Նո­նա ՊՈՂՈՍՅԱՆ

Իմ շա՛տ սի­րե­լի «Գ­րա­կան թերթ», այս­քան ծեր ու այս­քան ջա­հել, այս­քան հին ու այս­քան նոր… Ծ­նունդդ շնոր­հա­վոր…
Թերթն ու ընդ­հան­րա­պես թերթ կար­դա­լու մշա­կույ­թը վեր­ջին տա­րի­նե­րին միա­ն­շա­նակ չի ըն­կալ­վում 21-րդ դա­րի մար­դու կող­մից: Մա­նա­վանդ, երբ է­լեկ­տրո­նա­յին մա­մու­լը ներ­խու­ժել է մեր կյանք՝ իր օր օ­րի ա­ճող գե­րա­կա­յութ­յամբ և­ իր բազ­մա­զան ու սին­թե­տիկ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով: Չ­կար­ծեք, թե հար­մար­ված չեմ այս­պի­սի ի­րո­ղութ­յանն ու խոր­շում եմ ին­տեր­նե­տա­յին ըն­թեր­ցա­նութ­յու­նից: Ա­մեն­ևին՝ ոչ…
«Գ­րա­կան թերթն» այս բո­լոր տա­րի­նե­րին ե­ղել և մ­նում է, գո­նե ինձ հա­մար այդ­պես է, այն ար­ժա­նա­պա­տիվ կեց­ված­քով թեր­թը, ո­րը գրա­կան մա­մու­լից շա­հե­կա­նո­րեն տար­բեր­վում է գրող­նե­րին լու­սա­բա­նե­լու իր ան­կողմ­նա­կա­լութ­յամբ ու ժա­մա­նա­կին չսի­րա­շա­հե­լու ար­դա­րա­միտ կեց­ված­քով:
Այն, ի­հար­կե, իմ կյան­քում դար­ձավ ա­ռա­վել գե­րա­կա ներ­կա­յութ­յուն, երբ ես դար­ձա Գ­րող­նե­րի միութ­յան ան­դամ: Մինչ այդ թեր­թը գնում էի այն պա­տա­հա­կան օ­րե­րին, երբ ճա­նա­պար­հիս կրպակ էր հան­դի­պում: Իսկ հի­մա ես ու­նեմ իմ հա­վա­տա­րիմ թերթ գնո­ղը՝ սկե­սուրս, ո­րը պար­տա­ճա­նաչ ձևով ա­մեն ուր­բաթ իր տան կող­քի կրպա­կից գնում է իմ թեր­թը…
Ա­մե­նա­հի­շար­ժան նյու­թը, որ կար­դա­ցել եմ «Գ­րա­կան թեր­թում» այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում, ազ­նիվ չէր լի­նի, որ ա­սեի՝ մեկն է կամ եր­կու­սը… Դ­րանք բազ­մա­թիվ են: Բայց մտո­վի այդ­չափ ետ գնալ չեմ ու­զում, ոչ էլ՝ թեր­թել այդ հսկա­յա­կան գրա­պա­հո­ցը: Պար­զա­պես ա­վե­լի ան­կեղծ լի­նե­լու հա­մար պի­տի ա­սեմ, որ ան­չափ տպա­վոր­վել եմ 02/07/2021-ին «ԳԹ»-ում տպա­գրված Ֆ. Բախ­չին­յա­նի «­Յո՞ եր­թաս, Մա՛րդ Աստ­ծոյ» (հատ­ված «­Վեր­ջին ման­կութ­յուն» նո­րա­վարտ վե­պից): Ֆ. Բախ­չին­յա­նը նյու­թի նա­խա­բա­նում անդ­րա­դարձ է կա­տա­րել մարդ­կա­յին հո­գե­բա­նութ­յան, նրա կեն­սա­փի­լի­սո­փա­յութ­յան, իսկ մեր դեպ­քում՝ նաև ազ­գա­յին հո­գե­կերտ­ված­քի ա­մե­նազ­գա­յուն հար­ցին, ո­րը կոչ­վում է «տա­նը ապ­րե­լու եր­ջան­կութ­յուն», որն այն­քան տա­րո­ղու­նակ է յու­րա­քանչ­յու­րիս հա­մար ու այն­քան ցա­վոտ… Այն կար­դա­լուց հե­տո հան­կարծ մտո­վի սկսե­ցի ինձ տես­նել այդ եր­ջան­կութ­յու­նից ներս ու դուրս՝ մե՛րթ ջեր­մա­նա­լով ու մե՛րթ էլ դո­ղա­լով Նոր ժա­մա­նա­կի Ցր­տե­րից…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։