Մանկապատանեկան գրքի շաբաթվա շրջանակում ապրիլի 1-ին Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցում հանդիպում տեղի ունեցավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանի հետ:
Կրթօջախի տնօրեն Անուշ Սարուխանյանը ներկայացրեց, որ Է. Զոհրաբյանը ոչ միայն Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի առաջատար արտիստներից է, այլ նաև հեքիաթագիր: Աշակերտները դիտեցին հեղինակի «Ամենակարևոր գրքերը» հեքիաթի հիման վրա նկարահանած «Tyzyan production»-ի անիմացիոն ֆիլմը, ապա հեղինակն ընթերցեց հայրենիքի մասին իր նոր հեքիաթներից մեկը՝ «Երկու թագավոր մեկ երկրում» վերնագրով:
Աշակերտները հետաքրքրությամբ բազմաթիվ հարցեր տվեցին և հավելեցին, որ այս հեղինակի հեքիաթներն առանձնահատուկ են, արդիական:
Սեփ. լրտ.