ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ԱելիտաՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է գրականագետ
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

ՆԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ՊԱՏԱՀԵԼ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

2008 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 1-ն­ էր, երբ ա­ռա­ջին ան­գամ մտա ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րութ­յան ֆա­կուլ­տե­տի «Հ­րանտ Մաթ­ևոս­յան» լսա­րան: Ա­ռա­ջի­նը, որ մեզ ող­ջու­նեց, շքեղ մի կին էր, որն ա­սաց՝ մեր կյան­քը այ­սու­հետ կրթութ­յան, գի­տութ­յան ա­րա­հետ­նե­րով է շա­րու­նակ­վե­լու: Չէի ճա­նա­չում, բայց խոսքն ընդգծ­ված հա­մոզ­չա­կա­նութ­յուն և բա­րեկր­թութ­յուն էր եր­ևա­կում, օ­րեր անց պարզ­վեց նաև՝ բարձր գի­տա­կա­նութ­յուն, ին­տե­լեկ­տո­ւա­լութ­յուն: Այդ շքեղ կի­նը Աե­լի­տա Դո­լու­խան­յանն էր: Նա մեզ դա­սա­խո­սում էր հայ ժո­ղովր­դա­կան բա­նահ­յու­սութ­յուն, հայ հին և միջ­նա­դար­յան գրա­կա­նութ­յուն: Գ­րա­կա­նութ­յան և­ ոչ նյու­թա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան ձուլ­ման արդ­յուն­քում մեր ժո­ղովր­դին ա­վանդ­ված մի հարս­տութ­յուն էր այդ, ո­րի մա­սին տի­կին Դո­լու­խան­յա­նի դա­սա­խո­սութ­յուն­ներն ունկնդ­րե­լու բախ­տա­վո­րութ­յուն եմ ու­նե­ցել:
Հայտ­նի փաստ է, որ մեր սի­րե­լի ու­սու­ցի­չը (թույլ տվեք հենց ա՛յդ բա­ռով կո­չեմ) շատ է ճամ­փոր­դել, և­ այն­պե՜ս հա­ճե­լի էր, երբ մենք իր հետ մտո­վի սա­վառ­նում էինք «Ֆ­լո­րեն­ցիա­յի պատ­մութ­յան թան­գա­րա­նի», Ն­յու Յոր­քի «­Մետ­րո­պո­լի­տե­նի», Պիոտ­րովս­կու ղե­կա­վա­րած «Էր­մի­տա­ժի» ցու­ցաս­րահ­նե­րով՝ ծա­նո­թա­նա­լով աշ­խար­հի մարդ­կութ­յանն ա­վանդ­ված մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յա­նը, ո­րի կրո­ղը, մաս­նի­կը նաև մենք ենք՝ հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յու­նը: Հե­տո, ի­հար­կե, բախ­տա­վո­րութ­յուն ու­նե­ցա ան­ձամբ լի­նել շատ ու շատ թան­գա­րան­նե­րում, ճամ­փոր­դել՝ ա­մեն ան­գամ փնտրե­լով մի գործ, մի ցու­ցան­մուշ, ո­րի մա­սին խո­սել էինք տի­կին Դո­լու­խան­յա­նի դա­սա­խո­սութ­յուն­նե­րի ժա­մե­րին:
Չ­մո­ռա­նամ ընդգ­ծել նաև, որ ու­նեինք ար­տալ­սա­րա­նա­յին ըն­թեր­ցա­նութ­յան ցան­կեր, որ­տեղ ընդգրկ­ված էին 60-70-ա­կան­նե­րի գրա­կան սերն­դի լա­վա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ Ա­մե­րի­կա­յի բիթ­նիկ­նե­րից մինչև լե­նինգ­րադ­յան «անդրգ­րաունդ», մինչև «գա­րու­նա­կան­ներ»: Նա կա­րող էր «չմի­ջամ­տել» մեր զար­գաց­վա­ծութ­յա­նը, բայց ա­նում էր, ո­րով­հետև իս­կա­պես մտա­հոգ էր մեր կրթութ­յամբ: Հե­տո ես ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան փոր­ձա­գետ էի դառ­նա­լու, բայց հի­շե­լով, որ տի­կին Դո­լու­խան­յա­նի գրա­կան ճա­շա­կի բա­ցած հու­նը կար­ևոր ազ­դե­ցութ­յուն է թո­ղել իմ ձևա­վոր­ման ճա­նա­պար­հին:
Ա­յո՛, այ­սօր մի լավ ա­ռիթ կա տո­նե­լու. ծնվել է մեր գրա­պատ­մա­կան ըն­թաց­քի կար­ևոր ներ­կա­յա­ցու­ցի­չը, մեծ ու­սու­ցի­չը, գիտ­նա­կա­նը, իր կար­ծիքն ու­նե­ցող, այն ար­տա­հայ­տե­լուց չվա­խե­ցող մտա­վո­րա­կա­նը, ու­րեմն շնոր­հա­վո­րում եմ, տի­կի՛ն Դո­լու­խան­յան, ապ­րեք և­ ա­րա­րեք, հարս­տաց­րեք ու կրթեք, քան­զի Դուք լա­վա­գույնն էիք, որ կա­րող էր պա­տա­հել գրա­կա­նութ­յա­նը:

Ար­մեն ՍԱՐԳՍՅԱՆ
Բա­նաս­տեղծ

 

ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՐԵԿԱՄԸ

Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նը սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում է ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի հետ՝ զգա­լիո­րեն նպաս­տե­լով ար­վես­տա­գի­տութ­յան մեջ միջ­գի­տա­կար­գա­յին հե­տա­զո­տութ­յուն­նե­րի ծա­վալ­մա­նը:
2012 թ. հու­նի­սի 21-ին ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տը գու­մա­րեց Սա­յաթ-­Նո­վա­յի ծննդյան 300-ամ­յա­կին նվիր­ված հո­բել­յա­նա­կան գի­տա­կան նստաշրջա­նը, ո­րի աշ­խա­տանք­նե­րին «­Չարլզ Դաու­սե­թի «­Սա­յաթ-­Նո­վա» աշ­խա­տութ­յու­նը» հե­տաքր­քիր զե­կու­ցու­մով մաս­նակ­ցեց Ա.­ Դոլու­խան­յա­նը: Նույն թվա­կա­նին հրա­տա­րակ­վեց նստաշր­ջա­նի զե­կու­ցում­նե­րի ժո­ղո­վա­ծուն. Ա.­Դո­լու­խան­յանն ընդգրկ­վեց խմբա­գ­րա­կան խորհր­դի կազ­մում:
2014 թ. դեկ­տեմ­բե­րի 12-ին ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տը գու­մա­րեց «­Տիգ­րան Չու­խաճ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը» գի­տա­կան նստաշր­ջա­նը. «Ար­շակ Երկ­րորդ» օ­պե­րա­յի գու­լակ­յա­նա­կան լիբ­րե­տոն» զե­կուց­ման մեջ Ա.­Դո­լու­խան­յա­նը խոր վեր­լու­ծութ­յան են­թար­կեց հա­յոց անդ­րա­նիկ օ­պե­րա­յի գու­լակ­յա­նա­կան լիբ­րե­տոն հայ և­ օ­տար պատ­միչ­նե­րի թո­ղած աղբ­յուր­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յան հա­մա­տեքս­տում: 2015-ին հրա­տա­րակ­վեց նստաշր­ջա­նի նյու­թե­րի ժո­ղո­վա­ծուն. Ա.­Դո­լու­խան­յա­նը վերս­տին ընդգրկ­վեց խմբագ­րա­կան խորհր­դի կազ­մում: Վաս­տա­կա­շատ հա­յա­գետն իր ծան­րակ­շիռ խոսքն է ա­սել կո­մի­տա­սա­գի­տութ­յան աս­պա­րե­զում: 2019-ին լրա­ցավ Կո­մի­տա­սի ծննդյան 150-ամ­յա հո­բել­յա­նը: ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տուտն այդ տա­րե­դար­ձը նշա­նա­վո­րեց Մոսկ­վա­յում և Եր­ևա­նում գու­մար­ված գի­տա­կան նստա­շրջան­նե­րով ու «­Կո­մի­տա­սա­կա­նի» եր­րորդ հա­տո­րի հրա­տա­րակ­մամբ: «­Կո­մի­տա­սա­կա­նում» տպագր­ված «Ֆ­րան­սիա­ցի նշա­նա­վոր հա­յա­գետ Ֆ­րե­դե­րիկ Մակ­լե­րը Կո­մի­տա­սի մա­սին» ու­սում­նա­սի­րութ­յան մեջ Ա.­Դո­լու­խան­յա­նը գի­տա­կան շրջա­նա­ռութ­յան մեջ դրեց Մակ­լե­րի՝ Կո­մի­տա­սի ան­ձին ու գոր­ծին տված գնա­հա­տա­կան­նե­րը: Ա.­Դո­լու­խան­յանն ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցեց «­Կո­մի­տա­սա­կա­նի» եր­րորդ հա­տո­րի Խմ­բագ­րա­կան խորհր­դի աշ­խա­տանք­նե­րին ևս: Հայ Ա­ռա­քե­լա­կան Ուղ­ղա­փառ Սուրբ Ե­կե­ղե­ցու Ռու­սաս­տա­նի և Նոր Նա­խիջ­ևա­նի Թե­մը 2019 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 20-22-ը Մոսկ­վա­յում գու­մա­րեց «Национальная классика в мировом художественном контексте» խո­րագ­րով մի­ջազ­գա­յին գի­տա­կան կոն­ֆե­րան­սը՝ նվիր­ված Հով­հան­նես Թու­ման­յա­նի և Կո­մի­տա­սի ծննդյան 150-ամ­յա հո­բել­յան­նե­րին, ո­րի լիա­գու­մար նիս­տում Ա.­Դո­լու­խան­յա­նը հան­դես ե­կավ «Знаменитый французский арменовед Фредерик Маклер о Комитасе» ար­ժե­քա­վոր զե­կուց­մամբ: Իսկ ՀՀ ԳԱԱ Ար­վես­տի ինս­տի­տու­տի և Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի հետ հա­մա­տեղ 2019թ. նո­յեմ­բե­րի 29-30-ը գու­մար­ված «­Կո­մի­տաս – 150» գի­տա­կան նստաշր­ջա­նի լիա­գու­մար նիս­տում Ա.­Դո­լու­խան­յանն անդ­րա­դար­ձավ Ֆ­րե­դե­րիկ Մակ­լե­րի և Կո­մի­տա­սի մարդ­կա­յին և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան առն­չութ­յուն­նե­րին: Ն­շե­լի է գիտ­նա­կա­նի ներդ­րու­մը սպեն­դիար­յա­նա­գի­տութ­յան աս­պա­րե­զում: ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տը 2021թ. դեկ­տեմ­բե­րի 14-16-ը Եր­ևա­նում գու­մա­րեց «Ա­լեք­սանդր Ս­պեն­դիար­յան-150» մի­ջազ­գա­յին գի­տա­կան ե­ռօր­յա նստաշր­ջա­նը, ո­րի լիա­գու­մար նիս­տում ա­ռա­ջի­նը հան­դես ե­կավ Ա.­Դո­լու­խան­յա­նը՝ «Либретто оперы «Алмаст» Александра Спендиаряна и поэма «Взятие Тмкаберда» Ованнеса Туманяна» հե­տաքր­քիր ու ար­ժե­քա­վոր զե­կու­ցու­մով:
Ու­զում եմ կար­ևո­րել բազ­մա­վաս­տակ գիտ­նա­կա­նի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի գի­տա­կան պար­բե­րա­կա­նի և­ ա­կա­դե­միա­կան ար­վես­տա­գի­տութ­յան ա­ռաջ­նե­կի՝ «Ար­վես­տա­գի­տա­կան հան­դե­սի» հետ. նա մեր հան­դե­սի փնտրված, սի­րե­լի ու ան­փո­խա­րի­նե­լի հե­ղի­նակ­նե­րից է: Հան­դե­սի 2021թ. 2-րդ հա­մա­րում տպագր­վեց վաս­տա­կա­շատ գիտ­նա­կա­նի «Ա­լեք­սանդր Ս­պեն­դիար­յա­նի «Ալ­մաստ» օ­պե­րա­յի լիբ­րե­տոն և Հով­հան­նես Թու­ման­յա­նի «Թմ­կա­բեր­դի ա­ռու­մը» պոե­մը» հոդ­վա­ծը, իսկ 2022թ. 1-ին հա­մա­րում տեղ կգտնի «Ար­շիլ Գոր­կու փի­լի­սո­փա­յա­կան խո­հե­րը նրա նա­մակ­նե­րում» անգ­լե­րեն հոդ­վա­ծը:
Ս­խալ­ված չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ Ա.­Դո­լու­խան­յա­նը հայ ար­վես­տա­գի­տութ­յան մեջ շա­րու­նա­կում է հայ ան­վա­նի գրող, քննա­դատ, բա­նա­սեր, լրագ­րող և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Ար­շակ Չո­պան­յա­նի գոր­ծը՝ նոր պայ­ման­նե­րում, նոր մո­տե­ցում­նե­րով:
Ա­վար­տե­լով խոսքս՝ ու­զում եմ ևս մեկ ան­գամ սրտանց շնոր­հա­վո­րել մեր սի­րե­լի գոր­ծըն­կե­րո­ջը և ն­րան մաղ­թել արև­շա­տութ­յուն, անձ­նա­կան եր­ջան­կութ­յուն, նո­րա­նոր նվա­ճում­ներ ու ձեռք­բե­րում­ներ գի­տա­կան, ման­կա­վար­ժա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեութ­յան մեջ՝ ի նպաստ գրա­կա­նա­գի­տութ­յան և­ ար­վես­տա­գի­տութ­յան, ի շահ հա­յա­գի­տութ­յան ա­ռա­ջըն­թա­ցի:

Ան­նա Ա­սատր­յան

 

ՄԻՇՏ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՎ ՄԻՇՏ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՊՐՈՂ

Աե­լի­տա Դո­լու­խան­յանն է վստա­հա­բար գի­տա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի ա­մե­նաընդգր­կուն շրջա­նա­կը ու­նե­ցող այ­սօր­վա մեր այն գրա­կա­նա­գե­տը, ով հիմ­նա­վոր ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ և հոդ­ված­ներ է նվի­րել հայ գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան բո­լոր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րին և գ­րա­կա­նութ­յան ար­դի ըն­թաց­քին, գրա­կա­նութ­յան տե­սութ­յան և հայ գրա­կա­նութ­յան ժան­րա­յին հա­մա­կար­գին վե­րա­բե­րող հար­ցե­րին, ինչ­պես նաև եվ­րո­պա­կան հա­յա­գի­տութ­յա­նը, կազ­մել է հայ միջ­նա­դար­յան մի քա­նի բա­նաս­տեղծ­նե­րի եր­կե­րի գի­տա­կան բնագ­րե­րը՝ դրանք օժ­տե­լով հա­մա­պա­տաս­խան ծա­նո­թագ­րութ­յուն­նե­րով:
Ոչ միայն գի­տա­կան ու ճա­նա­չո­ղա­կան, այլև ազ­գա­յին-քա­ղա­քա­կան կար­ևո­րութ­յուն ու­նի «Եվ­րո­պա­յի հա­յա­գետ­ներ» մա­տե­նա­շա­րը, ո­րի ութ գրքե­րում ներ­կա­յաց­վում է եվ­րո­պա­կան տար­բեր գիտ­նա­կան­նե­րի հա­յա­գի­տա­կան գոր­ծու­նեութ­յու­նը: Շար­քի վե­րախմ­բագր­ված տար­բե­րա­կը դար­ձավ «Ֆ­րան­սիա­ցի հա­յա­գետ­նե­րը» հա­տո­րը:
Ներ­կա­յաց­նե­լով եվ­րո­պա­կան դա­սա­կան հա­յա­գի­տութ­յան ըմբռ­նում­նե­րը՝ Դո­լու­խան­յա­նը յու­րօ­րի­նակ բա­րո­յա­կան պա­հանջ է դնում այ­սօր­վա հա­յա­գետ­նե­րի առջև՝ գի­տա­կան ա­նա­չա­ռութ­յամբ քննե­լու հայ ժո­ղովր­դի անց­յա­լի ժա­ռան­գութ­յու­նը և­ ազ­գա­յին ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան հետ կապ­ված հար­ցե­րը: Հայ­կա­կան ա­կա­դե­միա­յի վաս­տա­կա­շատ ան­դամ­նե­րից մե­կը ե­ղող գիտ­նա­կա­նի հիշ­յալ աշ­խա­տանք­նե­րը կա­րե­լի է հա­մա­րել քա­ղա­քա­կան հա­յա­գի­տութ­յան լա­վա­գույն դրսևո­րում­նե­րից մե­կը մեր գի­տութ­յան մեջ:
Պա­տա­հա­կան չէ, որ նա հա­տուկ ընդ­գծում է տար­բեր հե­ղի­նակ­նե­րի հատ­կա­պես այն մտքե­րը, ո­րոնք ոչ միայն չեն հնա­ցել գի­տա­կան ա­ռու­մով, այլև ու­նեն ար­դիա­կան հնչե­ղութ­յուն: Այս պատ­ճա­ռով է, որ Իր գոր­ծե­րը արժ­ևոր­վում են ոչ միայն գրա­կա­նա­գի­տա­կան ա­ռու­մով, այլև պատ­մա­գի­տա­կան և հա­յա­գի­տա­կան մի շարք այլ գի­տա­կար­գե­րի տե­սանկ­յու­նից:
Դո­լու­խան­յա­նը նաև ոչ միայն Խ. Ա­բով­յա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի եր­կար տա­րի­նե­րի վաս­տա­կա­շատ դա­սա­խոս է, այլև գի­տութ­յան մեջ ճա­նա­պարհ է հար­թել շա­տե­րի հա­մար:
Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նը ո­րոշ չա­փով պատ­կա­նում է նաև Գ­րա­կա­նութ­յան ինս­տի­տու­տին: Ա­տե­նա­խո­սութ­յուն­նե­րի պաշտ­պա­նութ­յան մեր ինս­տի­տու­տի մաս­նա­գի­տա­կան խորհր­դի ան­դամ է, և կա­րող ենք վկա­յել, թե որ­քան խստա­պա­հանջ է, այն­քան և մարդ­կա­յին ու հա­կա­ռա­կը՝ որ­քան մարդ­կա­յին, այն­քան և խս­տա­պա­հանջ:
Հան­րա­գի­տակ իր գի­տե­լիք­նե­րով նա մեզ փրկում է ինս­տի­տու­տի կազ­մա­կեր­պած կամ մաս­նակ­ցութ­յուն ու­նե­ցած բո­լոր մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով­նե­րում՝ տվյալ հե­ղի­նա­կի կամ թե­մա­յի վե­րա­բեր­յալ հա­մա­պար­փակ զե­կուց­մամբ բա­ցե­լով գի­տա­ժո­ղով­նե­րի լիա­գու­մար նիս­տե­րը:
Ըն­դուն­ված կար­գով, ե­թե ե­րեք բնո­րո­շում տանք տի­կին Դո­լու­խան­յա­նին, պետք է ա­սենք՝ բարձ­րա­կիթ կեց­ված­քով, գի­տա­կա­նո­րեն խստա­պա­հանջ և միշտ կեն­սա­խինդ՝ ան­գամ մեր հայ­րե­նի­քին վե­րա­բե­րող մտա­տան­ջող հար­ցե­րը քննար­կե­լիս:
Հեր­թա­կան նոր տաս­նամ­յա­կի շե­մին մեր շատ սի­րե­լի և հար­գե­լի Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նին մաղ­թում ենք քա­ջա­ռող­ջութ­յուն, և­ որ նույն հա­վա­տով նա­յի մեր կյան­քին և լա­վա­տե­սութ­յան նույն ո­գով նե­րազ­դի դի­մա­ցին­նե­րի վրա:

Վար­դան ԴԵՎՐԻԿՅԱՆ

 

ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՆՎԻՐՅԱԼԸ

Խա­չա­տուր Ա­բով­յա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի հայ հին և մի­ջա­դար­յան գրա­կա­նութ­յան և ն­րա դա­սա­վանդ­ման մե­թո­դի­կա­յի ամ­բիո­նի վա­րիչ, ՀՀ ԳԱԱ թղթա­կից ան­դամ, բա­նա­սի­րութ­յան դոկ­տոր, պրո­ֆե­սոր Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նի գոր­ծու­նեութ­յա­նը ծա­նոթ եմ վա­ղուց: Կար­դա­ցել եմ նրա հրա­շա­լի հոդ­ված­նե­րը, գրքե­րը, գրա­խո­սա­կան­նե­րը, սա­կայն տա­րի­ներ ա­ռաջ ըն­ծա­յագ­րով ինձ նվի­րած իր կեն­սա­մա­տե­նա­գի­տութ­յունն ա­վե­լի է ամ­բող­ջաց­նում նրա գրա­կան ու գի­տա­կան վաս­տա­կը: Ն­րան ա­վե­լի հա­ճախ տե­սել եմ Գի­տութ­յուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի և Մա­տե­նա­դա­րա­նի գրա­դա­րան­նե­րում, որ­տեղ նա, միջ­նա­դար­յան գրչա­գիր­նե­րի նման, հին ձե­ռագ­րե­րի ու գրքե­րի վրա կռա­ցած ըմ­բոշխ­նել է ան­ցած դա­րե­րի ո­գին ու չխամ­րող լույ­սը, բայց և­ իր բե­ղուն գրչի շնոր­հիվ այդ լույ­սը նոր ա­սե­լի­քով նա վե­րա­դարձ­րել է գի­տութ­յա­նը և մ­շա­կույ­թին՝ ջա­նա­լով եր­բեք չխզել ժա­մա­նակ­նե­րի կա­պը: Մի ա­ռի­թով հարց­րել եմ տի­կին Դո­լու­խան­յա­նին, թե ի՞նչ են իր հա­մար Գի­տութ­յուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միան, Մա­տե­նա­դա­րա­նը և ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նը: Պա­տաս­խա­նը պար­զա­պես հիաց­րել է. «Ա­կա­դե­միան և Մա­տե­նա­դա­րանն ինձ հա­մար սուրբ տա­ճար­ներ են, ո­րոն­ցից հա­ղոր­դութ­յուն և հոգ­ևոր սնունդ եմ ստա­նում, իսկ ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րանն իմ հա­րա­զատ օ­ջախն է, որ­տեղ անց­կաց­րել եմ կյան­քիս լա­վա­գույն տա­րի­նե­րը»: Աս­վա­ծը հա­րիր է միայն ազ­նիվ ու նվիր­յալ մտա­վո­րա­կա­նին: Մի քա­նի ան­գամ Ա. ­Դո­լու­խան­յա­նը ինձ հրա­վի­րել է ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րան՝ ա­ռա­ջար­կե­լով հայ-սեր­բա­կան գրա­կան և մ­շա­կու­թա­յին կա­պե­րին վե­րա­բե­րող դա­սա­խո­սութ­յուն­ներ կար­դալ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի ու­սա­նող­նե­րի հա­մար: Այդ դա­սա­խո­սութ­յուն­ներն ա­վե­լի ա­մուր են դարձ­րել եր­կու­սիս հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը: Իմ նա­խա­ձեռ­նած հայ-սեր­բա­կան մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին նա միշտ իր գոր­ծուն մաս­նակ­ցութ­յունն է բե­րել, ա­նափ սի­րով է խո­սել մեր եր­կու մե­ծե­րի՝ Հով­հան­նես Թու­ման­յա­նի և Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի մա­սին, ով­քեր քա­ջա­տեղ­յակ են ե­ղել սեր­բա­կան գրա­կա­նութ­յա­նը: Չեմ կա­րող չանդ­րա­դառ­նալ բա­ցա­ռիկ մի նա­խա­ձեռ­նութ­յան, ո­րին վեր­ջերս իր մաս­նակ­ցութ­յու­նը բե­րեց նաև Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նը: Տա­րի­ներ ա­ռաջ ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծուղ­ման էի մեկ­նել Բելգ­րադ, որ­տեղ մաս­նակ­ցում էի գրքի ա­մե­նամ­յա տո­նա­վա­ճա­ռին: Այդ օ­րե­րին ծա­նո­թա­ցա սեր­բա­կան «­Պե­շիչ և­ որ­դի­ներ» հրա­տա­րակ­չա­տան տնօ­րե­նի հետ, ով ինձ ա­նակն­կալ մա­տու­ցեց՝ ա­սե­լով, որ պատ­րաստ­վում է թարգ­մա­նա­բար հրա­տա­րա­կել Մով­սես Խո­րե­նա­ցու «­Հա­յոց պատ­մութ­յուն» աշ­խա­տութ­յու­նը: Հ­րա­տա­րա­կիչն ինձ ա­ռա­ջար­կեց խմբագ­րել գիր­քը և­ ա­ռա­ջա­բան գրել: Հիա­ցա, ո­գեշնչ­վե­ցի, սի­րով ըն­դու­նե­ցի ա­ռա­ջար­կը, իսկ Եր­ևան վե­րա­դառ­նա­լիս այդ մա­սին տե­ղե­կաց­րի նաև Դո­լու­խան­յա­նին: Անն­կա­րագ­րե­լի էր նրա բերկ­րան­քը, տես­նել էր պետք, թե ի՜նչ ե­րա­նե­լի ժպիտ էր հայտն­վել նրա դեմ­քին: Ըն­դա­մե­նը մեկ նա­խա­դա­սութ­յամբ ար­տա­հայ­տեց իր խոս­քը՝ ա­սե­լով, որ Խո­րե­նա­ցու «­Հա­յոց պատ­մութ­յան» սեր­բե­րեն հրա­տա­րա­կութ­յու­նը պատ­մա­կան ի­րա­դար­ձութ­յուն է լի­նե­լու: Ա­ռա­ջա­բա­նից զատ, իմ ա­ռա­ջար­կով նա պատ­մա­կան հրա­շա­լի ակ­նարկ գրեց Խո­րե­նա­ցու մա­սին և­ ան­համ­բեր սպա­սում էր գրքի լույս աշ­խարհ գա­լուն…
Ա­յո՛, ի­րոք պատ­մա­կան ի­րա­դար­ձութ­յուն դար­ձավ Պատ­մա­հոր աշ­խա­տութ­յան սեր­բա­կան հրա­տա­րա­կութ­յու­նը: 2021 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին «­Պե­շիչ և­ որ­դի­ներ» հրա­տա­րակ­չա­տան և­ իմ նա­խա­ձեռ­նութ­յամբ Բելգ­րա­դում կազ­մա­կերպ­վեց գրքի շնոր­հան­դե­սը, ո­րին հրա­վիր­ված էին մաս­նակ­ցե­լու Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նը և ԳԱԱ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րեն, ան­վա­նի պատ­մա­բան, ա­կա­դե­մի­կոս Ա­շոտ Մել­քոն­յա­նը: Դո­լու­խան­յա­նի հրա­շա­լի ե­լույ­թով խան­դա­վառ­ված սեր­բե­րը և սեր­բա­հա­յե­րը ի­րենց հիաց­մունքն ար­տա­հայ­տում էին չընդ­հատ­վող ծա­փե­րով: Այդ օրն ամ­բողջ Բելգ­րա­դը և սեր­բա­հա­յութ­յու­նը շնչում էին հայ­կա­կա­նութ­յամբ, թևա­ծում էր Պատ­մա­հոր ա­ներ­ևույթ ո­գին:
Բելգ­րա­դում տի­կին Դո­լու­խան­յա­նը կրկին ե­րա­նութ­յամբ հի­շեց մեր եր­կու մե­ծե­րին՝ Թու­ման­յա­նին և Ի­սա­հակ­յա­նին, ո­րոնց գրչի շնոր­հիվ հայ ըն­թեր­ցո­ղը տե­ղե­կա­ցել է տա­ռա­պած ու բախ­տա­կից Սեր­բիա­յի ար­յու­նոտ ճա­կա­տագ­րին:
Շատ կա­րե­լի է խո­սել սիր­ված գիտ­նա­կա­նի, ման­կա­վար­ժի, մշա­կույ­թի գործ­չի մա­սին, սա­կայն ա­մե­նա­մեծ գնա­հա­տանքն այն սերն է, որ նա զգում է ա­մեն քայ­լա­փո­խի: Եվ այ­սօր, միա­նա­լով նրան ճա­նա­չող­նե­րին ու նրա վաս­տա­կը մե­ծա­րող­նե­րին, սի­րով ա­սում եմ. «Շ­նոր­հա­վո՛ր Ձեր լու­սա­վոր հո­բել­յա­նը, տի­կի՛ն Դո­լու­խան­յան»:

Բաբ­կեն ՍԻՄՈՆՅԱՆ

 

­Հայ­րե­նի­քի հոգ­ԵՎոր սահ­ման­նե­րի
պաշտ­պա­նութ­յան դիր­քե­րում

Սի­րե­լի՛ Աե­լի­տա Դո­լու­խան­յան,
Մեր մաս­նա­գի­տա­կան ճա­նա­պարհ­նե­րի սկիզ­բը հա­մըն­կավ «ձնհա­լի» հետ։ Այդ ի՜նչ ե­րա­նե­լի ժա­մա­նակ­ներ էին։ Գ­րա­կան նոր նվա­ճում լի­ներ թե թա­տե­րա­կան ներ­կա­յաց­ման պրե­միե­րա ու նկար­չա­կան ցու­ցա­հան­դես՝ Ման­կա­վար­ժա­կա­նը իր ա­սե­լիքն ու­ներ, հա­ճախ ա­ռա­ջին խոս­քը՝ բա­նա­սի­րա­կա­նի՝ հա­րա­զատ դար­ձած դահ­լի­ճում։ Ու էդ ա­սե­լի­քը, խոս­քը հիմ­նա­կա­նում գա­լիս էր ու­սա­նո­ղա­կան սրտե­րից՝ ան­կեղծ, անս­պա­սե­լի ու շի­տակ, և հու­զում-ան­տար­բեր չէր թող­նում հան­դիպ­ման հրա­վիր­ված մեր մե­ծե­րին։ Եվ ի՜նչ ակ­նա­ծանք կար էդ մե­ծե­րի հան­դեպ։ Այդ հան­դի­պում­նե­րի մա­սին իմ հի­շո­ղութ­յուն­նե­րում մեր մե­ծե­րին ու նրանց մեծ գոր­ծե­րին ուղղ­ված խոս­քը հնչեց­նե­լու հա­մար ա­հա բեմ է բարձ­րա­նում ան­թե­րի դի­մա­գծե­րով ու հագ ու կա­պով մի հրաշք աղ­ջիկ՝ սա­հուն քայ­լե­րով, ու հայ­րե­նի խոս­քը հոր­դում է նրա շուր­թե­րից որ­պես թո­վիչ երգ։
Այդ աղ­ջի­կը դու էիր…
Ի՜նչ ժա­մա­նակ­ներ էին։ Հայ­րե­նի­քի զգա­ցո­ղութ­յու­նը հա­մընդ­հա­նուր բնույթ էր կրում ու գե­րա­կա նշա­նա­կութ­յուն ու­ներ։ Մեր հզոր մշա­կույ­թը մտնում էր բո­լո­րի տնե­րը, ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը և հայ լի­նե­լու հա­մար հպար­տութ­յու­նը հա­մա­կում էին մարդ­կա­յին հո­գի­նե­րը՝ ան­կախ սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճա­կից։ Այդ ժա­մա­նակ­նե­րում ես քո և­ իմ բա­նա­սեր մյուս ըն­կեր­նե­րի օգ­նութ­յամբ հաս­կա­ցա, որ ազ­գա­յի­նը նաև կրթութ­յան, հայ­րե­նի պատ­մութ­յան ու մշա­կույ­թի հա­մա­կարգ­ված ի­մա­ցութ­յան արդ­յունք է։ Ու մեղքս ինչ թաքց­նեմ, էդ ա­մե­նի մա­սին ձեր զրույց­նե­րին ու ար­տա­հայ­տած մտքե­րին հիաց­մուն­քի հետ միա­սին նաև նա­խան­ձով էի հետ­ևում։
Հե­տո աշ­խար­հը խառն­վեց ի­րար, ու մենք հայտն­վե­ցինք նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի առջև։ Խար­խա­փե­լով ու­նե­նա­լու և լի­նե­լու հա­մա­կեն­սաձ­ևե­րի թե ար­ժե­քա­յին կողմ­նո­րո­շում­նե­րի միջև՝ մենք չկա­րո­ղա­ցանք ա­նա­ռիկ պա­հել մեր հոգ­ևոր սահ­ման­նե­րը, ին­չին և հետ­ևեց նաև մեր նյու­թե­ղե­նի սահ­ման­նե­րի ան­կու­մը։ Բո­լոր այդ տա­րի­նե­րին դու ե­ղել ես քո երկ­րի ակ­տիվ քա­ղա­քա­ցին։ Քո ձայ­նը միշտ հնչել է երկ­րի հա­մար կար­ևո­րա­գույն նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող հար­ցե­րի վե­րա­բեր­յալ։
Ա­վե­լի նշա­նա­կա­լից է ե­ղել քո մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեութ­յու­նը՝ որ­պես Հայ­րե­նի­քի հոգ­ևոր սահ­ման­նե­րի պաշտ­պան։ Քո զին­վոր­նե­րը՝ հա­յոց լեզ­վի և գ­րա­կա­նութ­յան ու­սու­ցիչ­նե­րը, որ ա­ռանձ­նա­պես սի­րե­լի են ինձ հա­մար, ինչ­պես անց­յա­լում, այն­պես էլ հի­մա, մեր մա­տաղ սերն­դին են փո­խան­ցում ու նրանց հոգ­ևոր աշ­խար­հը զի­նում հա­յոց հզոր մշա­կույ­թով, դա­րե­րի ըն­թաց­քում նրա­նում ամ­բար­ված ա­նան­ցա­նե­լի ար­ժեք­նե­րով ու գան­ձե­րով։ Ու դա է մեր ա­պա­գա­յի, մեր լի­նե­լիութ­յան ճշմա­րիտ ճա­նա­պար­հը։
Սի­րե­լի՛ Աե­լի­տա, տա­րի­ներ շա­րու­նակ ես վա­յե­լել եմ և­ ու­զում եմ դեռ եր­կար վա­յե­լել ըն­կե­րոջ, մտա­վո­րա­կա­նի, քա­ղա­քա­ցու, հա­յի, մար­դու ու նաև՝ գե­ղե­ցիկ կնոջ քո անկրկ­նե­լի հմայ­քը, լսել քո ա­նուշ զրույ­ցը ու տես­նել քո հաս­տա­տուն քայլ­քը մեր պաշ­տե­լի Ման­կա­վար­ժա­կա­նով ու հա­րա­զատ Եր­ևա­նով։
Գի­տես, չէ՞, ինչ­քա՜ն եմ քեզ սի­րում…

Համ­լետ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

­Բազ­մա­դար­յա
ար­մատ­նե­րին կառ­չած,
իր ժա­մա­նա­կին հա­մըն­թաց

Երբ տասն­յո­թամ­յա աղջ­նա­կը հայտն­վում է բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տում, զար­մա­նա­լու, հիա­նա­լու, գլու­խը կորց­նե­լու պատ­ճառ­ներ՝ ինչ­քան ա­սես: Մի քա­նի օր­վա ու­սա­նող­ներ էինք, դեռ օ­տար ու խորթ լսա­րա­նում նստած՝ սպա­սում էինք Հայ ժո­ղովր­դի բա­նահ­յու­սութ­յուն ա­ռար­կա­յի դա­սա­խո­սին, ու ես գրե­թե վստահ էի, որ նա պի­տի լի­նի այդ բա­նահ­յու­սութ­յան պես հնա­բույր, պահ­պա­նո­ղա­կան-ա­վան­դու­թա­յին, ան­պայ­ման ծեր ու խոր­շո­մա­պատ: Բաց­վում է լսա­րա­նի դու­ռը, ներս է մտնում ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից, նրբա­ճա­շակ հա­գու­կա­պով, նո­րաձև սանր­ված­քով, ան­սահ­ման հմա­յիչ, ե­րի­տա­սարդ մի կին, ո­րը ոչ միայն որ­ևէ ընդ­հան­րութ­յուն չու­նի իմ նախ­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րում ստեղծ­ված կեր­պա­րի հետ, այլև ոչ մի կերպ չի տե­ղա­վոր­վում դա­սա­խո­սա­կան՝ ինձ ար­դեն հայտ­նի գու­նապ­նա­կում: Իմ ե­րի­տա­սար­դա­կան ըն­կա­լում­նե­րին այն­քա՜ն ներ­դաշ­նակ մի կեր­պար էր կանգ­նած ամ­բիո­նի մոտ, բայց և­ այն­քա՜ն մեծ անջր­պետ կար մեր և ն­րա միջև: Ան­բա­ցատ­րե­լի մի խստութ­յուն, կա­սեի՝ խայ­թող սառ­նութ­յուն էր հոր­դում այդ կնո­ջից, և թ­վում էր՝ եր­բեք հնա­րա­վոր չի լի­նե­լու հա­լեց­նել այդ սառ­ցե պատ­նեշն ու գո­հաց­նել նրան որ­ևէ կերպ: Հա­սանք քննաշր­ջա­նին: Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նի առջև նստած, հիաց­մուն­քի, հուզ­մուն­քի, վա­խի խառ­նապ­րում­նե­րից գլուխս կորց­րած՝ բլբլում եմ, գե­րա­զան­ցիկ-գե­րա­զան­ցիկ պա­տաս­խա­նում քննա­կան տոմ­սի հար­ցե­րին: Եվ, ո՜վ զար­մանք, մեր միջև ե­ղած սառ­ցե պատ­նե­շը հալ­չում է, իմ դա­սա­խո­սը ժպտում է, դրվա­տան­քի խոս­քեր շռայ­լում բա­նա­սի­րութ­յան այ­բու­բե­նը յու­րաց­նե­լու նա­խա­շե­մին հայտն­ված նո­րե­լու­կիս: Տա­րի­ներ հե­տո պի­տի իս­կա­պես ճա­նա­չեի Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նին, զար­մա­նա­յի, հիա­նա­յի գիտ­նա­կա­նի, ման­կա­վար­ժի, հա­յի, մար­դու նրա ո­րակ­նե­րով: Եվ ի՜նչ մեծ պա­տիվ ու պա­տաս­խա­նատ­վութ­յուն է ինձ հա­մար այ­սօր իմ մաս­նա­գի­տա­կան, ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քի բե­րու­մով բազ­մա­թիվ ա­ռիթ­ներ ու­նե­նալ շփվե­լու եր­բեմ­նի դա­սա­խո­սիս՝ բա­նա­սի­րութ­յան դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ՀՀ ԳԱԱ թղթա­կից ան­դամ, Խ. Ա­բով­յա­նի ան­վան ՀՊՄՀ Հայ հին և միջ­նա­դար­յան գրա­կա­նութ­յան և ն­րա դա­սա­վանդ­ման մե­թո­դի­կա­յի ամ­բիո­նի վա­րիչ Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նի հետ: Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի տուն-թան­գա­րա­նի կազ­մա­կեր­պած գի­տա­ժո­ղով­նե­րին նրա կար­դա­ցած զե­կու­ցում­ներն անգ­նա­հա­տե­լի բա­ցա­հայ­տում­ներ են դա­սա­կա­նի գրա­կան ժա­ռան­գութ­յունն արժ­ևո­րե­լու ա­ռու­մով: Իսկ երբ նա ոգ­ևո­րիչ խոսք է ա­սում պատմ­վածք­նե­րիս մա­սին, դա ար­դեն բո­լո­րո­վին այլ թե­մա է. երբ­ևէ չեմ էլ ե­րա­զել, որ գրա­կա­նութ­յան բա­ցա­ռիկ գի­տակ, խստա­պա­հանջ իմ դա­սա­խո­սը կա­րող է ու­շադ­րութ­յան ար­ժա­նաց­նել ստեղ­ծա­գոր­ծե­լու իմ հա­մեստ փոր­ձե­րը: Չէ՞ որ Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նի կող­քին ես միշտ շա­րու­նա­կում եմ մնալ ա­շա­կերտ, սո­վո­րել, յու­րաց­նել կար­ևոր բա­ներ: Չէ՞ որ նա ապ­րում է՝ մա­տը սեղ­մած իր ժա­մա­նա­կի զար­կե­րա­կին, և ն­րա ի­մաս­տուն, սաս­տող, ող­ջամ­տութ­յան կո­չող խոս­քը միշտ պա­հանջ­ված է ու սպա­սե­լի: Ա­սածս հիմ­նա­վո­րեմ՝ հի­շեց­նե­լով ինձ տված հար­ցազ­րույ­ցից մի քա­նի նա­խա­դա­սութ­յուն՝ ուղղ­ված հան­րակր­թա­կան դպրո­ցի ծրագ­րե­րի վայ-բա­րե­փո­խիչ­նե­րի աճ­պա­րա­րութ­յուն­նե­րի դեմ. «Ես կտրա­կա­նա­պես ա­նըն­դու­նե­լի եմ հա­մա­րում գե­նե­տի­կո­րեն ըն­դու­նակ հայ ե­րե­խա­յին ի­ջեց­նել Ավստ­րա­լիա­յի ա­բո­րի­գեն­նե­րի ու Ա­մա­զո­նի թեր­զար­գա­ցած ցե­ղե­րի մա­կար­դա­կին։ Դպ­րոցն ազ­գի հիմքն է, ու­սու­ցի­չը՝ այն էլ հա­յոց լեզ­վի և հայ գրա­կա­նութ­յան, հայ­րե­նի­քը սրով պաշտ­պա­նող զին­վո­րին հա­մար­ժեք է: Այս ծրա­գիրն ա­հա­սար­սուռ ձևով սպառ­նում է մեր ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցութ­յա­նը: Ծ­րա­գի­րը պետք է պատ­րաս­տեն հե­ղի­նա­կա­վոր, վաս­տա­կա­շատ գրա­կա­նա­գետ­ներ և­ ու­սու­ցիչ­ներ, ո­րոնց հա­մար թանկ են ազ­գա­յին դա­րա­վոր ար­ժեք­նե­րը…»։
Սի­րով, ակ­նա­ծան­քով շնոր­հա­վո­րում եմ տի­կին Դո­լու­խան­յա­նի հո­բել­յա­նը՝ մաղ­թե­լով ա­մե­նայն գե­ղե­ցիկն ու կար­ևո­րը, ո­րին ար­ժա­նի է նրա նման վեհ ու ի­մաս­տուն հա­յու­հին: Իսկ մեզ մաղ­թում եմ ող­ջա­մ­տութ­յուն՝ ան­սա­լու Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նի սթա­փեց­նող հոր­դոր­նե­րին:

Կա­րի­նե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։