Անդ­րա­նիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Ե­կանք-ե­կանք, ­Նոր տար­վա շե­մին հայտն­վե­ցինք: Ի՞նչ սպա­սենք ­Նոր տա­րուց: Արդ­յոք ե­կող տա­րին կտար­բեր­վի՞ այս տար­վա­նից կամ նա­խոր­դից: ­Չեմ կա­րող ա­սել: ­Կամ այս տա­րին տար­բեր­վե՞ց ան­ցա­ծից…
­Մեր ապ­րած ժա­մա­նա­կաշր­ջա­նը ոչ թե տա­րի­նե­րով է բա­ժան­վում, այլ դա­րա­շրջան­նե­րով: Օ­րի­նակ՝ խորհր­դա­յին խա­ղաղ դա­րաշր­ջա­նից ան­մի­ջա­պես հե­տո մենք ապ­րե­ցինք հետ­խորհր­դա­յին հաղ­թա­կան դա­րաշր­ջա­նը, երբ մեր հո­գե­բա­նութ­յու­նը հաղ­թո­ղի էր: ­Գու­ցե մենք ա­վե­լին կա­րող էինք ա­նել, քան ա­րե­ցինք: ­Բայց ա­րե­ցինք, չէ՞: Է՛յ, ժխտող­նե՛ր, կա­րո՞ղ եք ժխտել…
­Հաղ­թա­կա­նին հա­ջոր­դեց պարտ­վո­ղա­կան դա­րա­շրջա­նը, որն սկսվեց այն ժա­մա­նակ, երբ մեր մի­ջից խլե­ցին հե­րոս­նե­րին և ­մեզ պար­տադր­վե­ցին հա­կա­հե­րոս­ներ: Երբ աս­վեց, որ ո՛չ հաղ­թա­նակն է հաղ­թա­նակ, ո՛չ էլ պար­տութ­յու­նը՝ պար­տութ­յուն: ­Մենք սա կուլ տվե­ցինք, ո­րո­ճա­ցինք և ­դեռ մար­սում ենք… 2021-ը այդ տա­րի­նե­րից մեկն էր ինձ հա­մար, թեև սկզբում ինչ-ինչ սպա­սե­լիք­ներ ու­նեի: Ինձ հետ հա­մա­ձայն չլի­նող­նե­րին հի­շեց­նեմ, որ գրե­թե ա­մեն օր ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից մեր զոհ­ված զա­վակ­նե­րի բոթն է գա­լիս: Իսկ այս թեժ վի­ճա­կը գու­ցե նրա հա­մար է, որ Ար­ցա­խի մա­սին իս­պառ մո­ռա­նա՞նք: ­Հը՞… Այն Ար­ցա­խի, որ ­Հա­յաս­տան էր, և վերջ…

Հ.Գ. 1. ­Մի բան ան­ցավ մտքովս. հայ­րե­նի­քի տա­րածքն ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է հայ­րե­նի­քը սի­րող­նե­րի քա­նա­կին: ­Դա չէ՞ պատ­ճա­ռը, որ հաղ­թա­կան դա­րաշր­ջա­նում ու­նե­ցանք ա­վե­լի քան 40 հազ. քառ. կի­լո­մետր տա­րած­քով հայ­րե­նիք, այժմ ու­նենք մոտ 30 հազ. քառ. կի­լո­մետր:
Հ.Գ. 2. ­Մի տե­սակ տխուր ստաց­վեց: ­Բայց ինձ հա­մար անց­յալ տա­րին հենց այս­պի­սին էր: ­Նոր տար­վա շե­մին հայ ժո­ղովր­դին մաղ­թում եմ ա­ռողջ միաս­նա­կա­նութ­յուն: ­Թող 2022-ը դառ­նա հայ­րե­նա­շի­նութ­յան դա­րաշր­ջա­նի սկիզբ: ­Խա­ղա­ղութ­յո՛ւն բո­լո­րիս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.