը: Բա­նաս­տեղ­ծութ­յու­նը դառ­նում է ես-ի և հա­նու­րի միջև այն սո­սին­ձը, ո­րը փրկում է մար­դուն մե­նութ­յան զգա­ցո­ղութ­յու­նից: Մո­գա­կան ու­ժով զո­րե­ղաց­նե­լով մար­դուն՝ բա­նաս­տեղ­ծը նրան տա­լիս է ապ­րե­լու և բա­րո­յա­կա­նութ­յան իր բա­նաձ­ևե­րը, զգա­յա­կան հա­մա­կարգ՝ իր կեն­սա­փոր­ձով փոր­ձարկ­ված, ա­ռանց ո­րի ցան­կա­ցած նոր զգա­ցո­ղութ­յուն կա­րող է հո­գե­խեղ­ման տա­նել մար­դուն, նրան հանձ­նել քաո­սի հոր­ձանք­նե­րին:
Գա­գիկ Դավթ­յա­նի գրա­կա­նութ­յու­նը, որ­պես փրկութ­յան ճա­նա­պարհ, ըն­թեր­ցո­ղին տա­նում է հա­ճույ­քի ու զգա­յութ­յուն­նե­րի մի­ջով, քան­զի ցավն ու տա­ռա­պան­քը բա­նաս­տեղ­ծը վերց­րել է իր մարմ­նի վրա:
Գա­գիկ Դավթ­յան բա­նաս­տեղ­ծի և թարգ­ման­չի գե­ղա­գի­տա­կան աշ­խար­հա­յաց­քում ճշմար­տութ­յու­նը հա­րա­բեր­վում է դարձ­դար­ձիկ ի­րա­կա­նութ­յան հետ: Յու­րա­քանչ­յու­րի ճշմար­տութ­յունն այլ է ու­րի­շի ի­րա­կա­նութ­յու­նից, հետ­ևա­բար գրո­ղը պի­տի կա­րո­ղա­նա տես­նել ու ճա­նա­չել բա­զում ի­րա­կա­նութ­յուն­ներ ու ճշմար­տութ­յուն­ներ: Եվ միայն դրանց հա­մե­մա­տում-հա­րա­բե­րու­մից է ծնվում ընդ­հան­րա­կան ճշմար­տութ­յունն ու ի­րա­կա­նութ­յու­նը, որն ար­դեն՝ պոե­տի ճշմար­տութ­յունն է: Բա­նաս­տեղծն այդ ճշմար­տութ­յան կրողն է, և­ այդ ճշմար­տութ­յամբ (ո­րի կա­րիքն այ­սօր մեր հա­սա­րա­կութ­յու­նը շատ ու­նի) սքան­չե­լի հա­յե­րե­նով հնչե­ցին հար­յու­րա­վոր բա­նաս­տեղծ­ներ՝ ա­վե­լի քան եր­կու տասն­յակ երկր­նե­րից:
Զար­մա­նա­լիո­րեն ճշգրիտ են դավթ­յա­նա­կան թարգ­մա­նութ­յուն­նե­րը, որ­տեղ գի­րը մո­գա­կան ֆիլտ­րով անց­նե­լով՝ են­թարկ­վում է տո­ղի տրա­մա­բա­նութ­յա­նը, կյան­քի նկատ­մամբ ու­նե­ցած բա­նաս­տեղ­ծի խո­րը հա­վա­տամ­քին և փի­լի­սո­փա­յութ­յա­նը:
Ա­հա այս­պես, այ­սօր մեր կող­քին ապ­րում է բա­նաս­տեղ­ծը՝ հա­վա­տա­լով աս­պե­տա­կա­նութ­յա­նը, ըն­թեր­ցո­ղի հա­մար ստեղ­ծում է մի աշ­խարհ, որ­տեղ ջնջվում են ի­րա­կա­նի ու եր­ևա­կա­յա­կա­նի սահ­ման­նե­րը: Եվ իր այդ աս­պե­տա­կան կեր­պա­րով Եր­ևա­նի փո­ղոց­նե­րում քայ­լում է Ս­յուն­յաց Խուս­տուփ լե­ռան նման ճեր­մա­կա­հեր 75-ամ­յա բա­նաս­տեղ­ծը՝ մարդ­կութ­յան և մո­լո­րա­կի մոգ-բու­ժա­կը:
Շ­նոր­հա­վոր հո­բել­յանդ, սի­րե­լի՛ Գա­գիկ Դավթ­յան:

Ար­մեն ԱՎԱՆԵՍՅԱՆ
Գ­րա­կա­նա­գետ, բան. գիտ. թեկ­նա­ծու

***

ԿԱՊ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԶԱՐԳԱՆԱԼ

2016 թվա­կա­նին Եր­ևա­նում Լե­հաս­տա­նի դես­պա­նութ­յու­նը Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նում հայ ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­րեց ժա­մա­նա­կա­կից լե­հա­կան պոե­զիա­յի «Որ­պես ձեռք­սեղ­մում» ան­թո­լո­գիան՝ բա­նաս­տեղծ Գա­գիկ Դավթ­յա­նի թարգ­մա­նութ­յամբ։ Մի­ջո­ցառ­ման պատ­վա­վոր հյու­րերն էին լեհ ճա­նաչ­ված բա­նաս­տեղծ­ներ Դա­րիուշ Տո­մաշ Լեբ­յո­դան և Կա­լի­նա Ի­զա­բե­լա Զիո­լան, ո­րոնց հետ հայ բա­նաս­տեղ­ծի տա­րի­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը պսակ­ված է ե­ղել նշա­նա­կա­լի ձեռ­բե­րում­նե­րով։ Լե­հա­կան գրա­կան մտքի զար­գաց­մանն ու տա­րած­մա­նը միտ­ված այս գե­ղե­ցիկ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շնոր­հիվ՝ Եր­ևա­նում Լե­հաս­տա­նի դես­պա­նութ­յան և պա­րոն Դավթ­յա­նի միջև հաս­տատ­վել է բա­րե­կա­մա­կան սերտ կապ, որն, ան­շուշտ, շա­րու­նա­կե­լու է զար­գա­նալ՝ հայ և լեհ ըն­թեր­ցող­նե­րին գրա­կան նոր գլուխ­գոր­ծոց­ներ պարգ­ևե­լով։
Ան­ձամբ իմ և Լե­հաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան դես­պա­նութ­յան ողջ անձ­նա­կազ­մի ա­նու­նից շնոր­հա­վո­րում և մեր լա­վա­գույն բա­րե­մաղ­թանք­ներն եմ հղում պա­րոն Դավթ­յա­նին ծննդյան 75-ամ­յա հո­բել­յա­նի առ­թիվ: Ի սրտե մաղ­թում ենք նո­րա­նոր հա­ջո­ղութ­յուն­ներ, բա­րօ­րութ­յուն և­ ա­ռող­ջութ­յուն։
Պա­վել ՉԵՊԼԱԿ
ՀՀ-ում Լե­հաս­տա­նի դես­պան

 

***

ՀԱՆՈՒՆ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Պա­րո՛ն Դավթ­յան.
Ձեր կա­տա­րած աշ­խա­տանքն անգ­նա­հա­տե­լի է Վ­րաս­տա­նը և վ­րա­ցա­կան մշա­կույ­թը Հա­յաս­տա­նում ներ­կա­յաց­նե­լու կար­ևո­րա­գույն գոր­ծում։ Ձեր ան­շա­հախն­դիր, ան­չա­փե­լի ջան­քե­րով վրաց և հայ ժո­ղո­վուրդ­ներն ա­վե­լի են մտեր­մա­նում միմ­յանց հետ։ Վ­րաս­տա­նում բարձր են գնա­հա­տում Ձեր ներդ­րու­մը հա­զա­րամ­յա եղ­բայ­րութ­յան ա­վան­դույթ­նե­րի շա­րու­նա­կա­կան զար­գաց­ման գոր­ծում։
Հու­սով եմ, մենք՝ բո­լորս միա­սին կկա­րո­ղա­նանք եր­կու պե­տութ­յուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը տե­ղա­փո­խել ա­վե­լի լայն, ա­վե­լի հա­մա­պար­փակ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի փուլ՝ հա­նուն մեր ժո­ղո­վուրդ­նե­րի ա­պա­գա կա­յուն բա­րե­կե­ցութ­յան։
Թույլ տվեք ևս մեկ ան­գամ ե­րախ­տա­գի­տութ­յունս հայտ­նել և մաղ­թել Ձեզ ա­ռող­ջութ­յուն և­ անս­պառ ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­ռանդ:
Հար­գան­քով՝
Ի­րակ­լի ԿՎԱՆՃԱԽԱՁԵ
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում
Վ­րաս­տա­նի գոր­ծե­րի ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տա­րա­մա­տար

 

***

ԽԱՎԱՐԻ ՄԵՋ ՓԱՅԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հար­գե­լի՛ բա­նաս­տեղծ, սի­րե­լի՛ իմ ըն­կեր Գա­գիկ Դավթ­յան.
Հ­րաշք է յու­րա­քանչ­յուր մար­դու ծնունդն ու կյան­քը։ Ա­վե­լի մեծ հրաշք է ի ծնե բա­նաս­տեղ­ծը, իսկ դու, ան­կաս­կած, այդ­պի­սին ես: Քո ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը գանձ է հայ ժո­ղովր­դի հա­մար, այն շա­րու­նա­կութ­յունն է այն մեծ խոս­քե­րի, ո­րոնք ա­րար­վել են քո հի­նա­վուրց երկ­րում՝ մեծ բա­նաս­տեղծ­նե­րի՝ Հո­գու ա­ռաք­յալ­նե­րի մի­ջո­ցով:
Այ­սօր­վա խառ­նաշ­փոթ աշ­խար­հում մարդ­կութ­յու­նը, ա­ռա­վել քան երբ­ևէ, հոգ­ևոր լույ­սի և բարձր պոե­զիա­յի կա­րիքն ու­նի՝ խա­վա­րի մեջ փայ­լե­լու հա­մար, քա­նի որ նա սրբա­զան հու­մա­նիզ­մի պա­հա­պանն է գլո­բալ ա­պա­մարդ­կայ­նաց­ման ա­ղե­տա­լիո­րեն ա­րա­գա­ցող գոր­ծըն­թա­ցի մեջ: Իսկ քո պոե­զիան փայ­լում է, քա­նի որ այն Ո­գե­ղեն մարմ­նա­վո­րում է: Ես հա­վա­տում եմ, որ ա­պա­գա սե­րունդ­նե­րը կգնա­հա­տեն քո հոգ­ևոր աշ­խա­տանքն ու ժա­ռան­գութ­յու­նը: Սր­տանց մաղ­թում եմ քեզ դեռ եր­կար ո­գեշն­չող ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­րի­ներ: Ա­ռողջ լեր: Շ­նոր­հա­վոր տոնդ։
Քո՝ Ռո­ման ԿԻՍՅՈՎ
Սո­ֆիա, Բուլ­ղա­րիա

 

***

ՊՈԵԶԻԱՅԻ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գա­գի՛կ ջան.
Մեր բա­նաս­տեղ­ծա­կան ու երկ­րա­յին մտեր­մութ­յու­նը սկսվել է անց­յալ դա­րում հա­մաշ­խար­հա­յին պոե­զիա­յի հսկա­յա­կան տա­րա­ծութ­յուն­նե­րում։ Մեր թևի տակ ու­նե­նա­լով Վ­լա­դի­վոս­տո­կը, Ալ­մա Ա­թան, Եր­ևա­նը և հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի այլ կենտ­րոն­ներ՝ բա­նաս­տեղ­ծա­կան պատ­կեր­նե­րով ու թարգ­մա­նութ­յուն­նե­րով մենք ա­վե­լի ենք մեր­ձե­ցել միմ­յանց Պոե­զիա­յի մեծ եղ­բայ­րութ­յան մեջ։
Ան­սահ­ման ու­րախ եմ, որ քո թարգ­մա­նութ­յամբ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներս հնչե­ցին հա­յե­րեն, մտան հա­մաշ­խար­հա­յին պոե­զիա­յի ան­թո­լո­գիա­նե­րի մեջ՝ կազմ­ված բա­նաս­տեղ­ծա­կան մշա­կույ­թի մեծ գի­տա­կիդ ճա­շա­կով։ Ու­րախ եմ, որ իմ հյուրն էիր Աս­տա­նա­յի քսա­նամ­յա­կին նվիր­ված պոե­զիա­յի փա­ռա­տո­նին։ Այ­սինքն՝ մեր բա­նաս­տեղ­ծա­կան եղ­բայ­րութ­յու­նը շա­րու­նակ­վում է հի­մա էլ՝ 21-րդ դա­րում։
Իսկ իմ «­Թուխ լուս­նի լա­ցը» գիր­քը՝ քո թարգ­մա­նութ­յամբ, իմ գրա­դա­րա­նի ա­մե­նաակ­նա­ռու տե­ղում է։ Հի­շեց­նեմ նրա­նում տեղ գտած իմ էքսպ­րոմ­տը՝ նվիր­ված քեզ:
Ա­րա­րի՜­չը պահ­պա­նի թող,//Աստ­վա՜ծ քեզ հո­վա­նի,//Ա­կունք ես դու շատր­վա­նող//Եվ ստեղ­ծող Բա­նի://Ո՜վ է պա­հում սուրբ թելն ան­տես //Մես­րո­պա­տառ գրում://Չի՜ հաս­կա­նա Եվ­րո­պան, թե//Քարն ին­չու է լռում:
Գր­կում եմ քեզ և­ ի պա­տիվ քո հո­բել­յա­նի՝ բա­ժակ եմ բարձ­րաց­նում հայ­կա­կան կոն­յա­կով, որն աշ­խար­հում բարձր է գնա­հատ­վում ֆրան­սիա­կան «­Մար­տե­լից»։
Քո՝ Ժան ԲԱԽԻՏ
Ղա­զախս­տան, Ալ­մա­թի

 

***

ՍԻՐՈ ԿԱՄՐՋԻ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՊԱՀԱՊԱՆԸ

«Իմ մտե­րիմ հար­ևան, դու իմ աչ­քի լույսն ես», – ա­սում է ի­մաս­տուն վրա­ցին: Վ­րաս­տա­նի ա­մե­նա­մոտ հար­ևա­նը Հա­յաս­տանն է, ո­րի հետ նա ու­նի դա­րա­վոր գրա­կան կա­պեր, ա­վան­դա­կան ջերմ հա­րա­բե­րութ­յուն­ներ՝ հե­րո­սա­կան անց­յա­լով և հա­վեր­ժա­կան բա­րե­կա­մութ­յամբ։ Ան­սա­սան այս ա­վան­դույթ­նե­րի շա­րու­նա­կո­ղը և­ եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի միջև սի­րո կամր­ջի պա­հա­պան­նե­րից մեկն է Վ­րաս­տա­նի ճշմա­րիտ բա­րե­կամ, ան­վա­նի բա­նաս­տեղծ Գա­գիկ Դավթ­յա­նը։ Հայ ըն­թեր­ցող­նե­րի հետ միա­սին նրա գի­րը գնա­հա­տում են շատ երկր­նե­րում, բայց կար­ծում եմ կողմ­նա­կալ չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ նրան ա­ռա­վել սի­րում ու հար­գում են հատ­կա­պես Վ­րաս­տա­նում՝ իր փայ­լուն պոե­զիա­յի ու թարգ­մա­նութ­յուն­նե­րի հա­մար։ Մե­զա­նում նա ար­ժա­նա­ցել է Վ­լա­դի­միր Մա­յա­կովս­կու, Ի­վա­նե Մա­չա­բե­լիի, Գա­լակ­տիոն Տա­բի­ձեի մրցա­նակ­նե­րին։
Անգ­նա­հա­տե­լի է նրա մեծ ներդ­րու­մը վրաց պոե­զիա­յի հան­րահռ­չակ­ման մեջ։ Ան­նա Կա­լան­դա­ձեի, Մուխ­րան Մա­ճա­վա­րիա­նիի, Ջան­սուղ Չարկ­վիա­նիի, Մո­րիս Փոց­խիշ­վի­լիի, Բե­սիկ Խա­րա­նաու­լիի և վ­րա­ցի բազ­մա­թիվ ընտր­յալ բա­նաս­տեղծ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը՝ Գա­գիկ Դավթ­յա­նի թարգ­մա­նութ­յամբ, ար­ժա­նա­ցել են հայ ըն­թեր­ցող­նե­րի բարձր գնա­հա­տա­կա­նին։ Ու­րախ եմ, որ գրա­կա­նութ­յան սի­րա­հար­նե­րը նրա փայ­լուն թարգ­մա­նութ­յամբ ծա­նոթ են նաև իմ բա­նաս­տեղ­ծա­կան գրքին: Շ­նոր­հա­վո­րե­լով իմ սի­րե­լի ըն­կե­րոջն ու բա­նաս­տեղ­ծին՝ շտա­պեմ ա­սել, որ մա­յի­սին մենք նրա ներ­կա­յութ­յամբ կնշենք իր փա­ռա­վոր հո­բել­յա­նը Վ­րաս­տա­նում:
Մաղ­թում եմ եր­կա­րա­կե­ցութ­յուն, ըն­թեր­ցո­ղա­կան չխամ­րող սեր և Հայ­րե­նի­քի բա­րօ­րութ­յուն։

Հար­գան­քով և ն­վիր­վա­ծութ­յամբ՝
Մաղ­վա­լա ԳՈՆԱՇՎԻԼԻ
Վ­րաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան նա­խա­գահ

 

***

ՄԵՆՔ ԱՆԸՆԴՀԱՏ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ…

Հար­գե­լի՛ Գա­գիկ Դավթ­յան,
Ձեր հրա­շա­լի հո­բել­յա­նի կա­պակ­ցութ­յամբ մաղ­թում եմ Ձեզ ևս բա­զում ստեղ­ծա­գոր­ծա­կան սխրանք­ներ։ Ձեր գոր­ծու­նեութ­յու­նը մեծ ար­ժեք ու­նի լե­հա­կան գրա­կա­նութ­յան հա­մար և ն­պաս­տում է մեր ժո­ղո­վուրդ­նե­րի միջև բա­րե­կա­մութ­յան ամ­րապնդ­մա­նը: Մենք ա­նընդ­հատ գրա­կան աշ­խար­հին հի­շեց­նում ենք, որ դուք Պոե­զիա­յի և­ ար­վես­տի Եվ­րո­պա­կան ՀՈՄԵՐ մե­դա­լի նշա­նա­վոր դափ­նե­կիր­նե­րից եք՝ ա­ռա­ջի­նը հայ բա­նաս­տեղծ­նե­րից, և ձգ­տում ենք Ձեր ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը խթա­նել աշ­խար­հի շատ երկր­նե­րում: Մեր այս աշ­խա­տան­քը ար­տա­ցոլ­ված է Չի­նաս­տա­նի, Լե­հաս­տա­նի, Վ­րաս­տա­նի, Ղա­զախս­տա­նի և Սեր­բիա­յի կար­ևո­րա­գույն գրա­կան փա­ռա­տո­նե­րի հրա­վեր­նե­րում, ո­րոնց բազ­մազ­գի մաս­նա­կից­նե­րին Դուք ար­ժա­նա­պատ­վո­րեն ներ­կա­յաց­նում եք ձեր հա­զա­րամ­յա եր­կիրն ու մշա­կույ­թը:
Հու­սով ենք, որ Դուք ա­ռողջ կմնաք, և մենք եր­կար տա­րի­ներ կվա­յե­լենք Ձեր՝ հայ մեծ գրո­ղի, թարգ­ման­չի և, ա­ռա­ջին հեր­թին, հիա­նա­լի մար­դու բա­րե­կա­մութ­յու­նը։
Դա­րիուշ Տո­մաշ ԼԵԲՅՈԴԱ
Լեհ բա­նաս­տեղծ, բա­նա­սի­րութ­յան
դոկ­տոր, պրո­ֆե­սոր
Պոե­զիա­յի և­ ար­վես­տի Եվ­րո­պա­կան ՀՈՄԵՐ
մե­դա­լի կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ

 

***

ԶԵՐԾ ԹՄԲՈՒԿԱՅԻՆ ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գա­գիկ Դավթ­յա­նը վա­ղուց կա­յա­ցած բա­նաս­տեղծ է՝ ըն­թեր­ցո­ղին քաջ ծա­նոթ ձե­ռագ­րով:
Տա­կա­վին անց­յալ դա­րի 70-ա­կան թվա­կան­նե­րին մուտք գոր­ծե­լով գրա­կա­նութ­յուն՝ ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղ­ծը միշտ պահ­պա­նել է հա­վա­տար­մութ­յունն այն հիմ­նա­կան գծե­րին, ո­րոնք նրա բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներն այն ժա­մա­նակ տար­բե­րում էին ընդ­հա­նուր հո­սան­քից: Դա նո­րաց­ման ժա­մա­նա­կաշր­ջան էր, և­ ու­րախ զգա­ցո­ղութ­յուն­նե­րը բա­նաս­տեղծ­նե­րի մեծ մասն ար­տա­հայ­տում էր մա­ժոր տո­նայ­նութ­յամբ, ինչն էլ դյու­րին էր վե­րած­վում թմբու­կա­յին հռե­տո­րութ­յան և ցն­ծա­լի բա­ցա­կան­չութ­յան: Գա­գիկ Դավթ­յա­նը չտրվեց նո­րաձ­ևութ­յա­նը, ինչ­պես չի տրվում նաև այ­սօր: Ըն­թեր­ցողն ու­րա­խա­նում է բա­նաս­տեղ­ծի յու­րա­քանչ­յուր գրքով, ինչ­պես կու­րա­խա­նա բա­րի ծա­նո­թի հետ հան­դի­պե­լիս, ինչ­պես կու­րա­խա­նա խե­լա­ցի և վստա­հե­լի երկ­խո­սութ­յան հա­մար:
Իսկ Գա­գիկ Դավթ­յա­նի թարգ­մա­նա­կան աշ­խար­հը նրա հա­րուստ ու ճոխ բա­ռա­պա­շա­րի հա­ջորդ հան­դեսն է, Հա­յոց խոս­քի ահ­ռե­լի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի վար­պետ օգ­տա­գոր­ծումն այլ տա­րա­ծութ­յան և­ այլ ժա­մա­նա­կի մեջ աս­ված խոս­քին ի՛ր սե­փա­կան շուն­չը տա­լու հա­մար:
Ֆե­լիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
Գ­րող, գրա­կա­նա­գետ, թարգ­մա­նիչ

 

***

ՊԱՏՇԱՃ ԳՆԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ

Սի­րե­լի՛ Գա­գիկ Դավթ­յան,
Սր­տանց շնոր­հա­վո­րում եմ վաս­տա­կած, ծան­րա­բեռ 75-ամ­յակդ, ո­րով հարս­տաց­րել ես մեր ազ­գա­յին ու թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յու­նը, մեր հու­գու գան­ձե­րը նվի­րել աշ­խար­հին և Չի­նաս­տա­նից Վ­րաս­տան, Եվ­րո­պա­յից Ա­մե­րի­կա ա­րար­ված չա­փա­ծո­յի ըն­տիր նմուշ­նե­րը գե­ղե­ցիկ հա­յե­րե­նով նվի­րել մեզ։ Քո բա­նաս­տեղ­ծա­կան սե­փա­կան աշ­խարհն էլ է գե­ղե­ցիկ. պո­լի­տեխ­նի­կա­կան բարձ­րա­գույն կրթութ­յամբ հայ բա­նաս­տեղծն իր մտա­ցի ու սրտա­մոտ քերթ­ված­նե­րով ար­ժա­նի է պատ­շաճ գնա­հա­տութ­յան, ինչ­պես որ Պա­րույր Ս­ևա­կի դա­սերն ու հու­շե­րը, ո­րոնք, որ­պես մեծ բա­նաս­տեղ­ծի ու մտա­ծո­ղի սրբա­գույն մա­սունք­ներ, մտե­րիմ հա­րա­զա­տի ազն­վութ­յամբ հանձ­նել ես սե­րունդ­նե­րին։
Սամ­վել ՄՈՒՐԱԴՅԱՆ
Գ­րա­կա­նա­գետ, բան. գիտ. դոկ­տոր

 

***

ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ

Լե­հա­կան մշա­կույ­թի տա­րած­ման և զար­գաց­ման գոր­ծում նշա­նա­կա­լից ա­վան­դի հա­մար բա­նաս­տեղծ և թարգ­մա­նիչ Գա­գիկ Դավթ­յա­նը ար­ժա­նա­ցել է Լե­հաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան մշա­կույ­թի և­ ազ­գա­յին ժա­ռան­գութ­յան նա­խա­րա­րութ­յան «­Լե­հա­կան մշա­կույ­թի նվիր­յալ» Պատ­վո շքան­շա­նի: Բա­նաս­տեղ­ծի ծննդյան օ­րը՝ ապ­րի­լի 4-ին, «­Նա­րե­կա­ցի» ար­վես­տի միութ­յու­նում կա­յա­ցած Լե­հաս­տա­նի, Ուկ­րաի­նա­յի և Վ­րաս­տա­նի վար­պետ­նե­րի գե­ղան­կար­չա­կան գոր­ծե­րի «­Նոր սրբա­պատ­կեր» ցու­ցա­հան­դե­սի բաց­ման ա­րա­րո­ղութ­յան շրջա­նակ­նե­րում պարգ­ևը հանձ­նեց Հա­յաս­տա­նում Լե­հաս­տա­նի դես­պան Պա­վել Չեպ­լա­կը:
Դաշ­նա­կա­հա­րու­հի Լիա­նա Փի­րու­մո­վա­յի և «Malwy» երգ­չախմ­բի կա­տա­րում­նե­րից հե­տո Գա­գիկ Դավթ­յա­նը մաս­նա­կից­նե­րին ըն­ծա­յագ­րեց ար­դի լե­հա­կան պոե­զիա­յի «Որ­պես ձեռք­սեղ­մում» խո­րագ­րով իր թարգ­մա­նած ան­թո­լո­գիա­յի օ­րի­նակ­նե­րից:

 

***

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

ԱՍԵՍ ՈՉԻՆՉ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ…

Թող այս օրն էլ ապ­րենք այն­պես,
ա­սես ո­չինչ դեռ չի ե­ղել,
ե­րազ­նե­րը մեր գու­նա­գեղ
ա­սես կյան­քը դեռ չի խե­ղել,
ա­սես այ­սօր մենք ծնվե­ցինք
ու միշտ պի­տի մնանք ջա­հել,
ա­սես թե մեր աշ­խարհ գա­լով
ինչ – որ մի մեծ բան ենք շա­հել…

Օ­րը լի­նի ա­ռա­ջին օր,
օ­րը լի­նի պատ­րա­նա­զերծ,
վերջ չու­նե­նա ոչ մի սկիզբ,
և­ այս օրն էլ չու­նե­նա վերջ…
­Թող այն լի­նի հա­վա­տի տոն,
թող այն լի­նի հույ­սի շքերթ,
ու մերկ լի­նի ա­մեն մի բառ,
չհան­դուր­ժի ոչ մի չա­կերտ…

Ե­րա­զի մեջ գնանք ապ­րենք,
և­ ե­րա­զը չու­նե­նա վերջ,
և­ ե­րա­զը լի­նի բա­րի,
և չ­լի­նի կռիվ ու վեճ,
գնանք ապ­րենք հե­քիա­թի մեջ,
կաս­կած­նե­րի պար­սը քշենք
և­ աշ­խար­հին նա­յենք այն­պես,
ինչ­պես մա­նուկ օրն այս թավ­շե…

Սեր,
միայն սեր ու դարձ­յալ սեր,
լոկ սեր բու­րի օր­վա շնչից,
և սի­րո տաք շնչի ա­ռաջ
ցա­վը լի­նի խեղճ ու չնչին…

Հա­վա­տանք,
որ էլ չենք խաբ­վի,
լի­նենք հպարտ
ու լի­նենք հեզ,
և միա­միտ ձևա­նա­լով…
…………………………………­
այս­պես… խա­բենք ինք­ներս մեզ…

ՀՈՒՅՍԸ
Կյանքն այնքան լավը չի կարող լինել,
որքան ուզում ենք,
բայց նաև այնքան վատը չէ, որքան
թվում է դա մեզ…

Լավ մարդիկ այնքա՜ն շատ
կան աշխարհում,
պարզապես նրանք, չգիտես ինչու,
քի՜չ են պատահում,
ու ցավն այն է, որ
մենք առանց իրենց ապրել չենք կարող,
իրենք կարող են ապրել առանց մեզ…

Դժվար պահերին
կարելի է միշտ ՀՈՒՍԱԼ, իհարկե,
որ բարի մարդիկ կգան օգնության,
թեպետև ՀՈՒՅՍԸ կին է քմահաճ,
ում վերջին խոսքը
հազարից մեկ է լինում վերջնական…

Համենայնդեպս,
ամենաբարի մարդու հետ պիտի
հաստատ ՀՈՒՅՍ կապել,
մի՛ փնտրիր նրան,
ամենաբարի այդ մարդը դու ես…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։