Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ / Հաղ­թա­հա­րե­լով թմբի­րը

Անց­նող տար­վա ա­ռա­ջին ա­միս­նե­րին, բռնցքա­մար­տի եզ­րույ­թով ա­սած, նոկ­դաու­նի մեջ էի: Ձեռքս գրիչ չէր բռնում, խելքս՝ միտք, ժամս՝ օր: Տեղս չէի գտնում: Ըն­դու­նե­ցի այս ու այն մշա­կու­թա­յին նո­րաս­տեղծ հար­թակ­նե­րի պա­հան­ջա­տի­րա­կան հրա­վեր­ներ և հիաս­թափ­վե­ցի՝ տես­նե­լով ու զգա­լով, որ դրանք կա՛մ ինչ-որ կու­սակ­ցութ­յան կցորդ են և կա՛մ, հաշ­վեն­կա­տո­րեն, միտ­վում են քա­ղա­քա­կան հար­թակ դառ­նա­լու: Քա­ղա­քա­կա­նութ­յամբ զբաղ­վելն իմ գոր­ծը չէ, ես ար­վես­տա­գե­տի քա­ղա­քա­ցիա­կան ճշմա­րիտ դիր­քո­րոշ­ման կողմ­նա­կից եմ, ո­րում նա պետք է դրսևոր­վի թե՛ որ­պես քա­ղա­քա­ցի և թե՛ որ­պես ստեղ­ծա­գոր­ծող:
Զար­կե­րակս տրո­փե­լով հու­շում էր՝ «Ա­մեն մեկն ի՛ր գոր­ծով պի­տի զբաղ­վի»: Ս­թափ­վե­ցի: Ապ­րել-ապ­րեց­նե­լու պարտ­քը սթա­փեց­րեց: Խոսքն, ի­հար­կե, ֆի­զի­կա­կան գո­յութ­յան մա­սին չէ, դա բժիշկ­նե­րի խնդիրն է: Ս­տեղ­ծա­գոր­ծո­ղի ապ­րել-ապ­րեց­նե­լու պարտ­քը հոգ­ևոր սնունդ ա­պա­հո­վելն է, դրա­նով սա­տա­րե­լը ընկ­ճախ­տի և հու­սա­հա­տութ­յան մեջ հայտն­ված իր ժո­ղովր­դին: Որ­քա­նով որ կա­րող է: Որ­քա­նով Աստ­ված է օժ­տել նրան:
– Զ­հաց մեր հա­նա­պա­զորդ
տուր մեզ այ­սօր:
Եւ թող մեզ զպար­տիս մեր,
որ­պէս եւ մեք թո­ղումք մե­րոց պար­տա­պա­նաց,- իս­կը՝ ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար է աս­վել:
Հան­րա­պե­տա­կան թեր­թե­րի ու կայ­քե­րի հետ մի քա­նի հար­ցազ­րույց ու­նե­ցա, հոդ­ված­ներ գրե­ցի, տևա­կան ժա­մա­նակ է, ինչ թղթակ­ցում եմ Կա­նա­դա­յում կեն­սա­գործ­վող երկ­լեզվ­յան «­Գե­ղարդ» կայ­քին: Մաս­նակ­ցե­ցի «­Դա­սա­կան դա­սա­րան» և «Իմ ար­վես­տը դպրո­ցում» կրթամ­շա­կու­թա­յին ծրագ­րե­րին: Այդ բո­լորն ինձ հա­նե­ցին թմբի­րից, և­ ե­կավ պահ, որ սկսե­ցի նո­րից ստեղ­ծա­գոր­ծել: Ոչ նախ­կին ավ­յու­նով և­ ոգ­ևո­րութ­յամբ, ի­հար­կե, հա­ճախ՝ ստի­պո­ղա­բար: Փույթ չէ, որ զգա­լի մա­սը ճմրթվեց, մի կողմ նետ­վեց: Հին ու նոր գոր­ծե­րից տպագր­վե­ցին «Դ­րա­մա­տուր­գիա» հան­դե­սում, Թատ­րոն-դրա­մա կայ­քում, Կա­լի­ֆոր­նիա­յի հայ գրող­նե­րի միութ­յան Հա­յաս­տան­յաց ներ­կա­յա­ցուց­չութ­յան կող­մից հրա­տա­րակ­վող ալ­մա­նախ­նե­րում, իսկ Մուղ­դուս­յան ար­վես­տի կենտ­րո­նի և ՕքսԵ­Ջեն հիմ­նադ­րա­մի նա­խա­ձեռ­նութ­յամբ, Եվ­րո­պա­կան միութ­յան և ՄԱԿ-ի բնակ­չութ­յան հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­վոր­մամբ, լույս տե­սավ իմ «­Հան­դի­պում 100 տա­րի անց» պիե­սը՝ հա­յե­րեն և­ անգ­լե­րեն պատ­կե­րա­զարդ գրքե­րով: Այն բե­մադր­վեց «­Մա­սուր» ար­վես­տի տա­նը՝ «­Նաիր­յան» հա­մույ­թի կող­մից:
Թա­տե­րագ­րութ­յուն­նե­րիցս բե­մա­կա­նաց­ման ըն­թաց­քում են Վա­նա­ձո­րի Հովհ. Ա­բել­յա­նի ան­վան և տիկ­նի­կա­յին թատ­րոն­նե­րում: «­Վան Ար­յան» հրա­տա­րակ­չութ­յու­նը տպագ­րութ­յան է պատ­րաս­տում «Հ­րա­մայ­ված է ապ­րել» պիես­նե­րիս նոր ժո­ղո­վա­ծուն, որ­տեղ տեղ են գտել դրա­մա­ներ, կա­տա­կեր­գութ­յուն­ներ, մե­նա­խա­ղեր: Այս­քա­նը հասց­րե­ցի:
Կու­զեմ եր­կու բան էլ ա­սել: Նախ, նկա­տել եմ, որ ետ­պա­տե­րազմ­յան այս շրջա­նում գրա­կա­նութ­յան և ար­վես­տի գոր­ծե­րը հան­րութ­յունն ըն­կա­լում է ա­վե­լի բաց նյար­դե­րով ու խոր զգաց­մուն­քա­յին ան­մի­ջա­կա­նութ­յամբ: Դա ոչ միայն պար­տա­վո­րեց­նող է, այլև մեծ պա­տաս­խա­նա­տվութ­յուն է ծան­րաց­նում մեր ու­սե­րին, թե՝ ի՞նչ խա­չի զո­րութ­յամբ ենք մարդ­կանց ա­ղոթ­քի կան­չում, ամ­րապն­դում նրանց հա­վա­տը, ճշմա­րի՞տ Աստ­ծո, թե՞ փա­րի­սե­ցի­նե­րի:
Երկ­րորդ ա­սե­լիքս ես հաս­ցեագ­րում եմ մեր իշ­խա­նա­վոր­նե­րին՝ լու­սա­հո­գի Կա­րեն Դե­միրճ­յա­նի զոհ­վե­լուց ա­ռաջ ա­սած խոս­քե­րով.
– Տ­ղա­նե՛ր, այս­պես հարց չեն լու­ծում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։