ՊԵ՞ՏՔ Է ԱՅՍՕՐ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սա հռե­տո­րա­կան հարց չէ. սա այ­սօր­վա հու­մա­նի­տար մտա­ծո­ղութ­յան առջև ծա­ռա­ցած խնդիր­նե­րից է: Ընդ­հան­րա­պես, հու­մա­նի­տար մտա­ծո­ղութ­յան ո­րո­շա­կի ճգնա­ժամ է ուր­վագծ­վում մեր օ­րե­րում. գրա­կա­նա­գի­տութ­յան խնդի­րը այդ ճգնա­ժա­մի ար­տա­հայ­տութ­յուն­նե­րից մեկն է։ Սա նաև հե­ղի­նա­կի առջև ծա­ռա­ցած միան­գա­մայն գործ­նա­կան հարց է՝ ար­ժե՞ արդ­յոք գրա­կա­նա­գի­տա­կան հար­ցե­րին նվիր­ված ժո­ղո­վա­ծուն հրա­տա­րա­կե­լը:
Բ­նա­կան և ճշգ­րիտ գի­տութ­յուն­նե­րի թռիչ­քաձև զար­գա­ցու­մը փո­խեց մարդ­կութ­յան զար­գաց­ման ըն­թաց­քը և, որ գու­ցե ա­վե­լի կար­ևոր է, մարդ­կութ­յան և­ ան­հատ­նե­րի աշ­խար­հա­յաց­քը: Տեխ­նի­կան (իր ա­մե­նա­տար­բեր դրսևո­րում­նե­րով) այն­պի­սի տեղ գրա­վեց մարդ­կանց կյան­քում, որ մարդ­կութ­յան զար­գաց­ման ամ­բողջ ըն­թաց­քում չէր ու­նե­ցել: Այ­սօր­վա մար­դու կյան­քը ան­չա­փե­լիո­րեն տար­բեր է ըն­դա­մե­նը մի 40-50 տա­րի ա­ռաջ­վա կյան­քից: Ժա­մա­նա­կա­կից մար­դը մի քայլ ան­գամ չի կա­րող գցել ա­ռանց ձեռ­քի հե­ռա­խո­սի (ձեռ­քի հա­մա­կարգ­չի), ավ­տո­մե­քե­նա­յի և­ այլ և­ այլ գա­ջետ­նե­րի (այս բա­ռի տա­րած­վա­ծութ­յունն ինք­նին շատ բնու­թագ­րա­կան է մեր ժա­մա­նա­կին): Է­լեկտ­րո­նա­յին կա­պի մի­ջոց­նե­րը և տիե­զե­րագ­նա­ցութ­յան հա­ջո­ղութ­յուն­նե­րը, Լուս­նի և Մար­սի վրա տիե­զե­րա­կան սար­քեր ի­ջեց­նե­լը, բնա­կան գի­տութ­յուն­նե­րի թռիչ­քաձև զար­գա­ցում­նե­րը խո­րա­պես ազ­դում են մարդ­կա­յին հո­գե­բա­նութ­յան վրա:
Բայց այս փո­փո­խութ­յուն­նե­րը կա­րող են մա­կե­րե­սա­յին թվալ այն փո­փո­խութ­յուն­նե­րի հա­մե­մա­տութ­յամբ, ո­րոնք ներ­կա­յաց­նում է հրեա պատ­մա­բան Հա­րա­րին իր «21 դաս քսան­մե­կե­րորդ դա­րի մարդ­կանց հա­մար» գրքում. բիո­տեխ­նո­լո­գիա­նե­րը, բիո­քի­միա­յի հա­ջո­ղութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս կա­ռա­վա­րել մարդ­կանց հո­գե­կան պրո­ցես­նե­րը, հետևե­լով այն բիո­քի­միա­կան պրո­ցես­նե­րին, ո­րոնք ա­ռա­ջաց­նում են մարդ­կանց տա­րա­տե­սակ հույ­զե­րը:
Այս փո­փո­խութ­յուն­նե­րը կար­ծես թե ար­ժեզր­կում են հու­մա­նի­տար գի­տութ­յուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ գրա­կա­նա­գի­տութ­յու­նը: Մար­դիկ ժա­մա­նակ ու ցան­կութ­յուն չու­նեն վեր­լու­ծե­լու մա­նա­վանդ դա­սա­կան գրա­կա­նութ­յան եր­կե­րը, ո­րոնք եր­բեմն այն­քան հե­ռու են թվում մեզ­նից. ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յունն էլ ա­վե­լի ու ա­վե­լի է վե­րած­վում ռե­բուս­նե­րի հա­վա­քա­ծո­ւի, իսկ դա­սա­կան պոե­զիա­յի և­ ար­ձա­կի գոր­ծե­րը այն­քան հին են թվում և միա­միտ: Գայ­թակ­ղութ­յու­նը մեծ է հարց տա­լու՝ ի՞նչ է տա­լու Թու­ման­յա­նի պարզ ու այն­քան ա­ռօ­րեա­կան թվա­ցող գրա­կա­նութ­յու­նը այ­սօր­վա մար­դուն, ո­րը, պատ­կե­րա­վոր ա­սած, պատ­րաստ է «քան­դել և հա­վա­քել» մար­դու ու­ղե­ղը, սիր­տը, զգաց­մունք­նե­րի ծննդյան մե­խա­նիզմ­նե­րը: Կամ այ­սօր­վա մար­դուն՝ տա­րի­քով թե ե­րի­տա­սարդ, պետք է հու­զի՞ Թու­ման­յա­նի քառ­յա­կը վի­րա­վոր թռչու­նի մա­սին, ո­րը թռչում է «միշտ իր մտքում՝ թևը ար­նոտ ու մո­լոր»: Խն­դիրն այն չէ, որ այդ զգաց­մունք­նե­րը պար­զու­նակ կամ հնա­ցած են թվում այ­սօր­վա մար­դուն: Ի­րո­ղութ­յունն այն է, որ մար­դու հո­գում տեղ չի մնում նման զգաց­մունք­նե­րի հա­մար: Եվ զգաց­մունքն ընդ­հան­րա­պես ին­քը հար­մա՞ր է այ­սօր­վա մար­դուն…
Այս ի­րա­կա­նութ­յու­նը միան­գա­մայն տե­ղին է դարձ­նում այն հար­ցը, ո­րը դրվել է վեր­նագ­րում: Բայց այդ հար­ցը ծնում է մի ա­վե­լի մեծ հարց՝ ի՞նչ է կա­տար­վում մար­դու մեջ, նրա հո­գում բո­լոր այդ ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի ազ­դե­ցութ­յան տակ: Ժա­մա­նա­կա­կից մար­դը հաս­կա­նո՞ւմ է ի­րեն, ճա­նա­չո՞ւմ է ի­րեն: Կա­րող է սրան հետ­ևել մեկ ու­րիշ հարց՝ այդ­քան կար­ևո՞ր է, որ մար­դը ճա­նա­չի, ու­սում­նա­սի­րի ի­րեն: Ա­ռանց այն էլ նրա հա­մար այն­քան կար­ևոր կի­րա­ռա­կան գի­տե­լիք­նե­րը օր օ­րի, ժամ առ ժամ ա­ճում են, թող նա օգտ­վի այդ գի­տե­լիք­նե­րից և լա­վաց­նի իր կյան­քը:
Բայց խնդիրն հենց այս­տեղ է՝ գի­տե­լիք­նե­րի ա­վե­լի ու ա­վե­լի ա­րա­գա­ցող ընդ­լայ­նու­մը, սլաց­քը դե­պի նո­րա­նոր հո­րի­զոն­ներ: Ան­վերջ տա­րա­ծութ­յուն­ներ են գի­տութ­յան առջև, և պետք է վա­զել, ա­ռաջ վա­զել այդ տա­րա­ծութ­յուն­նե­րով… Մինչև ո՞ւր: Այս հար­ցը այլևս չի դրվում: Մենք չգի­տենք՝ մինչև ուր: Այլևս մենք չենք ա­ռաջ­նոր­դում գի­տութ­յունն ու տեխ­նի­կան: Ն­րանք են ա­ռաջ­նոր­դում մեզ, ուղ­ղութ­յուն և­ ա­րա­գութ­յուն թե­լադ­րում մեզ: Հ­նա­րա­վոր չէ՞ մտա­ծել, որ այդ տա­րա­ծութ­յուն­նե­րը մի տեղ կվեր­ջա­նան, մեր առջև կբաց­վի ան­դուն­դը, բայց մենք ար­դեն չենք կա­րո­ղա­նա կանգ առ­նել: Մեզ վա­րող գի­տութ­յունն ու տեխ­նի­կան չեն սի­րում կանգ առ­նել…
Շատ հո­ռե­տե­սա­կան պատ­կեր է: Գու­ցե այս­տեղ չա­փա­զան­ցութ­յուն կա: Բայց մարդ­կութ­յան այդ խե­լա­հեղ վազ­քի տպա­վո­րութ­յու­նը իմ մեջ շատ ու­ժեղ է: Մենք այլևս չգի­տենք՝ ինչ ենք ու­զում, ին­չի ենք ձգտում: Մար­դը խեղ­ճա­նում է:
Թ­վում է, թե այս մթնո­լոր­տում մարդ­կութ­յան միտ­քը պետք է փոր­ձեր մի պահ հանգս­տա­նալ և նա­յել ի­րեն՝ մարդ­կութ­յա­նը: Բայց հա­կա­ռակն է տե­ղի ու­նե­նում՝ ինչ­քան ա­րա­գա­նում է իմ հի­շած վազ­քը, այն­քան հու­մա­նի­տար մտա­ծո­ղութ­յու­նը՝ մարդ­կա­յին մտքի այն բնա­գա­վա­ռը, որ հենց մար­դու մա­սին է, ա­վե­լի է խեղ­ճա­նում, թու­լա­նում, դարձ­յալ մի­տե­լով դե­պի կի­րա­ռա­կա­նութ­յան փրկա­րար ա­փե­րը: Ե­թե կի­րա­ռա­կան չէ, ին­չի՞ է պետք, երբ տեխ­նի­կան ու ճշգրիտ գի­տե­լիք­նե­րը մար­դուն այն­քան գոր­ծիք­ներ են տա­լիս:
Այս բո­լոր հար­ցե­րը կա­րող են թվալ զայ­րա­ցած գրա­կա­նա­գե­տի, պատ­մա­բա­նի կամ մեկ ու­րի­շի դժգո­հութ­յան բռնկում: Բայց դրանք բո­լո­րը ծնվում են այ­սօր­վա ի­րա­կա­նութ­յու­նից, և­ ոչ թե մեկ, այլ տար­բեր երկր­նե­րում: Հու­մա­նի­տար գի­տե­լի­քի և մ­տա­ծո­ղութ­յան ճգնա­ժա­մը առն­վազն հա­մաեվ­րո­պա­կան խնդիր է: Ես, ան­շուշտ, չեմ պնդում, որ հու­մա­նի­տար գի­տութ­յուն­նե­րը նվա­ճում­ներ չու­նեն ներ­կա ժա­մա­նակ­նե­րում: Միայն Ում­բեր­տո Է­կո­յի կյանքն ու գոր­ծը բա­վա­կան են այդ­պի­սի ժխտո­ղա­կա­նութ­յու­նը մեր­ժե­լու հա­մար: Բայց երբ դի­մում ենք մարդ­կա­յին մտքի զար­գաց­ման գլխա­վոր ուղ­ղութ­յուն­նե­րին, ան­մի­ջա­պես աչ­քի է ընկ­նում գի­տե­լիք­նե­րի ոչ հու­մա­նի­տար բնա­գա­վա­ռի ա­ներ­ևա­կա­յե­լի ա­րագ զար­գա­ցու­մը և հու­մա­նի­տար բնա­գա­վա­ռի տե­ղապ­տույտն ու ման­րա­թե­մայ­նութ­յու­նը: Չի դրվում գլխա­վոր հար­ցը՝ ի՞նչ է կա­տար­վում մար­դու հո­գում ու հա­րա­բե­րութ­յուն­նե­րում այ­սօր: Ի՞նչ է կամ ո՞վ է մարդն առ­հա­սա­րակ: Ինչ­պե՞ս է մար­դը փոխ­վել ան­ցած հա­զա­րա­վոր տա­րի­նե­րի ըն­թաց­քում և կամ փոխ­վե՞լ է ի­րա­պես:
Այդ բո­լոր հար­ցե­րը ան­խու­սա­փե­լիո­րեն բե­րում են հա­ջորդ հար­ցին՝ պե՞տք են ար­վեստն ու գրա­կա­նութ­յու­նը այ­սօր: Ան­ցած, հնա­ցած բա­ներ չե՞ն դրանք:
Խն­դիրն այն­պես է դրվում, որ ա­մեն ին­չին նա­յում ենք մի տե­սա­կե­տից՝ մարդն ինչ­քա՞ն է հար­մար­վում տեխ­նի­կա­յի այ­սօր­վա զար­գաց­մա­նը: Մենք միշտ հա­վա­տա­ցել ենք, որ գի­տութ­յունն ու տեխ­նի­կան զար­գա­նում են մար­դուն ծա­ռա­յե­լու հա­մար: Մարդն ին­քը ան­խու­սա­փե­լիո­րեն փոխ­վում է գի­տա­տեխ­նի­կա­կան զար­գաց­ման ազ­դե­ցութ­յամբ: Բայց կա ա­վե­լի ար­մա­տա­կան փո­փո­խութ­յու­նը՝ հի­մա կար­ծես թե մարդն է սկսում ծա­ռա­յել գի­տութ­յա­նը: Զար­գա­ցու­մը այն­քան տպա­վո­րիչ է և­ այն­քան պար­տադ­րող, որ մենք չենք կա­րող կտրվել դրա­նից և մի քիչ մտա­ծել մեր մա­սին: Հա­րա­րիի գիր­քը, ո­րը վեր­ջին տա­րի­նե­րի ա­մե­նա­կար­դաց­ված գրքե­րի թվում է և մի շարք ար­ժա­նիք­ներ ու­նի, զար­մա­նա­լիո­րեն չի հաս­նում բուն մար­դու խնդրին: Նա այն­քան հստակ և տ­պա­վո­րիչ է ներ­կա­յաց­նում հատ­կա­պես բիո­քի­միա­յի և­ է­լեկտ­րո­նի­կա­յի նվա­ճում­նե­րը, որ սկսում ես մտա­ծել՝ մարդն իբրև տե­սակ կպահ­պան­վի՞: Եվ հե­տաքրք­րա­կանն այն է, որ թեև Հա­րա­րին հենց հու­մա­նի­տար բնա­գա­վա­ռի մաս­նա­գետ է՝ պատ­մա­բան, մարդն այն­պես էլ չի դառ­նում նրա խորհր­դա­ծութ­յուն­նե­րի կենտ­րոն: Ոչ մի ան­գամ չի դրվում հար­ցը՝ մարդն ի վի­ճա­կի՞ է զսպե­լու, դան­դա­ղեց­նե­լու, ի վեր­ջո, ճշգրտե­լու այս կա­տա­ղի վազ­քը դե­պի ան­դունդ: Արդ­յոք մենք գի­տակ­ցո՞ւմ ենք այն­քան հստակ, ինչ­քան գո­նե Վե­րածնն­դից հե­տո, որ մարդն է այս մշա­կույթն ստեղ­ծել, մարդն է երկ­րա­գուն­դը դարձ­րել այս­քան հար­մա­րա­վետ իր բնա­կութ­յան հա­մար, ոչ ոք նրան չի նվի­րել պատ­րաստ եր­կիր: Եվ վեր­ջա­պես մարդն է ստեղ­ծել այդ զար­մա­նա­լի գի­տութ­յուն­ներն ու տեխ­նի­կան՝ իր կա­րիք­նե­րից ել­նե­լով: Եվ ա­մե­նա­կար­ևո­րը՝ մարդն է, որ արժ­ևո­րում է կյան­քը: Գու­ցե դա մարդ­կա­յին ե­սա­սի­րութ­յուն է՝ պնդել, որ տիե­զեր­քի կենտ­րո­նը մարդն է. բայց դա ի­րոք այդ­պես է: Մեզ շրջա­պա­տող այդ­քան գե­ղե­ցիկ բնութ­յու­նը, այդ­քան սի­րե­լի և­ ոչ սի­րե­լի կեն­դա­նի­նե­րը ար­ժեք ու­նեն միայն մարդ­կա­յին զգա­ցո­ղութ­յան, գնա­հա­տա­կա­նի շնոր­հիվ: Միայն մարդն է լիար­ժեք վա­յե­լում կյան­քի գե­ղեց­կութ­յու­նը: Բուն գե­ղեց­կութ­յան ի­րո­ղութ­յու­նը գո­յութ­յուն ու­նի միայն մար­դու շնոր­հիվ: Բա­նա­կա­նութ­յունն ու գի­տակ­ցութ­յունն են ստեղ­ծել այդ՝ մար­դու հա­մար այն­քան կա­րևոր կա­տե­գո­րիան: Եվ վեր­ջա­պես, գո­նե մինչև այժմ, գի­տութ­յան և տեխ­նի­կա­յի նվա­ճում­նե­րը գնա­հատ­վել են մար­դուն նրանց մա­տու­ցած ծա­ռա­յութ­յուն­նե­րի հա­մար, դրանց օգ­տա­կա­րութ­յան չա­փով:
Այս բո­լո­րից հետ­ևում է, որ մար­դը պետք է լի­նի մարդ­կա­յին մտքի ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում: Մար­դու միտ­քը պետք է սևեռ­ված լի­նի մար­դուն, նրա ոչ միայն և­ ոչ այն­քան մարմ­նին, որ­քան մար­դու հո­գուն, այն հսկա­յա­կան բնա­գա­վա­ռին, որն ան­վա­նում ենք հոգ­ևոր աշ­խարհ: Մի ան­գամ ա­նեմ անհ­րա­ժեշտ վե­րա­պա­հու­մը այն մա­սին, որ սա ա­մեն­ևին չի նշա­նա­կում մար­դու միտ­քը կտրել գի­տա­կան և տեխ­նի­կա­կան խնդիր­նե­րից: Դա անհ­նար է: Բայց մար­դուն ստի­պել միշտ մտա­ծել իր հո­գու և մարմ­նի, իր կա­րիք­նե­րի, իր բուն գո­յութ­յան մա­սին: Ե­թե մար­դու միտ­քը լար­ված աշ­խա­տի նաև այս ուղ­ղութ­յամբ և­ ոչ միայն նո­րա­նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի, դրանց զար­գաց­ման ուղ­ղութ­յամբ, նա եր­ևի շատ ճշմար­տութ­յուն­ներ կհաս­կա­նա ի՛ր մա­սին, իր ա­պա­գա­յի մա­սին, այն մա­սին, որ այս երկ­րագն­դում ին­քը կա­րո՞ղ է գո­յատ­ևել: Գի­տութ­յան և տեխ­նի­կա­յի զար­գա­ցում­նե­րը ի­րեն ա­վե­լի վնա՞ս, թե՞ օ­գուտ են բե­րում, ի­րեն ա­ռաջ­նոր­դում են դե­պի ան­դո՞ւնդ, թե՞ դե­պի «լու­սա­վոր հե­ռու­ներ»: Մենք հա­սել ենք մի վի­ճա­կի, երբ ոչ շատ ժա­մա­նակ ա­ռաջ հե­տա­դի­մութ­յուն թվա­ցող այս հար­ցե­րը ծա­ռա­նում են մեր ա­ռաջ ա­ռանց որ­ևէ ոչն­չաց­նող պի­տա­կի: Խն­դիրն այն չէ, որ փոխ­վի մեր վե­րա­բեր­մուն­քը գի­տութ­յան հան­դեպ: Պետք է փոխ­վի մեր վե­րա­բեր­մուն­քը մեր իսկ հան­դեպ:
Այս մտո­րում­նե­րի ըն­թաց­քում եր­կու դժվա­րա­գույն հար­ցեր են ծա­գում: Ի վեր­ջո գի­տութ­յան և տեխ­նի­կա­յի այս սլաց­քի սկիզ­բը հենց մար­դու մեջ է, աշ­խար­հի բո­լոր գաղտ­նիք­նե­րը վեր­ծա­նե­լու մարդ­կա­յին ան­հա­գուրդ կրքի մեջ է: Այդ կիր­քը մար­դուն ու­ղեկ­ցում է ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից, այն ծնվել է մար­դու հետ միա­սին՝ իբրև նրա կեն­սա­բա­նա­կան տե­սա­կի կար­ևո­րա­գույն հատ­կա­նիշ­նե­րից մե­կը: Այդ կիր­քը որ­ևէ ար­գելք չի ըն­դու­նում: Եվ այդ կիրքն է մինչև այ­սօր ե­ղել քա­ղա­քակր­թութ­յան մե­ծա­գույն նվա­ճում­նե­րի ար­մա­տը: Կա­րո՞ղ է մարդ­կութ­յու­նը զսպել այդ կիր­քը: Պե՞տք է զսպել այդ կիր­քը: Եր­կու հար­ցերն էլ ա­ռայժմ պա­տաս­խան չու­նեն: Հայտ­նա­գոր­ծութ­յան ու­րա­խութ­յու­նը, հա­ճույ­քը մար­դու մե­ծա­գույն հա­ճույք­նե­րից մեկն է: Այս կե­տում դեռ կա­րե­լի է հա­մա­ձայ­նութ­յան գալ: Անհ­նար է մար­դուն զրկել այդ հա­ճույ­քից, ինչ­պես անհ­նար է սո­ված կեն­դա­նուն զրկել ու­տե­լու ան­հաղ­թե­լի ցան­կութ­յու­նից:
Բայց միա­ժա­մա­նակ մենք ա­վե­լի ու ա­վե­լի հստակ ենք տես­նում գի­տութ­յան (և տեխ­նի­կա­յի) հե­տա­գա թռիչք­նե­րի վտանգ­նե­րը: Դեռ երբ նոր էին ստեղծ­վել ա­տո­մա­յին, հե­տո մի­ջու­կա­յին ռում­բե­րը, ար­դեն ծա­գեց վտան­գի հստակ զգա­ցո­ղութ­յու­նը: Բայց ռում­բե­րի ստեղ­ծու­մից հե­տո ան­ցած տաս­նամ­յակ­նե­րում գի­տութ­յու­նը այն­պի­սի հայտ­նա­գոր­ծութ­յուն­ներ ա­րեց, որ հար­ցա­կան էին դնում բուն կյան­քի, բուն մար­դու գո­յութ­յու­նը: Կա­րո՞ղ է այս ի­րո­ղութ­յու­նը ստի­պել մարդ­կութ­յա­նը կանգ առ­նել: Գո­նե մի պահ: Ես պա­տաս­խան չու­նեմ այս հար­ցին: Մարդ­կութ­յունն ի վի­ճա­կի՞ է փրկել ինքն ի­րեն: Մարդ­կութ­յու­նը, իբրև հա­վա­քա­կան ամ­բող­ջութ­յուն, ըն­դու­նա՞կ է ի­մաս­տա­վո­րե­լու այս ճա­կա­տագ­րա­կան ի­րո­ղութ­յու­նը:
Այս կե­տում մենք ար­դեն պետք է հարց դնենք հու­մա­նի­տար մտա­ծո­ղութ­յան, հու­մա­նի­տար գի­տե­լի­քի տե­ղի և­ անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին մեր գի­տե­լիք­նե­րի հա­մա­կար­գում: Բայց կա՞ այդ­պի­սի հարց: Մենք սո­վո­րել ենք, որ կա գի­տե­լիք­նե­րի մի ամ­բողջ բնա­գա­վառ, ո­րը վե­րա­բե­րում է մար­դուն: Այդ բնա­գա­վա­ռում աշ­խա­տել են մեծ գիտ­նա­կան­ներ, հզոր ին­տե­լեկ­տի տեր մար­դիկ: Բայց այ­սօր­վա ի­րա­կա­նութ­յու­նը այլ բան է վկա­յում: Հու­մա­նի­տար միտ­քը կորց­նում է իր ազ­դե­ցութ­յու­նը մար­դու և հա­սա­րա­կութ­յան զար­գաց­ման վրա: Ճշգ­րիտ և տեխ­նի­կա­կան մտա­ծո­ղութ­յու­նը սկսում է ան­բա­ժա­նե­լիո­րեն իշ­խել հա­սա­րա­կութ­յան վրա: Այն, որ հա­մալ­սա­րան­նե­րում շա­րու­նա­կում են դա­սա­վան­դել հու­մա­նի­տար ա­ռար­կա­ներ, պատ­րաս­տել մաս­նա­գետ­ներ դրանց գծով, քիչ բան է նշա­նա­կում: Հու­մա­նի­տար գի­տութ­յուն­ներն ի­րենք վե­րած­վում են կի­րա­ռա­կան գի­տե­լիք­նե­րի հա­վա­քա­ծո­ւի: Մար­դու մտա­ծո­ղութ­յունն ինք­նին կորց­նում է իր հու­մա­նի­տար ար­մատ­նե­րը, մար­դու էութ­յան, մարդ­կա­յին հա­սա­րա­կութ­յան մա­սին ընդ­հան­րա­ցում­ներ ա­նե­լու, այ­սինքն՝ դրանք հաս­կա­նա­լու ձգտու­մը և­ ըն­դու­նա­կութ­յու­նը:

***
Ես մտա­ծում եմ գրա­կա­նա­գի­տութ­յան մա­սին ա­հա այս հա­մա­տեքս­տում: Մի կող­մից, հաս­կա­նում եմ, որ այս գիր­քը մեր օ­րե­րում կա­րող է ար­ժա­նա­նալ ըն­դա­մե­նը մի քա­նի տասն­յակ մաս­նա­գետ­նե­րի և, գու­ցե մի քիչ ա­վե­լի, բա­նա­սեր ու­սա­նող­նե­րի ու­շադ­րութ­յա­նը, բայց, մյուս կող­մից, չեմ կա­րող ինձ թույլ տալ մաս­նա­կից լի­նել, թե­կուզ պաս­սիվ, գրա­կա­նա­գի­տութ­յան աս­տի­ճա­նա­կան մա­հաց­մա­նը:
Ին­չո՞ւ չպետք է գրա­կա­նա­գի­տութ­յու­նը մա­հա­նա: Այս հար­ցը են­թադ­րում է մեկ ու­րիշ՝ ա­վե­լի ընդ­հա­նուր հարց, թե գրա­կա­նութ­յու­նը (ինչ­պես և մ­յուս ար­վեստ­նե­րը) գի­տութ­յան այս­պի­սի զար­գաց­ման պայ­ման­նե­րում մա­հա­նա­լո՞ւ են կամ կա­րո՞ղ են պահ­պա­նել ի­րենց ար­ժե­քը մարդ­կութ­յան հա­մար: Ինձ թվում է, այս հար­ցին պա­տաս­խա­նելն այն­քան էլ հեշտ չէ: Մեր աչ­քի առջև պրո­ցես­ներ են տե­ղի ու­նե­նում, ո­րոնց վերջ­նարդ­յունք­նե­րը մի սերն­դին տե­սա­նե­լի չեն: Բայց մենք տես­նում ենք, որ նո­րա­գույն ժա­մա­նակ­նե­րում գրա­կա­նութ­յունն ու ար­վես­տը հա­մես­տա­բար հե­ռա­նում են դե­պի մեր գո­յութ­յան ետ­նա­բա­կե­րը: 20-րդ դա­րի սկզբին սի­րա­հար­նե­րը ի­րար նվի­րում էին Տեր­յա­նի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ա­ռա­ջին բա­րա­լիկ գիր­քը: Այ­սօր ու­րիշ նվեր­ներ են աս­պա­րեզ գա­լիս՝ այ­ֆո­նից մինչև ավ­տո­մե­քե­նա: Եվ ե­րի­տա­սարդ մար­դիկ հի­մա ի­րենց հու­զող հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը այլևս վե­պե­րում ու բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րում կամ թա­տե­րա­կան սրահ­նե­րում չեն ո­րո­նում։ Կան ա­վե­լի ճշգրիտ ու հստակ մի­ջոց­ներ, մա­նա­վանդ որ հենց հար­ցե­րի բնույթն է էա­կա­նո­րեն փոխ­վել: Գ­րա­կա­նութ­յան՝ մար­դու կյան­քում գրա­ված տե­ղի փոք­րաց­ման կամ ան­հե­տաց­ման այս պայ­ման­նե­րում միան­գա­մայն բնա­կան է թվում, որ գրա­կա­նա­գի­տութ­յունն էլ պետք է մա­հա­նա կամ գի­տութ­յուն­նե­րի շար­քում անց­նի երկ­րոր­դա­կան – եր­րոր­դա­կան պլան:
Ի­հար­կե, ա­մեն ինչ այս­քան պարզ չէ: Ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ ըն­թա­ցիկ գրա­կա­նութ­յու­նը կորց­նում է իր դե­րը և­ անց­նում հոգ­ևոր կյան­քի խուլ անկ­յուն­նե­րը, ա­պա, իբրև ի­րո­ղութ­յուն, մնում է հա­զա­րամ­յակ­նե­րի ըն­թաց­քում ստեղծ­ված գրա­կա­նութ­յու­նը, այ­սինքն՝ ար­ժեք­ներ, ո­րոնք վա­վե­րաց­վել են այդ նույն հա­զա­րամ­յակ­նե­րի և հար­յու­րամ­յակ­նե­րի ըն­թաց­քում և­ ո­րոնք դար­ձել են մարդ­կութ­յան հոգ­ևոր կյան­քի մի կար­ևո­րա­գույն մա­սը: Դ­րանք շրջան­ցել հնա­րա­վոր չէ մարդ­կութ­յան պատ­մութ­յունն ու­սում­նա­սի­րե­լիս (ե­թե, ի­հար­կե, մարդ­կութ­յու­նը չհրա­ժար­վի այդ պատ­մութ­յունն ու­սում­նա­սի­րե­լուց):
Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում այդ գրքե­րի մա­սին կար­ծիք­ներ են ար­տա­հայտ­վել, մտքեր են բախ­վել, և սա էլ ինք­նին ձևա­վո­րել է մարդ­կութ­յան հոգ­ևոր կյան­քը: Բայց ամ­բողջ բանն այն է, որ մինչև այժմ ար­տա­հայտ­ված կար­ծիք­նե­րը ա­մեն­ևին չեն սպա­ռել այդ հսկա­յա­կան գրա­դա­րա­նի հարս­տութ­յու­նը, նոր դա­րե­րի մար­դիկ շա­րու­նա­կում են երկ­խո­սութ­յու­նը հին հե­ղի­նակ­նե­րի հետ, նոր կար­ծիք­ներ են ար­տա­հայ­տում, ըն­դու­նում ու մեր­ժում են այդ ան­վերջ հա­տոր­նե­րը: Մեր օ­րե­րում պի­տի շա­րու­նակ­վի՞ այդ երկ­խո­սութ­յու­նը, ար­ժեք­նե­րի ըն­դու­նումն ու մեր­ժու­մը: Մի քա­նի տաս­նամ­յակ ա­ռաջ այդ հար­ցե­րին ա­ռանց տա­տան­վե­լու դրա­կան պա­տաս­խան կտրվեր: Եվ գրա­կա­նա­գի­տութ­յու­նը չէր ափ­սո­սա իր ջան­քե­րը այդ ուղ­ղութ­յամբ: Այ­սօր կաս­կած­ներ են ա­ռա­ջա­նում: Պե՞տք է մենք շա­րու­նա­կենք մեր ջան­քե­րը դա­սա­կան գրա­կա­նութ­յան ու­սում­նա­սի­րութ­յան ուղ­ղութ­յամբ, թե՞ ար­դեն ա­մեն ինչ աս­ված է, ա­վարտ­ված է, փակ­ված է:
Ո­չինչ ա­վարտ­ված չէ: Ժա­մա­նա­կա­կից մար­դը իր հար­ցերն ու­նի դա­սա­կան­նե­րին՝ ան­տիկ է­պի­կա­կան պոեմ­նե­րից սկսած մինչև 19-20-րդ դա­րե­րի հե­ղի­նակ­նե­րը: Հենց այդ հար­ցե­րը դա­դա­րեն գո­յութ­յուն ու­նե­նա­լուց՝ կմեռ­նի և՛ այդ ահ­ռե­լի գրա­դա­րա­նը, և՛ մար­դու հո­գին: Քա­նի դեռ մար­դը մտա­ծում է աշ­խար­հի և­ իր մա­սին, այդ հսկա­յա­կան գրա­դա­րա­նը անս­պառ և­ ան­փո­խա­րի­նե­լի է:
Բայց մեր օ­րե­րում մար­դը փոր­ձո՞ւմ է և կա­րո­ղա­նո՞ւմ է մտա­ծել իր մա­սին: Այն բո­լոր խնդիր­նե­րը, ո­րոնց մա­սին խոս­վեց վեր­ևում, բե­րում են մի եզ­րա­կա­ցութ­յան, որ մարդ­կութ­յու­նը կորց­նում է հե­տաքրք­րութ­յու­նը իր իսկ հան­դեպ: Ա­վե­լին՝ նա կորց­նում է իր հե­տաքրք­րութ­յու­նը մտա­ծե­լու, ա­ռօր­յա կոնկ­րետ խնդիր­նե­րից բարձ­րա­նա­լու հան­դեպ: Նա մի­տում է դառ­նալ մե­քե­նա­յա­կան աշ­խար­հի մաս­նիկ­նե­րից մե­կը: Գ­րա­կա­նա­գի­տութ­յու­նը փոր­ձում է այս կոր­ծա­նիչ գոր­ծըն­թա­ցի դեմն առ­նել: Երկ­խո­սութ­յու­նը մե­ռած և կեն­դա­նի հե­ղի­նակ­նե­րի հետ վե­րա­բե­րում է մար­դու էութ­յա­նը, նրա հոգ­ևոր աշ­խար­հին:
Ընդ ո­րում, չպետք է մտա­ծել, որ այդ հա­զա­րա­վոր հա­տոր­նե­րը վար­վե­ցո­ղութ­յան դա­սագր­քեր են, որ­տե­ղից մենք պետք է սո­վո­րենք ինչ ա­նել կամ ինչ չա­նել, այս­պես ա­նել, այն­պես ա­նել: Դա շատ պար­զու­նակ մո­տե­ցում է գրա­կա­նութ­յանն ու գրա­կա­նա­գի­տութ­յա­նը: Այդ հա­տոր­նե­րը մեզ օգ­նում են հաս­կա­նալ մարդ­կութ­յա­նը, նրա պատ­մութ­յու­նը, ե­թե կու­զեք՝ նրա էութ­յու­նը: Հաս­կա­նա­լու այս հրա­մա­յա­կա­նը ծնվել է մար­դու հետ և գոր­ծում է բո­լոր գի­տութ­յուն­նե­րում: Բայց հաս­կա­նա­լը այլ է տեխ­նի­կա­կան, բնա­կան գի­տութ­յուն­նե­րում, այլ՝ հու­մա­նի­տար գի­տութ­յուն­նե­րում: Բ­նա­կան գի­տութ­յուն­նե­րը ձգտում են ճշգրիտ և վերջ­նա­կան ձևա­կեր­պում­նե­րի (ո­րոնք, ի վեր­ջո, ծնում են մարդ­կանց անհ­րա­ժեշտ նյու­թա­կան ա­ռար­կա­ներ): Հու­մա­նի­տար գի­տութ­յուն­նե­րը, այդ թվում և գ­րա­կա­նա­գի­տութ­յու­նը, հա­վակ­նութ­յուն չեն կա­րող ու­նե­նալ այդ­պի­սի ձևա­կեր­պում­նե­րի, ո­րոնք բնա­կան գի­տութ­յուն­նե­րում ի վեր­ջո հան­գում են մա­թե­մա­տի­կա­կան բա­նաձ­ևե­րի: Հու­մա­նի­տար մտա­ծո­ղի եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը եր­բեք այն­քան ճշգրիտ չեն լի­նի, ինչ­քան Էյնշ­տեյ­նի բա­նաձ­ևե­րը, և միշտ վի­ճե­լի են լի­նե­լու (վի­ճե­լիութ­յու­նը ոչ թե նրանց թե­րութ­յունն է, այլ նրանց գո­յութ­յան միակ ձևը): Դա գա­լիս է հու­մա­նի­տար գի­տութ­յուն­նե­րի գլխա­վոր ա­ռար­կա­յից՝ մար­դուց, ո­րը եր­բեք հա­վա­սար չէ ինքն ի­րեն, միշտ հո­սող ու փո­փոխ­վող է: Հաս­կա­նա­լը այս դեպ­քում իս­կա­պես ան­վերջ պրո­ցես է ոչ միայն իր ամ­բող­ջութ­յան մեջ, այլև ա­մեն ա­ռան­ձին դեպ­քում: Նա­պո­լեո­նի ան­ձը միշտ կլի­նի պատ­մա­բան­նե­րի, գրող­նե­րի, հո­գե­բան­նե­րի ան­վերջ վե­ճե­րի ա­ռար­կան, և չ­պետք է սպա­սել որ­ևէ գի­տութ­յան վերջ­նա­կան վճռի նրա ան­հա­տա­կա­նութ­յան մա­սին: Կա­րող են ճշգրտել այ­սինչ կամ այ­նինչ ճա­կա­տա­մար­տի օ­րը, մաս­նա­կից­նե­րի թի­վը, նույ­նիսկ՝ հաղ­թա­նակ է ե­ղել այդ ճա­կա­տա­մար­տը, թե պար­տութ­յուն, բայց ի վեր­ջո ո՞վ էր Նա­պո­լեո­նը՝ մարդ, որն իր փա­ռա­սի­րութ­յա­նը հա­գուրդ տա­լու հա­մար հար­յուր­հա­զա­րա­վոր կյան­քե՞ր խոր­տա­կեց, թե՞ հան­ճա­րեղ գոր­ծիչ, ով փո­խեց Եվ­րո­պա­յի զար­գաց­ման ըն­թաց­քը: Այս հար­ցը եր­բեք վերջ­նա­կան պա­տաս­խան չի ստա­նա: Բայց մենք միշտ փոր­ձե­լու ենք, ձգտե­լու ենք հաս­կա­նալ դա, ստա­նալ այդ հար­ցի պա­տաս­խա­նը: Ե՛վ Նա­պո­լեո­նի էութ­յու­նը, և՛ մեր ան­վերջ հե­տաքրք­րութ­յու­նը մեզ շատ բան են տա­լիս՝ մար­դու և­ աշ­խար­հի մա­սին ինչ-որ բան հաս­կա­նա­լու հա­մար, և դա է ա­մե­նա­մեծ նվա­ճու­մը, ո­րը մար­դուն սպա­սում է այս բնա­գա­վա­ռում:
Ի­րա­վունք ու­նենք ա­սե­լու, որ գրա­կա­նութ­յու­նը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ե­ղել է տվյալ ժո­ղովր­դի, տվյալ հա­սա­րա­կութ­յան մտքե­րի, տրա­մադ­րութ­յուն­նե­րի, վի­ճա­կի ա­մե­նա­հու­սա­լի և վս­տա­հե­լի դրսևո­րում­նե­րից մե­կը: Ե­թե այս բո­լո­րը հե­տաքրք­րում են ժա­մա­նա­կա­կից մար­դուն, ա­պա գրա­կա­նա­գի­տութ­յու­նը պետք է իր տեղն ու­նե­նա գի­տութ­յուն­նե­րի շար­քում՝ իբրև հու­մա­նի­տար մտքի (humanities) բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը:
Ընդ ո­րում, պետք է ճիշտ հաս­կա­նալ գրա­կա­նա­գի­տութ­յան նպա­տակն ու ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Շատ հա­ճախ գրա­կա­նա­գի­տութ­յու­նը շփո­թում են ըն­թա­ցիկ գրա­կան պրո­ցե­սում կա­տար­վող վեր­լու­ծութ­յուն­նե­րի ու գնա­հա­տա­կան­նե­րի, այ­սինքն՝ գրա­կան քննա­դա­տութ­յան հետ: Մ­տա­ծում են, որ գրա­կա­նա­գի­տութ­յու­նը պետք է պրո­պա­գան­դի իր ժա­մա­նա­կի գրա­կա­նութ­յու­նը: Հ­նա­րա­վոր է, այս­տեղ ո­րոշ ճշմար­տութ­յուն կա: Պատ չկա գրա­կան քննա­դա­տութ­յան և գ­րա­կա­նա­գի­տութ­յան միջև: Բայց միշտ պետք է նկա­տի առ­նել գրա­կա­նա­գի­տութ­յան այն գլխա­վոր նպա­տա­կը, ո­րի մա­սին խո­սե­ցի վեր­ևում՝ վեր­լու­ծել և հաս­կա­նալ մշա­կույ­թի այն հզոր շեր­տը, որն ստեղծ­վել է իբրև գրա­կա­նութ­յուն մարդ­կութ­յան պատ­մութ­յան ողջ ըն­թաց­քում: Այս գոր­ծըն­թա­ցում գրա­կա­նա­գի­տութ­յու­նը պետք է դի­մի նաև տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ստեղծ­վող գրա­կա­նութ­յա­նը:
Ի­հար­կե, գրա­կա­նա­գի­տութ­յու­նը պետք է հրա­ժար­վի ո­րոշ վատ սո­վո­րութ­յուն­նե­րից՝ կղզիա­նալ այս կամ այն գրո­ղի, այս կամ այն ազ­գա­յին գրա­կա­նութ­յան սահ­ման­նե­րում, մանր հար­ցե­րի վրա շատ ճիգ ու ջանք թա­փել: Դա­տո­ղութ­յուն­նե­րը այս կամ այն մեծ գրո­ղի կամ մեծ եր­կի մա­սին միշտ էլ հե­տաքրք­րա­կան կլի­նեն, ե­թե դրանք ոչ թե նկա­րագ­րութ­յուն­ներ են կամ հիաց­մուն­քի ար­տա­հայ­տութ­յուն­ներ, այլ հաս­կա­նա­լու ճի­գի դրսևո­րում: Մենք շատ ան­գամ­ներ գե­րի ենք մնում հնչած գնա­հա­տա­կան­նե­րի, ո­րոնք ժա­մա­նա­կի բե­րու­մով ար­մա­տա­վոր­վել են մեր մտա­ծո­ղութ­յան մեջ: Բայց գրա­կան ի­րո­ղութ­յան ռեալ պատ­կե­րը մենք չենք տես­նում, չենք տես­նում այն բո­լոր ակն­հայտ կամ ոչ ակն­հայտ կա­պե­րը, ո­րոնք տվյալ եր­կը, հե­ղի­նա­կին, ազ­գա­յին գրա­կա­նութ­յու­նը կա­պում են այլ հե­ղի­նակ­նե­րի, այլ գրա­կա­նութ­յուն­նե­րի, այլ մշա­կույթ­նե­րի հետ: Մի օ­րի­նակ, ո­րը մաս­նա­կիո­րեն շո­շափ­վում է այս գրքում՝ Չա­րեն­ցի ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը: Չա­րեն­ցը հայ ըն­թեր­ցո­ղի հի­շո­ղութ­յան մեջ է մնում նախ և­ ա­ռաջ «Ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի…» բա­նաս­տեղ­ծութ­յամբ, որն իս­կա­պես հայ­րե­նա­սի­րա­կան քնա­րեր­գութ­յան ան­գե­րա­զան­ցե­լի օ­րի­նակ է: Ս­րա­նով մենք հաս­կա­նում ենք Չա­րեն­ցի հայ­րե­նա­սի­րութ­յան աս­տի­ճա­նը: Բայց չա­րեն­ցա­գի­տութ­յու­նը հա­ճախ մնում է այդ բա­նաս­տեղ­ծութ­յան գծած սահ­ման­նե­րում՝ «Է­լի ես որբ ու ար­նա­վառ իմ Հա­յաս­տան յարն եմ սի­րում»: Չեն տես­նում նույ­նիսկ այս բա­նաս­տեղ­ծութ­յան ներ­քին հա­կա­սա­կան ու բազ­մա­զան գույ­նե­րը, ար­յու­նը, վեր­քը, որ­բութ­յու­նը: Այ­նինչ այդ ներ­քին հա­կա­սա­կա­նութ­յու­նը Չա­րեն­ցի աշ­խար­հա­տե­սութ­յան գլխա­վոր ար­տա­հայ­տութ­յուն­նե­րից մեկն էր: Այ­լա­պես նա չէր գրի այն մռայլ-ող­բեր­գա­կան պոեմ­նե­րը Հա­յաս­տա­նի մա­սին, ո­րոնք հրա­պա­րա­կեց «Գիրք ճա­նա­պար­հի»-ում, չէր գրի «­Պատ­մութ­յան քա­ռու­ղի­նե­րով» պոե­մը՝ հայ բա­նաս­տեղ­ծութ­յան ա­մե­նաող­բեր­գա­կան և­ ա­մե­նաու­ժեղ գոր­ծե­րից մե­կը, ո­րը չի տե­ղա­վոր­վում հայ­րե­նա­սի­րութ­յան մեր պատ­կե­րա­ցում­նե­րի մեջ: Այս­պի­սի հայ­րե­նա­սի­րութ­յու­նը ժա­մա­նա­կի և չա­րենց­յան ան­հա­տա­կա­նութ­յան դրսևո­րում­նե­րից մեկն էր, և դա հաս­կա­նա­լու հա­մար ան­պայ­ման պետք է դի­մել Տեր­յա­նի և Բ­լո­կի, ու­րիշ­նե­րի հայ­րե­նա­սի­րա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րին, չվա­խե­նալ տես­նել այն մեծ, եր­բեմն շատ սկզբուն­քա­յին տար­բե­րութ­յուն­նե­րը, որ կան այս խնդրում Չա­րեն­ցի, մի կող­մից, և Թու­ման­յա­նի, Ի­սա­հակ­յա­նի, Վա­րու­ժա­նի միջև մյուս կող­մից:
Եվս մի հայ գրո­ղի մա­սին. Թու­ման­յա­նը եր­ևի ա­մե­նա­սիր­ված բա­նաս­տեղծն է հայ նոր գրա­կա­նութ­յան մեջ: Ն­րա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը և՛ մե­ծե­րի, և՛ փոք­րե­րի հա­մար են, և՛ գեղ­ջու­կի և՛ գիտ­նա­կա­նի հա­մար են: Բայց թու­ման­յա­նա­գի­տութ­յու­նը կար­ծես խու­սա­փում է նրան հա­մաշ­խար­հա­յին-հա­մաեվ­րո­պա­կան շրջագ­ծում քննար­կե­լուց, թեև դեռ Չա­րենցն էր ա­սել, որ նա «­Հո­մե­րի, Գ­յո­թեի հետ նստել է քե­ֆի»: Թու­ման­յանն իր գոր­ծե­րի «ան­հա­վակ­նո­տութ­յան» սահ­ման­նե­րում քննում է մար­դու էութ­յան և գո­յութ­յան ա­մե­նա­հա­մա­մարդ­կա­յին, ա­մե­նա­կա­րևոր հար­ցե­րը՝ մարդ և Աստ­ված, մարդ և տիե­զերք, մարդ և բնութ­յուն, մար­դու պարտ­քը ու­րիշ­նե­րի հան­դեպ և­ այլն, և­ այլն, հար­ցեր, որ հու­զել և հու­զում են մտա­ծող մարդ­կանց աշ­խար­հի ա­մե­նա­տար­բեր անկ­յուն­նե­րում: Այդ ա­մե­նը գրվել է այն ժա­մա­նակ, երբ չկա­յին ո՛չ այ­սօր­վա խե­լա­գար ա­րա­գութ­յամբ զար­գա­ցող կա­պի ու տրանս­պոր­տի մի­ջոց­նե­րը, ո՛չ այ­սօր­վա ար­հա­մար­հան­քը մարդ­կա­յին կյան­քի նկատ­մամբ (հի­մա, երբ գրում եմ այս տո­ղե­րը, հա­ղոր­դե­ցին, որ Ա­մե­րի­կա­յի մի քա­ղա­քում մե­կը գնդա­կա­հա­րել է ութ մար­դու և­ ինք­նաս­պա­նութ­յուն գոր­ծել): Բայց այդ թու­ման­յա­նա­կան հա­յաց­քը հու­շում է մի քիչ ետ գնալ և տես­նել, թե մարդն ինչ­պես էր նա­յում մար­դուն ու աշ­խար­հին, և մտա­ծել, թե որն է այ­սօր ա­մե­նա­տա­րած­վա­ծը՝ Թու­ման­յա­նի՞ հա­յաց­քը, թե՞ ութ պա­տա­հա­կան մարդ գնդա­կա­հա­րած մար­դու հա­յաց­քը: Մա՞րդն է արդ­յոք մարդ­կութ­յան հոգ­սե­րի կենտ­րո­նը, թե՞ ան­թիվ-ան­հա­մար խե­լոք մե­քե­նա­նե­րը: Թու­ման­յա­նը իր քառ­յակ­նե­րից մե­կում այս­պի­սի տող ու­նի՝ «Արև­մուտ­քի ստրուկ­նե­րը մե­քե­նա­յի և­ ոս­կու…»: Մար­դու այս բնու­թա­գի­րը հենց ժա­մա­նա­կա­կից մար­դու մա­սին է: Բայց ինչ­պե՞ս է լի­նում, որ ըն­դա­մե­նը մի քա­նի տաս­նամ­յակ մե­զա­նից ա­ռաջ ապ­րած բա­նաս­տեղ­ծը զգում է մարդ­կութ­յան գլխին կախ­ված ա­մե­նա­մեծ վտանգ­նե­րից մե­կը՝ «մե­քե­նա­յին և­ ոս­կուն ստրուկ» դառ­նա­լը… Եվ այ­սօր մարդ­կութ­յան գլխա­վոր խնդիր­նե­րից մե­կը այդ ստրկութ­յու­նից փրկվե­լը չէ՞: Սա չէ՞ մարդ­կա­յին մտքի գլխա­վոր խնդիր­նե­րից մե­կը՝ ան­վերջ փնտրել այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը: Ի վեր­ջո, հենց այդ փնտրտուքն է մար­դուն մարդ պա­հում՝ փրկե­լով նրան մե­քե­նա­յի ստրուկ դառ­նա­լուց: Գ­րա­կա­նա­գի­տութ­յու­նը ըն­դա­մե­նը մար­դուն օգ­նում է այս փնտրտու­քի մեջ:
Նաև այս մտքերն էին, որ ինձ ստի­պե­ցին մի գրքում հա­վա­քել վեր­ջին տա­րի­նե­րին իմ գրած հոդ­ված­ներն ու ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը, այն հույ­սով, որ դրանք թե­կուզ մի փոքր կօգ­նեն ըն­թեր­ցո­ղին այս ո­րո­նում­նե­րի մեջ կամ, ա­վե­լի ճիշտ, կհու­շեն դրանց անհ­րա­ժեշ­տութ­յու­նը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.