ԱՐՑԱԽԻ ՍԱՍՈՒՆՎԱԾ ՁԱՅՆԸ / ­Սոկ­րատ ԽԱՆՅԱՆ

­­Սոկ­րատ ԽԱՆՅԱՆՍոկ­րատ ԽԱՆՅԱՆ
Բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր

Որ­պես թևա­վո­րող-ու­րա­խա­լի լուր` ե­րախ­տա­գի­տութ­յան զգա­ցու­մով ար­ձա­նագ­րենք, որ վեր­ջերս աշ­խար­հասփ­յուռ մեր հայ­րե­նա­կից­նե­րը Հա­մազ­գա­յին հայ կրթա­կան և մ­շա­կու­թա­յին միութ­յան Ն­յու Յոր­քի մաս­նաճ­յու­ղի կող­մից ստա­ցան թան­կար­ժեք նվեր` «­Ձայն Ար­ցա­խա­կան» խո­րագ­րով, որ­պես 21-րդ դա­րի հայ գրա­կա­նութ­յան թիվ 1 մա­տե­նա­շար:
Բա­վա­կա­նին ծա­վա­լուն (մոտ 500 էջ) սույն ժո­ղո­վա­ծուն կա­րե­լի է հա­մա­րել նոր եր­ևույթ հայ մշա­կույ­թի պատ­մութ­յան մեջ` առնչ­ված մե­րօր­յա ազ­գա­յին-քա­ղա­քա­կան այն բարդ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին, որ տե­ղի են ու­նե­նում Մայր Հա­յաս­տա­նի և Հա­յոց Ար­ցախ աշ­խար­հի շուրջ:
Մա­տե­նա­շա­րի հա­մադ­րո­ղը գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, Ն­յու Յորք նա­հան­գի հա­մալ­սա­րա­նի Րաք­լընտ Քո­լե­ճի պրո­ֆե­սոր Հ­րանտ Մար­գար­յանն է:
Ի դեպ, տա­րի­ներ ա­ռաջ տպագր­ված «­Դա­ժան սեր» ժո­ղո­վա­ծո­ւի ստեղծ­ման և տ­պագր­ման նա­խա­ձեռ­նո­ղը, գրքեր հա­մադ­րող-պա­տաս­խա­նա­տուն ևս հայ ան­վա­նի գրող, մշա­կույ­թի գոր­ծիչ ու ազ­գա­յին նվիր­յալ Հ­րանտ Մար­գար­յանն է, ո­րին իր խո­րին շնոր­հա­կա­լութ­յունն է հայտ­նում Ար­ցա­խի գրող­նե­րի միութ­յու­նը:
«­Ձայն Ար­ցա­խա­կան» տա­րեգր­քում զե­տեղ­վել են Ար­ցա­խի գրող­նե­րի ար­ձակ և չա­փա­ծո ըն­տիր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ, ո­րոն­ցում ար­ձա­նագր­ված են հայ­րե­նի­քի հան­դեպ ու­նե­ցած սերն ու կա­րո­տը: Ինչ­պես նշվում է գրքի նա­խա­բա­նում, ժո­ղո­վա­ծո­ւի հե­ղի­նակ­նե­րից շա­տե­րը ոչ միայն գրչով, այլ նաև զեն­քով են մարտն­չել թշնա­մու դեմ պայ­քա­րում վտանգ­ված ինք­նութ­յան, հոգ­ևոր, պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի փրկութ­յան և պահ­պան­ման հա­մար:
Ժո­ղո­վա­ծո­ւի մեջ տեղ են գտել ե­րեք պա­տե­րազմ­նե­րի մի­ջով ան­ցած, ան­դառ­նա­լի կորս­տի ցավն ու զրկանք­ներն ապ­րած, սա­կայն վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի նկատ­մամբ հա­վա­տը չկորց­րած ա­վագ, մի­ջին և­ ե­րի­տա­սարդ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի գրա­կան գոր­ծե­րը:
Գիր­քը բաց­վում է բան. գիտ. թեկ­նա­ծու, դո­ցենտ Ա­մալ­յա Գ­րի­գոր­յա­նի «­Մա­քառ­ման գրա­կա­նութ­յու­նը և ն­րա ան­կոտ­րե­լի ո­գին» ընդգր­կուն հոդ­վա­ծով, որ­տեղ ե­րի­տա­սարդ գրա­կա­նա­գե­տը կյան­քի խո­րի­մա­ցութ­յամբ նշում է «­Ձայն Ար­ցա­խա­կան» ժո­ղո­վա­ծո­ւի ստեղծ­ման շար­ժա­ռի­թը` այն հա­մա­րե­լով «ար­ցախ­յան վեր­ջին` 44-օր­յա ծանր ու Ար­ցա­խի, հայ ժո­ղովր­դի հա­մար ան­դառ­նա­լի հետ­ևանք­նե­րով պա­տե­րազ­մը»: Ե­րի­տա­սարդ գիտ­նա­կա­նը նշում է, որ այդ պա­տե­րազ­մը «կրկին փո­թոր­կեց հա­մայն հա­յութ­յա­նը, և ց­պա­հանջ դար­ձան մեր ինք­նութ­յան վե­րա­հաս­տա­տումն ու հա­մախմբ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը` հա­մազ­գա­յին միաս­նա­կա­նութ­յան գա­ղա­փա­րի շուրջ` հա­նուն վտանգ­ված ազ­գա­յի­նի ու հոգ­ևոր ար­ժեք­նե­րի պահ­պան­ման, տա­րած­ման»: Հոդ­վա­ծի հե­ղի­նա­կը մատ­նան­շում է, որ գրքի կազմ­ման ու­շագ­րավ գա­ղա­փա­րը հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռեց մեկ­տե­ղել Ար­ցա­խում ապ­րող և ս­տեղ­ծա­գոր­ծող գրող­նե­րի եր­կե­րը, ո­րոնք ընդ­հան­րութ­յան մեջ հա­մար­վում են որ­պես մի հա­վա­քա­կան ամ­բող­ջութ­յուն ար­դի հայ գրա­կա­նութ­յան հա­մա­պատ­կե­րում` ու­րույն ձևով ներ­կա­յաց­նե­լով Ար­ցախն ու ար­ցախ­ցուն, նրա ճա­կա­տա­գի­րը, ազ­գա­յին ա­զա­տա­տենչ ո­գին, ար­ժե­հա­մա­կար­գը, խա­ղա­ղա­սի­րա­կան ձգտում­նե­րը, ար­դա­րութ­յան հա­մար պայ­քա­րը:
Անդ­րա­դառ­նա­լով Ար­ցա­խում ստեղծ­ված ար­ձակ և չա­փա­ծո նշա­նա­կա­լից եր­կե­րին` ե­րի­տա­սարդ գրա­կա­նա­գե­տը նուրբ դի­տո­ղա­կա­նութ­յամբ ընդգ­ծում է, որ «Գ­րա­կան գործն առ­հա­սա­րակ Ար­ցա­խում սկսեց ան­նա­խա­դեպ վե­րելք ապ­րել հատ­կա­պես ան­կա­խութ­յան տա­րի­նե­րին, ուր և ծ­նունդ ա­ռավ Ա­զա­տա­մար­տի ար­ցախ­յան գրա­կա­նութ­յու­նը` գե­ղար­վես­տա­կան ու­րույն ո­րա­կով ու մա­կար­դա­կով» (էջ 6):
Ա. Գ­րի­գոր­յա­նը ճիշտ է նկա­տում, որ Ար­ցա­խի գրա­կան ըն­տա­նի­քի հիմ­նա­դի­րը Գ­րի­գոր Ներ­սիս­յանն էր, ո­րի ստեղ­ծած ա­վանդ­նե­րը շա­րու­նա­կել են Բագ­րատ Ու­լու­բաբ­յա­նը, Բոգ­դան Ջան­յա­նը, Սար­գիս Աբ­րա­համ­յա­նը: Նա գրա­կա­նութ­յան փի­լի­սո­փա­յութ­յան ի­մա­ցութ­յամբ նշում է. «Ա­ռա­ջին հա­յաց­քից ի­րար հետ կապ չու­նե­ցող հաս­կա­ցութ­յուն­նե­րը` պե­տութ­յուն, ան­կա­խութ­յուն, ա­զա­տութ­յուն, գրա­կա­նութ­յուն, օր­գա­նա­կան մի ամ­բող­ջութ­յուն են կազ­մում և, ան­շուշտ, մեկ­նե­լի են մե­կը մյու­սի ընդ­հա­նուր հա­մա­տեքս­տի մեջ»: Նա հա­մո­զիչ փաս­տե­րով ընդգ­ծում է այն ճշմար­տութ­յու­նը, որ ան­կա­խութ­յան շրջա­նում գե­ղար­վես­տա­կան խոս­քի զար­գա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված էր, մի կող­մից` ա­զատ մտա­ծո­ղութ­յան հնա­րա­վո­րութ­յամբ, մյուս կող­մից` մեր ժո­ղովր­դի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի նոր փու­լով: «­Պա­տե­րազ­մը,- գրում է Ա. Գ­րի­գոր­յա­նը,- նոր գրա­կան մի­ջա­վայր ձևա­վո­րե­լու նա­խադր­յալ­ներ ստեղ­ծեց: Ար­ցա­խը դար­ձավ աշ­խար­հի ա­մե­նա­թեժ կե­տը»:
Ճիշտ է նկա­տում գրա­կա­նա­գե­տը. «Ար­ցախ­ցի գրո­ղը, լի­նե­լով ժո­ղովր­դա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րի ար­տա­հայ­տի­չը, ինչ­պես ա­սում են, ա­զա­տա­գ­րա­կան պայ­քա­րի բո­լոր փու­լե­րում էլ հայտն­վել է ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի կի­զա­կե­տում: Նա հան­դես ե­կավ ոչ միայն որ­պես ազ­գա­յին ար­դար ցաս­ման ու ընդվ­զում­նե­րի գա­ղա­փա­րա­խոս, այլև ըն­թացք տվեց պայ­քա­րին: Որ­պես իր կար­ծի­քը հաս­տա­տող գնա­հա­տա­կան, Ա­մալ­յան բե­րում է ան­վա­նի բա­նաս­տեղծ-գրա­կա­նա­գետ Վ. Հա­կոբ­յա­նի խոս­քը. «Ար­ցա­խի գրո­ղը, դժբախ­տա­բար, նախ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ է, ա­պա գրող»: Եվ դա ընդգծ­ված եր­ևաց ա­մե­նա­ճա­կա­տագ­րա­կան ժա­մին` Շարժ­ման բուռն տա­րի­նե­րին ու պա­տե­րազ­մի ըն­թաց­քում» (էջ 9):
Հոդ­վա­ծի հե­ղի­նա­կը եզ­րա­կաց­նում է. «Ար­ցախ­յան հա­մազ­գա­յին շար­ժու­մը ա­ռանձ­նա­ցավ մեր պատ­մութ­յան մեջ մի կար­ևոր ու էա­կան կող­մով ևս, այն իր մեջ ընդգր­կեց յու­րա­քանչ­յուր հա­յի` աշ­խար­հում որ ծա­գում էլ որ նա լի­ներ, ամ­բողջ հա­յութ­յա­նը, ժո­ղովր­դին: Եվ ան­շուշտ, պայ­քա­րի հա­ջո­ղութ­յան գրա­վա­կան­նե­րից մեկն էլ հենց դա էր: Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան շար­ժումն իր բո­վան­դա­կութ­յամբ հա­մազ­գա­յին էր և, բնա­կա­նա­բար, իր ու­րույն ար­ձա­գան­քը գտավ հայ գրա­կա­նութ­յան, հրա­պա­րա­կա­խո­սութ­յան ու բա­նաս­տեղ­ծութ­յան ու­ժով (էջ 10):
Ա. Գ­րի­գոր­յա­նը նկա­տում է, որ ազ­գա­յին-ազատագ­րա­կան պայ­քա­րը, բնա­կա­նա­բար, իր ար­ժա­նի ար­տա­ցո­լումն է գտել հայ գրա­կա­նութ­յան մեջ: Ս­տեղծ­վել է գե­ղար­վես­տա­կան տա­րեգ­րութ­յուն` ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րի ա­մուր հիմ­քե­րի վրա: Նա նաև նշում է, որ գրա­կան ժան­րե­րից գե­ղար­վես­տա­կան խոս­քի մեջ ա­ռա­վել վառ ար­տա­հայ­տութ­յուն է գտել պոե­զիան, որն այ­լա­բա­նո­րեն շա­րու­նա­կել է հայ­րե­նի­քի ու բնաշ­խար­հի մո­տի­վը` բեկ­ված ազ­գա­յին ո­գու ա­զա­տա­սի­րա­կան ո­գո­րում­նե­րում. «­Հայ­րե­նի­քի կեր­պա­րը ստեղծ­ված ռազ­մա­շունչ գոր­ծե­րում ձեռք է բե­րել կոնկ­րե­տութ­յուն: Եվ ա­մե­նաբ­նո­րոշ ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը, որ որ­դեգ­րել է ար­ցախ­յան բա­նաս­տեղ­ծութ­յու­նը, գե­ղար­վես­տա­կան ճշմա­րիտ խոս­քին հա­տուկ դի­նա­միզմն է ու պո­լե­մի­կան, իսկ դրա­մա­տի­կա­կան այն շեշ­տե­րը, ո­րոն­ցով կա­րե­լի է բնու­թագ­րել Ար­ցա­խում ծնվող ցան­կա­ցած բա­նաս­տեղ­ծութ­յուն` ան­կախ նրա գե­ղար­վես­տա­կան մա­կար­դա­կից, բա­ցատր­վում է հի­նա­վուրց հայ­կա­կան այս բնա­ծին ճա­կա­տագ­րով ու դժվա­րին պայ­ման­նե­րով, մե­կը մյու­սին հա­ջոր­դող տխուր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րով» (էջ 9):
Ժո­ղո­վա­ծո­ւի ա­ռա­ջա­բա­նի հե­ղի­նա­կը հաս­տա­տում է, որ Ար­ցա­խի գրա­կան ըն­տա­նի­քի գրե­թե բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ար­ձա­գան­քել են Ա­զա­տա­մար­տին, և բե­րում է նրանց ա­նուն­նե­րը. Գուր­գեն Գաբ­րիել­յան, Հ­րաչ­յա Բեգ­լար­յան, Վար­դան Հա­կոբ­յան, Սոկ­րատ Խան­յան, Ար­կա­դի Թով­մաս­յան, Նո­րեկ Գաս­պար­յան, Ռո­բերտ Ե­սա­յան, Կիմ Գաբ­րիել­յան, Ժան­նա Բեգ­լար­յան, Դա­վիթ Մի­քա­յել­յան և­ ու­րիշ­ներ: Նաև հպար­տութ­յամբ մատ­նա­նշում է, որ Ար­ցա­խի գրող­նե­րից շա­տե­րը և՛ գրչով, և՛ զեն­քով են մաս­նակ­ցել ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին: Խո­րին կսկի­ծով ա­վե­լաց­նում է, որ ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ Կո­մի­տաս Հա­կոբ­յա­նը իր կյանքն է նվի­րել ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին: Տե­ղին է նկա­տում հոդ­վա­ծի հե­ղի­նա­կը. «Ար­ցախ­յան ա­զա­տա­մար­տը ոչ միայն թե­մա­տիկ ա­ռու­մով, այլև գե­ղար­վես­տա­կան մի­ջոց­նե­րի, հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի, գա­ղա­փա­րա­կան շեշ­տադ­րում­նե­րի տե­սանկ­յու­նով զգա­լիո­րեն հարս­տաց­րեց Ար­ցա­խում ստեղծ­վող պոե­զիան, որն, ան­շուշտ, զար­գաց­ման ներ­քին ա­ղերս­ներ ու­նի հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան նո­րօր­յա հար­ցա­դրում­նե­րի հետ» (էջ 10):
Ա. Գ­րի­գոր­յա­նը խոս­քի վեր­ջում շեշ­տում է. «­Մեր ժո­ղո­վուր­դը ար­հա­վիրք­ներ շատ է տե­սել ու դրանք հաղ­թա­հա­րել է պատ­վով` ա­ռա­ջին հեր­թին իր ա­մուր կամ­քով ու ա­պա­գա­յի հան­դեպ հա­վա­տով: Հա­յոց գիրն ու գրա­կա­նութ­յու­նը բո­լոր դժվար պա­հե­րին, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում, ան­գամ Դեր-­Զո­րի ա­նա­պատ­նե­րում հոգ­ևոր հե­նակ են ե­ղել հա­յին` նրա մեջ ա­մուր պա­հե­լով ան­մեռ­նե­լի ո­գին: Եվ բնա­կան է, որ ներ­կա ժո­ղո­վա­ծո­ւի ա­մե­նա­թախ­ծոտ տո­ղե­րում ան­գամ կա մի պայ­ծառ լա­վա­տե­սութ­յուն. «Ինչ էլ որ լի­նի, // մենք լի­նե­լու ենք» կամ` «­Թե փուլ գա հան­կարծ աշ­խարհն ան­գամ, // Դու միշտ կան­գուն ես մնա­լու, Ար­ցախ» (Վ. Հա­կոբ­յան):
«­Ձայն Ար­ցա­խա­կան» հան­րա­գի­տա­րա­նա­յին գրքում զե­տեղ­ված են 49 հե­ղի­նակ­նե­րի գոր­ծեր, ո­րոնք հաս­տա­տում են, որ հայ գրա­կա­նութ­յու­նը, սկսած դա­րե­րի խոր­քից, մշտա­պես զին­վո­րա­գրվել է մայր ժո­ղովր­դի ա­զա­տագ­րա­կան բո­լոր մար­տե­րին, ո­րի փա­ռա­վոր շա­րու­նա­կութ­յու­նը մե­րօր­յա պայ­քարն է մեր դա­րա­վոր դա­ժան թշնա­մի­նե­րի դեմ:
Գիր­քը սկսվում է բա­նաս­տեղծ Վար­դան Հա­կոբ­յա­նի մար­տա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի շար­քով, ո­րը մեր օ­րե­րի մարտն­չող պոե­զիա­յի փայ­լուն օ­րի­նակն է: «­Ձայն Ար­ցա­խա­կան» ժո­ղո­վա­ծուն, հի­րա­վի, մեր ի­մաս­տուն ժո­ղովր­դի ար­ցախ­յան հատ­վա­ծի հաղ­թա­կան ձայնն է` ուղղ­ված գա­լիք սե­րունդ­նե­րին: Սկ­սե­լով մեր ժա­մա­նա­կի «վայրկ­յա­նի» բնու­թա­­գրմամբ` Վ. Հա­կոբ­յա­նը պատ­կե­րում է մեր ժո­ղովր­դի տագ­նապ­նե­րը, ընդգ­ծում նոր վայրկ­յան­նե­րի հա­յա­շունչ բնույ­թը («­Բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ չորս գրչան­ցում­նե­րով»), փա­ռա­բա­նում սրբա­վայր եր­կի­րը («Ք­րիս­տո­սի ծա­ղիկ­ներ»)՝ հաս­տա­տե­լով մայր ժո­ղովր­դի ան­մա­հութ­յու­նը գա­լիք դա­րե­րի նոր հաղ­թա­նակ­նե­րով:
Մար­տա­կան ո­գու պոե­տա­կան ար­տա­հայ­տութ­յուն­ներ են Ն. Գաս­պար­յա­նի, Կ. Գաբ­րիել­յա­նի, Ն. Ա­վագ­յա­նի, Հ. Ա­վագ­յա­նի, Ա. Թով­մաս­յա­նի, Վ. Բաղր­յա­նի, Ժ. Բեգ­լար­յա­նի, Ն. Սո­ղո­մոն­յա­նի, Հ. Հով­սեփ­յա­նի, Ա. Բեգ­լար­յա­նի և մ­յուս գրող­նե­րից բեր­ված գոր­ծե­րը: Ա­ռան­ձին բա­ժին է կազ­մում գրքի «Ն­րանք միշտ մեզ հետ են» շար­քը, որ­տեղ մեջ­բեր­ված են Լ. Ա­թա­բեկ­յա­նի, Հ. Բեգ­լար­յա­նի, Գ. Գաբ­րիել­յա­նի, Մ. Հով­հան­նիս­յա­նի, Ա. Ղահ­րի­յա­նի, Կ. Հա­կոբ­յա­նի, Հ. Հով­սեփ­յա­նի, Վ. Լա­լա­յա­նի գոր­ծե­րը:
«­Ձայն Ար­ցա­խա­կան» ժո­ղո­վա­ծուն հաս­տա­տում է ոչ միայն մեր ժո­ղովր­դի ի­մաս­տուն խոս­քի հա­վեր­ժա­կան թռիչ­քը` «­Գիրս մնա հի­շա­տա­կող», այլև գա­լիք բո­լոր դա­րե­րում գե­ղար­վես­տա­կան խոս­քի մար­տա­կան ո­գին ու հա­վեր­ժող ու­ղին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։