Ա­լիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Անց­յալ՝ 20 հու­սա­հատ թվա­կա­նի այս օ­րե­րին ժա­մերն էինք հաշ­վում, թե ե՞րբ է ա­վարտ­վե­լու, հե­ռա­նա­լու, մեզ­նից ձեռ քա­շե­լու պար­տութ­յուն­նե­րի, ձա­խոր­դութ­յուն­նե­րի, կամ­քի մեր վեր­ջին ճի­գե­րը ծվա­տել փոր­ձող այդ տա­րին… Այ­նո­ւա­մե­նայ­նիվ ապ­րե­ցինք մեր դժվար պատ­մութ­յան ևս մի ծան­րա­գույն ա­վարտ: Սեղ­մե­ցինք մեր ա­տամ­նե­րը, մեծ քա­րը գլո­րե­ցինք մեր սրտե­րից և փոր­ձե­ցինք դի­մա­նալ մյուս քա­րե­րի ծան­րութ­յա­նը… Ե­ղավ մի պահ, որ այլևս ուժ չու­նեինք, բայց ա­րի ու տես, որ գտնվե­ցին ու­ժեր, ան­գամ սեթ­ևե­թե­լու, նույ­նիսկ ի­րենց, միայն ի­րենց սե­փա­կան խել­քին վստա­հող, մյուս բո­լոր խել­քե­րը ծաղ­րու­ծա­նա­կի են­թար­կե­լու հա­մար ե­ռանդ չխնա­յող հա­յեր… Սա էլ է մեր բաղ­կա­ցու­ցի­չը, նրա, ո­րին հա­ճախ հպար­տութ­յամբ, հա­ճախ ա­մո­թա­հար, եր­բեմն էլ նող­կան­քով հայ ենք կո­չում…
21՝ նո­րա­նոր բա­ցա­հայ­տում­նե­րի, նո­րա­նոր վայ­րէջք­նե­րի, նո­րա­նոր մաս­նա­տում­նե­րի, ցրում­նե­րի, ան­հա­ջող կենտ­րո­նա­ցում­նե­րի, հապշ­տապ միա­վո­րում­նե­րի, նաև հե­րո­սա­կա­նութ­յան վեհ ի­րա­պա­տում­նե­րի բա­ցա­պարզ­ման տա­րի, ո­րից ար­դեն մնա­ցել է 22-ի տա­րե­մու­տի մի քա­նի օր…
Նշ­ված­նե­րից վեր­ջի­նը՝ հե­րո­սա­կա­նութ­յու­նը, այս ա­մե­նի մեջ փայ­լա­տա­կող ա­դա­մանդն է: Բո­լոր ճղճիմ ա­սե­կո­սե­նե­րը, սին հա­վակ­նութ­յուն­նե­րի դրո­շի պատ­րան­քա­յին զո­վի մեջ լե­զու­նե­րը թա­փա­հա­րող կու­սակ­ցութ­յուն­նե­րը, փոք­րո­գի մե­ծա­խո­սիկ­նե­րը, պատ­մութ­յան մեջ որ­ևէ հետք թող­նե­լու հույ­սով հևիհև խցկվող­նե­րը մո­ռաց­վե­լու են, կամ էլ նրանց ա­նու­նը գրվե­լու է Հե­րոստ­րա­տի ան­վան կող­քին:
Մ­նա­լու է այս անն­ման հե­րո­սա­կա­նութ­յու­նը… Իս­կա­կան հե­րոս­նե­րից ոչ մե­կը չի գո­ռում ու ճչում… Ըն­կած հե­րոս­նե­րը նոր աս­տե­ղա­յին հա­մա­կար­գութ­յուն­ներ են կազ­մել ար­դեն և ճ­չա­լու կա­րիք չու­նեն։ Իսկ ի­րենց կռի­վը մինչև վերջ մղած և­ ողջ մնա­ցած­նե­րը ի­րենք ի­րենց հե­րոս չեն հա­մա­րում։ Հա­վեր­ժա­նա­լու դու­ռը նրանց առջև նույն­պես բաց է…
Ոչ մի հե­րո­սութ­յուն զուր չի կա­րող լի­նել, ինչ­պես որ զուր չի բաց­վում ա­ռա­վո­տը, ինչ­պես որ համ­բե­րա­տար է ցե­րե­կը, ինչ­պես որ ա­վարտ­վում է օ­րը՝ հա­մոզ­ված, որ ոչ մի պա­տե­րազմ, ոչ մի խո­րա­ման­կութ­յուն, ոչ մի սուտ, ոչ մի հո­խոր­տանք, ոչ մի բռնութ­յուն, ոչ մի ծու­ղակ չի կա­րող խան­գա­րել իր հա­ջորդ լու­սա­բա­ցը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։