ՏՈՂԵՐԻ ՇԱՐԺՈՒՁԵՎԸ ԿՅԱՆՔԻ ՈԼՈՐԱՆՆԵՐՈՒՄ / Վո­վա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ապ­րա­ծի բա­ռա­վոր­ման թա­փան­ցի­կութ­յու­նը որ­պես պոե­զիա­յի հիմք օգ­տա­գոր­ծե­լը բա­նաս­տեղծ Ս­լա­վի-Ա­վիկ Հա­րութ­յուն­յա­նի հա­մար ստեղ­ծա­գոր­ծա­կան սկզբունք է։ Ն­րա պոե­զիա­յում կա­րե­լի է տես­նել ինք­նա­տիպ ընդ­հան­րա­ցում­ներ, ժա­մա­նա­կին հա­մըն­թաց շարժ­վող եր­ևույթ­ներ, սի­րո հան­դի­պում­նե­րի երկ­րա­յին ու երկ­նա­յին գե­ղեց­կութ­յուն, որն ա­մեն ան­գամ խտաց­նում է կյան­քի կար­ևոր եր­ևույթ­նե­րը:
Բա­նաս­տեղ­ծի պոե­զիան ընդգր­կուն է: Այն չի սահ­մա­նա­փակ­վում շո­շա­փե­լով միայն հայ­րե­նի­քը, այլ ա­ռանձ­նա­կի ար­տա­հայտ­չա­կա­նութ­յամբ սի­րո և տիե­զեր­քի կեր­պար­ներն է բա­ռա­վո­րում, գույ­ներ հա­ղոր­դում, մեր­կաց­նում ի­րա­կա­նութ­յու­նը, ար­տա­ցո­լում ի­րա­կան պատ­կեր­ներ, ո­րոնք գու­ցե տես­նում ենք, բայց ոչ այն խո­րութ­յամբ, ո­րը հա­տուկ է հե­ղի­նա­կի պոե­զիա­յին:
Հե­տաքր­քիր է, որ Ս­լա­վի-Ա­վիկ Հա­րութ­յուն­յա­նի լեզ­վամ­տա­ծո­ղութ­յան արդ­յուն­քը պարզ, հաս­կա­նա­լի բա­ռե­րով է ար­տա­հայտ­վում, որն էլ կար­ևոր դեր ու­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան պայ­մա­նա­կա­նութ­յուն­նե­րում: Եվ հենց այդ­տեղ է, որ հե­ղի­նա­կը դրսևո­րում է ա­ռանձ­նա­հա­տուկ խո­րութ­յուն դե­պի այն պատ­կեր­նե­րը, ո­րոնք ժա­մա­նա­կի ու տա­րա­ծութ­յան ա­լե­բա­խում­նե­րում չեն խոր­տակ­վում, այլ ներ­կա­յա­նում են նոր ձևե­րով:
Հե­ղի­նա­կի հա­մար ան­տա­նե­լի եր­կար է ժա­մա­նա­կը։ Տո­ղե­րում հա­ճախ է ժա­մա­նա­կի հետ­քե­րը ցույց տա­լիս, դե­պի եր­կինք ըն­թա­ցող ու­ղին հու­շա­պա­տում և դարձ­նում բա­ռա­վոր­ված հու­շար­ձան՝ հնչեղ ա­սե­լի­քով։
Ն­րա «Ան­վեր­նա­գիր օր» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը սի­րո նուրբ հմայ­քով, մտքի խո­րութ­յամբ է հա­գե­ցած, բայց է­լի ու է­լի բնա­կան ու ա­զատ ո­ճով.
Եվ այս գի­շեր­վա//և ցե­րեկ­վա մեջ//մենք//թող­նե­լու ենք//ա­նա­նուն մի//սեր-//չենք//ա­մա­չե­լու աս­ված խոս­քե­րից//չենք կար­կա­մե­լու-//հին բա­ռեր սի­րո ու­րիշ օ­րե­րի//հին պոետ­նե­րից//հայտ­նի-ա­նա­նուն՝//մերն է լի­նե­լու//և գի­շեր//և լույս-//ա­նա­մոթ ու խենթ։
Նա չի հարց­նում ա­նուն և հա­մոզ­ված է, որ իր ա­նունն էլ չի հի­շե­լու նա։ Բայց և չի կոտր­վում, այլ շա­րու­նա­կում է և ձգ­տում հասց­նել նշա­նա­կե­տին՝ բա­ռի ու մտքի մի­ջանց­քում հաշ­տութ­յուն փնտրե­լով և կամ գու­ցե ստեղ­ծե­լով։
Դուր­սը մի քա­ղաք ա­հար­կու//ու մեծ//գոր­ծա­րան­նե­րի ծուխ ու//գո­լոր­շի-//մեզ մո­ռա­ցել են//բո­լո­րը այս­տեղ//ու մենք կհար­բենք ա­նա­մոթ//սի­րուց-//սի­րո բա­ռե­րից//հին պոետ­նե­րից՝//հայտ­նի-ա­նա­նուն-//ա­մուր կփա­կենք//պա­տու­հան­նե­րը//շշե­րը՝ լի­քը//նո­րից կպայ­թեն-//ու կբո­զա­նա//օ­րը ա­նա­նուն։
Հե­տաքր­քիր ու ինք­նա­տիպ լեզ­վամ­տա­ծո­ղութ­յան արդ­յունք է «­Հա­յաս­տան» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը, ո­րը կար­ծես մե­նա­խո­սութ­յուն է, և­ ա­մեն պահ սպա­սում ես ա­վար­տա­կե­տին, ո­րը հե­ղի­նա­կը եր­կու բա­ռով է կեր­տել՝ ամ­փո­փե­լով այն, ինչ պետք է յու­րա­քանչ­յուր հայ մտա­ծի ու հաս­կա­նա։
Եր­կիր-//որ­տեղ ճա­նա­պար­հոր­դում ես//ա­ռանց անձ­նագ­րի-ա­ռանց//վա­խի-//ապ­րում-­սի­րում//ա­ղո­թում կիրակ­նօր­յա//լույ­սին-­հույ­սին՝//ան­հո՛ւյս//ան­հո՛ւյս//կա­նայք մթան եզ­րին//լուս­նի շո­րե­րով//պանդխ­տութ­յան են//ու­ղար­կում/ /ա­մու­սին­նե­րին-//այն­պես բու­րում է//ա­ռա­վո­տի օ­դը//գե­տե­րը ցատ­կում են//դե­պի ան­դունդ­նե­րը-//մեր սե­փա­կան կոր­ծա­նումն է//այդ վի­հե­րում։
­Հե­ղի­նա­կը տո­ղե­րի խո­հա­կա­նութ­յու­նը պա­հում է այն­պի­սի շեր­տե­րի վրա, որ ափ­սո­սա­լու ա­ռիթ­ներ չլի­նեն, այլ օգ­նեն բա­ցա­հայ­տել ա­վե­լին, քան կա­րող են։ Սա կյան­քի, ապ­րա­ծի, ա­ռօր­յա հոգ­սե­րի խտաց­ման արդ­յունք է նաև։ Նա կնոջ կեր­պարն էլ է յու­րո­վի նկա­րագ­րում՝ կա­նայք մահ­վան և կ­յան­քի հրեշ­տակ­ներ են: Գի­շե­րա­յին տե­սա­րանն է այս հատ­վա­ծում գե­րակշ­ռում, որն էլ իր խոր­հուրդն ու­նի և գե­ղե­ցիկ բա­ռա­վոր­ման պատ­ճառ է հան­դի­սա­նում, ո­րը նո­րո­վի է ըն­կալ­վում.
Ես խո­սում եմ այն մա­սին, որ//կա­նայք-//մահ­վան և կ­յան­քի հրեշ­տակ­ներ են//և­ այն մա­սին՝ որ//եր­կի­րը ի­մա­ցութ­յուն է-­ժայ­ռեր-­վի­հեր// ան­գամ՝ գի­շեր // այդ գի­շեր­նե­րը// աչ­քեր են տվել՝ որ//կա­նայք հեծկլ­տան//կո­րուս­տը//ես ա­սում եմ՝ որ//վերքե­րը//մեր մարմ­նի ան­դամ­նե­րը չեն:
Ժա­մա­նա­կի ա­ռու­մով ստաց­ված ձևա­կեր­պում­ներ կան հատ­կա­պես «­Հա­յաս­տան» ստեղ­ծա­գոր­ծութ­յան երկ­րորդ հատ­վա­ծում.
Քա­րե­րը նրա հա­մար են//որ նա­յեն հե­ռա­ցող­նե­րին//մո­լո­րա­կը՝ այս քա­րե­րից է//ես ա­սում եմ՝ որ//այս գար­նան//ձնա­խառն//ջուրն են-//ան­գամ գի­շերն են//ան­կո­ղին­նե­րի մեջ մե­նակ թա­վալ­վող կա­նայք://Ա­ռա­վոտ­յան//ար­ևա­ծա­գի//հյու­թով թա­թախ­ված//Աստ­ված//այդ պա­հին իջ­ներ նո­րից//այս կի­սա­քուն խա­ղո­ղի դաշ­տե­րում//Ա­րա­րա­տի ստո­րո­տին պարզ­ված//ան­մեղ լռութ­յան մեջ//սի­րեր մե­կին՝//մեկ-­մեկ//մխի­թա­րեր:
Աշ­նան ու սե­փա­կան ե­րա­զանք­նե­րի կա­պը տես­նում ենք հե­ղի­նա­կի «Ե­րա­զանք­ներս» բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ.
Ե­րա­զանք­ներս մաղ­վեին//և մ­նա­յին միայն աշ­նան երկն­քի//մուգ-//ջարդ­վող-//լու­սա­բաց­նե­րը: Տո­ղը լույս է, գա­ղա­փար, անտր­տունջ զրույց, ո­րը մեծ ու լայն ար­ձա­գանք ու­նի մեր ա­ռօր­յա­յում։
Ս­լա­վի-Ա­վիկ Հա­րութ­յուն­յա­նի պոե­զիան բազ­մա­շերտ է, եր­ևա­կա­յա­կան տա­րո­ղու­նակ տա­րածք­ներ է պա­րու­նա­կում, հա­ճախ էլ ներ­թա­փան­ցում մար­դու ներ­սը՝ ինք­նա­հար­ցադ­րում­նե­րի պատ­ճառ դառ­նա­լով կամ ինք­նաքն­նե­լու նպա­տակ հե­տապն­դե­լով։ Տո­ղի մեջ տե­ղա­վո­րել զգա­ցա­ծը, ապ­րա­ծը միշտ չէ, որ հա­ջող­վում է։ Սա­կայն նրա մոտ վե­րագտ­նե­լու փնտրտուք­նե­րը հա­մեմ­վում են նո­րա­րար մո­տե­ցում­նե­րով և հա­գե­նում շատ փոքր ծա­վա­լում։ Ու երբ ար­դեն պոե­զիան եփ­վում է որ­պես ապ­րե­լու մաս՝ մենք ան­թա­քույց լռութ­յուն ենք նկա­տում, փի­լի­սո­փա­յա­կան ակ­նարկ­ներ, ո­րոնք ա­վե­լի են օգ­նում ըն­թեր­ցո­ղին գտնել կար­ևո­րը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։