ՀԱՆՈՒՆ ԳԱԼԻՔԻ ԱՐԱՐՄԱՆ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

էդվարդ միլիտոնյանԳԹ – Պա­րոն Մի­լի­տոն­յան, ինչ­պե՞ս կամ­փո­փեք տա­րին:
Էդ­վարդ Մի­լի­տոն­յան – Ա­մեն տա­րի Գ­րող­նե­րի միութ­յու­նը հա­մա­կար­գում է իր աշ­խա­տանք­նե­րը՝ հաշ­վի առ­նե­լով նա­խորդ տա­րի­նե­րի հիմ­նա­կան ծրագ­րե­րի փոր­ձը, նաև ծրագ­րում ենք նոր աշ­խա­տանք­ներ: 2021 թ. ի­րա­գործ­վել են 100-ից ա­վե­լի ծրագ­րեր, ո­րոնք վե­րա­բե­րում են ներ­հա­յաս­տան­յան, Սփ­յուռ­քի, Ար­ցա­խի, ինչ­պես նաև մի­ջազ­գա­յին գրա­կան առն­չութ­յուն­նե­րին, հրա­տա­րակ­չա­կան աս­պա­րե­զի գոր­ծու­նեութ­յա­նը:
Ու­զում եմ նշել ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­վա­քը Ծաղ­կա­ձո­րում: Այդ օ­րե­րին հան­դի­պե­լով ե­րի­տա­սարդ գրող­նե­րին՝ ու­րա­խութ­յուն ու­նե­ցանք ճա­նա­չե­լու նոր ա­նուն­ներ, ըն­թեր­ցե­լու նոր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ: Պետք է շեշ­տեմ, որ մինչև 27 տա­րե­կան հե­տաքր­քիր գրա­կան սե­րունդ է ի հայտ գա­լիս: Ն­րանց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի քննար­կում­նե­րը վե­րած­վում էին և՛ գրա­կան, և՛ ջերմ բա­րե­կա­մա­կան մթնո­լոր­տի:
Ն­շեմ նաև «­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը, ո­րը հոկ­տեմ­բե­րին ամ­փոփ­վեց Օ­շա­կա­նում: Մր­ցա­նա­կա­բաշ­խութ­յա­նը մաս­նակ­ցե­ցին Գեր­մա­նիա­յից հրա­վիր­ված բա­նաս­տեղծ, թարգ­մա­նիչ Բե­թի­նա Վ­յոր­մա­նը, ո­րը հրա­շա­լի մի ծրա­գիր էր ի­րա­գոր­ծել Գեր­մա­նիա­յում՝ ժա­մա­նա­կա­կից հայ բա­նաս­տեղծ­նե­րին հրա­տա­րա­կե­լով «Լ­յուդ­վիգս­բուրգ» հրա­տա­րակ­չութ­յան մի­ջո­ցով, և Գա­րուն Սարգս­յա­նը (Ի­րան), ո­րը թարգ­մա­նել, ներ­կա­յաց­րել է հայ պատ­միչ­նե­րին պարս­կե­րե­նով: Մոսկ­վա­յից ժա­մա­նել էր լու­սան­կա­րիչ Լ­ևոն Օ­սեպ­յա­նը: Այս­պի­սով, կա­րող ենք փաս­տել, որ մեր­ձա­վոր պե­տութ­յուն­նե­րի՝ Ի­րա­նի, Վ­րաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի, ինչ­պես նաև հե­ռա­վոր երկր­նե­րի հետ աշ­խա­տան­քը մշտա­պես մեր ու­շա­դրութ­յան կենտ­րո­նում է:
Պոե­զիա­յի մի­ջազ­գա­յին օ­րը նշե­ցինք ՀԳՄ հա­րա­կից պու­րա­կում. Հա­յաս­տա­նում գոր­ծող դես­պա­նութ­յուն­նե­րի դես­պան­նե­րը, աշ­խա­տա­կից­նե­րը ներ­կա­յաց­րին ի­րենց երկր­նե­րի պոե­զիան, ե­լույթ ու­նե­ցան նաև հա­յաս­տան­յան գրող­նե­րը: Ար­դեն 7 տա­րի է, Պոե­զիա­յի մի­ջազ­գա­յին օ­րը և՛ դահ­լի­ճա­յին, և՛ պու­րա­կի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը օգ­տա­գոր­ծե­լով՝ մենք տա­րա­ծում ենք պոե­զիա­յի ո­գին: Աշ­խար­հը բա­ժան­ված չէ հատ­ված­նե­րի, աշ­խար­հը միաս­նա­կան մտա­ծո­ղա­կան դաշտ ու­նի, որ­տեղ հա­րա­բեր­վում են աշ­խար­հի բա­նաս­տեղծ­նե­րը, նրանց ստեղ­ծա­գոր­ծա­կան հո­գե­բա­նութ­յու­նը, ժա­մա­նա­կա­կից մտա­ծո­ղութ­յան ա­լիք­նե­րը: Պա­տա­հա­կան չէ, որ մեր բա­նաս­տեղծ­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն են ու­նե­նում մաս­նակ­ցե­լու մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե­րի: Ցա­վոք, վեր­ջին 2 տա­րում հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով բա­զում հրա­վեր­ներ ի չիք դար­ձան, բայց հե­ռա­կա կա­պե­րը կան, և մենք պահ­պա­նում ենք: Հու­սամ, ե­կող տա­րի կա­րող ենք ա­վե­լի ընդ­լայ­նել և՛ «­Կան­թե­ղի», և՛ մի­ջազ­գա­յին գրա­կան հան­դի­պում­նե­րի ցան­կը, մի­ջա­վայ­րը:
Բազ­մա­թիվ գրա­կան հան­դի­պում­նե­րը, շնոր­հան­դես­նե­րը ոչ միայն ՀԳՄ դահ­լիճ­նե­րում են կազ­մա­կերպ­վում, այլև մեր դա­սա­կան­նե­րի թան­գա­րան­նե­րում, գրա­դա­րան­նե­րում: Գիրք նվի­րե­լու օ­րը ար­դեն ա­վան­դա­բար նշվում է Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում, Վ­րաս­տա­նում, Մոսկ­վա­յում և Սփ­յուռ­քի տար­բեր գաղ­թօ­ջախ­նե­րում:
Մշ­տա­պես կազ­մա­կերպ­վել են սփյուռ­քա­հայ գրող­նե­րի հա­վաք­ներ, սա­կայն հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով նա­խանց­յալ տա­րի հա­վա­քը չկա­յա­ցավ: Հու­սամ, ե­կող տա­րի հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նանք Սփ­յուռ­քից հրա­վի­րել գրող­նե­րի: Հա­յաս­տա­նում ապ­րող սփյուռ­քա­հայ գրող­նե­րի հետ մշտա­պես հան­դի­պում­ներ, քննար­կում­ներ են լի­նում՝ ար­ձա­կա­գիր Խո­րեն Ա­րա­մու­նու «­Սա­տա­նի ճուտ» վե­պի, մոսկ­վա­յաբ­նակ Ար­մեն Ս­տե­փան­յա­նի «­Ճեր­մակ ճախ­րանք» գիրք-ալ­բո­մի շնոր­հան­դես­նե­րը ՀԳՄ-ում, Գա­րուն Սարգս­յա­նի թարգ­մա­նա­կան գրքե­րի շնոր­հան­դե­սը ՀՀ ԳԱԱ-ում, Մար­գա­րիտ Դե­րան­ցի գրքե­րի շնոր­հան­դե­սը Գ­յում­րիում և Ար­ցա­խում, և այլն:
Մշ­տա­պես նշվում են մեր մե­ծա­նուն գրող­նե­րի հի­շա­տա­կի օ­րե­րը, ո­րոնց նվիր­ված մի­ջո­ցա­ռում­ներ են կազ­մա­կերպ­վում և՛ թան­գա­րան­նե­րում, և՛ գրա­դա­րան­նե­րում: Ի դեպ, խիստ արժ­ևո­րում եմ Ավ. Ի­սա­հակ­յա­նի ան­վան կենտ­րո­նա­կան, Խն­կո-Ա­պոր ան­վան ազ­գա­յին ման­կա­կան, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին, ինչ­պես նաև քա­ղա­քի տար­բեր գրա­դա­րան­նե­րի, մար­զա­յին գրա­դա­րան­նե­րի, Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նութ­յան և­ ար­վես­տի թան­գա­րա­նի աշ­խա­տանք­նե­րը՝ ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի գրքե­րի շնորհան­դես­ներ, նրանց հետ հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պե­լու ա­ռու­մով: Խնկո-Ա­պոր ան­վան գրա­դա­րա­նում մեր գրող­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ փոքր ե­րե­խա­նե­րի աչ­քե­րին նա­յե­լիս զգում ես՝ իս­կա­պես անհ­րա­ժեշտ է, որ տես­նեն ապ­րող գրող­նե­րի, ճա­նա­չեն նրանց:
Մեր գրող­նե­րը պար­բե­րա­բար հան­դի­պում­ներ են ու­նե­նում հա­յաս­տան­յան դպրոց­նե­րում: Մար­զե­րում մեր բա­ժան­մունք­նե­րը այդ ա­ռու­մով շատ ակ­տիվ գոր­ծում են, և կա­պը դպրոց­նե­րի, բու­հե­րի հետ, կար­ծում եմ, կա­րիք կա, որ ա­ռա­վել ամ­րապնդ­վի, քան­զի դպրոց­նե­րում թռու­ցիկ են ներ­կա­յա­նում ժա­մա­նա­կա­կից գրա­կան ան­ցու­դար­ձե­րը, գրա­կան ա­նուն­նե­րը: Այս ա­ռու­մով, կար­ծում եմ, կա­րե­լի է կի­րա­ռել տար­բեր երկր­նե­րի փոր­ձը: Օ­րի­նակ՝ Նոր­վե­գիա­յում գրող­նե­րին քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րը ոչ թե խնդրում են ներ­կա­յաց­նել ի­րենց գրա­կա­նութ­յու­նը, այլ ա­մեն հայտ­նի գրող պար­տա­վոր է տա­րե­կան 10-12 հան­դի­պում ու­նե­նալ դպրոց­նե­րում, և ն­րանց վճա­րում են քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րը: Քա­նիցս դի­մել եմ մեր քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րին՝ օգ­տա­գոր­ծել նման օգ­տա­կար փոր­ձը…
Այս տա­րի ի­րա­կա­նաց­րել ենք ծրա­գիր՝ «­Մենք և­ աշ­խար­հը» մա­տե­նա­շա­րը. գրքեր, որ­տեղ ընդգրկ­ված են հայ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը այլ պե­տութ­յուն­նե­րի, այլ ժո­ղո­վուրդ­նե­րի մա­սին: Ա­ռա­ջին­նե­րից մե­կը ե­ղել է լեհ գրող­նե­րը Հա­յաս­տա­նի, հայ գրող­նե­րը Լե­հաս­տա­նի մա­սին ժո­ղո­վա­ծուն: Այս տա­րի ներ­կա­յաց­րինք հայ գրող­նե­րը Ի­րա­նի մա­սին «Ի­րա­նի ար­ևը» գիր­քը: Եվ այ­սօր ար­դեն պի­տի ու­րա­խութ­յամբ ա­սեմ, որ հրա­տա­րակ­վել է հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րը Ֆ­րան­սիա­յի մա­սին գիր­քը: Ա­ռա­ջի­կա­յում կհրա­տա­րակ­վի հայ գրող­նե­րը Վ­րաս­տա­նի մա­սին ժո­ղո­վա­ծուն, և­ այս շար­քը կշա­րու­նակ­վի: Ի՞նչ ու­ղերձ ու­նի այս մա­տե­նա­շա­րը՝ այլ երկր­նե­րի նկատ­մամբ մեր գրա­կան-գե­ղար­վես­տա­կան, գրքի մշա­կու­թա­յին դի­վա­նա­գի­տութ­յան, մշա­կույ­թի հո­գե­բա­նութ­յան, պատ­մութ­յան բո­լոր անդ­րա­դարձ­նե­րը տես­նում ենք և մեր գրա­կան եղ­բայ­րութ­յան ձեռքն ենք մեկ­նում այլ երկր­նե­րի գրող­նե­րին, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին: Պա­տա­հա­կան չէ, որ «Ի­րա­նի ար­ևը» ժո­ղո­վա­ծո­ւի շնոր­հան­դե­սին ներ­կա էին Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պա­նը, Ի­րա­նի մշա­կու­թա­յին կենտ­րո­նի բազ­մա­թիվ աշ­խա­տա­կից­ներ: Ի­րա­նա­կան կող­մից ցան­կութ­յուն են հայտ­նել ժո­ղո­վա­ծուն տպագ­րել Թեհ­րա­նում: Նույ­նը վե­րա­բե­րում է նաև Ֆ­րան­սիա­յի մա­սին գրքին՝ աշ­խա­տում ենք, որ­պես­զի հրա­տա­րակ­վի Փա­րի­զում: Այ­սինքն՝ այս աշ­խա­տան­քը մի հե­տաքր­քիր դաշտ է բա­ցում՝ մեր դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րին ներ­կա­յաց­նել ար­տա­սահ­մա­նում:
Մեր բազ­մա­թիվ գրող­ներ, օգ­տա­գոր­ծե­լով ար­դի տեխ­նո­լո­գիա­կան մի­ջոց­նե­րը, կա­րո­ղա­նում են կա­պեր հաս­տա­տել մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե­րի, խմբագ­րութ­յուն­նե­րի հետ կամ տար­բեր գրա­կան կայ­քե­րում ներ­կա­յաց­նել ի­րենց աշ­խա­տանք­նե­րը: Թեև մի­ջազ­գա­յին հան­դի­պում­նե­րը հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով խա­փան­վել են, այս­պես մեր գրող­նե­րից շա­տե­րը հենց այդ ճա­նա­պար­հով են ներ­կա­յա­նում աշ­խար­հին:
Շատ լավ գոր­ծում են ՀԳՄ Շի­րա­կի, Լո­ռու, Տա­վու­շի, Ա­րա­գա­ծոտ­նի, Կո­տայ­քի, Ս­յու­նի­քի, Ար­մա­վի­րի և Հա­յաս­տա­նի մյուս մար­զե­րի գրա­կան բա­ժան­մունք­նե­րը: Բազ­միցս հան­դի­պել եմ մար­զե­րի գրող­նե­րի հետ, հատ­կա­պես ու­զում եմ նշել Ար­ցա­խի գրող­նե­րի միութ­յան աշ­խա­տան­քը: Այս տա­րի լույս տե­սավ «­Ձայն ար­ցա­խա­կան» գիր­քը, որ­տեղ ներ­կա­յաց­վել են Ար­ցա­խի ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րը: Այդ հա­տո­րի շնոր­հան­դե­սը կկազ­մա­կերպ­վի Ար­ցա­խում և Եր­ևա­նում:
Պի­տի ան­պայ­ման նշենք, թե մեր գրող­նե­րը ինչ­պես են հրա­տա­րակ­վում: Ցա­վոք սրտի, 2017 թ.-ից այն ժա­մա­նակ­վա Մ­շա­կույ­թի նա­խա­րա­րի ոչ ճշգրիտ, ոչ մշա­կու­թա­յին գոր­ծո­ղութ­յու­նը՝ ա­ջակ­ցութ­յան ծրա­գի­րը փա­կե­լը, նոր ճա­նա­պարհ չբա­ցեց՝ հրա­տա­րա­կե­լու ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րին: Մեր հան­դի­պում­նե­րից հե­տո Մ­շա­կույ­թի հա­ջորդ նա­խա­րար­նե­րը դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գիր հաս­տա­տե­ցին, սա­կայն այդ ծրագ­րով մինչև 20 ա­նուն, հիմ­նա­կա­նում թարգ­մա­նիչ­ներ են հրա­տա­րակ­վում և 4-6 ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի գրքեր: Դ­րա­նով մեր այ­սօր­վա գրա­կան դաշ­տը, լա­վա­գույն գոր­ծե­րը չեն կա­րող ներ­կա­յաց­նել: Լավ է, ի­հար­կե, որ թարգ­մա­նա­կան ծրա­գի­րը գոր­ծում է և պի­տի նե­րա­ռի ժա­մա­նա­կա­կից լա­վա­գույն գրա­կան գոր­ծե­րը: Կար­ծում եմ՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րով պի­տի հրա­տա­րա­կել ըն­դուն­ված, ար­ժեք հա­մար­վող ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը:
Նա­խա­րա­րութ­յան հետ տար­վա ըն­թաց­քում մի շարք հան­դի­պում­ներ ենք ու­նե­ցել, հատ­կա­պես ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան հրա­տա­րակ­ման, դրա­մա­տուր­գիա­յի վե­րա­բեր­յալ: Քն­նար­կում­նե­րի արդ­յուն­քում tatron-drama.am կայ­քում բաց­վեց հա­տուկ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ՝ ման­կա­պա­տա­նե­կան դրա­մա­տուր­գիա­յի հա­մար, որ­տեղ ար­դեն ներ­կա­յաց­ված է 13 պիես: Պետք է թատ­րոն­նե­րի հետ աշ­խա­տել, որ­պես­զի մեր պա­տա­նի­նե­րը, մա­նուկ­նե­րը, հե­ռա­խոս­նե­րով շփում­նե­րից զատ, մտնեն ժա­մա­նա­կա­կից կյանքն ար­տա­ցո­լող գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի աշ­խար­հը: Նաև այդ­պես ճա­նա­չեն ի­րենք ի­րենց և Հա­յաս­տա­նը, Հա­յաս­տա­նի էութ­յու­նը, այն երկ­րում, որ­տեղ ապ­րում են, զգան ի­րենց որ­պես ա­պա­գա­յի տեր: Այդ ա­ռու­մով մեր աշ­խա­տանք­նե­րը տար­բեր նա­խա­րա­րութ­յուն­նե­րի և քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րի հետ հա­մա­րում եմ ա­ռաջ­նա­յին: Շի­րա­կում մենք հան­դի­պել ենք նախ­կին քա­ղա­քա­պե­տի հետ և­ ա­ռա­ջի­կա­յում փոր­ձե­լու ենք հան­դի­պել նաև նոր քա­ղա­քա­պե­տի հետ, որ­պես­զի Շի­րա­կի մեր բա­ժան­մունքն ու­նե­նա իր ա­ռան­ձին շեն­քը: Ու­նենք հո­ղա­տա­րածք, ո­րի հետ կապ­ված ծրա­գիր ու­նենք. և՛ հա­տա­կա­գիծն է պատ­րաստ, և՛ ճար­տա­րա­պե­տա­կան նա­խա­գիծն է ար­վում: Մենք հա­վա­տում ենք, որ Գ­յում­րու նոր քա­ղա­քա­պե­տը, գյում­րե­ցի­նե­րը տրա­մա­դիր են ու­նե­նալ բա­ժան­մուն­քի շենք, որ­տեղ գրա­կան հան­դի­պում­ներ կլի­նեն, կգոր­ծի փոք­րիկ գրա­խա­նութ՝ կստեղծ­վի ևս մեկ գրա­կան մի­ջա­վայր Գ­յում­րիում: Եր­ևա­նի դպրոց­նե­րում գրող­նե­րի հան­դի­պում­նե­րը հիմ­նա­կա­նում Եր­ևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի վար­չութ­յան հետ ենք ի­րա­կա­նաց­նում: Հան­դի­պում ենք ու­նե­ցել փոխ­քա­ղա­քա­պետ Գա­յա­նե Մել­քոմ-­Մել­քոմ­յա­նի հետ, քննար­կել ենք մեր գրա­կան և մ­շա­կու­թա­յին հան­դի­պում­նե­րի հե­ռան­կար­նե­րը: Այդ հան­դի­պու­մը Հա­յաս­տա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան միութ­յուն­նե­րի նա­խա­գահ­նե­րի հետ էր, և­ ընդ­հան­րա­կան մշա­կու­թա­յին կյան­քի բա­րե­լավ­ման մա­սին է ե­ղել զրույ­ցը:
Հայ­կա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րում ներ­կա­յաց­վում է հիմ­նա­կա­նում դա­սա­կան գրա­կա­նութ­յուն, ժա­մա­նա­կա­կի­ցը մնում է ստվե­րում: Հե­ռա­խո­սա­զրույց եմ ու­նե­ցել Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սութ­յան տնօ­րե­նի հետ, ե­կել ենք ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի, որ կար­ևոր է ժա­մա­նա­կա­կից մշա­կույ­թի ներ­կա­յութ­յու­նը հե­ռուս­տա­տե­սութ­յու­նում: Կար­ծեմ, հի­մա էլ փոր­ձեր են ար­վում, և հա­ղոր­դա­շա­րեր կան, որ­տեղ մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը, մա­նուկ­նե­րի հետ հան­դի­պե­լով կամ ա­ռան­ձին, ներ­կա­յաց­նում են ի­րենց կյան­քը, ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը:
Տար­վա ըն­թաց­քում մեր գրա­կան մա­մու­լը ան­խա­փան գոր­ծել է, հատ­կա­պես «Գ­րա­կան թեր­թը»: Ըն­թեր­ցող­նե­րը պա­հանջ ու­նեն «Գ­րա­կան թերթ» ըն­թեր­ցե­լու, հատ­կա­պես մար­զե­րում: Վեր­ջերս քննար­կում ու­նե­ցանք, ա­ռա­ջար­կութ­յուն կա նպաս­տե­լու այդ գոր­ծըն­թա­ցին: Մեր գրա­կան մա­մու­լը փաս­տում է, որ այ­սօր ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան շատ հե­տաքր­քիր, խո­րը հա­մա­պատ­կեր կա:
Ու­զում եմ նշել մեր ստեղ­ծա­գոր­ծա­կան տնե­րի աշ­խա­տան­քը, ո­րոնք լա­վա­գույնս օ­ժան­դա­կել են գրող­նե­րի հանգս­տի կազ­մա­կերպ­մա­նը, նոր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի ծնվե­լուն:
Նո­րոգ­վել են Ծաղ­կա­ձո­րի և Ս­ևա­նի շեն­քե­րի սեն­յակ­նե­րը, ՀԳՄ շեն­քի ա­ռա­ջին հար­կը:
Հ­նա­րա­վո­րինս նպաս­տել ենք գրող­նե­րի սո­ցիա­լա­կան և բժշ­կա­կան խնդիր­նե­րի լուծ­մա­նը:

ԳԹ – Ձեր բա­րե­մաղ­թանք­ներն ու ցան­կութ­յուն­նե­րը:
Էդ.­Մի­լի­տոն­յան – ՀԳՄ բո­լոր ան­դամ­նե­րին, գրա­սեր հան­րութ­յա­նը, մեր ըն­թեր­ցող­նե­րին, մեր ժո­ղովր­դին ցան­կա­նում եմ, որ­պես­զի գրա­կան ո­գին, մշա­կու­թա­յին բարձր ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը բո­լո­րիս վե­րա­ծի ի­րար հաս­կա­նա­լու, ճա­նա­չե­լու, նե­րե­լու, ըմբռ­նե­լու և դե­պի լավ գոր­ծե­րի մղվե­լու ան­խախտ ու­ժի: Մ­շա­կու­թա­յին մտա­ծո­ղութ­յու­նը դա­րե­րով հայ ժո­ղովր­դին պահ­պա­նել, բարձ­րաց­րել, աշ­խար­հին ներ­կա­յաց­րել է, և՛ այ­սօր, և՛ գա­լի­քում, կար­ծում եմ, այդ­պես էլ կշա­րու­նակ­վի:
Ամ­բողջ նո­յեմ­բեր ա­մի­սը Գ­րող­նե­րի միութ­յու­նը 44-օր­յա պա­տե­րազ­մի, 2021 թ. նո­յեմ­բե­րի 16-ի զո­հե­րի հի­շա­տակն էր խնկար­կում գրա­կան հան­դի­պում­նե­րով. նրանց հի­շա­տա­կը մեր ե­րի­տա­սարդ­նե­րին եր­կի­րը, սահ­ման­նե­րը պահ­պա­նե­լու հա­վա­տամ­քին ձու­լե­լու նպա­տակն ու­ներ: Միայն հի­շո­ղութ­յամբ ապ­րե­լով չէ, որ պի­տի ապ­րենք: Նաև պի­տի գու­մա­րենք մեր այ­սօր­վա ստեղ­ծա­ծը, գա­լի­քի սեր­մե­րը: Քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի տար­բե­րութ­յու­նը չպետք է ժո­ղովր­դին երկ­փեղ­կի, չպետք է Սփ­յուռք-­Հա­յաս­տան-Ար­ցախ տի­րույ­թում բա­ժա­նա­րար գծեր ստեղ­ծի: Քա­ղա­քա­կա­նութ­յուն ա­սե­լով՝ ժո­ղովր­դի բա­րե­կե­ցութ­յան, ա­մուր բա­նա­կի, ժո­ղովր­դի ազ­գա­յին նկա­րագ­րի և­ ո­գու պահ­պան­ման, ժո­ղովր­դի ու­նե­ցա­ծին տեր կանգ­նե­լու կամքն ենք ու­զում տես­նել: Դա է մեր հա­վա­տամ­քը: 2022 թվա­կան. այդ 4 թվե­րի մեջ ե­րեք 2 կա, երբ եր­կուս են լի­նում մար­դիկ՝ այր ու կին, երբ եր­կու էութ­յուն են լի­նում, եր­կինք-եր­կիր, այս եր­կու­սով է, որ ստեղծ­վում է տիե­զեր­քի ամ­բող­ջա­կա­նութ­յան պատ­կեր: Հենց այս եր­կու թվե­րի նշա­նա­յին ըն­կալ­ման մեջ ու­զում եմ տես­նել, որ մեր ժո­ղո­վուր­դը եր­կու­սի պես գու­մար­ված լի­նի, բո­լո­րիս ու­ժե­րը գու­մա­րենք, երկ­րի ու երկն­քի պես ի­րար հա­ղոր­դա­կից լի­նենք և­ ի­րար հետ շե­նաց­նենք, ի­րար հետ կո­փենք մեր եր­կի­րը, մեր հայ­րե­նի­քը, պահ­պա­նենք մեր պատ­մութ­յու­նը, ՍՏԵՂԾԵՆՔ ԳԱԼԻՔԸ: Այս նշա­նա­բա­նը կու­զե­նա­յի, որ ու­նե­նար մեր ժո­ղո­վուր­դը և հա­վա­տար իր հա­վեր­ժութ­յա­նը: Եր­կու­սի միաս­նութ­յան մա­սին խո­սե­լիս ես ու­զում եմ, որ ի­րար մեջ թշնա­մի չփնտրենք: Միայն թշնա­մին կցան­կա­նա, որ հա­յը հա­յի մեջ ան­վերջ թշնա­մի փնտրի, խմբե­րը՝ խմբե­րի մեջ, կու­սակ­ցութ­յուն­նե­րը՝ կու­սակ­ցութ­յուն­նե­րի, միութ­յուն­նե­րը՝ միութ­յուն­նե­րի: Այ­սօր աշ­խար­հի քաո­սա­յին վի­ճա­կը շատ վտան­գա­վոր է, և­ այս ա­մե­նը ի­մա­նա­լով, ճա­նա­չե­լով, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի ան­տար­բե­րութ­յու­նը տես­նե­լով՝ մենք պի­տի կա­րո­ղա­նանք գու­մար­վել: Միա­միտ չեմ, որ հա­վա­տամ, որ հենց միաս­նութ­յուն ա­սենք՝ բո­լո­րը միաս­նա­նա­լու են, ո՛չ, ես հա­վա­տում եմ, որ պի­տի ինք­նաքն­նութ­յամբ փնտրվի այդ միաս­նութ­յու­նը: Հա­նուն գա­լի­քի ա­րար­ման:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։