ՀԳՄ վար­չութ­յու­նը շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, հրապարակախոս ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ծննդյան 70-ամ­յա­կի առ­թիվ «Գ­րա­կան թեր­թը» միա­նում է շնոր­հա­վո­րան­քին

ՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, հրապարակախոս
ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամ­յա­կի առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

***
­Սամ­վել Մար­գար­յա­նի «­Շի­նե­լը» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը հայ քնա­րեր­գութ­յան մար­գա­րիտ­նե­րից է:
Հով­հան­նես Շի­րազ

***
Ըն­թեր­ցե­լով «Օրհ­նութ­յուն դաշ­տե­րին», «Ե­րազ­գա­վորս» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րը՝ հա­մոզ­վե­ցի, որ գործ ու­նեմ կա­յա­ցած, ճշմա­րիտ բա­նաս­տեղ­ծի հետ:
Վազ­գեն Մ­նա­ցա­կան­յան

***
Շի­րակ­ցի շնոր­հա­շատ բա­նաս­տեղծ Սամ­վել Մար­գար­յա­նը միա­ժա­մա­նակ հայ­րե­նա­սեր, ազ­գա­սեր քա­ղա­քա­ցի է: Շ­նոր­հա­կա­լութ­յուն նրան, որ ստեղ­ծեց Բագ­րա­տուն­յաց փառ­քի հու­շա­պու­րա­կը:
Գ­ևորգ Ղա­րիբ­ջան­յան

***
«Օրհ­նութ­յուն դաշ­տե­րին» («­Յոթ ա­նուն») ժո­ղո­վա­ծո­ւի հե­ղի­նակ Սամ­վել Մար­գար­յա­նը եր­կար ճա­նա­պարհ ու­նի անց­նե­լու:
Լ­յուդ­վիգ Դուր­յան

***
Հե­տաքր­քիր է Սամ­վել Մար­գար­յան բա­նաս­տեղ­ծի կեր­պա­րը իր տա­ղան­դի դրսևո­րում­նե­րով: Ա­ռա­ջին հեր­թին նա բա­նաս­տեղծ է, ու­նի իր ա­ռանձ­նա­հա­տուկ ձայ­նը, լու­սա­բա­նում է մեր պատ­մութ­յան ա­ռան­ձին փակ է­ջեր: Բարձր եմ գնա­հա­տում նաև նրա լրա­գրո­ղա­կան, հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեութ­յու­նը:
Լ­ևոն Ա­նան­յան

***
Իր էութ­յամբ շատ հե­տաքր­քիր պոետ է Սամ­վել Մար­գար­յա­նը: Նա կա­յա­ցած և հ­րա­շա­լի բա­նաս­տեղծ է:
Ա­վիկ Ի­սա­հակ­յան

***
Կան գրող­ներ, ո­րոնք հիա­նա­լի յու­րաց­րել են 20-րդ դա­րի հայ դա­սա­կան­նե­րին և յու­րո­վի հետ­ևում են նրանց, ձայ­նակ­ցում նրանց, սա­կայն նրանց ձայ­նը զատ­վում է որ­պես գե­ղե­ցիկ հա­մահնչ­յու­նութ­յուն: Ա­հա այդ բա­նաս­տեղծ­նե­րից մեկն է Սամ­վել Մար­գար­յա­նը:
Աե­լի­տա Դո­լու­խան­յան

***
Սամ­վել Մար­գար­յա­նին գի­տեմ Լե­նի­նա­կա­նի պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տից, երբ նոր էր ըն­դուն­վել և գ­րա­կան ա­ռա­ջին թո­թո­վանք­ներն էր մեզ ներ­կա­յաց­նում: Ու­րախ եմ, որ նա այ­սօր կա­յա­ցած և շ­նոր­հա­շատ բա­նաս­տեղծ է:
Ս­ևակ Ար­զու­ման­յան

***
Յու­րօ­րի­նակ ու ինք­նա­տիպ գիրք է «­Հե­րո­սա­պա­տու­մը», ո­րը հա­յոց պատ­մութ­յան տար­բեր դրվագ­նե­րով մի ընդ­հա­նուր հե­րո­սա­պատ­ման շղթա է իր գե­ղար­վես­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով: Հե­տաքր­քիր, ար­ժե­քա­վոր ժո­ղո­վա­ծու է նաև Սամ­վե­լի «­Մար­գա­րեի ու­ղեր­ձը» գիր­քը՝ հրա­տա­րակ­ված աշ­խար­հի 10 լե­զու­նե­րով:
Վար­դան Դև­րիկ­յան

***
Քո քնա­րեր­գութ­յան բո­լոր լա­րե­րը հնչում են հայ­րե­նա­խոս, ո­գե­ղեն տա­րեր­քով: Քո բո­լոր նվագ­նե­րը ոչ միայն հնչում են այդ ո­գով, այլև պար­զա­պես խո­սում են, ա­յո՛, խո­սում, ա­վե­լի ճիշտ՝ երկ­խո­սում են մեզ հետ, քո շուր­թե­րով:
Լ­յուդ­վիգ Կա­րա­պետ­յան

 

***

Ինչն է ան­փո­փոխ
Փոխ­վում են օ­րե­րը,
փոխ­վում են գույ­նե­րը,
Եվ տա­րի­ներն են
փոխ­վում շա­րու­նակ,
Չեն փոխ­վում լեռ­նե­րը,
չեն փոխ­վում ծո­վե­րը,
Նույնն է օվ­կիա­նը այս ար­ևի տակ:
Հան­գում են հու­րե­րը,
թոշ­նում են կյան­քե­րը,
Եվ սե­րունդ­ներն են
փոխ­վում շա­րու­նակ,
Փոխ­վում են կար­գե­րը,
խամ­րում են փառ­քե­րը,
Եր­կին­քը է­լի ջինջ է, կա­պու­տակ:
Անց­նում են դա­րե­րը, հող­վում են գա­հե­րը,
Եվ սահ­ման­ներն են փոխ­վում շա­րու­նակ,
Չեն փոխ­վում երկ­նա­յին գութն ու լույ­սե­րը,
Սերն աստ­վա­ծա­յին այս ար­ևի տակ:
Ընկ­նում են կուռ­քե­րը, հառ­նում են նո­րե­րը,
Ե­ղա­նակ­ներն են փոխ­վում շա­րու­նակ,
Չի փոխ­վում մոր կա­թը,
չի փոխ­վում մեր սե­րը
Եվ հայ­րե­նի­քը այս ար­ևի տակ:

Սահ­յա­նա­կան
Ա­սում ես՝ մի քիչ ես ծե­րա­ցել եմ,
Մի քիչ մամ­ռել եմ ու կարծ­րա­ցել եմ,
Քուն­քե­րիս ձյունն է մեր Մա­սիս­նե­րի,
Աչ­քե­րիս նինջն է աշ­նան ցե­լե­րի…
Բա այս­քան տա­րի
Ան­վերջ վա­զել եմ, ան­վերջ տքնել եմ,
Ան­վերջ տնկել եմ, ան­վերջ կեր­տել եմ,
Հողս հեր­կել եմ, խո­տը հնձել եմ
Եվ թով­չանք­նե­րից իմ Ա­խուր­յա­նի,
Ներշն­չանք­նե­րից սքան­չե­լի
Եվ սի­րո դո­ղից, ցա­վից, ցա­սու­մից
Այդ­քան եր­գել եմ ու կրակ­վել եմ,
Այդ­քան կիզ­վել եմ…
Ա­սում ես՝ մի քիչ ես ծե­րա­ցել եմ,
Բա այս­քան տա­րի
Ձիեր եմ սան­ձել սան­ձար­ձակ, վայ­րի,
Կե­նաց բո­ցե­րում այդ­քան թրծվել եմ,
Սի­րա­ծաղ­կել եմ, սի­րա­ժայթ­քել եմ,
Այդ­քան գժվել եմ:
Ինչ որ պե­ղել եմ,
Ինչ որ ժող­վել եմ՝
Ես քիչն եմ վերց­րել, շա­տը թո­ղել եմ:
Թո­ղածս հո­գու կե­նա­րար հևք­ է,
Թո­ղածս երգ է, թո­ղածս գիրք է,
Հի­շա­տակ­ներ են սի­րո և փառ­քի,
Հու­շա­պու­րակ­ներ են հույ­սի, սխրան­քի,
Հու­շար­ձան­ներ են մեր հե­րոս­նե­րի:
Այս­քա­նից հե­տո, ես գար­նան եր­գով
Հա­սել եմ կե­նաց լե­ռան գա­գա­թին,
Ջ­րում եմ սի­րո տուն­կերն իմ կյան­քի
Եվ իմ լույ­սերն եմ բաշ­խում ա­մեն­քին:
Եվ հա­վա­տա­րիմ նախն­յաց մեծ ուխ­տին՝
Երկր­պա­գում եմ հա­յոց սուրբ հո­ղին,
Երկր­պա­գում եմ Աստ­ծուն, երկն­քին,
Երկր­պա­գում եմ բա­րուն, գե­ղեց­կին
Եվ իմ պարտ­քերն եմ
հանձ­նում աշ­խար­հին:

Ութն­յակ­ներ
***
Մա­յի­սին բու­րում են ժայ­ռե­րը,
Եր­կին­քը եր­գում է մա­յի­սին,
Մա­յի­սին վառ­վում են վար­դե­րը,
Իմ սե­րը հոր­դում է մա­յի­սին:
Ծաղ­կում են ծո­վե­րը, գե­տե­րը,
Լեռ­նե­րը զուգ­վում են մա­յի­սին,
Եվ կրկին կան­չում է ինձ սե­րը…
Երբ մեռ­նեմ՝ ինձ թա­ղեք մա­յի­սին:

***
Շու­տով կլի­նեմ յո­թա­նա­սուն տա­րե­կան,
Բայց ինձ թվում է՝ քսան­յոթ տա­րե­կան եմ,
Ես ձի եմ հեծ­նում ա­ռաջ­վա նման,
Ա­ռաջ­վա նման շռայլ այ­գե­պան եմ:
Վա­րում եմ, ցա­նում ա­ռաջ­վա նման
Եվ պա­տա­նու պես սի­րա­հար­վում եմ,
Կար­կա­չում եմ առ­վա­կի նման
Եվ օվ­կիա­նի պես ես շա­ռա­չում եմ:

***
Ինչ լավ է, որ կաս, և­ իմ աշ­խար­հը
Լե­ցուն է հի­մա կրակ­նե­րով քո կեզ,
Սի­րով է լե­ցուն հի­մա իմ կյան­քը,
Իմ սի­րո՛ աստ­ղիկ, երկր­պա­գում եմ քեզ:
Ա՜խ, գի­տեմ, գի­տեմ, որ կա վախ­ճա­նը,
Մո­խիր է դառ­նում ա­մեն մի կրակ,
Եկ ա­մուր գրկենք սի­րո վայրկ­յա­նը,
Եկ չկորց­նենք ակն­թարթ­նե­րը թանկ:

***
Յա­սա­ման­նե­րը ծաղ­կել են նո­րից,
Բու­րում են, ծփում պա­տու­հա­նիս տակ,
Գար­նան ծա­ղիկ­ներ որ­քա՜ն եք դուք ջինջ,
Որ­քա՜ն եք դուք ջերմ,
որ­քա՜ն եք դուք թանկ:
Քո դեմքն եմ տես­նում ծաղ­կանց մշու­շում,
Քո ժպիտ­նե­րը, քո ե­րանգ­նե­րը,
Ծաղ­կանց հետ հի­մա ես քեզ եմ տեն­չում,
Քեզ են ե­րա­զում յա­սա­ման­նե­րը:

***
Փայ­տա­հատ­նե­րը կտրե­ցին կաղ­նուն,
Ան­տա­ռի հսկան դար­ձել է գե­րան,
Վա­ղը կքա­շեն տախ­տակ­նե­րը սի­րուն,
Գու­ցե պատ­րաս­տեն սե­ղան, նստա­րան:
Գու­ցե պատ­րաս­տեն մի գողտ­րիկ տնակ,
Տա­նիք, ա­ռաս­տաղ, գրա­պա­հա­րան
Կամ գու­ցե շի­նեն դա­գաղ-տա­պա­նակ
Եվ այդ դա­գա­ղով տա­նեն ինձ գե­րեզ­ման:

Տագ­նապ
Թռ­չում են բո­ցե­րը մո­լե­գին,
Բո­ցե­րը երկն­քին են հա­սել,
Գր­կել է կեն­գու­րուն իր ձա­գին,
Աչ­քե­րում սար­սափն է քա­րա­ցել:
Դո­ղում է ձա­գու­կը մոր գրկում,
Վառ­վում է հիաց­մուն­քը վայ­րի,
Ա­մե­նուր հրդեհն է մո­լեգ­նում,
Չեն սթափ­վում այ­րե­րը աշ­խար­հի:
Հր­դե­հը քիչ էր, և հի­մա
Ուղ­տե­րի սպանդ է այդ երկ­րում,
Զոհ­վում են զա­վակ­նե­րը բնութ­յան
Ա­ղե­տի և զեն­քի բո­ցե­րում:
Աշ­խար­հը դեռ խել­քի չի ե­կել,
Լո­ղում է օվ­կիա­նում մեղ­քե­րի,
Չեն տես­նում՝ մո­տե­ցել է երկ­րին
Մի ա­հեղ, հրե­ղեն ցու­նա­մի:

Հա­յաս­տան
Հա­յաս­տա՛ն, իմ Հա­յաս­տան
Հո­րի­զո­նից հո­րի­զոն՝
Լեռ­նաս­տան ես, այ­գես­տան,
Հե­ռաս­տա­նից հե­ռաս­տան,
Բեր­դաս­տան ես, բու­րաս­տան:
Ա­մեն լեռդ մի տա­ճար է
Ու ամ­րոց,
Ա­մեն հո­վիտ
Ն­վի­րա­կան մի սրբոց,
Ա­մեն գե­տակ
Ջ­րա­հարս է տավ­ղա­հար,
Եվ քնար է
Խա­չա­զարդ­ված ա­մեն քար,
Ուր էլ գնաս, ուր էլ խոր­հես
Ու պե­ղես՝
Հա­յաս­տա­նում հին աշ­խարհ­ներ կգտնես,
Հա­յաս­տա­նի հին փառ­քե­րը կտես­նես,
Հա­յաս­տա­նի հին ցա­վե­րից կտխրես
Եվ կպաշ­տես ա­մեն մի քար,
Ա­մեն բուռ հող ու մա­սունք,
Ա­մեն մի ծառ, ա­մեն մի տունկ…
Հա­յաս­տա՛ն իմ, Հա­յաս­տա՛ն,
Դու ծո­վից ծով՝
Լեռ­նաշ­խարհն իմ սրբա­զան,
Ծո­վակ­նե­րով աստ­ղա­ցոլ՝
Մ­յու­ռո­նա­բույր ա­վա­զան՝
Դու գե­տե­րից գետ և սա­րից սար՝
Լե­գեն­դա­վայր, հաղ­թա­վայր,
Դաշ­տա­վայ­րից դաշ­տա­վայր՝
Ն­վի­րա­կան սրբա­վայր,
Ն­վի­րա­կան արտ ու ափ,
Հույ­սի ամ­րոց ու տա­նիք,
Եվ ա­պա­գա ոս­կե­շող,
Եվ աստ­ղա­լույս մեր գա­լիք,
Իմ սրբա­զա՛ն հայ­րե­նիք,
Հա­յաս­տա՛ն իմ, Հա­յաս­տա՛ն…

ԱՅՍՏԵՂ ԵՄ ԾՆՎԵԼ
Ես այս­տեղ եմ ծնվել ջրհե­ղե­ղից ա­ռաջ,
Աչք եմ բա­ցել մի օր Վա­նա լճի ա­փին,
Տե­սել աստ­ղի ծնունդ, լե­ռան հրե կա­կաչ,
Հո­գու աչ­քով նա­յել իմ սուրբ Ա­րա­րա­տին:
Հ­րա­բուխ էր շնչում Ա­րա­գա­ծը ջա­հել,
Մռն­չում էր ցա­ծում հո­տը մա­մոնտ­նե­րի,
Հա­յա­պատ­կան հո­ղում և­ աստ­վա­ծա­վա­յել
Ծաղ­կեց ո­գին, լե­զուն իմ նաիր­յան ցե­ղի:
Տուն շի­նե­ցի ես ջոջ ու շի­նե­ցի հնձան,
Ու ար­բե­ցավ սիրտս ոս­կեփր­փուր գի­նով,
Ես գրե­ցի կյանքս սե­պով ու­րար­տա­կան
Ու ջրե­ցի ծառս Ա­րաքս գե­տի ջրով:
Ու քոչ­վոր­ներ ե­կան, ցե­ղեր նենգ ու վայ­րի,
Եվ իմ սրին խաչ­վեց նի­զակ,
տա­պար ու տեգ,
Չլ­քե­ցի տունս, չհանձն­վե­ցի գե­րի,
Հո­շոտ­վե­ցի, ըն­կա, չպարտ­վե­ցի եր­բեք:
Տունս կիս­վեց մի օր յա­թա­ղա­նով չա­րի,
Բայց հառ­նե­ցի կրկին
սրտով ար­յու­նա­քամ,
Չ­ցա­մա­քեց ջու­րը զո­րեղ իմ ա­կուն­քի,
Ծով ծաղ­կուն­քով
բու­րեց այ­գիս ան­մա­հա­կան:
Պատ­մութ­յունս լույս է, ո­գու ա­վե­տա­րան,
Ու թե փոր­ձեն եղ­ծել
ճշմար­տութ­յունն ա­նեղծ,
Հա­յող հողն ու ջու­րը լե­զու
կառ­նեն այն­ժամ
Ու կպատ­մեն ի լուր ճա­կա­տա­գիրն իմ մեծ:

***
Լու­սա­նում է, մթնում, լու­սա­նում է, մթնում,
Քո ավ­յու­նը բաշ­խել, հե­ռա­նում ես, արև՛,
Աստ­ղա­վառ է ար­դեն,
մեզ աստ­ղերն են կան­չում,
Մեզ աստ­ղերն են թո­վում
այս էլ քա­նի դա­րեր:
Հողն է նո­րից ցնծում,
ազ­դա­րա­րում գա­րուն,
Կ­ռունկ­ներն են կան­չում ու բա­դե­րը վայ­րի,
Նույն ճամ­փով են գա­լիս,
նույն ճամ­փով են չվում
Այս էլ քա­նի գա­րուն, այս էլ քա­նի տա­րի:
Օ՜, բնութ­յո՛ւն շռայլ, հրաշք­ներ ես երկ­նում,
Հո­լո­վում ես քո մեծ
գաղտ­նիք­նե­րը ան­տես,
Ե­րեկ ծովն էր շնչում փո­թո­րիկ ու ցա­սում,
Այ­սօր հողն է բա­ցել
ա­րար­չութ­յան հան­դես…
Լու­սա­նում է, մթնում,
լու­սա­նում է, մթնում…
Էքսպ­րոմտ որ­դուս՝ Սեր­գո­յին
Քեզ տա­նում եմ ես իմ կրծքին
Որ­պես ամ­ռան շա­ղոտ շու­շան,
Դու իմ կրծքին՝ մի ար­շա­լույս,
Գերբ ու դրոշ ան­մա­հութ­յան:
Հա­վա­տում եմ, դու կվա­ռես
Բո­լոր լույ­սերն իմ կո­րած տան,
Դու իմ կրծքին Թ­լոր Դա­վիթ
Ու ոս­կե ջահ խա­ղա­ղութ­յան:

ՇԻՆԵԼԸ
Ան­ցել են օ­րե­րը այն դժվար,
Եվ վա­ղուց ո­րոտ­ներն են լռել,
Բայց հայրս պա­հել է մինչև այ­սօր
Մոխ­րա­գույն, հա­սա­րակ մի շի­նել:
Մի գա­րուն տա­րել է հաղ­թա­նակ,
Հայ­րե­նի ե­զերք է նա դար­ձել,
Բե­րել է մար­տե­րից հի­շա­տակ
Մոխ­րա­գույն, հա­սա­րակ մի շի­նել:
Եվ հա­ճախ, երբ հոգ­նած է լի­նում,
Ու­զում է ա­ռաջ­վա պես քնել,
Նա նո­րից ու­սե­րին է առ­նում
Մոխ­րա­գույն, հա­սա­րակ մի շի­նել:
Ծ­խում են հու­շե­րը ե­րա­զում,
Բաց­վում են կա­րո­տի գա­րուն­ներ,
Ու կա­պույտ մի լե­գենդ է դառ­նում
Մոխ­րա­գույն, հա­սա­րակ մի շի­նել:

ԵՍ ՈՒԽՏԻ ԵՄ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ
Դս­տերս՝ ԱՆԻԻՆ,
Ես ուխ­տի եմ նո­րից ե­կել,
Իմ հա­վա­տի խաչն ես, Ա­նի՛,
Բագ­րա­տուն­յաց ար­քա­նե­րի
Լեռ­նամ­ռունչ կանչն ես, Ա­նի՛:

Դու իմ հա­յոց լեռ­նաշ­խար­հի
Կիս­ված սրտի վերքն ես, Ա­նի՛,
Դա­րա­չար­չար Հա­յաս­տա­նի
Աստ­վա­ծա­շունչ գիրքն ես, Ա­նի՛:
Հա­վեր­ժա­զանգ Ա­խուր­յա­նի
Զար­կե­րա­կի զանգն ես, Ա­նի՛,
Հա­յոց ոս­կե քա­ղաք­նե­րի
Ա­մե­նա­պերճ թագն ես, Ա­նի՛:
Ես ուխ­տի եմ նո­րից ե­կել
Ա­վե­րա­կաց քո գե­ղա­նի,
Պի­տի տես­նես վառքդ նո­րեն,
Պի­տի գտնես փառքդ, Ա­նի՛:

ԻՄ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ
Իմ հա­յո՛ց մայ­րեր, մայ­րե՛ր իմ բա­րի,
Լց­ված գթութ­յամբ սուրբ Աստ­վա­ծա­մոր՝
Ար­թուն եք պա­հում խիղ­ճը աշ­խար­հի
Լույ­սի պես ան­ճառ, լույ­սի պես հզոր:
Դուք շունչն ու ո­գին մայր բնութ­յան,
Դուք շունչն ու ո­գին մեր մայր հայ­րե­նի­քի,
Լի­նե­լիութ­յան օր­րան-օթ­ևան,
Դուք հա­վեր­ժա­հորդ ա­կուն­քը կյան­քի:
Աշ­խար­հի գան­ձը չի փո­խա­րի­նի
Մայ­րա­կան կա­թի կու­մին կե­նա­րար,
Ար­ևի հու­րը չի փո­խա­րի­նի
Մայ­րա­կան սի­րո կրա­կին ան­մար:
Դա­րեր շա­րու­նակ դուք օ­ջա­խի սյուն,
Բեր­դի զո­րութ­յուն և խո­րան վան­քի,
Հա­յոց աշ­խար­հի ո­գու մաք­րութ­յուն,
Ո­գե­ղեն լույ­սը մայր հայ­րե­նի­քի:
Ձեր գո­յութ­յամբ է շքեղ հայ­րե­նին
Եվ հորդ է լույ­սը հա­յոց հան­ճա­րի,
Ձեր գթութ­յամբ է ծաղ­կում մայ­րե­նին,
Հե­րո­սա­մայ­րե՛ր հա­յոց աշ­խար­հի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։