ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆ

Jora_SnkhchyanԿ­յան­քի 71-րդ տա­րում Թ­բի­լի­սիում մա­հա­ցել է Հա­յաս­տա­նի և Վ­րաս­տա­նի գրող­նե­րի միութ­յուն­նե­րի ան­դամ, ազ­գա­յին-հա­սա­րա­կա­կան-մշա­կու­թա­յին գոր­ծիչ ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆԸ։
Ժո­րա Սնխչ­յա­նը ծնվել է 1951 թ. հուն­վա­րի 5-ին Վ­րաս­տա­նի Բոգ­դա­նով­կա­յի (այժմ՝ Նի­նոծ­մին­դա­յի) շրջա­նի Ջիգ­րա­շեն գյու­ղում։ 1973-ին ԵՊՀ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տետն ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տել է ծննդա­վայ­րի միջ­նա­կարգ դպրո­ցում, շրջա­նա­յին պե­տա­կան տար­բեր մար­մին­նե­րում, շրջա­նա­յին թեր­թի խմբագ­րութ­յու­նում։ 1992 թ. ընտր­վել է Վ­րաս­տա­նի խորհր­դա­րա­նի ան­դամ, այ­նու­հետև աշ­խա­տել է երկ­րի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում՝ որ­պես խորհր­դա­կան, ազ­գա­միջ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ծա­ռա­յութ­յան պե­տի տե­ղա­կալ։ 2006 թվա­կա­նից պաշ­տո­նա­վա­րել է որ­պես Նի­նոծ­մին­դա­յի մու­նի­ցի­պա­լի­տե­տի մշա­կույ­թի, կրթութ­յան, սպոր­տի, հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նութ­յան և­ ե­րի­տա­սար­դա­կան հար­ցե­րով ծա­ռա­յութ­յան պետ։
Մեծ է Ժո­րա Սնխչ­յա­նի վաս­տա­կը հայ գրա­կա­նութ­յան, հայ-վրա­ցա­կան գրա­կան-մշա­կու­թա­յին կա­պե­րի զար­գաց­ման բնա­գա­վա­ռում։ Նա հե­ղի­նակ է մի քա­նի գրքե­րի։ 1997 թվա­կա­նից Վ­րաս­տա­նի հայ գրող­նե­րի բա­ժան­մուն­քի ղե­կա­վարն էր, «­Վեր­նա­տուն» միութ­յան հիմ­նա­դիր նա­խա­գա­հը, «­Վեր­նա­տուն» և «­Զար­թոնք» գրա­կան տա­րեգր­քե­րի խմբա­գի­րը։
Բեղմ­նա­վոր և­ արդ­յու­նա­վետ գոր­ծու­նեութ­յան հա­մար Ժո­րա Սնխչ­յանն ար­ժա­նա­ցել է Հա­յաս­տա­նի և Վ­րաս­տա­նի պե­տա­կան բարձր պարգև­նե­րի։ Նա պարգ­ևատր­վել է Վ­րաս­տա­նի Պատ­վո շքան­շա­նով, ՀՀ Մով­սես Խո­րե­նա­ցի մե­դա­լով, ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րութ­յան եր­կու Ոս­կե մե­դա­լով, ՀՀ Սփ­յուռ­քի նա­խա­րա­րութ­յան «­Վիլ­յամ Սա­րո­յան» մե­դա­լով։ Գ­րա­կան-ստեղ­ծա­գոր­ծա­կան բնա­գա­վա­ռում ներդ­րած ա­վան­դի հա­մար ար­ժա­նա­ցել է ՀԳՄ «Գ­րա­կան վաս­տա­կի հա­մար» մե­դա­լի։
Ազ­գա­յին-հա­սա­րա­կա­կան-մշա­կու­թա­յին ճա­նաչ­ված գոր­ծիչ, հայ-վրա­ցա­կան գրա­կան-մշա­կու­թա­յին կա­պե­րի ամ­րապնդ­ման ե­րախ­տա­վոր Ժո­րա Սնխչյա­նի հի­շա­տա­կը միշտ վառ կմնա նրան ճա­նա­չող­նե­րի, գրչըն­կեր­նե­րի, հա­րա­զատ­նե­րի ու մտե­րիմ­նե­րի, նրա բո­լոր ըն­թեր­ցող­նե­րի սրտե­րում։

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։