Սամ­վել ԿՈՍՅԱՆ

Ա­վարտ­վում է 2021 թվա­կա­նը՝  տա­րի, որ ա­ռանձ­նա­ցավ մեր ժո­ղովր­դի հա­մար նոր փոր­ձութ­յուն­նե­րով՝ շա­րու­նակ­վող պա­տե­րազմ, հա­մա­վա­րա­կի մղձա­վանջ, հա­սա­րա­կա­կան կյան­քի և տն­տե­սա­կան ճգնա­ժամ: Հայ ժո­ղո­վուրդն ա­ռա­ջին ան­գամ չէ, որ ցա­վա­լի կո­րուստ­ներ է կրում, ո­րոնց հա­ջոր­դում են վե­րած­նունդն ու հաղ­թա­նակ­նե­րը, ո­րի ա­պա­ցույ­ցը մեր և մեր երկ­րի գո­յութ­յունն է աշ­խար­հի քար­տե­զի վրա, ո­րը շատ ան­գամ­ներ են փոր­ձել ջնջել, և սա­կայն, մո­խիր­նե­րի մի­ջից հա­ջող­վել է հառ­նել փյու­նիկ թռչու­նի պես և­ ա­մեն ան­գամ վե­րած­նունդ ար­ձա­նագ­րել: Յու­րա­քանչ­յուր Ա­մա­նոր խոր­հուրդ ու­նի՝ ե­րա­զանք­նե­րի, նոր և հա­մար­ձակ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման տես­լա­կան­նե­րով: Տար­վա նա­խա­շե­մին բո­լո­րը միա­կամ են ու միաս­նա­կան, ցան­կա­նա­լով, որ վեր­ջա­պես ցրվի ա­նո­րո­շութ­յան, տագ­նապ­նե­րի ու ընկ­ճախ­տի մա­ռա­խու­ղը, որ­պես­զի ձյունն ա­մեն ինչ ծած­կի ճեր­մա­կով, որ­պես  մեր կյան­քի ու երկ­րի տա­րեգ­րութ­յան մա­քուր ու  ճեր­մակ նոր էջ: Հա­նուն ու­ժեղ, զար­գա­ցած, անվ­տանգ Հա­յաս­տան, ինք­նիշ­խան Ար­ցախ ու­նե­նա­լու հրա­մա­յա­կա­նը ազ­գո­վի հա­մախմ­բումն է մեր ազ­գա­յին և հոգ­ևոր ար­ժեք­նե­րի շուրջ, մեր բո­լո­րի ջան­քե­րը նպա­տա­կաուղ­ղե­լու ի­րա­կան խնդիր­նե­րի լուծ­մա­նը: Մեր զոհ­ված հե­րոս­նե­րի հի­շա­տա­կը պար­տա­վո­րեց­նում է հա­մայն հա­յութ­յա­նը հա­մախմբ­վել ի շահ հայ­րե­նի­քի ամ­րապնդ­ման, ի շահ նրա վաղ­վա հաղ­թա­նակ­նե­րի հա­վա­տի: Մեր ա­պա­գան մեր ձեռ­քե­րում է, և հենց մենք՝ ի հե­ճուկս թշնա­մի­նե­րի, Հա­յաս­տան, Ար­ցախ, Սփ­յուռք ե­ռա­միաս­նութ­յամբ պետք է կեր­տենք այն, որ­պես ար­ժա­մա­պա­տիվ գո­յութ­յան հանգր­վան:  Եվ ու­րեմն՝ մեր մտա­ծե­լա­կեր­պի բա­նաձ­ևը պի­տի լի­նի սե­փա­կան ու­ժե­րի նկատ­մամբ ինք­նավս­տա­հութ­յան վե­րա­կանգ­նու­մը, նո­րո­վի վե­րա­կա­ռուց­վի տնտե­սութ­յու­նը, բա­նա­կը, դի­վա­նա­գի­տութ­յու­նը և­ ի­հար­կե, վե­րա­կա­ռուց­վի կրթութ­յան, գի­տութ­յան և մշա­կույ­թի ո­լոր­տի նկատ­մամբ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը:
ԵՎ ՈՒՐԵՄՆ՝ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ,  2022 ԹՎԱԿԱՆ:
Նոր տա­րում թող որ ժո­ղո­վուրդ­նե­րի միջև հա­րա­բե­րութ­յուն­նե­րի գաղտ­նա­բա­ռը լի­նի միայն ու միայն՝ խա­ղա­ղութ­յու­նը:
Թող որ մեր հե­րոս նա­հա­տակ­նե­րի հա­րա­զատ­նե­րի աչ­քե­րը թաց­վեն հպար­տութ­յան ար­ցունք­նե­րով, քան­զի նրանց զա­վակ­նե­րը չեն պարտ­վել, նրանց ան­մահ հո­գի­նե­րի լույսն է, որ տե­սա­նե­լի է դարձ­րել երկ­րի ա­ռա­ջըն­թա­ցի ճա­նա­պար­հը:
Թող որ մեր սահ­ման­նե­րը պաշտ­պա­նող զին­վոր­նե­րի ու սպա­նե­րի կող­քին մշտա­պես հեր­թա­պա­հեն պա­հա­պան հրեշ­տակ­նե­րը:
Թող որ մեր բո­լոր գե­րի­նե­րը վեր­ջա­պես վե­րա­դառ­նան և­ ի­րենց հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նեն հայ­րե­նի­քում, սե­փա­կան օ­ջա­խի տա­նի­քի տակ:
Թող որ մեր մշա­կույ­թի, գի­տութ­յան և կր­թութ­յան գոր­ծիչ­նե­րը ստեղ­ծեն հիաս­քանչ գրա­կա­նութ­յուն, հե­րո­սա­կան սիմ­ֆո­նիա­ներ, բազ­մա­ժանր կտավ­ներ, մեր գիտ­նա­կան­ներն ի­րենց մտքի թռիչք­նե­րով զար­գաց­նեն մեր տնտե­սութ­յունն ու ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յու­նը, ու­սու­ցիչ­ներն ու դա­սա­խոս­ներն ի­րենց սա­նե­րին կրթե­լու հա­մար որ­պես կար­ևո­րա­գույն ա­ռար­կա ընտ­րեն հայ­րե­նա­սի­րութ­յու­նը:
Թող որ մեր վի­րա­վոր զին­վոր­նե­րը հնա­րա­վո­րինս լիար­ժե­քո­րեն ա­պա­քին­վեն, ի վի­ճա­կի լի­նեն սե­փա­կան ու­ժե­րով ի­րա­կա­նաց­նե­լու ի­րենց ե­րա­զանք­նե­րը:
Թող որ դա­դա­րի ար­տա­գաղ­թը, և ս­կիզբ առ­նի մեծ հայ­րե­նա­դար­ձութ­յան եր­թը դե­պի հայ­րեն­յաց եր­կիր:
Թող որ յու­րա­քանչ­յու­րին ու­ղեկ­ցի հա­ջո­ղութ­յունն ու եր­ջան­կութ­յու­նը, ա­մեն ոք շրջա­պատ­ված լի­նի ա­պա­գա­յի լա­վա­տե­սութ­յամբ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։