­Սա­թե­նիկ ՄԿՐՏՉՅԱՆ / Ք Ե՛ Զ

 

Դարձ­դար­ձիկ՝ մեկ ձեռ­քի մատ­նե­րի վրա հաշվ­վող տա­րի­նե­րի, սա­կայն, ան­հաշ­վե­լի ժա­մա­նակ­նե­րի ա­ներ­ևա­կա­յե­լի խտաց­մամբ. եր­բեմն՝ են­թադր­յալ, ա­վե­լի հա­ճախ՝ անս­պա­սե­լի, մեծ ու փոքր ահ­ռե­լի հոգ­սե­րից, սա­մու­մի նման վրա պրծնող հո­րին­ված հի­վան­դութ­յուն­նե­րից, կամ ա­ռա­վել քան՝ չհո­րին­ված պա­տե­րազ­մից ու ա­կան­ջից ա­կանջ վրադ հռհռա­ցող պար­տութ­յու­նից տնքա­ցող իր փոք­րիկ երկ­րի, նաև՝ Եր­կիր մո­լո­րա­կի հոգ­սե­րի հետ մշտա­պես գիր­կընդ­խառն ապ­րող, իր իսկ դժվա­րին, եր­բեմն նաև` հար­կադր­յալ ընդ­հա­տում­նե­րով ու… չնա­յած մեծ պա­հան­ջար­կին՝ հա­զար (1.000) տպա­քա­նա­կով լույս տես­նող, բայց միշտ պատ­վախնդ­րո­րեն՝ ա­ռանց իր զգա­յուն ձեռ­քը հե­ռաց­նե­լու հայ­րեն­յաց՝ եր­բեմն ցա­վից գա­լար­վող, եր­բեմն՝ տրո­փե­լու փո­խա­րեն ճչա­ցող զար­կե­րա­կի վրա­յից՝ տրի­բուն դառ­նա­լու հա­մար ոչ միայն գրո­ղին ու գրա­կա­նա­գե­տին, հրա­պա­րա­կա­խո­սին ու ար­վես­տա­գե­տին, պա­տե­րազ­մի մաս­նակ­ցին ու վեր­լու­ծա­բա­նին, տնտե­սա­գե­տին ու քա­ղա­քա­կան գործ­չին, գյու­ղը սե­փա­կան ար­յամբ պաշտ­պա­նող սահ­մա­նա­պա­հին, նաև՝ սե­փա­կան տու­նը մեջ­տե­ղից կիս­ված ու սահ­ման­նե­րը բռնա­զավթ­ված, բայց իր թանկ հո­ղը չլքող գյու­ղա­ցուն, աշ­խա­տա­վո­րին ու մտա­վո­րա­կա­նին, ճշմա­րիտ ու սրտա­ցավ ցան­կա­ցած խոս­քի, քան­զի.
ԻՐ ե­րի­տա­սար­դա­կան ավ­յու­նով՝ հայ­րե­նի հո­ղին ուժ ու ար­յուն նե­րար­կե­լու հա­մար ՆԱ միշտ պատ­րաստ է ե­ղել լի­նե­լու բո­լո­րի հետ ու բո­լո­րի կող­քին թե՛ խա­ղա­ղութ­յան, թե՛ պա­տե­րազ­մի… պա­տե­րազմ­նե­րի՜ տա­րի­նե­րին:
Եվ արդ.
Բա­րի ու լավ, լա­վա­գո՛ւյն ժա­մա­նակ­նե­րի հա­վա­տով. ՔԵԶ ՀԱԶԱ՛Ր ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ,
ՄԵՐ ԻՆՆՍՈՒՆԱՄՅԱ ՄԻՇՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։