Դավիթ Սարգսյան

Ա­ռա­ջին հա­յաց­քից այս պարզ հար­ցադր­ման պա­տաս­խան գտնե­լը բա­վա­կան բարդ է: Այն ստի­պում է անդ­րա­դառ­նալ ա­վե­լի քան չորս տաս­նամ­յա­կի ըն­թաց­քում «Գ­րա­կան թեր­թում» տպագր­ված տա­րա­տե­սակ հրա­պա­րա­կում­նե­րիս, ո­րոնք ու­նեն և՛ հրա­պա­րա­կա­խո­սա­կան, և՛ գե­ղար­վես­տա­կան, և՛ գրա­կա­նա­գի­տա­կան ու նաև լրագ­րո­ղա­կան բնույթ:
Չեմ կար­ծում, թե ներ­քին հա­մար­ձա­կութ­յունս թույլ կտար երբ­ևէ ըն­թեր­ցո­ղին հրամց­նել որ­ևէ գրա­վոր խոսք, ո­րը չու­նե­նար կար­ևոր ա­սե­լիք, ո­րի ի­մաս­տը չլի­ներ հա­սա­րա­կութ­յանն ինչ-ինչ ի­րո­ղութ­յուն­նե­րի, մտո­րում­նե­րի, դա­տո­ղութ­յուն­նե­րի հա­ղոր­դա­կից դարձ­նե­լը, այս կամ այն հա­սա­րա­կա­կան, գրա­կան-մշա­կու­թա­յին եր­ևույ­թին անդ­րա­դառ­նա­լը: Դ­րանք ի­րենց բո­վան­դա­կա­յին թի­րա­խա­վո­րում­նե­րով ար­դեն իսկ հի­շար­ժան են: «Գ­րա­կան թեր­թում» տպագր­վե­լու պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը մե­ծա­պես պայ­մա­նա­վոր­ված է այն հան­գա­ման­քով, որ նրա խմբա­գրա­կազ­մը գրե­թե մեկ­դար­յա կեն­սա­գ­րութ­յան ըն­թաց­քում, ձևա­վո­րել է իր գրա­կան-մշա­կու­թա­յին-հա­սա­րա­կա­կան կեր­պա­րը, հետ­ևա­բար, մշտա­պես պահ­պա­նել է նյու­թե­րի ընտ­րութ­յան բարձր չա­փո­րո­շիչ­ներ: Այս տե­սանկ­յու­նից ոչ միայն իմ, այլև բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­ներ յու­րո­վի հի­շար­ժան են: Ինչ­ևէ: Հե­տա­դարձ հա­յացքն արթ­նաց­նում է հու­շեր, ո­րոնց շար­քում, բնավ չթե­րագ­նա­հա­տե­լով մնաց­յալ հրա­տա­րա­կութ­յուն­նե­րի կար­ևո­րութ­յու­նը, ըստ իս, ա­մե­նա­հի­շար­ժան­նե­րից մե­կը, որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվա, լրա­գ­րո­ղա­կան մի փոքր հրա­պա­րա­կում է, ընդ ո­րում, լրագ­րութ­յան ա­մե­նա­պարզ ժան­րե­րից մե­կով՝ տե­ղե­կա­տվութ­յամբ: Այն, թեև տպա­գիր խոս­քի ա­ռու­մով հա­վակ­նութ­յուն չու­նի ար­ժեք հա­մար­վե­լու, քան­զի զուտ փաս­տի ար­ձա­նագ­րում է, սա­կայն ինձ հա­մար չա­փա­զանց հի­շար­ժան է: Խոսքս վե­րա­բե­րում է ԼՂԻՄ Ս­տե­փա­նա­կերտ մայ­րա­քա­ղա­քում հե­ռա­վոր 1979 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի վեր­ջին, Մու­րա­ցա­նի ծննդյան 125-ամ­յա­կի առ­թիվ, գրո­ղի հու­շար­ձա­նի բաց­ման մա­սին հրա­պա­րակ­մա­նը՝ «­Մու­րա­ցա­նի հու­շար­ձա­նը Ս­տե­փա­նա­կեր­տում» խո­րագ­րով, ո­րը լույս տե­սավ «Գ­րա­կան թեր­թի» 1980 թվա­կա­նի ա­ռա­ջին հա­մար­նե­րից մե­կում: Հան­դի­սութ­յա­նը մաս­նակ­ցե­լու նպա­տա­կով Եր­ևա­նից մեկ­նած գրող­նե­րի պատ­վի­րա­կութ­յան ան­դամ­ներն այ­սօր ողջ չեն (Մկրտիչ Սարգս­յան, Սու­րեն Այ­վազ­յան, Մի­քա­յել Հա­րութ­յուն­յան), մնա­ցել ենք միայն պատ­վի­րա­կութ­յան կազ­մում որ­պես լու­սան­կա­րիչ ընդգրկ­ված Վան Ար­յանն ու ես՝ որ­պես լրագ­րող: Նույն ցա­վա­լի ի­րո­ղութ­յունն է նաև հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղութ­յան մաս­նա­կից՝ այն ժա­մա­նակ­վա Ար­ցա­խի գրող­նե­րի փա­ղան­գի ա­ռու­մով: Այս հան­գա­մանքն ար­դեն իսկ իմ լրագ­րո­ղա­կան նյու­թին տա­լիս է հի­շար­ժա­նութ­յան բնույթ: Ա­վե­լին, դա իմ ա­ռա­ջին աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­ղումն էր: Վեր­ջա­պես, հի­շո­ղութ­յանս մեջ արթ­նա­նում է հու­շար­ձա­նի բաց­ման հան­դի­սութ­յա­նը հա­ջոր­դած հյու­րա­սի­րութ­յան ժա­մա­նակ իմ՝ ըն­դա­մե­նը մի քա­նի ա­միս ա­ռաջ հա­մալ­սա­րանն ա­վար­տած ան­փորձ լրագ­րո­ղիս բարձ­րա­ձայ­նած ան­կեղծ հար­ցի պատ­ճա­ռով ծա­գած բա­նա­վե­ճին սե­ղա­նի շուրջ, ո­րի գլխին, ինչ­պես պոե­տը կա­սեր, որ­պես ամպ ծանր բազ­մել էր սե­ղա­նա­կից­նե­րի ա­հու­սար­սափ ԼՂԻՄ կո­մի­տեի քար­տու­ղար Բո­րիս Կ­ևոր­կո­վը: Իմ հար­ցից հե­տո, թե ին­չո՞ւ է Մու­րա­ցա­նի հու­շար­ձա­նը կանգ­նեց­վում ոչ թե գրո­ղի ծննդա­վայր Շու­շիում, այլ Ս­տե­փա­նա­կեր­տում, սե­ղա­նի շուրջ տի­րեց քար լռութ­յուն, ո­րը խախ­տե­լու ի­րա­վուն­քը վե­րա­պահ­ված էր միայն ինք­նա­վար հան­րա­պե­տութ­յան կու­սակ­ցա­կան ա­ռաջ­նոր­դին, ո­րի հա­յացքն ա­նընթեռ­նե­լի էր մութ ակ­նոց­նե­րի հետևում: Իմ ու նրա միջև տե­ղի ու­նե­ցած կար­ճատև բա­նա­վե­ճը, ո­րի արդ­յուն­քում ես քա­ղա­քա­կա­նա­պես անգ­րա­գետ ո­րակ­վե­ցի (սե­ղա­նա­պե­տը ֆշշաց. ,,Молодой человек, ты политически не грамотный!,,), դա­դա­րեց հորս բազ­մի­մաստ մի­ջամ­տութ­յամբ. «­Մի՛ շտա­պիր, ա­մեն բան իր ժա­մա­նա­կին…»: Հե­տո ար­դեն, փակ տա­րած­քից դուրս, երբ անվ­տանգ մի­ջա­վայր էր և չկար լսո­ղա­կան սար­քե­րի վտանգ, Կա­ռա­վա­րա­կան ա­ռանձ­նատ­նե­րի բա­կում հորս ըն­կե­րակ­ցութ­յանբ զբոս­նող Ս­տե­փա­նա­կեր­տի կու­սակ­ցա­կան ղե­կա­վար­նե­րից մե­կը, ինձ դի­մե­լով, ցած­րա­ձայն նկա­տեց. «Ա՛յ բա­լամ, բախտդ բե­րեց, որ հայրդ այս­տեղ է, թե չէ ԿԳԲ-ի պադ­վա­լում մի տա­սը օր լավ քյո­թակ էիր ու­տե­լու…»:
Դա իմ ա­ռա­ջին այցն էր Ար­ցախ, ո­րը հայ­րե­նա­ճա­նա­չութ­յան նոր դուռ էր բա­ցում իմ առջև: Ես ա­ռա­ջին ան­գամ լսե­ցի Ղա­րա­բա­ղի հո­րո­վե­լը, և­ այն էլ Գուր­գեն Գա­բի­րել­յա­նի կա­տար­մամբ: Ես ծա­նո­թա­ցա հրա­շա­լի մարդ­կանց և տե­ղի մտա­վո­րա­կան­նե­րի հետ, ո­րոնք ծանր զրկանք­նե­րի և փոր­ձութ­յուն­նե­րի գնով պայ­քա­րում էին ի­րենց ազ­գա­յին ինք­նութ­յան հա­մար, նաև ինքս ան­ցա քա­ղա­քա­կան-դի­վա­նա­գի­տա­կան բա­նա­վե­ճի ա­ռա­ջին փոր­ձութ­յունս և ա­ռա­ջին ան­գամ դեմ հան­դի­ման տե­սա կեն­դա­նի դա­վա­ճան սրի­կա­յի… Այդ մա­սին հրա­պա­րա­կու­մը ինձ հա­մար ա­մե­նա­հի­շար­ժան­նե­րից է: Բո­լոր հրա­պա­րա­կում­ներս ինձ հա­մար հո­գե­հա­րա­զատ ու հի­շար­ժան են, ո­րով­հետև միշտ հար­գանք եմ տա­ծել խոս­քի, բա­ռի, ըն­թեր­ցող հա­սա­րա­կայ­նութ­յան, ին­չու ոչ, նաև իմ ան­վան հան­դեպ ե­ղել բծախն­դիր, բայց այս մեկն իմ կյան­քում, մի քա­նի ա­ռու­մով, նաև ի­րա­դար­ձա­յին է, քան­զի այդ նյու­թի փոքր ծա­վա­լի տո­ղա­տա­կե­րում մեծ ի­մաստ ու խորք, ապ­րող հի­շո­ղութ­յուն­ներ կան պար­փակ­ված…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։