ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Բաբկեն ՍիմոնյանՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
բանաստեղծ,
հրապարակախոս, թարգմանիչ
ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

Եր­կու հայ­րե­նիք­նե­րի
տա­ղան­դա­վոր զա­վա­կը

Բաբ­կեն Սի­մոն­յա­նը՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում Սեր­բիա­յի պատ­վո հյու­պա­տո­սը, տա­ղան­դա­վոր բա­նաս­տեղծն ու թարգ­մա­նի­չը, հրա­պա­րա­կա­խո­սը, իր հո­բել­յա­նա­կան տա­րին դի­մա­վո­րում է ստեղ­ծա­գոր­ծա­կան մեծ վաս­տա­կով ու ա­պա­գա լու­սա­վոր ծրագ­րե­րի հա­րուստ պա­շա­րով: Այն, ինչ նա կա­տա­րել է եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում, հիաց­մուն­քի ար­ժա­նի է: Ան­շուշտ, նա­խախ­նա­մութ­յու­նը հենց նրան էր պատ­րաս­տել՝ ար­տա­սո­վոր ու գե­ղե­ցիկ գրա­կան, մշա­կու­թա­յին ա­մուր ու հու­սա­լի կա­մուրջ կա­պե­լու հայ-սեր­բա­կան գրա­կան ու մշա­կու­թա­յին կա­պե­րի հա­մար:
Նա հո­գե­զա­վակն է մեր եր­կու հան­ճար­նե­րի՝ Թու­ման­յա­նի և Ի­սա­հակ­յա­նի, ո­րոնց հա­մար Սեր­բիան ե­ղել է հա­րա­զատ բա­րե­կա­մի եր­կիր, ա­զա­տութ­յան ու մարդ­կա­յին լա­վա­գույն ար­ժա­նիք­նե­րը գնա­հա­տող խա­ղա­ղա­սեր քրիս­տոն­յա եր­կիր:
Բաբ­կեն Սի­մոն­յա­նով մենք ա­վե­լի ենք կապ­վում Սեր­բիա­յի հետ: Նա ոչ միայն գրա­կան-թարգ­մա­նա­կան հսկա­յա­ծա­վալ աշ­խա­տանք է ի­րա­կա­նաց­նում, այլև մեզ ծա­նո­թաց­նում է ի­րա­կան Սեր­բիա­յի, նրա պատ­մութ­յան, մշա­կու­թա­յին նվա­ճում­նե­րի ու ա­զա­տա­տենչ ո­գու հետ:
Ար­դեն ա­վան­դույթ է դար­ձել՝ վեր­ջին տա­րի­նե­րին Բաբ­կեն Սի­մոն­յա­նը գա­լիս է Խ. Ա­բով­յա­նի ան­վան ՀՊՄՀ-ի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տետ և դա­սա­խո­սութ­յուն­ներ է կար­դում Սեր­բիա­յի մա­սին՝ դրանք տպա­վո­րիչ դարձ­նե­լով սեր­բա­կան եր­գե­րով, Սեր­բիա­յի պատ­մա­կան վայ­րե­րը ներ­կա­յաց­նող ֆիլ­մե­րով: Նա հզոր տա­ղան­դով է թարգ­մա­նել Ե­ղի­շե Չա­րեն­ցի «Ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի» հրաշք տա­ղը, ո­րը սեր­բե­րեն հնչում է որ­պես Չա­րեն­ցի իս­կա­կան խոսք: Հա­յե­րեն ու սեր­բե­րեն գրված նրա գրքե­րը այ­սօր զար­դա­րում են Բելգ­րա­դի ե­զա­կի «Գր­քի թան­գա­րա­նի» հայ­կա­կան բա­ժի­նը: Բա­ցա­ռա­պես Սի­մոն­յա­նին ենք պար­տա­կան, որ այ­սօր սերբ գիտ­նա­կան­ներն ի­րենց ձեռ­քին ու­նեն Մով­սես Խո­րե­նա­ցու «­Հա­յոց պատ­մութ­յան» սեր­բե­րեն թարգ­մա­նութ­յու­նը, որն ի­րա­կա­նութ­յուն է դար­ձել «­Պե­շիչ և­ որ­դի­ներ» հրա­տա­րակ­չութ­յան տնօ­րեն, Սեր­բիա­յին նվիր­ված մի բազ­մա­գի­տակ ու հմա­յիչ կին՝ Վես­նա Պե­շի­չը: Բաբ­կեն Սի­մոն­յա­նը բազ­մա­թե­մա բա­նաս­տեղծ է, սա­կայն նրա քնա­րի հիմ­նա­կան մե­ղե­դին հայ­րե­նա­սի­րութ­յունն է՝ պատ­մա­կան հի­շո­ղութ­յան ազ­դու պա­հան­ջով: Ն­րա վեր­ջին գիր­քը կոչ­վում է՝ «Ես գի­տեմ՝ ով եմ»: Սա նրա բա­նաս­տեղ­ծա­կան ա­սե­լի­քի բարձ­րա­կետ հա­մա­նուն քերթ­վա­ծի խո­րա­գիրն է:
Հա­մոզ­ված եմ, որ այս սքան­չե­լի բա­նաս­տեղ­ծութ­յու­նը կդրվի դպրո­ցա­կան դա­սագր­քե­րում, ու հայ ա­շա­կեր­տը դրա մի­ջո­ցով կստա­նա ցան­կա­լի ազ­գա­յին հա­ղոր­դութ­յու­նը, որն անվ­րեպ կու­ղեկ­ցի նրան ողջ կյան­քում: Սի­մոն­յա­նի թարգ­մա­նութ­յուն­նե­րի երկ­լե­զու ըն­թացքն իր մեջ նե­րա­ռել է նաև մա­նուկ­նե­րի աշ­խար­հը: Նա հայ մա­նուկ­նե­րի հա­մար թարգ­մա­նել է սեր­բա­կան ժո­ղովր­դա­կան հե­քիաթ­նե­րը, իսկ սերբ ե­րե­խա­նե­րին է մա­տու­ցել հայ ման­կա­գիր­նե­րի գոր­ծե­րի ընտ­րա­նին՝ ներ­կա­յաց­նե­լով նաև հա­յե­րի քա­ջութ­յան աստ­ված Վա­հագ­նի տիե­զե­րա­կան ծնուն­դի ա­ռաս­պե­լա­կան հիացք-պատ­կե­րը: Ղա­զա­րոս Ա­ղա­յա­նի, Հով­հան­նես Թու­ման­յա­նի, Սիլ­վա Կա­պու­տիկ­յա­նի, Սու­րեն Մու­րադ­յա­նի հետ բա­վա­կան թիվ են կազ­մում մեր օ­րե­րի ման­կա­գիր­նե­րի գոր­ծե­րը:
Բաբ­կեն Սի­մոն­յա­նը Հա­յաս­տա­նի ու Սեր­բիա­յի գրող­նե­րի միութ­յան ան­դամ է, Սեր­բիա­յի մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, ու­նի բազ­մա­թիվ պարգև­ներ, ո­րոնք հա­տու­ցումն են նրա լու­սա­վոր գոր­ծե­րի: Սեր­բե­րը նրան են նվի­րել հայ ժո­ղովր­դի քա­ջա­րի զա­վակ Սո­ղո­մոն Թեհ­լիր­յա­նին պատ­կա­նող Ֆ­րանց Վեր­ֆե­լի «­Մու­սա լե­ռան 40 օ­րը» գիր­քը: Սա ապ­շե­ցու­ցիչ ճիշտ գնա­հա­տա­կան է:
2002 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նը հրա­տա­րա­կել է Բաբ­կեն Սի­մոն­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի մա­տե­նա­գի­տութ­յու­նը, ո­րի հա­մար ա­ռա­ջա­բան է գրել սերբ բա­նաս­տեղծ Ջո­կո Ս­տո­յի­չի­չը՝ «Ն­րա եր­կու հայ­րե­նիք­նե­րը» խո­րագ­րով: Այդ խոս­քում սերբ բա­նաս­տեղ­ծը զե­տե­ղել է Սի­մոն­յա­նի խո­սուն կտա­կը.
Թե մեռ­նեմ մի օր, մար­մինս այ­րե՛ք
Եվ փո­շին խառ­նեք հա­յոց լեռ­նե­րին
Ու մի պտղունց էլ տա­րեք շաղ տվեք
Սեր­բա­կան չքնաղ հե­ռաս­տան­նե­րին:
Մաղ­թում եմ Բաբ­կեն Սի­մոն­յա­նին եր­կար տա­րի­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան ավ­յուն և ն­րա լու­սա­վոր, հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք ու­նե­ցող ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցում:

Աե­լի­տա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

­Սերբ ժո­ղովր­դի հա­յազ­գի զա­վա­կը

­Յու­րա­քանչ­յուր ազ­գի զա­վակ, ա­ռա­վել ևս­ ե­թե նա մտա­վո­րա­կան է, այլ ազ­գութ­յան հետ շփվե­լիս պար­տա­վոր է գի­տակ­ցել, որ ինքն ի­րե­նից բա­ցի օ­տա­րին ներ­կա­յա­նում է նաև իր ժո­ղովր­դի հա­վա­քա­կան կեր­պա­րի մեջ։ Խն­դիրն ա­վե­լի բարդ է, երբ խոս­քը բա­րե­կամ ժո­ղովր­դի մեջ «դես­պան» լի­նե­լու մա­սին է։ Բա­րե­բախ­տութ­յուն է, որ մենք այ­սօր եղ­բայ­րա­կան սերբ ժո­ղովր­դի մեջ ու­նենք այդ դես­պա­նը՝ բա­ռիս ա­մե­նա­լայն ի­մաս­տով։ Իր կյան­քի հեր­թա­կան հո­բել­յա­նը թևա­կո­խած ան­վա­նի բա­նա­սեր, թարգ­մա­նիչ, հրա­պա­րա­կա­խոս, Սեր­բիա­յում ՀՀ պատ­վո հյու­պա­տոս Բաբ­կեն Սի­մոն­յանն իսկ և­ իսկ այն անձ­նա­վո­րութ­յունն է, որ այ­սօր սեր­բե­րին ներ­կա­յա­նում է մեր ժո­ղովր­դի ազ­գա­յին ո­րակ­նե­րի ամ­բող­ջութ­յամբ։ Սեր­բա­գի­տութ­յան բնա­գա­վա­ռում նրա տաս­նամ­յակ­նե­րի ան­դուլ աշ­խա­տան­քը, հայ-սեր­բա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խո­րաց­ման գոր­ծում ու­նե­ցած ծան­րա­կշիռ ա­վան­դը հիմք են տա­լիս վստա­հա­բար պնդե­լու, որ Բ. Սի­մոն­յա­նը վա­ղուց վաս­տա­կել է նաև բախ­տա­կից սերբ ժո­ղովր­դին հա­մայն հա­յութ­յանն ու աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու ի­րա­վուն­քը։
Պա­տիվ եմ ու­նե­ցել տաս­նամ­յակ­ներ ա­ռաջ ար­ժա­նա­նա­լու Բաբ­կեն Սի­մոն­յա­նի մտեր­մութ­յա­նը։ Կար­ծում եմ, որ դրա հա­մար հիմք են հան­դի­սա­ցել նաև մեր պար­բե­րա­կան զրույց­նե­րը հայ և սերբ ժո­ղո­վուրդ­նե­րի ու­նե­ցած ընդ­հա­նուր պատ­մա­կան ճա­կա­տագ­րե­րի վե­րա­բեր­յալ։ Հատ­կա­պես կար­ևոր են ե­ղել մեր դի­տար­կում­նե­րը օս­ման­յան բռնա­տի­րութ­յան դեմ եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի մա­քա­ռում­նե­րի, մղած հե­րո­սա­կան պայ­քա­րի վե­րա­բեր­յալ։
Բաբ­կեն Սի­մոն­յան հայ մտա­վո­րա­կա­նին, քա­ղա­քա­ցուն, սեր­բա­գե­տին խո­րութ­յամբ ճա­նա­չե­լու հա­մար պետք է նրա հետ այ­ցե­լել Սեր­բիա։ Այն, որ մեր սի­րե­լի գոր­ծըն­կե­րո­ջը սիր­ված կգտնեք սերբ մտա­վո­րա­կա­նութ­յան շրջա­նում, զար­մա­նա­լի չէ։ Բայց շու­տով կհա­մոզ­վեք, որ Բելգ­րա­դի փո­ղոց­նե­րում, պարզ քա­ղա­քա­ցի­նե­րի շրջա­նում ևս նա ճա­նաչ­ված ու սիր­ված է։ 2021 թ. նո­յեմ­բե­րին մեր այ­սօր­վա հո­բել­յա­րի ա­մե­նա­գոր­ծուն մաս­նակ­ցութ­յամբ կյան­քի կոչ­ված Մով­սես Խո­րե­նա­ցու «­Հա­յոց պատ­մութ­յան» սեր­բե­րեն գրքի հրա­տա­րա­կութ­յան ա­ռի­թով Սեր­բիա­յում էինք։ Ա­մեն քայ­լա­փո­խին Բելգ­րա­դում մար­դիկ էին մո­տե­նում Սի­մոն­յա­նին, ար­տա­հայ­տում ի­րենց ու­րա­խութ­յու­նը մեր ըն­կե­րո­ջը կրկին ի­րենց քա­ղա­քում տես­նե­լու հա­մար և­ ոգ­ևո­րութ­յամբ ար­տա­սա­նում նրա ա­նու­նը, ո­րը սեր­բե­րե­նով փա­ղաք­շո­րեն հնչում էր Բա՛բ­կեն տար­բե­րա­կով (շեշ­տը ա­ռա­ջին վան­կի ձայ­նա­վո­րի վրա)։ Սի­րե­լի՛ եղ­բայր, բա­րի տա­րե­դարձ, ստեղ­ծա­գոր­ծա­կան նո­րա­նոր հա­ջո­ղութ­յուն­ներ, քա­ջա­ռող­ջութ­յուն և արև­շա­տութ­յուն։

Ա­շոտ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի
տնօ­րեն, ա­կա­դե­մի­կոս

­Վաս­տա­կով չափ­վող ճա­նա­պարհ

Սո­վո­րա­բար ճա­նա­պար­հը չափ­վում է տա­րա­ծութ­յամբ և ժա­մա­նա­կով, սա­կայն երբ խոս­քը վե­րա­բե­րում է վաս­տա­կած մար­դու ան­ցած ճա­նա­պար­հին, ա­պա չափ­ման միա­վոր են դառ­նում վաս­տա­կը, տքնանքն ու ձեռք­բե­րում­նե­րը: Բաբ­կեն Սի­մոն­յանն իր ծննդյան յո­թե­րորդ տաս­նամ­յա­կը բո­լո­րում է պատ­կա­ռե­լի վաս­տա­կով. բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի, էս­սե­նե­րի, ակ­նարկ­նե­րի և­ ու­ղեգ­րութ­յուն­նե­րի տասն­յա­կից ա­վե­լի հա­տոր­ներ, մա­մու­լում սփռված հար­յու­րա­վոր հրա­պա­րա­կում­ներ, թարգ­մա­նա­կան-ման­կա­վար­ժա­կան-հա­սա­րա­կա­կան ար­գա­սա­վոր գոր­ծու­նեութ­յուն:
Ժա­մա­նակ­նե­րի տա­րու­բե­րում­նե­րում Բաբ­կեն Սի­մոն­յա­նի ձայնն ու ձեռ­քը երբ­ևէ չդո­ղա­ցին, քան­զի ճշմա­րիտ ու հաս­տա­տուն է այն դպրո­ցը, ո­րի հետևորդն է նա, և­ ան­կեղծ ու սրտա­բուխ է այն ներշն­չան­քը, ո­րի ծնունդն են նրա ստեղծա­գոր­ծութ­յուն­նե­րը: Ն­րա սերն­դին վի­ճակ­ված էր գրա­կան փա­ռա­հեղ ա­վա­գա­նի, ո­րի բա­րե­րար ազ­դե­ցութ­յունն ու ստեղ­ծա­գոր­ծա­կան պատ­գա­մը Սի­մոն­յա­նը դարձ­րեց գե­ղա­գի­տա­կան հա­վա­տամք՝ ան­շե­ղո­րեն կո­փե­լով գրա­կան մշա­կի իր ազ­նիվ կեց­ված­քը: Ու ինչ­պի­սի պար­տա­վո­րեց­նող գնա­հա­տա­կան­նե­րի է ար­ժա­նա­ցել իր ա­վագ­նե­րի ու ժա­մա­նա­կա­կից­նե­րի կող­մից:
Դժ­վար է ա­սել՝ Բաբ­կեն Սի­մոն­յանն ա­վե­լի շատ Հա­յաս­տա­նո՞ւմ է ճա­նաչ­ված ու գնա­հատ­ված, թե՞ Սեր­բիա­յում: Մի բան սա­կայն ան­վի­ճե­լի է. նա հայ-սեր­բա­կան ան­խախտ բա­րե­կա­մութ­յան մեր ժա­մա­նակ­նե­րի խորհր­դա­նիշն է: Հիաց­մուն­քի է ար­ժա­նի այն սերն ու նվիր­վա­ծութ­յու­նը, որ տա­ծում է դե­պի բախ­տա­կից ժո­ղո­վուր­դը, նրա պատ­մութ­յունն ու մշա­կույ­թը, և նույն­քան գնա­հա­տե­լի է այն գոր­ծը, ո­րով սեր­բե­րին սի­րել է տա­լիս Հա­յաս­տանն ու հայ­կա­կա­նը: Այս ա­մե­նի պեր­ճա­խոս հա­վաս­տի­քով հա­գե­ցած է հայ­կա­կան ու սեր­բա­կան մա­մու­լը: Ա­հա գնա­հա­տա­կա­նի մի սրտա­բուխ դրսևո­րում սերբ ան­վա­նի բա­նաս­տեղծ Լ­յու­բո­միր Չո­րի­լի­չի կող­մից. «­Սի­րե­լի՛ Բաբ­կեն, երբ կար­դում եմ քո պոե­զիան, զգում եմ, որ նույն ցավն ես ապ­րում, ինչ­պես մեր Շան­տի­չը, կամ սեր­բա­կան Հո­մե­րո­սը՝ Վիշ­նի­չը: Դու էլ պա­րուր­ված ես երկ­րա­յին ու երկ­նա­յին ցա­վե­րով: Կ­յան­քի ու հայ­րե­նի­քի հան­դեպ ընդ­հա­նուր ցավ ու սեր կա մեր միջև, որն ար­տա­հայտ­ված է սերբ շատ բա­նաս­տեղծ­նե­րի մոտ: Իմ խո­րին հա­մոզ­մամբ, քո պոե­զիան վա­ղուց է դար­ձել սեր­բա­կան գրա­կա­նութ­յան ան­բա­ժան մա­սը: Դու քո ար­ժա­նի տեղն ու­նես ոչ միայն հայ, այլև սեր­բա­կան գրա­կա­նութ­յան մեջ»:
Մենք աշ­խար­հում շատ բա­րե­կամ­ներ չու­նենք: Իսկ ե­ղած քիչն էլ ձեռք է բեր­վել Բաբ­կեն Սի­մոն­յա­նի նման նվիր­յալ­նե­րի շնոր­հիվ: Ե­րա­նի ա­մեն երկ­րի ու ժո­ղովր­դի հան­դի­ման ու­նե­նա­յինք գեթ մեկ այն­պի­սի ներ­կա­յա­ցու­ցիչ, ինչ­պի­սին Բաբ­կեն Սի­մոն­յանն է: Ե­թե այդ­պես լի­ներ, վստահ եմ, մեր ժո­ղովր­դին վի­ճակ­վող ա­ղետ­նե­րի ժա­մա­նակ չէինք դառ­նա­նա ու հիաս­թափ­վի, թե աշ­խարհն ան­հա­ղորդ է մեր ցա­վին ու մեզ մե­նակ է թո­ղել:
Հո­բել­յա­նի առ­թիվ շնոր­հա­վո­րում եմ վա­ղե­մի բա­րե­կա­միս, մաղ­թում, որ նրա հայ­րե­նան­վեր ծա­ռա­յութ­յուն­նե­րը հա­տուց­վեն բա­րօ­րութ­յամբ, հայ­րե­նի­քի ա­պա­հո­վութ­յամբ ու է­լի եր­կար տա­րի­նե­րի ար­գա­սա­վոր ըն­թաց­քով:

Կա­րո ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գ­րող, գրա­կա­նա­գետ,
ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ

Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ

ՅՈԹԱՆԱՍՈՒՆ ԵՄ
Ջահելությունս վաղո՜ւց է անցել.
Յոթանասուն եմ ես արդեն դարձել:
Բայց դեռ շողում է հուրը անցյալի,
Մանկությունս է աչքերիս գալիս:
Մտաբերում եմ ես երանությամբ
Հուշերն իմ անհոգ պատանեկության:
Հուշերն անմոռաց, գունեղ ու պես-պես…
Իսկ ես՝ ալեհեր՝ վեհ Մասիսի պես:
Մասիսի նման մաքուր, անաղարտ
Կյանքս դարձել է հեքիաթ անավարտ:
Ու շարունակվող անվերջ հեքիաթում
Իմ տարիներն են հառնում մշտարթուն:
Յոթանասուն եմ ես թեև դարձել,
Սակայն ջահել եմ հոգով մնացել:

ՁՈՆ ԱՌ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ
Վասպուրական՝ դրախտի դուռ,
Բայց դուռդ՝ գոց, սիրտդ՝ մրմուռ:
Վասպուրական՝ հրաշք աշխարհ,
Աշխարհի մեջ՝ մի բուռ նշխար:
Վասպուրական աստվածալույս,
Մեր հի՜ն կարոտ, մեր անմեռ հույս:
Վասպուրական՝ հայի երկիր,
Չկա դարման վիշտ ու վերքիդ:
Վասպուրական մեր ավերված,
Որքա՜ն մնաս այդպես գերված:
Վասպուրական՝ Մհերի դուռ,
Բա՛վ է մնաս փակված ու լուռ:
Վասպուրական՝ երկիր Վանա,
Հայը պիտի դուռդ բանա:
Վասպուրական… Սո՜ւրբ աղոթքով,
հետ ենք գալու կրկին… Ոտքո՛վ:

ԱՆՄԵՌ ԵՐԱԶ
Թռչուն լինեի, երանի՜,
Թռչեի, անցնեի Արա՜քսը,
Տեսնեի ավերակ Անի՜ն,
Մեր Վա՜նը, Մո՜ւշը ու Կա՜րսը:
Ու թող ինձ կարոտից շոյեր
Կարնո դաշտերի նուրբ զովը,
Անհագ ծարավս հագեցներ
Կապուտակ մեր Վանա ծովը:
Երանի՜ տեսնեի մի օր
Սիփանը, Տավրոսը, Վարագը,
Սուրբ Խաչ տաճարում դարավոր
Հնչեր հայոց պատարագը:
Հեռվում սարերն են ձյունապատ,
Հեռվում է և Նեմրութ լեռը,
Ուր հավերժ բազմել են հպարտ
Հայոց մեր հին աստվածները:
Աշխարհը՝ անարդար, անհոգ,
Վկա են Արաքսը, Եփրատը,
Խլվածն անիծված է, իրո՛ք,
Հեռու չէ՛ մեր արդար դատը:
Թռչնի պես կճախրեմ ազատ,
Կփարվեմ լեռանը Մասիս,
Կտեսնեմ հո՜ղս հարազատ,
Կհասնեմ անմեռ երազիս:

ԳԱՆՁԱՍԱՐ
Հնչե՛ք զանգեր Գանձասարի,
Խրոխտ Արցախ մեր աշխարհի:
Դու անառիկ, Արցախ հպարտ,
Հողդ՝ անվախ, հողդ՝ անպարտ:
Չկոտրվող ամուր ընկույզ,
Հրաշք աշխարհ դու երկնասույզ:
Հողդ հավերժ մնա ամուր,
Դողա սիրտը թող թշնամու:
Չկա՛ քեզ պես, քե՛զ հավասար,
Վկա՝ վանքը մեր Գանձասար:
Հնչե՛ք զանգեր Գանձասարի,
Ազատ Արցախ մեր աշխարհի:

ՁՈՆ ԿՈՍՈՎՈՅԻՆ
Կոսովոն Սերբիայի դուռն է,
Կոսովոն վանք ու մատուռ է:
Կոսովոն հողն է Լազարի,
Կոսովոն շիրիմն է չարի:
Կոսովոն՝ տառապած մի հող,
Կոսովոն՝ հպարտ, մաքառող:
Կոսովոն՝ մի վերք արյունոտ,
Կոսովոն՝ անմեռ մի կարոտ:
Կոսովոն՝ խավարում մի լույս,
Կոսովոն՝ փրկության մի հույս:
Կոսովոն՝ և՛ սեր, և՛ հավատ,
Կոսովոն՝ հեքիաթ անավարտ:
Կոսովոն՝ շիտակ ու բարի,
Կոսովոն՝ անպարտ ու արի:
Կոսովոն՝ երկիր երկնասույզ
Կոսովոն՝ կարծր մի ընկույզ:
Կոսովոն կոտրել չի լինի,
Կոսովոն կա ու կլինի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։