Անդ­րա­նիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հի­շում եմ՝ Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի մաս­նա­կից գյում­րե­ցի վե­տե­րան ա­մու­սին­նե­րին: Եր­կուսն էլ ինն­սու­նից մի փոքր ա­վե­լի էին, այ­սինքն՝ մո­տա­վո­րա­պես մեր թեր­թի՝ Գ­րա­կա­նի տա­րի­քին: Շատ հա­մակ­րե­լի զույգ էր՝ ա­մեն ինչ տե­սած, ա­մեն ին­չի մի­ջով ան­ցած… Ն­րանք հատ­կա­պես փայ­լում էին մա­յի­սի 9-ին, երբ մաս­նակ­ցում էին տո­նա­կան շքեր­թին, և ն­րանց հո­գու փայ­լը միա­նում էր շքան­շան­նե­րի ու մե­դալ­նե­րի փայ­լին ու աչք էր ծա­կում (գու­ցե դրա­նից էր, որ ծա­կաչք­նե­րի թի­վը հետզ­հե­տե ա­վե­լա­նում էր)…
Հի­մա ին­չո՞ւ նրանց հի­շե­ցի:
«Գ­րա­կան թերթն» էլ Ճա­կա­տի նույն կնճիռ­նե­րով էր, նույն ա­լե­հե­րը, ո­րի գլխով էլ է ան­ցել ռեպ­րե­սիա­նե­րի 37-ը (հի­շում եմ՝ տա­րի­ներ ա­ռաջ «Գ­րա­կան թեր­թում» ար­խի­վա­յին նյու­թեր էին հրա­պա­րակ­վում այդ դժբախտ ու դժգույն թվա­կան­նե­րի մա­սին):
Հե­տո՝ Երկ­րորդ աշ­խար­հա­մարտ: Ե­րի­տա­սարդ զույ­գը մար­տա­դաշ­տում հաղ­թա­նակ էր կեր­տում, «Գ­րա­կան թերթն» էլ մարտն­չում էր հո­գու խրա­մատ­նե­րում. Մենք խա­ղաղ էինք մեր լեռ­նե­րի պես-ը «Գ­րա­կան թեր­թից» սկիզբ ա­ռել, մարդ­կանց ար­յան մի­ջով հո­սում, շուր­թե­րից դուրս էր հոր­դում:
…Այս զույ­գի պես մեր թերթն էլ է շիկ­նել Սի­րո դո­ղից, երբ որ­ևէ բա­նաս­տեղծ իր սի­րո պատ­մութ­յունն է շշնջա­ցել թեր­թի ա­կանջ­նե­րին, և թեր­թը փշա­քաղ­վել է: Ն­րանց պես մեր թերթն էլ է քա­ղա­քա­ցիա­կան կեց­ված­քով լծվել հայ­րե­նա­շի­նութ­յա­նը: Երբ մեր թեր­թի աչ­քե­րում բռունցք­վեց ան­կա­խութ­յան հան­րաք­վեն, և­ ան­մի­ջա­պես տրո­փեց ա­ռա­ջին ար­ցախ­յա­նը, վաթ­սունն անց զույ­գը մտո­վի շո­շա­փում էր ինք­նա­ձիգն ու փամ­փուշ­տա­կա­լը:
Մութ ու խա­վար տա­րի­նե­րին, հի­շում եմ, գրե­թե դա­դա­րել էր «Գ­րա­կան թեր­թի» շնչա­ռութ­յու­նը: Այդ զույգն էլ, ինչ­պես նաև մեր ողջ ազ­գաբ­նակ­չութ­յու­նը, տա­ռա­ցիո­րեն շնչա­հեղձ էր լի­նում:
Հե­տո հաղ­թա­կան կարճ դա­րա­շրջան, ո­րը, սա­կայն, մեզ շատ է հա­մար­վում: Գա­լիս է հա­մա­ճա­րակն իր տար­բեր դրսևո­րում­նե­րով… Մե­կու­սա­նում, տնից դուրս չի գա­լիս ար­դեն ծե­րա­ցած զույ­գը: Մե­կու­սա­նում, չի տպա­գրվում նաև թեր­թը (հրա­պա­րակ­վում է Գ­րա­կա­նի միայն է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կը):
Հե­տո… ա­մեն ինչ դառ­նում է ան­հաս­կա­նա­լի ու պա­րա­դոք­սալ. հաղ­թած զին­վոր­նե­րով պարտ­ված պա­տե­րազմ, պարտ­ված թի­մով հաղ­թած ընտ­րութ­յուն­ներ, ո­րոն­ցից գլուխ չի հա­նում ո՛չ մեր ծա­նոթ զույ­գը, ո՛չ էլ «Գ­րա­կան թեր­թը»: Սա­կայն դա այ­սօր: Իսկ վա՞­ղը…
Մեր զույ­գին (չգի­տեմ էլ՝ նրանք կան, թե ար­դեն չկան) դեռ շա՜տ հի­շող­ներ կլի­նեն, ան­շուշտ, ո­րոնք կկեր­տեն նրանց ե­րա­զած հաս­կա­նա­լի ու հզոր հայ­րե­նի­քը, ո­րի ճա­նա­պարհ­նե­րով դե­պի վա­ղը, մյուս օ­րը եր­կա՜ր-եր­կար կքայ­լի մեր ար­դեն ալ­ևոր ու միշտ ե­րի­տա­սարդ «Գ­րա­կան թեր­թը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։