ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿԱՐՄՐԵԼ ԷՐ / Նաի­րա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հովիկ-Աֆյան-ԿարմիրԿ­յան­քում ար­յունն է շատ, ար­վես­տում՝ կար­մի­րը։
Հ. ԱՖՅԱՆ

Կար­մի­րը գույն է՝ որ­դի, խնձո­րի, բոլշ­ևիկ­նե­րի, ար­յու­նի ու պա­տե­րազ­մի, սի­րո ու կրքի գույ­նը։
Պա­տե­րազ­մը պայ­քար է՝ ինչ-որ բան ոչն­չաց­նե­լու, կոր­ծա­նե­լու, խլե­լու, կռիվ՝ դրա­նից երբ­ևէ չհա­գե­նա­լու, ար­յու­նի կար­մի­րը տա­րա­ծե­լու վերջ չու­նե­ցող պայ­քար։
Սե­րը զգաց­մունք է՝ կապ­վա­ծութ­յան խո­րը զգա­ցում, հա­կում, ձգտում, ան­գամ՝ պա­տե­րազ­մի հետ ու կող­քին ապ­րեց­նե­լու խլրտուք։
Վե­պում այս ե­րեք խորհր­դա­նի­շե­րի միահ­յու­սումն ըն­թեր­ցո­ղի հա­մար ստեղ­ծում է հունց ու շա­ղախ՝ ծե­փե­լով ու ա­րա­րե­լով հե­րոս­նե­րին, ո­րոնց ա­նուն­նե­րը հիշ­վող են ու հա­սա­րակ, ո­րոնք մեզ նման են՝ նույն միս ու ար­յու­նից, նույն հո­գուց ու սրտից, ո­րոնք սար­սա­փում ու ա­տում են պա­տե­րազ­մը, բայց սեր են ապ­րում պա­տե­րազ­մի մեջ ու… հե­տո, ո­րով­հետև պա­տե­րազ­մի ու սի­րո գույ­նը կար­միրն է, ո­րով­հետև բո­լորն էլ «մի» պա­տե­րազ­մի էին մաս­նակ­ցում ու մի խա­ղա­ղութ­յուն ե­րա­զում։
Ըն­թեր­ցո­ղի առջև կի­նո­ժա­պա­վե­նի նման դան­դա­ղըն­թաց, ուղ­ղա­հա­յաց սև­ ու սպի­տակ եզ­րագ­ծե­րի մի­ջով շարժ­վում է բա­լա­գույն ավ­տո­բու­սը՝ իր հետ տա­նե­լով պա­րու­հի Ա­րու­սին, ո­րը աշ­խար­հի ու սի­րո չափ սի­րում է կյան­քը, կյան­քին գույն տվող ե­րե­խա­նե­րին, ո­րոն­ցից գո­նե մե­կին սե­փա­կան կրծքի տակ կյանք տա­լու բախ­տին չի ար­ժա­նա­ցել։
Իսկ ե­րե­խա­նե­րը շա­րու­նա­կում են պա­րել, պա­րում են ան­վերջ, ան­դա­դար, ո­րով­հետև պա­տե­րազ­մից ա­ռա­ջա­ցած շան­թա­ծին ամ­պե­րը ցրե­լու միակ ձևը ե­րե­խա­նե­րը գի­տեն։ Իսկ դա մե­ծե­րը չեն ըն­դու­նում կամ չեն ցան­կա­նում հաս­կա­նալ։
Շարժ­վում է ժա­պա­վե­նը։ Եր­ևում են պա­տե­րի՝ ան­հա­մա­չափ, բա­րա­կի­րան ու հաստ­լիկ մե­խե­րից կախ­ված, ե­րե­խա­նե­րին պա­րու­րած տաս­նե­րեք կտավ­նե­րը, ո­րոնց այ­տե­րին Ա­րա­մը գրե­թե ա­մեն օր կար­մի­րի թեթև ե­րանգ է ա­վե­լաց­նում, ո­րով­հետև պա­տե­րազմ է, ո­րով­հետև «մար­դը նկա­րում է ոչ թե այն, ին­չը տես­նում է, այլ այն, ին­չը հի­շում է»։
Ժա­պա­վե­նը դառ­նում է խո­սուն։ Գո­գոլ­յան Ռ­ևի­զորն ու­սե­րին է գցում ռու­սա­կան դպրո­ցի տնօ­րեն Լ­յուդ­մի­լա Հ­մա­յա­կով­նա­յի մոր­թե վե­րար­կուն, ո­րը թանկ ար­ժե, պա­տե­րազ­մից էլ թանկ։
Պա­տե­րազ­մը զո­րեղ է, այն օ­րա­ցույ­ցի հեր­թա­կան է­ջերն ա­ռանց պատ­ռե­լու կա­րո­ղա­նում է ծե­րաց­նել մարդ­կանց, իսկ ծե­րութ­յան ժա­մա­նակ «դու ա­մեն ինչ գի­տես, բայց ոչ ոք քեզ­նից ոչ մի բան չի հարց­նում, դրա կա­րի­քը չու­նի»։
Ա­սում են՝ միակ ոտ­քը եր­րորդն է, ո­րը եր­բեք չի ծե­րա­նում։ Ժա­պա­վե­նը կա­րո­ղա­նում է տա­նել ան­գամ Ֆ­րուն­զի կորց­րած ոտ­քին փո­խա­րի­նող չժան­գոտ­վող հե­նակ­նե­րը։ Տա­նում է, տա­նում… «Թշ­նա­մին Ֆ­րուն­զին չի կրա­կում, կաղ Ֆ­րուն­զը թշնա­մու ին­չի՞ն է պետք», թշնա­մուն գյուղն է պետք։
Ժա­պա­վե­նը սկսում է պայ­ծա­ռա­նալ՝ Շու­շա­նի ա­նուշ եր­գե­րի ու ա­ճեց­րած ծա­ղիկ­նե­րի հա­մը զգա­լով։ «­Շու­շա­նի ար­տա­սու­քը սպառ­վել է։ Աչ­քե­րի տակ պե­պեն­ներ են դուրս ե­կել, քի­թը մե­ծա­ցել է, թշե­րը քաշ­վել են, բայց Շու­շա­նը է­լի եր­գում է, ե­թե չի եր­գում, ու­րեմն ա­ղո­թում է»։ Ա­ղո­թում է աչ­քե­րը բաց. «պա­տե­րազմ տե­սած մարդն ա­մե­նա­շա­տը վա­խե­նում է աչ­քե­րը փա­կե­լուց»։ Բայց մեկ է, հրա­նոթ­նե­րը շա­րու­նա­կում են չգրանց­ված ա­րա­գութ­յամբ դա­տար­կել ի­րենց ար­կա­խեղդ ու տռզած ո­րո­վայն­նե­րը։
Ժա­պա­վենն ազ­գութ­յուն չի ճա­նա­չում, ժա­պա­վե­նը կքել է միմ­յանց պե­տութ­յուն­նե­րի եզ­րագ­ծած սահ­ման­նե­րից փախ­չող Լեյ­լա­յի ու Վա­հագ­նի՝ պա­տա­նե­կան կյան­քի ծնունդ ա­ռած սե­րը, սե­փա­կան ար­յու­նի չո­րութ­յու­նից կծկված դիե­րը։ Ժա­պա­վե­նի վրա հու­մա­նիզմ է քսվում, կամ՝ ջնջվում առ­հա­վետ։ Ու «թող ոչ մե­կը չի­մա­նա, որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ սե­րը մեռ­նում է»։
Ժա­պա­վե­նին ապ­րում են մյուս հե­րոս­նե­րը ևս։ Ու (եր­ևի թե) չես էլ կա­րո­ղա­նում գու­շա­կել՝ հե­ղի­նա­կը ո­րին է ա­վե­լի շատ սի­րել, ո­րին դեռևս լիո­վին չա­րա­րած՝ նրա նկատ­մամբ կա­րոտ ապ­րել։
Ի դեպ, հե­րոս­նե­րի մա­սին ընդ­հա­տում­նե­րով պատ­մե­լը ա­վե­լաց­րել է ըն­թեր­ցո­ղին լար­ված պա­հե­լու ջի­ղը, ին­չը գրո­ղա­կան վար­պե­տութ­յան լա­վա­գույն օ­րի­նակ է։
Խորն ու բազ­մա­շերտ ա­սե­լի­քը հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­րել է նաև հե­տաքր­քիր հա­կադ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով։ Ա­սենք՝ «­Խա­բում են ի­մաս­տուն­նե­րը՝ գի­տակ­ցա­բար, չի­մաս­տուն­նե­րը՝ ա­կա­մա»։ «Ե­թե աշ­խար­հը փրկո­ղը գե­ղեց­կութ­յունն է, ա­պա մեզ կոր­ծա­նո­ղը՝ հու­սալ­քութ­յու­նը»։
Հե­տաքր­քիր են նաև հան­դի­պող բա­ռա­խա­ղե­րը՝ «­Ջա­հել­նե­րը կա՛մ կռիվ էին փա­խել, կա՛մ կռվից էին փա­խել»։ «­Մար­դիկ ի­րար սի­րում են, որ պա­տե­րազմ չլի­նի՞, թե՞ պա­տե­րազմ կա, որ մար­դիկ ի­րար սի­րեն»։ «­Պա­տե­րազմ գնում են կա՛մ ե­րե­խա­նե­րը, որ մե­ծա­նան, կա՛մ էլ հա­նուն ե­րե­խա­նե­րի, որ մե­ծա­նան»։
Ոչ ծա­վա­լուն վեպն ա­ռանձ­նա­նում է նաև եր­բեմն հան­դի­պող միա­կազմ նա­խա­դա­սութ­յուն­նե­րով (Ան­խոս։ Հոգ­նած։ Ապ­րած։ Կար­միր։), ո­րոնց հե­ղի­նա­կը վեր­ջա­կե­տել է ճիշտ տե­ղում՝ ըն­թեր­ցո­ղին տվյալ տո­ղից դժվար հե­ռաց­նե­լու ու եր­կար խորհր­դա­ծե­լու պա­հեր պարգ­ևե­լով։
Ինչ խոսք, պա­տե­րազմ­նե­րի մա­սին պետք է գրվեն միշտ, պետք է գրվեն շատ՝ այլ­ևայլ ա­ռիթ­նե­րով, տար­բեր ժան­րե­րով,  բո­վան­դա­կա­յին կամ ո­ճա­կան այս կամ այն յու­րա­հատ­կութ­յուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով, բայց թող այդ ա­մե­նը լի­նի ար­դեն իսկ զգա­ցա­ծի ու ապ­րա­ծի մա­սին, իսկ նոր պա­տե­րազմ­ներ թող որ եր­բեք չծնվեն, ու թող հայ­րե­նի­քը կարմ­րի մի­միայն կյան­քի ու սի­րո կեն­սա­ծին հա­վեր­ժութ­յան խոր­հուրդն ապ­րե­լով։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։