ՆԱՆԵ / ՈԳՈՒ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՈՒՆ

 

Փոր­ձում եմ ե­տո­ւա­ռաջ գնալ տա­րի­նե­րով, չնա­յած չեմ սի­րում ետ նա­յել՝ ե­կած օրն ար­դեն այն­քան բազ­մազ­բաղ է, և­ անց­յալն էլ պա­տե­րազմ­նե­րի մա­հա­հոտ ու­նի: Իսկ գա­լի­քը… վեր­ջին շրջա­նում ոչ միայն բո­լոր հա­յերս, այլև ողջ մարդ­կութ­յունն է մո­լոր­ված ժա­մա­նա­կի փո­թո­րիկ­նե­րի մեջ, և­ ա­պա­գա­յին աչք նե­տե­լը ե­ղած տագ­նապ­ներն է միայն հսկա­յաց­նում:
Ինչ­ևէ, ետ գնամ… Ե­թե հո­գու մղու­մով, ինչ-որ վե­րին հու­շա­րար­նե­րի կամ­քով գրիչ, վրձին ես վերց­նում, ար­դեն ներ­կա է պա­տաս­խա­նատ­վութ­յան պա­հը, հա­ջորդ քայ­լը՝ աշ­խարհ ե­կած «ման­կա­նը» հոգ տա­նե­լու, կյան­քի ճա­նա­պարհ հա­նե­լու դժվա­րին ըն­թաց­քը, հատ­կա­պես հի­մա, երբ չա­փա­զանց քչա­ցել է գրա­կան մա­մու­լը, մեծ բար­դութ­յուն դար­ձել գիրք հրա­տա­րա­կե­լը: Անհ­նա­րին կլի­ներ այդ ճա­նա­պարհն անց­նե­լը, ե­թե դժվա­րից բա­ցի, չլի­ներ նաև հո­գու բա­վա­րար­վա­ծութ­յան զգա­ցո­ղութ­յու­նը: Ա­մեն մի հրա­պա­րա­կում, գրքի լույ­սըն­ծա­յում, դրանց ար­ձա­գան­քում՝ այն ոգ­ևո­րութ­յան կար­ևոր պա­շար­նե­րից է, ո­րը նոր թռիչք­նե­րի է տա­նե­լու: Այդ ոգ­ևո­րութ­յան աղբ­յու­րը հա­ճախ ի­րենց գոր­ծի նվիր­յալ հրա­տա­րա­կիչ­նե­րի, գրա­կա­նա­գետ­նե­րի ջերմ վե­րա­բեր­մունքն է դառ­նում: Շատ պար­բե­րա­կան­ներ, թեր­թեր են տա­րի­նե­րի ըն­թաց­քում հա­ճախ անհ­նա­րինն ա­րել և­ ա­նում՝ հրա­տա­րակ­վում գրե­թե ա­ռանց լուրջ ա­ջակ­ցութ­յան, հա­նուն գրա­կա­նութ­յան:
«Գ­րա­կան թեր­թը» շատ գրող­նե­րի հա­մար դրան­ցից ա­մե­նա­հո­գե­հա­րա­զատն է։ Այն մի տա­քուկ «տա­րածք» է, որ­տեղ խմբա­գիր­նե­րի, աշ­խա­տա­կից­նե­րի ու­շա­դրութ­յու­նը եր­բեք թույլ չի տա­լիս թե­րա­նալ, օ­րե­րի բե­ռան տակ ե­տին պլա­նում թող­նել գրո­ղի կար­ևոր ա­ռա­քե­լութ­յու­նը: Հի­շե­ցու­մը միշտ կա. «Ե՞րբ ես գործ ու­ղար­կե­լու»… և հալ­չում է հո­գուդ ծան­րա­ցած սա­ռույ­ցը: Եվ հրա­տա­րակ­ված գոր­ծե­րից ոչ պա­կաս՝ այդ ջեր­մու­թյունն է ամ­փոփ­վում հի­շո­ղութ­յան պա­հո­ցում:
Այդ պա­հո­ցում բա­վա­կա­նին շատ բան կա, բայց միև­նույն է՝ այ­սօր որ­քան էլ ե­տո­ւա­ռաջ եմ ա­նում, դժվա­րա­նում եմ կենտ­րո­նա­նալ որ­ևէ մեկ հրա­պա­րակ­ման վրա, ո­րով­հետև դրան­ցից հե­տո՝ ար­դեն թեթ­ևա­ցած սրտով, միշտ շտա­պում ես անց­նել հա­ջորդ­նե­րին. գոր­ծը շատ է… Չեմ կա­րո­ղա­նում կենտ­րո­նա­նալ, ո­րով­հետև ա­մեն բա­նից ա­վե­լի, միշտ կար­ևո­րում եմ այս խա­թար­ված ի­րա­կա­նութ­յան շեղն ու խա­թա­րը իմ գրով գեթ մի փոքր ուղ­ղե­լու խնդի­րը, այլ ոչ թե… Ցա­վոք, դա այդ­պես էլ դեռ չի հա­ջող­վում:
Բայց միև­նույն է՝ հա­յին հայ պա­հե­լու, թան­կից թանկ պա­պե­նա­կան հո­ղի ա­մեն մի թե­կուզ կոշ­տին տի­րոջ փայ­փա­յան­քով վե­րա­բեր­վե­լու, ազ­գա­յին մտա­ծո­ղութ­յամբ ա­մեն հա­յի քնել և­ արթ­նա­նա­լու գոր­ծում, ա­մեն մի գրի մարդ իր ա­նե­լիքն ու­նի, ա­վե­լի ճիշտ՝ պարտ­քը. միայն մեր ո­գին ար­թուն պա­հե­լով կա­րող ենք այս ա­նե­լիք­նե­րում շա­րու­նակ­վել, միայն՝ չհրա­ժար­վե­լով մեզ կա­րո­տով սպա­սող հո­ղե­րին նո­րից մեր հետ­քե­րը որ­պես կնիք՝ այս ան­գամ ընդ­միշտ, դնե­լու ե­րա­զան­քից, փա­փա­գից, որ վա­ղուց պետք է լուրջ հա­մազ­գա­յին ծրա­գիր դառ­նար, այլ ոչ թե ան­հատ­նե­րի, ա­ռան­ձին կա­ռույց­նե­րի կի­սատ-պռատ գոր­ծու­նեութ­յուն:
Միայն՝ չհաշտ­վե­լով ար­դեն հա­մար­յա ա­րա­գի­լի պես մի ոտ­քի վրա կանգ­նած, մեր կրծոտ­ված երկ­րի վրա ապ­րե­լու հետ, ո­րը մի թեթև քա­մուց, մի ան­հաս­տատ շար­ժու­մից կորց­նե­լը պա­հե­րի խնդիր է դար­ձել: Այն­պես որ, մենք ապ­րե­լու այլ կերպ չու­նենք. և «ա­մեն ինչ, կամ… դարձ­յալ՝ ա­մեն ինչ» բա­նաձ­ևու­մով ա­ռաջ­նորդ­վե­լով գո­նե «ծո­վից ծո­վի» մի ծովն իր մի ա­փով վե­րա­դարձ­նել պար­տա­վոր ենք:
Ցա­վոք, հենց մեր մեջ կան մար­դիկ, ո­րոնք ոչ միայն ի­րենք են հրա­ժար­վել մեր ե­րա­զանք­նե­րից, դեռ մյուս­նե­րին էլ հոր­դո­րում են՝ «փոքր երկ­րի փոքր մար­դու» պես պա­հել ի­րենց: Ախր, ե­ղած-չե­ղած «մի բուռ ազգ ենք»…
Այն­քան «փոքր» ա­սա­ցինք, «մի բուռ» ա­սա­ցինք, որ… Մենք՝ հնա­մե­նի հսկա երկ­րի բնիկ­ներս և­ ու­րեմն՝ մե­ծերս, չգի­տես ին­չու բնավ չենք զար­մա­նում ոտ­քե­րի տակ հող չու­նե­ցած, քոչ­վոր, վրան­նե­րը ա­նա­պատ­նե­րում տե­ղից տեղ քարշ տա­լով այ­լոց կյան­քե­րի և շե­նե­րի հաշ­վին երկր­նե­րի տեր դար­ձած­նե­րի վրա, ո­րոնք դեռ ան­հագ աչ­քե­րը շուր­ջը հա­ծե­լով մնաց­յալ­ներն են ոչ թե ե­րա­զում, այլ օր ա­ռաջ ի­րեն­ցով ա­նելն են ծրագ­րել ու գոր­ծի են ան­ցել: Ո­րով­հետև ա­նա­պատ­նե­րի շի­կա­ցած ա­վազ­նե­րում էլ ի­րենց լայ­նար­ձակ ու մեծ էին զգում, տեր էին զգում այն ա­մե­նին, ինչ եր­ևում էր ի­րենց աչ­քե­րին, ին­չին «հաս­նում էր ի­րենց ձիու սմբա­կը»:
Իսկ մենք բո­լորս հի­վանդ ենք փոք­րութ­յամբ, կո­րուստ­նե­րի դառ­նութ­յամբ, և­ այդ պատ­ճա­ռով միայն ե­րա­զանքն է լավ թե վատ ստաց­վում մեզ մոտ. ե­րա­զանք, ո­րը ոչ միայն գործ չի դառ­նում, այլև ա­ռա­ջին իսկ ան­հա­ջո­ղութ­յու­նից թևա­թափ է լի­նում, կոտր­վում մեզ պես:
Եվ ես կար­ևո­րում եմ իմ այն գոր­ծե­րը, հրա­պա­րա­կում­նե­րը, ո­րոն­ցով գեթ մի փոքր ամ­րաց­նում եմ հո­գի­նե­րում մեր ե­րա­զան­քի հիմ­քե­րը, հոր­դո­րում ի վեր­ջո գոր­ծի անց­նել, մո­ռա­նալ «փոք­րութ­յուն» աս­վա­ծը և հի­շել, որ մար­դը ո­րո­շում, բայց տնօ­րի­նում է Բարձր­յա­լը, և­ որ մենք առջ­ևում դեռ եր­կար, ան­վեր­ջա­նա­լի ճա­նա­պարհ ու­նեն­ք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.