ՍԻՐՈ ԵՎ ՀԱՎԱՏԻ ԵՐԳԻՉԸ

Լույս է տե­սել Վա­յոց ձո­րի շնոր­հա­շատ բա­նաս­տեղծ Վարդ­գես Խա­նո­յա­նի ու­թե­րորդ ժո­ղո­վա­ծուն, ո­րը նրա ապ­րած յոթ տասն­յա­կից ա­վե­լի տա­րի­նե­րի հոգ­ևոր ու գա­ղա­փա­րա­կան ամ­փո­փումն ու հան­րա­գու­մարն է: Ժո­ղո­վա­ծուն կազմ­ված է նախ­կի­նում տպագր­ված յոթ գրքե­րից ընտր­ված հա­մա­պա­տաս­խան բա­ժին­նե­րից, ո­րոնք ըն­թեր­ցո­ղին տա­նում են պոե­տի բա­նաս­տեղ­ծա­կան հրա­շա­լի աշ­խարհ: Դա կար­ծես մի ի­րա­կան, կեն­դա­նի, տե­սա­նե­լի աշ­խարհ է, որն ապ­րում է Վա­յոց ձո­րի յու­րա­հա­տուկ գույ­նե­րով, ձայ­նե­րով, բնութ­յան անն­ման գե­ղեց­կութ­յամբ ու ինք­նա­տի­պութ­յամբ, կեն­դա­նի, ապ­րող ու ապ­րեց­նող պատ­կեր­նե­րով:
Բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում առ­կա է թա­խի­ծը, բայց այն լու­սա­վոր է, եր­ջա­նիկ, ո­րով­հետև լե­ցուն է սի­րով և­ ի­մաս­տութ­յամբ: Նա գուր­գու­րում է իր ան­մար սե­րը հա­րա­զատ մոր ու սի­րած աղջ­կա հան­դեպ, ով­քեր կեն­դա­նի են նրա հո­գում: Վարդ­գես Խա­նո­յա­նը բնութ­յան մարդ է, իր հող ու ջրին կապ­ված, ով ան­սահ­ման սի­րով սի­րում է նաև այդ ա­մե­նը և հաշտ է իր խղճի հետ: Շ­նոր­հա­լի բա­նաս­տեղ­ծի գրչի տակ ա­մեն ինչ կեն­դա­նա­նում ու խո­սում է ըն­թեր­ցո­ղի հետ, ո­րով­հետև բա­նաս­տեղ­ծի հայ­րե­նիքն են և դառ­նում են ըն­թեր­ցո­ղի հայ­րե­նի­քը: Նույ­նիսկ երբ բող­բո­ջի, մո­շի մա­սին է գրում, դրանք կեն­դա­նա­նում են, և յու­րա­քանչ­յու­րի կորս­տի հա­մար բա­նաս­տեղ­ծը ցավ է ապ­րում, ո­րով­հետև դա իր աշ­խարհն է, իր մտքի ու հո­գու սնուն­դը: «­Մե­նա­վոր ծա­ռը» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը կար­դա­լով՝ ըն­թեր­ցո­ղը հա­մակ­վում է հե­ղի­նա­կի վշտով այդ մե­նակ, մեռ­նող ծա­ռի հա­մար.
Տ­խուր մի ծառ ժայ­ռի ու­սին,//­Կեղևը կոշտ, բու­նը վա­ռած,//Օ­րոր­վում է խո­հե­րի մեջ՝//­Հե­ռու­նե­րին աչ­քը հա­ռած://…Էլ չեն հի­շում նրան, ա­վա՜ղ, //­Չի ող­ջու­նում գե­տը ձո­րից,//­Սիրտս դնեմ վա­ռած բնին,//­Թող բող­բո­ջի, ծաղ­կի նո­րից:
Հե­ղի­նակն ան­հանգս­տա­նում ու ապ­րում է ան­գամ թռչու­նի ցա­վը.
Ա­մեն գի­շեր իմ ծա­ռին//­Լաց է լի­նում մի թռչուն,// Հող­մը խփել է ձա­գե­րին,//­Մո­լոր­վել է նրա չուն:
Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե բա­նաս­տեղծն ըն­դա­մե­նը իր բնաշ­խար­հի եր­գիչն է, նեղ է նրա մտա­հո­րի­զո­նը, մտքի ընդգր­կու­մը, բայց շա­րու­նա­կե­լով ըն­թեր­ցել, հա­մոզ­վում ես, որ եր­գե­լով իր լեռ­նոտ հա­րա­զատ Վա­յոց ձո­րի մա­սին, մտքով թռչում է ան­գամ կորց­րած Հա­յաս­տան՝ կա­րո­տը նրան տա­նում է գեր­ված հայ­րե­նիք ու նոր եր­գեր է ծնում.
…Եվ ա­սա­ցին, որ ա­զատ է մեր Մու­շը, //Որ մեր ու­ժը հաղ­թեց թուր­քին մա­հա­բեր://Երբ այդ լսեց մեր Ա­րա­րատ մու­րա­զը, //­Բար­ձունք­նե­րից ու­րա­խութ­յուն հնչեց վար…//Ա՜խ, ուր է թե կյան­քի կոչ­վեր ե­րա­զը,//Եվ իմ սիրտն էլ ու­րա­խա­նար ու ցնծար:

Նա իր թոռ­նիկ Ա­նիին, ո­րը դեռ մեկ տա­րե­կան է, պատ­գա­մում է, ին­չը պատ­գամ է ե­կող սե­րունդ­նե­րին.
Պատ­գամս է՝ Ա­նի գնաս,//­Պե­ղես քա­ղա­քը մեր ա­վե­րակ,//­Մեր վեր­քե­րին բժիշկ դառ­նաս,//­Դու նոր սե­րունդ, իմ նոր ե­րակ:
Ն­ման եր­գե­րից հե­տո նա հա­մես­տո­րեն գրում է.
Ոչ ոք չգի­տի՝ ով եմ աշ­խար­հում,//Ոչ ոք չի հի­շում մրմունջն իմ բա­ռի,//Ե­րա­նի նրան, ով ճա­նա­պար­հին// Իմ ե­րազ­նե­րից կրակ կվա­ռի:
Ա­մեն ին­չի դա­տա­վո­րը ժա­մա­նակն է: Ժա­մա­նակն է հի­շում և­ արժ­ևո­րում բա­ռի ու բա­նաս­տեղ­ծի ա­սե­լի­քի ար­ժե­քը: Ան­կաս­կած, Վարդ­գես Խա­նո­յա­նի պոե­զիան ար­դեն կա­յա­ցած է և­ ար­ժա­նի է բարձր գնա­հա­տան­քի ու ա­պա­գա­յում իր ար­ժա­նի տե­ղը կու­նե­նա ազ­գա­յին պոե­զիա­յի ան­դաս­տա­նում: Բա­նաս­տեղ­ծին մաղ­թենք եր­կար և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան կյանք, որ գրքե­րի թի­վը բազ­մա­պատկ­վի հոգ­ևոր նո­րա­նոր ար­ժեք­նե­րով:
Հո­վիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։