­Դիա­նա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Գ­րա­կան թեր­թը» վա­ղուց ար­դեն «նախ­կին ե­րի­տա­սարդ» է, որն իր վա­ղե­մի փառքն ու պեր­ճան­քը պատ­վախնդ­րո­րեն մտա­պա­հե­լով՝ ան­գամ այ­սօր է հմա­յում իր ըն­թեր­ցո­ղին ու գրո­ղին, երբ ծե­րու­նա­զարդ 90-ամ­յա­յի վաս­տա­կած բար­ձուն­քից հա­մեստ խո­նար­հութ­յամբ նա­յում է ա­մա­յա­ցող հայ գրա­կան մա­մու­լի տխուր ու տխրեց­նող պատ­կե­րին։ Եվ քա­նի որ խոսքս հո­բել­յա­րին մե­ծա­րե­լու, շնոր­հա­վո­րե­լու և գ­նա­հա­տե­լու ա­ռի­թով է գրվում, ա­սեմ ու կրկնեմ, որ այս խառ­նի­ճա­ղանջ ի­րա­կա­նութ­յան մեջ «Գ­րա­կան թեր­թը» դեռ զո­րում է պահ­պա­նել իր ար­ժա­նա­պա­տիվ գո­յութ­յու­նը՝ ի ու­րա­խութ­յուն հայ գրա­կան հա­մայն­քի ու իր հա­վա­տա­րիմ ըն­թեր­ցող­նե­րի։ Իսկ ե­թե, ա­սենք՝ «Գ­րա­կան թեր­թը» իմ ու քո «նրբա­ճա­շակ գրա­կան քիմ­քին» ոչ այն­քան հա­րիր գրա­կա­նութ­յուն, թարգ­մա­նութ­յուն, հրա­պա­րա­կագ­րութ­յուն, գրա­կա­նա­գի­տութ­յուն-գրաքն­նա­դա­տութ­յուն, հար­ցազ­րույց ու ակ­նարկ է հրամց­նում, ա­պա մեղ­քը ոչ թե թեր­թի վեր­ջին մո­հի­կան նվիր­յալ­նե­րինն է (­Կա­րի­նե Խո­դիկ­յան, Սամ­վել Կոս­յան), այլ իմն ու քո­նը, որ մեր «մե­ծա­տա­ղանդ մտքի փայ­լա­տա­կում­նե­րը» ու­րիշ-ու­րիշ ամ­բիոն­նե­րին ենք պահ տա­լիս՝ մեր հո­րա­կան տան պա­տե­րը թող­նե­լով դա­տարկ ու մռայ­լա­տես։
Իսկ որ անց­յալ դա­րի 90-ա­կան­նե­րի ու 2000-ա­կան­նե­րի «Գ­րա­կան թերթն» ու «­Գա­րուն» ամ­սա­գի­րը ի­րա­պես ե­ղել են ժա­մա­նա­կա­կից շա­տե­րի ու նաև իմ գրա­կան ջա­հե­լութ­յան հո­րա­կան տու­նը, վկա­յում են թե՛ այդ օ­րե­րի գրա­կան մի­ջա­վայ­րի բարձ­րար­ժե­քութ­յան չա­փը մատ­նան­շող­նե­րի խոսքն ու գոր­ծը, թե՛ իմ ա­ռա­ջին պատմ­վածք­նե­րի հան­դեպ նրանց հայ­րա­կան խստա­դեմ գո­րո­վան­քը, երբ տպագ­րութ­յան ար­ժա­նի հա­մա­րե­ցին ու տպե­ցին պատմ­վածք պատմ­ված­քի ետ­ևից, հար­ցազ­րույց­նե­րի մղե­ցին, մեր երկ­րի այ­դօր­յա մար­դու ու հան­րա­յին կյան­քի խե­ղում­ներն ու թշվա­ռութ­յու­նը տեսց­նող ակ­նարկ­ներս ող­ջու­նե­ցին ու մտա­հոգ հո­ժա­րութ­յամբ տպա­րան ճամ­փե­ցին, ինձ­նից ա­ռաջ ու ինձ­նից շատ ող­ջու­նե­ցին գրքերս տես­նող-գնա­հա­տող­նե­րին։ Հի­մա՝ այս­քան տա­րի անց, ե­կել եմ (թե­պետ եր­բեք էլ չեմ հե­ռա­ցել. ինձ­նից ի՞նչ ա­նա­ռակ որ­դի), որ ա­սեմ. «Ան­գամ դա­տարկ ու մռայ­լա­դեմ պա­տե­րով հայ­րա­կան տու­նը մշտա­պես բու­րում է մեր ջա­հել օ­րե­րի խայ­տան­քով։ Միշտ շե´ն մ­նաս, «Գ­րա­կա՛ն թերթ»»։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։