«ԲԱՆԱՍՏԵՂԾԸ»

Մելս ԲաղդասարյանՕ­րերս Եր­ևա­նի «Նա­րե­կա­ցի» ար­վես­տի միութ­յու­նում ցու­ցա­դրվեց «Ֆոր­տու­նա» հե­ռուս­տաըն­կե­րութ­յամբ հե­ռար­ձակ­վող՝ Ի­վան Ան­տոն­յա­նի հե­ղի­նա­կա­յին «Լո­ռու ար­վես­տա­գետ­ներ» ֆիլ­մա­շա­րի «Բա­նաս­տեղ­ծը» ֆիլ­մը, ո­րը նվիր­ված է ՀԳՄ ան­դամ, մե­ծա­վան­ցի բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր Մելս Բաղ­դա­սար­յա­նին: Ֆիլ­մի ռե­ժի­սո­րը և ս­ցե­նա­րի հե­ղի­նակը Ի­վան Ան­տոն­յանն է: Ս­ցե­նա­րում օգ­տա­գործ­վել է Ջի­վան Սարգս­յա­նի «Գր­քա­քան­դակ» գրա­խո­սութ­յու­նը՝ տպագր­ված «­Մաշ­տոց» հան­դե­սում: «­Նա­րե­կա­ցի» ար­վես­տի միութ­յան դահ­լի­ճում ֆիլ­մի մեկ­նարկն ազ­դա­րա­րեց միութ­յան աշ­խա­տակ­ցու­հի Ժաս­մի­նա Մ­խի­թար­յա­նը: Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ա­րա­րատ­յան թե­մի ա­ռաջ­նորդ գե­րաշ­նորհ տեր Նա­վա­սարդ ար­քե­պիս­կո­պոս Կ­ճո­յա­նի օրհ­նութ­յան խոս­քը ներ­կա­նե­րին փո­խան­ցեց ա­ռաջ­նոր­դա­նիստ Սուրբ Սար­գիս ե­կե­ղե­ցու խորհր­դա­կա­տար տեր Շա­հե քա­հա­նա Հայ­րա­պետ­յա­նը: Հան­դի­սա­վա­րը՝ Վա­նա­ձո­րի պոե­զիա­յի թատ­րո­նի հիմ­նա­դիր և գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, դե­րա­սան, աս­մուն­քող Ջի­վան Սարգս­յա­նը, ներ­կա­յաց­րեց օր­վա խոր­հուր­դը, ֆիլ­մի մա­սին վեր­լու­ծա­կան խոսք ա­սաց ՀՀ վաս­տա­կա­վոր լրագ­րող, ֆիլ­մա­շա­րի գլխա­վոր խմբա­գիր Ֆահ­րադ Ա­փու­ջան­յա­նը:
«­Բա­նաս­տեղ­ծը» ֆիլ­մի դի­տու­մից հե­տո Մելս Բաղ­դա­սար­յա­նի վաս­տա­կը կար­ևո­րե­ցին և Ի­վան Ա­նոն­յա­նին շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նե­ցին ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ծնուն­դով սար­չա­պետ­ցի Թով­մաս Պո­ղոս­յա­նը, դրա­մա­տուրգ, «Գ­րա­կան թեր­թի» խմբա­գիր Կա­րի­նե Խո­դիկ­յա­նը և «­Հայ ար­վես­տի տուն. գրա­կան մե­ղե­դի­ներ» հ/կ-ի հիմ­նա­դիր-նա­խա­գահ Մել­սի­դա Հա­կուն­ցը:
Հրա­պա­րա­կվեց ՀՀ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րի խորհր­դա­կան, գնդա­պետ Ռազ­միկ Պետ­րոս­յա­նի ու­ղեր­ձը, Գու­գա­րաց թե­մի ա­ռաջ­նորդ գե­րաշ­նորհ տեր Հով­նան ե­պիս­կո­պոս Հա­կոբ­յա­նի և Կո­տայ­քի թե­մի ա­ռաջ­նորդ գե­րաշ­նորհ տեր Ա­ռա­քել ար­քե­պիս­կո­պոս Քա­րամ­յա­նի շնոր­հա­վո­րանք­նե­րը:
Ա­վան­դույ­թի հա­մա­ձայն՝ ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, Վա­նա­ձո­րի «­Հո­րո­վել» եր­գի-պա­րի հա­մույ­թի մե­նա­կա­տար Ս­տե­փան Դալ­լաք­յա­նը կա­տա­րեց Գու­սան Զա­քար­յա­նի «Ան­մահ Թու­ման­յան» եր­գը՝ հան­դի­սա­կան­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ: Ջի­վան Սարգս­յանն աս­մուն­քեց Հովհ. Թու­ման­յա­նի «­Հայ­րե­նի­քիս հետ» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը:
Ե­րե­կոն եզ­րա­փա­կեց Մելս Բաղ­դա­սար­յա­նի ե­րախ­տի­քի շնոր­հա­կա­լա­կան խոս­քը՝ ուղղ­ված ֆիլ­մի հե­ղի­նակ­նե­րին և հան­դի­սա­տե­սին:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։