ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ / ­Սամ­վել ԿՈՍՅԱՆ

Ֆեյս­բուք­յան լսա­րանն այ­սօր ար­ևել­յան խառ­նի­ճա­ղանջ շու­կա­յից չես տար­բե­րի: Ան­հայտ է՝ ինչն է վա­ճա­ռե­լիքդ։ Ժամ­կետ­անց ու տա­րի­նե­րի ճար­պա­հետ­քե­րից գու­նա­թափ­ված զգա­ցում­նե­րի տա­կից ար­դեն բոր­բոս­նած օ­ճա­ռաջ­րե­րիում կհայտն­վեն բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի վեր­ջին ծվեն­նե­րը, որ նախ­կի­նում ա­ռաջ­նոր­դել են մեզ, ձևա­վոր­վել են գե­ղա­գի­տա­կան մեր հա­յացք­նե­րը, ո­րոն­ցով փոր­ձել ենք կյանքն ու ա­պա­գան հնա­րա­վո­րինս լու­սա­վոր ու հե­ռան­կա­րա­յին դարձ­նել… Ե՞րբ ա­մեն ինչ այս­քան ար­ժեզրկ­վեց, ին­չո՞ւ հան­կարծ հա­յե­րը ո­րո­շե­ցին հնա­րա­վո­րինս ման­րակր­կիտ մաս­նա­տել ի­րենց անձ­նա­կան կյանքն ու հան­րայ­նաց­նել այն, մեր­կաց­նել ի­րենց անձ­նա­կան կյանքն ու այն­պես կազ­մա­լու­ծել, որ զրկեն ի­րենց կյան­քի ա­ղը դար­ձած գաղտ­նիք­նե­րից, ա­ռանց ո­րոնց ան­հե­տա­նում է ոչ միայն կյան­քի մո­գութ­յու­նը, այլև ե­րա­զանք­նե­րի հետ­ևից գնա­լու, ե­րազ­ներն ի­րա­կա­նաց­նե­լու ա­մե­նա­վեր­ջին հնա­րա­վո­րութ­յու­նը: Չէ՞ որ կյանքն ա­ռանց գաղտ­նիք­նե­րի, ոնց թո­րած ջու­րը՝ ան­համ ու ի­մաս­տազրկ­ված, ա­սել կու­զի, զուրկ ստեղ­ծա­գոր­ծա­կան ազ­դակ­նե­րից: Սա այն դեպքն է, երբ ինչ անկ­յան տակ էլ նա­յես, պատ­կե­րը պի­տի ծղոտ թվա՝ պրի­մի­տիվ ու եր­ևա­կա­յութ­յան հա­մար ան­հա­ղորդ ա­նոթ­նե­րով: Գա­վա­ռա­կան ի՞նչ զգա­ցում­ներ են, որ ժա­մա­նա­կի քննութ­յա­նը չդի­մա­նա­լով, մնա­ցել են զգես­տա­պա­հա­րան­նե­րի այս կամ այն նամ­շած անկ­յուն­նե­րում, և­ այ­սօր, շնոր­հիվ ֆեյս­բու­քի, կրկին շրջա­նա­ռութ­յան մեջ են դրվել, և որ ա­մե­նա­զար­մա­նա­լին է, հենց այս ժամ­կե­տանց զգա­ցում­ներն են, որ դրա­կան գնա­հա­տա­կան­նե­րի, հար­յուր­նե­րը գե­րա­զան­ցող մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի են ար­ժա­նա­նում, վե­րա­ծե­լով ֆեյս­բու­քը սի­րա­յին մերժ­ված խոս­տո­վա­նութ­յուն­նե­րի, ան­հա­ջող սի­րա­վե­պե­րի թան­գա­րա­նի, երբ մաս­նա­կից­նե­րի տա­րիքն ու սո­ցիա­լա­կան վի­ճակն այլևս թույլ չեն տա­լիս սի­րո նոր պատ­մութ­յուն­ներ հո­րի­նել: Հան­րայ­նաց­նե­լով թե­կուզև վա­ղե­մի զգա­ցում­նե­րը, օ­տա­րե­լով դրանք, փաս­տա­ցի հրա­ժար­վում եք ձեր կյան­քի գու­ցեև ա­մե­նա­կար­ևոր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծից, հե­տա­գա­յում փոր­ձե­լով հաս­կա­նալ՝ ի՛նչն էր ձեր մեջ սկիզբ ա­ռած դա­տար­կութ­յան աղբ­յու­րը: Կա­րող եք վստահ լի­նել, որ այդ քայ­լով օ­տա­րում եք ոչ միայն ձեր կյան­քի մի հատ­վա­ծը, այլև օ­տա­րում եք այն մարդ­կանց, ով­քեր ժա­մա­նա­կին բա­ժա­նել են ձեր ցա­վը, ձեր կող­քին են ե­ղել, և ն­րանց ա­ռեր­ևույթ բա­ցա­կա­յութ­յու­նը հի­վան­դա­գին հետ­ևանք­նե­րի կա­րող է հան­գեց­նել: 50-ա­կան­նե­րին Եր­ևա­նում հայ բո­շա­նե­րը հա­զար ու մի ման­րուք էին վա­ճա­ռում, լի­նում էին նաև գու­շա­կութ­յան դեպ­քեր, սա­կայն որ­ևէ մե­կը չի կա­րող հաս­տա­տել, որ այդ առևտ­րում շրջա­նա­ռութ­յան մեջ էին հույ­զերն ու ապ­րում­նե­րը: Այդ հե­տո, պե­տութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով զար­գա­ցան ու­րի­շի դռան բա­նա­լու անց­քով այ­լոց անձ­նա­կան կյան­քի կամ պե­տա­կան գոր­ծարք­նե­րի մեջ սո­ղոս­կե­լու լրտե­սա­կան սո­վո­րույթ­նե­րը, զրկե­լով ոչ միայն պե­տութ­յուն­նե­րին, այլև մաս­նա­վոր անձ­նաց ի­րենց նե­րաշ­խար­հի ան­ձեռն­մխե­լիութ­յու­նը պաշտ­պա­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից: Մեծ հաշ­վով սա ոչ այլ ինչ է, քան քո­ղարկ­ված տգի­տութ­յուն, քո­ղարկ­ված գո­ղութ­յուն: Ֆեյս­բու­քը ոչ միայն չի ընդ­դի­մա­նում այս ի­րո­ղութ­յա­նը, այլև հա­մա­գոր­ծակ­ցե­լով՝ ա­վե­լի է խո­րաց­նում անջր­պե­տը: Այ­սօր, Քո­վի­դով պայ­մա­նա­վոր­ված, շա­տե­րը փոր­ձում են հրա­ժար­վել պատ­վաս­տում­նե­րից, դրա­նով իսկ փոր­ձե­լով պաշտ­պան­վել օ­տար մի­ջամ­տութ­յուն­նե­րից, և աշ­խար­հում մեծ է կաս­կա­ծը, որ պան­դե­միա կոչ­վածն ըն­դա­մե­նը աշ­խար­հի հզոր­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող մե­ծա­ծա­վալ գոր­ծո­ղութ­յուն է՝ զրկե­լու երկր­նե­րին և մաս­նա­վո­րա­պես ան­հատ­նե­րին, ի­րենց անձ­նա­կան տի­րույ­թը պաշտ­պա­նե­լու ի­րա­վուն­քից: Ե­թե ի­րա­կան կյան­քում ընդվ­զում­նե­րը բա­խում­նե­րի են վե­րած­վում, երբ ոչ ոք չի ու­զում կա­ռա­վա­րե­լի լի­նել իր հա­մար ան­ծա­նոթ ու­ժե­րին, ա­պա ֆեյս­բու­քում լրիվ հա­կա­ռակ պատ­կերն է, երբ վա­ճա­ռում են, որ ինք­նա­հաս­տատ­վեն, և­ երբ հայտն­վում են ոս­կե ձկնի­կի պա­ռա­վի կար­գա­վի­ճա­կում, փոր­ձում են ար­դա­րութ­յան ճիշտ ու սխալ լի­նե­լը քննար­կել: Այս ա­ռու­մով ֆեյս­բու­քը հիա­նա­լի դաշտ է, հիա­նա­լի մի­ջա­վայր, ո­րը ոչ մի կող­մից պաշտ­պան­ված չէ, որ նույնն է, թե յու­րա­քանչ­յուր օգ­տա­տի­րոջ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը զրո­յի մա­կար­դա­կի է, և­ ու­րեմն՝ չկա պա­տաս­խա­նատ­վութ­յուն, նշա­նա­կում է՝ ա­մեն ինչ կա­րե­լի է: Կա­նո­նա­կար­գել ֆեյս­բու­քը հա­մար­յա անհ­նար է, ինչ­պես անհ­նար է ար­ևել­յան շու­կան ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յան մեջ դի­տար­կել: Բազ­մա­թիվ թաքն­ված սար­դոս­տայն­նե­րի լուռ և թաքն­ված ներ­կա­յութ­յու­նը պար­զա­պես ծու­ղակ­ներ են, ի­րենց ստերջ բջիջ­նե­րով բազ­մաց­նե­լով կեղ­ծի­քի և խե­ղաթ­յու­րում­նե­րի օ­ջախ­նե­րը: Հա­ճա­խա­կի կա­րե­լի է հան­դի­պել վեր­նագ­րե­րի, ըստ ո­րոնց, հա­մա­ցան­ցը ցնցված է, շո­կի մեջ է, թնդում է, երբ ի­րա­կա­նում տե­ղե­կատ­վութ­յու­նը, ո­րը մա­տուց­վում է, չստուգ­ված և հո­րին­ված է՝ բա­ցար­ձակ ա­ղերս չու­նե­նա­լով ի­րա­կա­նութ­յան հետ: Ո՞ւմ է հե­տաքր­քիր նման ստա­հոդ լու­րե­րի շար­քը, ով­քե՞ր են այն շա­հագր­գիռ­նե­րը, ով­քեր փոր­ձում են նման տե­ղե­կատ­վութ­յամբ բթաց­նել մաս­նա­կից­նե­րի կամ­քը: Հա­ճա­խա­կի կա­րե­լի է հան­դի­պել վեր­նագ­րե­րի, երբ հե­ղի­նակ­նե­րը խոս­տո­վա­նում են, որ այլևս չեն կա­րող լուռ մնալ և նե­րո­ղութ­յուն են խնդրում գաղտ­նի­քը հրա­պա­րա­կե­լու հա­մար: Ն­ման ո­ճա­վոր­մամբ ի­րենց վե­րա­բեր­մուն­քը փա­թե­թա­վո­րե­լու ճի­գերն այլ բան չեն, քան ու­շա­ցած խոս­տո­վա­նութ­յուն­ներ, ո­րոնց ազ­դե­ցութ­յան ցու­ցա­նի­շը հա­զիվ թե պա­հան­ջարկ ա­ռա­ջաց­նի: Արդ­յուն­քում՝ նույն ա­նող­նա­շար տե­ղե­կատ­վութ­յու­նը, մաս­նա­կից­նե­րին ի­րա­կա­նութ­յու­նից շե­ղե­լու ձա­խող­ված ճար­տա­րա­պե­տութ­յու­նը: Թ­վում է՝ ֆեյս­բու­քը այն հար­թակն է, որ­տեղ հա­մա­խոհ­նե­րի խմբեր ձևա­վո­րելն այ­լընտ­րանք չու­նի, սա­կայն ա­վե­լի հա­ճախ զար­մաց­նում է կրքո­տութ­յու­նը, ո­րով մաս­նա­կից­նե­րը փոր­ձում են միմ­յանց նկատ­մամբ վար­կա­բե­կիչ փաս­տեր հա­վա­քե­լով հա­մե­րաշ­խութ­յան և միաս­նա­կա­նութ­յան յու­րա­քանչ­յուր փորձ փո­շիաց­նել, հաշ­վի առ­նե­լով, որ նման ժամ­կե­տանց և­ ի­րենց հա­սա­րա­կա­կան նշա­նա­կութ­յու­նը կորց­րած խոս­տո­վա­նութ­յուն­ներն ըն­դա­մե­նը մտա­վոր աճ­պա­րա­րութ­յուն­նե­րի արդ­յունք են և­ ա­ռա­վել բնո­րոշ՝ քրեա­կան աշ­խար­հին: Սա թերևս գա­վա­ռա­կա­նութ­յան ծա­նոթ մար­տա­վա­րութ­յունն է, ա­մեն կերպ, մի­ջոց­նե­րի առջև չնա­հան­ջե­լով, մնալ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­կե­րե­սին, և­ որ ա­մե­նավ­տան­գա­վորն է, ջուր լցնել կաս­կա­ծե­լի հե­ղի­նա­կութ­յուն­նե­րի ջրա­ղա­ցին: Ֆեյս­բու­քը ա­կո­սում են ջրբա­ժան­ներն ու խրա­մատ­նե­րը: Պար­զա­պես անհ­նա­րին է հա­վա­տալ, որ այս ժո­ղո­վուր­դը հա­զա­րամ­յակ­նե­րի պատ­մութ­յուն ու­նի, իր անգ­նա­հա­տե­լի մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յամբ հսկա­յա­կան ա­վանդ է ներդ­րել քա­ղա­քակր­թութ­յան գան­ձա­րա­նում, ե­ղել է միաս­նա­կան ու հզոր: Այժմ ժո­ղո­վուր­դը հայտն­վել է բա­րի­կադ­նե­րի տար­բեր կող­մե­րում, և այն տպա­վո­րութ­յունն է, որ սրանք պատ­մա­կան Հա­յաս­տա­նի ժա­ռան­գորդ­նե­րը չեն, այլ ինչ-որ այլ­մո­լո­րա­կա­յին­ներ, ով­քեր հան­դես են գա­լիս հա­յե­րի ա­նու­նից: Մե­կը մյու­սին նվաս­տաց­նող, վար­կա­բե­կող փաս­տե­րի քա­նակն ա­վե­լին է, քան ճահ­ճի վրա իշ­խող մո­ծակ­նե­րի պար­սը, իսկ կրքո­տութ­յունն ու չա­րութ­յու­նը, ո­րով թի­րա­խա­վո­րում են ի­րար, ոչ մի զի­ջում չի են­թադ­րում: Բո­լո­րը թա­լան­չի են, ա­վա­զակ, դա­վա­ճան ու կա­պի­տուլ­յանտ, պար­զա­պես այս երկ­րում մյուս մաս­նա­գի­տութ­յուն­ներն ու կո­չում­նե­րը վա­ղուց պատ­մութ­յան աղ­բա­նո­ցում պի­տի փնտրել: Այս հանգր­վա­նը մեզ հա­մար թերևս ֆեյս­բուք­յան ի­րա­կա­նութ­յան ա­մե­նա­կաս­կա­ծե­լի, ա­մե­նաան­բա­ցատ­րե­լի մի­ջա­վայրն է, երբ պա­տե­րազ­մող երկ­րին միաս­նա­կա­նութ­յունն ու հա­մա­խմբու­մը միայն կա­րող է բաղ­ձա­լի վի­ճա­կի բե­րել: Բայց կար­ծես այս մա­սին մտա­ծե­լը դեռ վաղ է… քա­նի որ միայն ո­րո­շա­կի, լիա­կա­տար գրա­գի­տութ­յան պայ­ման­նե­րում է հնա­րա­վոր գի­տակ­ցութ­յան մեջ վե­րա­փո­խում­ներ և խմ­բագ­րում­ներ ի­րա­կա­նաց­նել, ինչն, ա­վաղ, հե­ռու է ֆեյս­բուք­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից, երբ տգի­տութ­յու­նը պար­զա­պես զար­դա­րում է հա­մա­ցան­ցի է­ջե­րը: Խն­դի­րը շատ ա­վե­լի խոր­քա­յին է, քան թվում է: Անց­յալ տար­վա դի­մորդ­նե­րի գրե­թե կե­սը (47 տո­կոս) հա­յոց լեզ­վի քննութ­յու­նից ան­բա­վա­րար է ստա­ցել: Կր­թութ­յան տես­չա­կան մար­մի­նը Հա­յաս­տա­նի ի­նը դպրո­ցում ստու­գում­ներ է ա­րել ու պար­զել, որ տա­սը տա­րե­կան ա­մեն եր­րորդ ե­րե­խա­յից մե­կը հա­յե­րեն գրել-կար­դալ չգի­տի: Բ­նա­կա­նա­բար, նման ի­րա­վի­ճա­կը պի­տի ա­զա­տո­րեն ար­տա­ցոլ­վեր նաև ֆեյս­բու­քում, հարթակ, ո­րը սխալ ա­սած խոս­քի, մտքի կամ շա­րահ­յու­սութ­յան հա­մար իս­կա­պես էլ պա­տաս­խա­նատ­վութ­յուն չի պար­տա­դրում: Ե­րե­խա­նե­րից հետ չեն մնում մե­ծա­հա­սակ­նե­րը և ն­րանց «գրա­գի­տութ­յան գո­հար­նե­րը»՝ ինչ­պես քե­րա­կա­նա­կան, այն­պես էլ ի­մաս­տա­յին ա­ռու­մով, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րը վե­րա­ծել են տգի­տութ­յան տո­նա­վա­ճա­ռի: Սա հա­մա­կար­գա­յին ա­րատ է, հո­գե­բա­նա­կան ան­ցան­կա­լի շեղ­ման ևս մի ա­պա­ցույց: Ա­սա՛, ինչ­պես ես վե­րա­բեր­վում մայ­րե­նիիդ, և ես կա­սեմ՝ ով ես դու: Ֆեյս­բու­քում թերևս ա­մե­նա­մատ­չե­լի նյու­թը լե­զուն է, և­ օգ­տա­տե­րե­րը պլաս­տի­լի­նի պես այն ձևա­փո­խում են՝ յու­րա­քանչ­յուրն իր գրա­գի­տությա­նը հա­մա­հունչ: Իսկ այդ գրա­գի­տութ­յունն այն­պի­սի գո­յա­բա­նա­կան ի­րա­վի­ճա­կում է, երբ տար­րա­կան ուղ­ղագ­րա­կան սխալ­նե­րի ա­ռա­տութ­յու­նից գլխապ­տույտ­ներն ան­խու­սա­փե­լի են: Ա­ռանձ­նա­հա­տուկ ջա­նա­սի­րութ­յուն պետք չէ՝ ա­պա­ցու­ցե­լու լեզ­վի կար­ևո­րութ­յու­նը ազգա­պահ­պա­նութ­յան, ան­հա­տին պե­տութ­յան քա­ղա­քա­ցի դաս­տիա­րա­կե­լու, ար­տա­քին ազ­դե­ցութ­յուն­նե­րի դեմ կա­յուն ի­մու­նի­տետ ձևա­վո­րե­լու գոր­ծում: Սա­կայն այն տպա­վո­րութ­յունն է, որ հո­գե­բա­նո­րեն կազ­մա­լուծ­ված ժո­ղովր­դի հա­մար սո­վո­րա­կան մի­ջո­ցա­ռում­ներն այլևս ան­կա­րող են հիմ­նա­րար խնդիր­նե­րը լու­ծել: Խոր­քա­յին մի­ջո­ցա­ռում­ներ են անհ­րա­ժեշտ՝ հիմ­նա­վոր­ված գի­տութ­յան և կր­թութ­յան, մշա­կույ­թի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի փո­փո­խութ­յամբ: Ընդ­հան­րա­ցում­նե­րի կա­րիք չկա: Ֆեյս­բուքն իր ձե­ռա­գի­րը չի փո­խե­լու, մնա­լու է նույն տա­րե­րայ­նո­րեն զար­գա­ցող մի­ջա­վայ­րը: Փո­փո­խութ­յուն­նե­րը մեր հո­գե­բա­նութ­յան մեջ են անհրա­ժեշտ, հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցութ­յան մեջ, որ­պես­զի յու­րա­քանչ­յու­րը գի­տակ­ցի, որ պա­տաս­խա­նա­տու է ոչ միայն իր, այլև Երկ­րի ու հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, քա­նի որ աշ­խար­հում կղզի մար­դիկ չեն գո­յատ­ևում, պար­զա­պես այդ­պի­սի մար­դիկ չկան էլ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։