­Կա­րի­նե ԽԱԼԱԹՈՎԱ

 

ԳԹ – Ներ­կա­յաց­րեք Ձեր «­Խի­զախ կի­նը» գիր­քը:
­Կա­րի­նե Խալաթովա – «­Խի­զախ կի­նը» գիր­քը փաս­տաթղ­թե­րի, նա­մակ­նե­րի, հու­շա­գ­րութ­յուն­նե­րի հի­ման վրա գրված պա­տում է հրա­շա­լի անձ­նա­վո­րութ­յան, արևմ­տա­հայ ա­կա­նա­վոր գրող Զա­պել Ե­սա­յա­նի կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րի մա­սին: Ն­րա ստեղ­ծա­գոր­ծութ­յան ու ճա­կա­տագ­րի հան­դեպ հետաքրք­րութ­յունս ա­ռա­ջա­ցել է անց­յալ դա­րի 80-ա­կան­նե­րի վեր­ջին – 90-ա­կան­նե­րի սկզբին, երբ ծա­նո­թա­ցա նրա «­Գոր­ծին» և բան­տից գրած նա­մակ­նե­րին ստա­լին­յան բռնա­դա­տութ­յան օ­րոք:
Թե­ման ա­վե­լի խոր ու լայ­նա­ծա­վալ ներ­կա­յաց­րի ռու­սա­լե­զու ըն­թեր­ցո­ղին, երբ 2017 թվին ա­մե­րիկ­յան Refinery 29 պոր­տա­լը Զա­պել Ե­սա­յա­նին ար­դա­րա­ցիո­րեն դա­սեց աշ­խար­հի հինգ խի­զախ կա­նանց շար­քում: Նա հայ ժո­ղովր­դի հետ հե­րո­սա­բար ան­ցավ ող­բեր­գա­կան մա­զա­պուրծ ու­ղիով՝ ազն­վո­րեն ու ան­զի­ջում կա­տա­րե­լով իր քա­ղա­քա­ցիա­կան ու գրո­ղա­կան պարտ­քը:

ԳԹ – Ի՞նչ է ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար մրցա­նա­կը, կո­չում­նե­րը, ընդ­հան­րա­պես, ճա­նաչ­ված-ըն­դուն­ված լի­նե­լու զգա­ցո­ղութ­յու­նը:
Կ. Խալաթովա – 2008 թվա­կա­նին Մոսկ­վա­յից վե­րա­դառ­նա­լով Տուն, ես «լրաց­րի բաց թո­ղա­ծը»՝ նախ ռու­սե­րեն թարգ­մա­նե­լով մեր գրա­կա­նութ­յու­նը, և դար­ձա Մ. Նալ­բանդ­յա­նի ան­վան (2012), Ս. Էջ­միած­նի «­Կան­թեղ» (2015) և­ այժմ՝ Ե. Չա­րեն­ցի ան­վան մրցա­նակ­նե­րի դափ­նե­կիր: Հար­ցին պա­տաս­խա­նեմ ա­վագ եղ­բորս՝ բժշկա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու Վա­դի­մի խոս­քե­րով. «Այս գիր­քը կգնա­հա­տեն նրանք, ում թանկ է ա­զա­տութ­յու­նը, և­ ով սի­րում է Հա­յաս­տա­նը և, ընդ­հան­րա­պես, իր հայ­րե­նի­քը: Սա ար­յու­նով ու քրտին­քով վաս­տա­կած մե­դալ է… Չէ՞ որ դա քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը չեն տվել, այլ Գ­րող­նե­րի միութ­յու­նը»: Նախ և­ ա­ռաջ ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­րա­խութ­յուն եմ զգում, այն նաև հան­րա­յին է ու ոչ միայն գրա­սե­ղա­նի առջև…

ԳԹ – Ձեր հե­տա­գա ծրագ­րե­րը, ին­չի՞ շուրջ եք հի­մա աշ­խա­տում:
­Կ. Խալաթովա – Կար­ևո­րը, որ ծրագ­րեր կան (ինչ­պես ա­սում են, նա­խագ­ծեր), իսկ կյան­քում մո­տե­նում ես այն­պի­սի սահ­մա­նագ­ծի, երբ գլխա­վո­րը դառ­նում է հասց­նել ի­րա­կա­նաց­նել մտահ­ղա­ցում­նե­րը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։