Զավեն Ավետիսյան

­Հայ գրա­կա­նա­գի­տութ­յու­նը ցա­վա­լի կո­րուստ կրեց: 89-րդ ­տա­րում կյան­քից հե­ռա­ցավ բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր, 1980 թվից ՀԳՄ ան­դամ ­Զավեն ­Վա­սի­լի Ա­վե­տիս­յա­նը: Ն­վիր­յալ այդ գրա­կա­նա­գե­տի մա­հը ըն­տա­նի­քի և ­հա­րա­զատ­նե­րի հետ միա­սին ծանր վիշտ է պատ­ճա­ռել նաև գրա­կան մի­ջա­վայ­րին ու գոր­ծըն­կեր­նե­րին: Ն­րանք կորց­րել են լավ ըն­կե­րո­ջը և ­բա­րե­կիրթ մար­դուն, գրա­կա­նութ­յան պատ­մա­բա­նին ու տե­սա­բա­նին, հրա­շա­լի գիտ­նա­կան-ման­կա­վար­ժին, որ եր­կար տա­րի­ներ հա­մա­տե­ղում էր ԵՊՀ-ում և­ այլ բու­հե­րում՝ ման­կա­վար­ժա­կան, իսկ ՀՀ ԳԱԱ Մ. Ա­բեղ­յա­նի ան­վան գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տում՝ ա­վագ գի­տաշ­խա­տո­ղի հաս­տի­քով, բնա­գ­րա­գի­տա­կան աշ­խա­տան­քը: ­Բու­հա­կան հա­մա­կար­գում նա դա­սա­վան­դել է գրա­կա­նութ­յան պատ­մութ­յուն և ­տե­սութ­յուն, գրա­կան եր­կի վեր­լու­ծութ­յան սկզբունք­ներ ու տեքս­տա­բա­նութ­յուն, մեծ ջան­քեր ներդ­րել գի­տա­կան ե­րի­տա­սարդ կադ­րեր պատ­րաս­տե­լու գոր­ծում՝ լի­նե­լով աս­տի­ճա­նաշ­նոր­հող խորհր­դի ան­դամ, պաշ­տո­նա­կան ընդ­դի­մա­խոս, գի­տա­կան ղե­կա­վար կամ խորհր­դա­տու:
­Զա­վեն Ա­վե­տիս­յա­նը ծնվել է 1933 թ. ՀԽՍՀ Իջ­ևա­նի շրջա­նի ­Խաշ­թա­ռակ գյու­ղում: ­Միջ­նա­կարգ կրթութ­յուն ստա­ցել է ծննդա­վայ­րի դպրո­ցում: 1951-1956թթ. սո­վո­րել է ­Չեռ­նի­գո­վի ռազ­մաօ­դա­յին բարձ­րա­գույն ու­սում­նա­րա­նում, ստա­ցել ռազ­մա­կան օ­դա­չո­ւի մաս­նա­գի­տութ­յուն: ­Լե­նինգ­րա­դում ծա­ռա­յել է որ­պես զին­վո­րա­կան օ­դա­չու:
1958 թ. զո­րացր­վել է և ­նույն տա­րում ըն­դուն­վել ԵՊՀ-ի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տը, ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տել է հայ­րե­նի գյու­ղի դպրո­ցում որ­պես հա­յոց լեզ­վի և գ­րա­կա­նութ­յան ու­սու­ցիչ:
1966-1969 թթ. Զ. Ա­վե­տիս­յա­նը սո­վո­րել է ՀԽՍՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աս­պի­րան­տու­րա­յում, որն ա­վար­տել է՝ պաշտ­պա­նե­լով «­Թու­ման­յա­նի գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղութ­յան հար­ցե­րը» թե­մա­յով թեկ­նա­ծո­ւա­կան ա­տե­նա­խո­սութ­յու­նը:
1974 -ից Զ. Ա­վե­տիս­յանն ինս­տի­տու­տի գրա­կա­նութ­յան տե­սութ­յան բաժ­նի ա­վագ գի­տաշ­խա­տող էր։
­Լայն էր գրա­կա­նա­գե­տի հե­տաքրք­րութ­յուն­նե­րի շրջա­նա­կը. նրա պրպտող հա­յացքն ընդգր­կում էր հայ գրա­կա­նութ­յան զար­գաց­ման գրե­թե բո­լոր շրջան­նե­րը՝ 5-րդից վաղ միջ­նա­դար, նոր ու նո­րա­գույն գրա­կա­նութ­յուն, գրա­կա­նութ­յան տե­սութ­յան ու տեքս­տա­բա­նութ­յան տա­րաբ­նույթ հար­ցեր, ո­րոնք ու­սում­նա­սի­րել էր պատ­շաճ խո­րութ­յամբ: Ի­մա­ցութ­յուն­նե­րի այս մեծ պա­շա­րի և­ անձ­նա­յին այլ բա­րե­մաս­նութ­յուն­նե­րի շնոր­հիվ ա­կադ. Հ­րանտ ­Թամ­րազ­յա­նի կող­մից նա հրա­վիր­վեց ԵՊՀ և ­դար­ձավ հայ գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան ամ­բիո­նի դա­սա­խոս: ­Հիա­նա­լի զու­գակ­ցում էր բա­նա­սեր գիտ­նա­կա­նի և ման­կա­վար­ժի հա­մա­ժա­մա­նակ­յա գոր­ծու­նեութ­յու­նը: ­Գի­տա­կան գոր­ծու­նեութ­յունն սկսել էր ­Թու­ման­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան լա­բո­րա­տո­րիա­յի ու­սում­նա­սի­րութ­յամբ ու խո­րա­ցել հայ գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան և­ ըն­թա­ցիկ գրա­կա­նութ­յան բազ­մա­զան խնդիր­նե­րի մեջ: Ու­ներ գրա­կան եր­ևույթ­նե­րը հա­մադ­րա­բար վեր­լու­ծե­լու և­ արժ­ևո­րե­լու բարձր կա­րո­ղութ­յուն: ­Մի կող­մից՝ 5-րդ ­դա­րի՝ ըն­դե­լուզ­ված, միաս­նա­բար դրսևոր­ված հայ պատ­մագ­րութ­յան և ­գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը նա քննում էր «­Մար­դը 5-րդ դա­րի հայ գրա­կա­նութ­յան մեջ» գրքում, հա­մա­կար­գում մեր ա­ռա­ջին գրող­նե­րի՝ պատ­մա­կան անձ­նա­վո­րութ­յուն­նե­րի կեր­պա­վոր­ման սկզբունք­նե­րը, մյուս կող­մից՝ անց­նում էր 10-րդ ­դար, քննում Գր. ­Նա­րե­կա­ցու «­Մատ­յան ող­բեր­գութ­յան» եր­կի ժան­րի և ք­նա­րա­կան հե­րո­սի բնույ­թը, կա­ռուց­ված­քը, բո­վան­դա­կա­յին ու գե­ղար­վես­տա­կան յու­րա­հատ­կութ­յուն­նե­րը: Գ­րե­թե միա­ժա­մա­նակ ու­սում­նա­սի­րում էր հայ պատ­մա­վե­պի պոե­տի­կան և ­նո­րա­գույն գրա­կա­նութ­յան զար­գաց­ման մի­տում­նե­րը՝ դրանք ընդգր­կե­լով ա­ռան­ձին մե­նագ­րութ­յուն­նե­րում, տպագ­րում էր տեքս­տա­բա­նութ­յան ու գրա­կա­նութ­յան տե­սութ­յան վե­րա­բեր­յալ իր մե­թո­դա­կան աշ­խա­տութ­յուն­նե­րը և ­հոդ­ված­ներ հրա­տա­րա­կում ­Հովհ. ­Շի­րա­զի, Գ­ևորգ Է­մի­նի և ­նո­րա­գույն այլ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յան մա­սին, կազ­մում հայ քնա­րեր­գութ­յան ըն­տիր նմուշ­նե­րի քրես­տո­մա­տիա­ներ: ­Հա­ճախ էլ իր ծան­րակ­շիռ խոս­քով մաս­նակ­ցում էր դա­սա­կան-ա­վան­դա­կա­նի և ­նո­րա­րա­րութ­յան, ար­դի գրա­կա­նութ­յան և­ առ­հա­սա­րակ գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղութ­յան շուրջ մա­մու­լում և գ­րող­նե­րի տա­նը ծա­վալ­ված բա­նա­վե­ճե­րին: Եվ այս գի­տա­տե­սա­կան ծան­րակ­շիռ հիմ­քով, ման­կա­վար­ժա­կան ար­դիա­կան մե­թոդ­նե­րով էլ նա կազ­մում էր իր հա­գե­ցած դա­սա­խո­սութ­յուն­նե­րը, ո­րոնք ու­սա­նող ե­րի­տա­սար­դութ­յունն ըն­կա­լում էր հա­ճույ­քով:
­Բարձ­րա­կարգ հայ մտա­վո­րա­կան էր ­Զա­վեն Ա­վե­տիս­յա­նը, հա­վա­տա­րիմ ու վստա­հե­լի ըն­կեր: ­Հե­ռա­ցավ մեզ­նից՝ սե­րունդ­նե­րին թող­նե­լով միայն բա­րի ու լավ հու­շեր և­ իր գի­տա­տե­սա­կան պատ­կա­ռե­լի ժա­ռան­գութ­յու­նը: Ն­րա հի­շա­տա­կը ընդ­միշտ կմնա ճա­նա­չող­նե­րի և ն­րա մնա­յուն աշ­խա­տութ­յուն­նե­րին առնչ­վող­նե­րի սրտե­րում:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ակադ. Հր. Թամրազյանի անվան հայ գրականաության
պատմության ամբիոն

 

***

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԸ

Որ­քան էլ որ դժվար է Զա­վեն Ա­վե­տիս­յա­նի մա­սին անց­յա­լով գրել, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ար­դեն ստիպ­ված ենք հե­տա­դարձ հա­յաց­քով ի մի բե­րել նրա գի­տագ­րա­կան ժա­ռան­գութ­յու­նը՝ նման դեպ­քե­րին բնո­րոշ ո­րո­շա­կի հու­շագ­րութ­յուն հա­ղոր­դե­լով մեր խոս­քին:
Զա­վեն Ա­վե­տիս­յա­նը հա­վա­սա­րա­պես գրա­կա­նութ­յան թե՛ տե­սա­բան էր և թե՛ պատ­մա­բան: Որ­պես գրա­կա­նութ­յան տե­սա­բան՝ սի­րում էր գրա­բա­րով կրկնել Ա­րիս­տո­տե­լի նշա­նա­վոր այն խոս­քե­րը, թե չկա գի­տութ­յուն ա­ռանց տե­սութ­յան:
Պա­տա­հա­կան չէ, որ Է­դո­ւարդ Ջր­բաշ­յա­նի «Գ­րա­կա­նութ­յան տե­սութ­յու­նից» հե­տո ա­ռա­ջի­նը նա հա­մար­ձակ­վեց գրել գրա­կա­նութ­յան տե­սութ­յան նոր ձեռ­նարկ, ո­րով դա­սա­կան գրա­կա­նա­գի­տութ­յան հաս­կա­ցութ­յուն­նե­րը կամր­ջեց նոր տե­սութ­յուն­նե­րին:
Գ­րա­կա­նութ­յան պատ­մա­բա­նի ու տե­սա­բա­նի վեր­լու­ծութ­յուն­նե­րի ոս­կե հա­մա­ձուլ­վածքն են 5-րդ դա­րի հայ պատ­մագ­րութ­յա­նը նվիր­ված «­Մար­դը Ե դա­րի հայ պատ­մագ­րութ­յան մեջ» (1995 թ.) և «Ե դա­րի հայ պատ­մագ­րութ­յան տի­պա­բա­նութ­յու­նը» (2013 թ.) աշ­խա­տանք­նե­րը, որ­տեղ ոս­կե­դար­յան հայ պատ­մագ­րութ­յան ըն­թաց­քը ներ­կա­յաց­վում է ժան­րա­յին նրբին դի­տարկ­մամբ: Գ­րա­կա­նութ­յան պատ­մա­բա­նին ու տե­սա­բա­նին «­Թու­ման­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան լա­բո­րա­տո­րիան» (1981 թ.) ու­սում­նա­սի­րութ­յան մեջ գու­մար­վեց նաև բնագ­րա­գե­տը: Թու­ման­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի բնագ­րա­յին տար­բե­րակ­նե­րը այս­տեղ դի­տարկ­ված են 19-րդ դա­րա­վեր­ջի և 20-րդ դա­րասկզ­բի հայ գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան տե­սանկ­յու­նից և բ­նագ­րա­յին տար­բե­րութ­յուն­նե­րի հա­մե­մա­տութ­յու­նը հան­գել է ոչ թե նկա­րագ­րութ­յան, այլ տե­սա­կան ընդ­հան­րա­ցում­նե­րի: Այս մեկ­նա­կե­տով է գրված նաև նրա «­Տեքս­տա­բա­նութ­յուն» (2008 թ.) բու­հա­կան ձեռ­նար­կը:
«Հայ պատ­մա­վե­պի պոե­տի­կան» (1986 թ.) աշ­խա­տութ­յու­նը այ­սօր ևս­ իր գի­տա­կան կար­ևո­րութ­յու­նը պա­հում է, ո­րի ամ­բողջ մի բա­ժի­նը նվիր­ված է պոե­տի­կա­յի սահ­մա­նում­նե­րին:
Այս գիր­քը ու­ղե­ցուց է ե­ղել նաև ինձ հա­մար՝ Եր­ևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տում Րաֆ­ֆուն նվիր­ված դիպ­լո­մա­յին աշ­խա­տանքս գրե­լիս, ո­րի ընդ­դի­մա­խոսն է ե­ղել Զ. Ա­վե­տիս­յա­նը: Ա­ռա­ջար­կե­լով աշ­խա­տանքս գնա­հա­տել գե­րա­զանց՝ գնա­հա­տա­կան­նե­րը հայտ­նե­լուց հե­տո նոր մի քա­նի դի­տար­կում­ներ կա­տա­րեց, ո­րոնք օգ­տա­գոր­ծե­ցի թեկ­նա­ծո­ւա­կան ա­տե­նա­խո­սութ­յունս գրե­լիս:
Նա կար և ԵՊՀ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի մաս­նա­գի­տա­կան այն խորհր­դում, ուր պաշտ­պա­նել եմ թեկ­նա­ծո­ւա­կան և դոկ­տո­րա­կան ա­տե­նա­խո­սութ­յուն­ներս: Եր­կու դեպ­քում էլ կար­ևոր դի­տար­կում­ներ է կա­տա­րել կողմ քվեար­կե­լուց հե­տո: Իր օ­րի­նա­կով եմ զգա­ցել, թե ինչ է նշա­նա­կում տե­սա­բա­նի հա­յաց­քը, ե­թե ան­գամ այդ հե­ղի­նա­կի կամ գրա­կան տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի նեղ մաս­նա­գե­տը չէ այդ դի­տար­կում­նե­րը կա­տա­րո­ղը:
Զա­վեն Ա­վե­տիս­յա­նը եր­կար տաս­նամ­յակ­ներ ի­րե­նում մարմ­նա­վո­րեց դա­սա­խո­սի և գիտ­նա­կա­նի կեր­պար­նե­րը:
Որ­քան էլ, սա­կայն, զար­մա­նա­լի է, իր հա­սուն կյան­քը նա սկսել է ռազ­մա­կան բարձ­րա­գույն ու­սում­նա­րա­նից՝ որ­պես փոր­ձար­կող օ­դա­չու: Այս մա­սին գրել է իր հու­շե­րի գրքում, ո­րը նրա կեն­սագ­րութ­յու­նից աս­տի­ճա­նա­բար վե­րած­վում է Գ­րա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի տա­րեգ­րութ­յա­նը:
Ն­րա բարձ­րա­հա­յաց հա­յաց­քում ի­րա­պես ինչ-որ օ­դա­չո­ւա­կան բան կար, և­ երբ որ­ևէ հար­ցի հետ հա­մա­ձայն չէր լի­նում, այդ խիստ հա­յաց­քով և զին­վո­րա­կան ու­ղիղ ու ձիգ քայլ­ված­քով գա­լիս էր իր ան­հա­մա­ձայ­նութ­յու­նը հայտ­նե­լու, իսկ այն, ինչ ըն­դու­նե­լի էր՝ ար­տա­հայ­տում էր հրա­մա­նա­տա­րա­կան մեղմ ժպի­տով:
Ինս­տի­տու­տում աշ­խա­տե­լու վեր­ջին տա­րի­նե­րին, կար­ծես զգա­լով, որ քիչ ժա­մա­նակ է մնա­ցել, տեն­դա­գին փոր­ձում էր «Գ­րա­կա­նութ­յան տե­սութ­յան» նոր՝ ար­դեն ա­կա­դե­միա­կան բա­ռա­րան կազ­մել: Չ­նա­յած վա­տա­ռողջ լի­նե­լուն, ա­մեն եր­կու­շաբ­թի մար­գար­տա­շար գրված մի քա­նի բա­ռա­հոդ­ված էր բե­րում կազմ­վե­լիք բա­ռա­րա­նի հա­մար: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կազմ­վեց եր­կու թղթա­պա­նակ: Յու­րա­քանչ­յուր նոր բա­ռա­հոդ­ված բե­րե­լիս այն ըստ այբ­բե­նա­կան հեր­թա­կա­նութ­յան տե­ղադ­րում էր ձե­ռա­գիր մյուս բա­ռա­հոդ­ված­նե­րի շար­քում: Ա­ռող­ջութ­յան վա­տա­նա­լուն զու­գըն­թաց, պա­կա­սում էր և­ իր լա­վա­տե­սութ­յու­նը բա­ռա­րա­նը ե­թե ոչ տպագր­ված, գո­նե ամ­բող­ջա­պես ա­վարտ­ված տես­նե­լուն:
Նա գնաց և մեզ բա­րո­յա­կան պարտք թո­ղեց ոչ միայն ամ­բող­ջաց­նե­լու այդ բա­ռա­րա­նը, այլև շա­րու­նա­կե­լու ա­ռաջ­նորդ­վել գրա­կան այն բարձր չա­փա­նիշ­նե­րով, ո­րոնք սահ­մա­նել էին ին­քը և Գ­րա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի իր անկրկ­նե­լի սերն­դա­կից­նե­րը:

Վար­դան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Ա­բեղ­յա­նի ան­վան գրա­կա­նութ­յան
ինս­տի­տու­տի տնօ­րեն
Բան. գիտ. դոկ­տոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։