ԳԱՂԹԱԿԱՆԻ ՍՆԴՈՒԿԸ / ­Հո­վիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

Չեմ հի­շում, թե քա­նի տա­րե­կան էի այն ժա­մա­նակ: Միայն հի­շում եմ, որ մարդ­կանց մեջ շատ բա­րութ­յուն կար և շատ մեծ սեր: Մեր փոք­րիկ բա­նա­վա­նի բնա­կիչ­ներն էլ, ինչ­պես բո­լոր գյու­ղե­րում ու ա­վան­նե­րում, ա­մեն ե­րե­կո հա­վաք­վում էին մեկն ու մե­կի տա­նը՝ լո­տո խա­ղա­լու կամ հենց այն­պես զրու­ցե­լու: Եվ եր­բեք ոչ ոք չէր գան­գատ­վում ժա­մա­նա­կի սղութ­յու­նից ու ոչ մի տեղ չէին շտա­պում: Ազ­գակ­ցա­կան կապ չու­նե­ցող մար­դիկ հա­վաք­վում էին՝ ում տա­նը պա­տա­հեր ու կի­սում էին այն­քա՜ն դժվա­րութ­յամբ ճար­վող մի կտոր հա­ցը կամ ե­գիպ­տա­ցո­րե­նի շի­լան:
Ա­հա այդ ժա­մա­նակ էր, որ Գ­ևորգ հայ­րիկն ու Ար­շա­լույս մայ­րի­կը հայտն­վե­ցին մեր բա­նա­վա­նում: Փոք­րիկ բա­նա­վա­նի հա­մար յու­րա­քանչ­յուր փո­փո­խութ­յուն մեծ նո­րութ­յուն էր, և յու­րա­քանչ­յուր գաղտ­նիք մեկ շա­բա­թից ա­վե­լի չէր մնում չբա­ցա­հայտ­ված: Բայց, ա­հա, նրանց գա­լու օր­վա­նից ի վեր եր­կար տա­րի­ներ ան­հայտ էր մեծ, փայտ­յա զար­դա­նախ­շե­րով սնդու­կի գաղտ­նի­քը, ո­րը ներս տա­րան ու տե­ղա­վո­րե­ցին բնա­կա­րա­նի ա­մե­նա­հար­մար տե­ղում: Ի՞նչ կար արդ­յոք նրա մեջ, որ այդ­պես գո­րո­վան­քով ու քնքշան­քով էին վե­րա­բեր­վում, ա­սես տան ա­մե­նա­սուրբ, ա­մե­նան­վի­րա­կան ի­րի հետ… Երբ մի ան­գամ հար­ևան­նե­րից մե­կը հե­տաքրք­րա­սի­րութ­յամբ հարց­րեց, Գ­ևորգ հայ­րի­կը մռայլ­վե­լով պա­տաս­խա­նեց՝ մեր դժբախ­տութ­յու­նը, հա­յե­րուս դժբախ­տութ­յու­նը: Ու լռեց: Ոչ ոք այլևս չտվեց այդ հար­ցը:
Գ­ևորգ հայ­րիկն ու Ար­շա­լույս մայ­րի­կը վաթ­սու­նին մոտ ա­մու­սին­ներ էին՝ սա­կայն ար­դեն ծե­րութ­յան նշան­նե­րով: Ինչ­պես եր­ևում էր, շատ էին տա­ռա­պել: Ա­վա­նի բնա­կիչ­նե­րը շու­տով ծա­նո­թա­ցան, բա­րե­կա­մա­ցան հետ­նե­րը, սկսե­ցին փո­խա­դար­ձա­բար այ­ցե­լել միմ­յանց: Շու­տով նրանք դար­ձան մեր մեծ ըն­տա­նի­քի ոչ միայն լիար­ժեք ան­դամ­նե­րը, այլև Հայ­րիկն ու Մայ­րի­կը: Այդ­պես էլ կնքե­ցին նրանց: Եվ մեկ տա­րի անց, ե­թե որ­ևէ մե­կը ա­նու­նով հարց­ներ Գ­ևոր­գին կամ Ար­շա­լույ­սին, ճա­նա­չող չկար՝ նրանք մեզ հա­մար Հայ­րիկ ու Մայ­րիկ էին: Զար­մա­նա­լու ի՞նչ կա: Պար­զա­պես ժա­մա­նակ­ներն էին այդ­պի­սին. կա՛մ հա­ցի պա­կա­սութ­յու­նից էր, որ մար­դիկ աշ­խա­տում էին այդ պա­կա­սը լրաց­նել փո­խա­դարձ սի­րով, կա՛մ գու­ցե այդ ժա­մա­նակ ար­ևի ջեր­մութ­յունն ու աստ­ղե­րի դա­սա­վո­րութ­յունն էին ու­րիշ:
Հար­ևա­նութ­յան հար­ցում մեր բախ­տը բե­րեց: Մեր ու նրանց դռնե­րը կողք կող­քի էին բաց­վում, և հա­մար­յա ա­մեն ե­րե­կո նրանց տանն էինք թեյ խմում:
– Խե­լա­ցի մար­դիկ են,- ա­սում էր մայրս,- քեզ շատ օգ­տա­կար կլի­նի նրանց զրույց­նե­րը լսել: Եվ իր հո­գե­պա­հուս­տից մի որ­ևէ բան հա­նե­լով՝ փա­թա­թում էր թղթի մեջ, ու գնում էինք նրանց տուն: Այն­պես էինք ըն­տե­լա­ցել, մտեր­մա­ցել, որ հե­տա­գա տա­րի­նե­րին եր­բեմն կաս­կա­ծում էի՝ արդ­յոք մենք բա­րե­կամ­ներ չե՞նք:
Ա­մեն ե­րե­կո նրանք թեյ էին դնում, և մենք, շա­քա­րի փոք­րիկ կտոր­նե­րը կրծե­լով ու թե­յի տաք, հա­ճե­լի բուր­մուն­քը շնչե­լով, լսում էինք Հայ­րի­կի պատ­մութ­յուն­նե­րը, ո­րոնք վերջ չու­նեին: Ն­րա տխուր, եր­բեմն հիաց­մունք ա­ռա­ջաց­նող պատ­մութ­յուն­նե­րից ի­մա­ցանք, որ աշ­խար­հում սոս­կա­լի ու չա­փա­զանց ա­նար­դա­րա­ցի գոր­ծեր են կա­տար­վել: Ի­մա­ցանք, որ ա­մեն տեղ չէ, որ թա­գա­վո­րում են սերն ու միութ­յու­նը: Ի­մա­ցանք մեր ան­մեղ եղ­բայր­նե­րի ու քույ­րե­րի սպա­նութ­յուն­նե­րի, նրանց ան­մարդ­կա­յին տա­ռա­պանք­նե­րի մա­սին, ու ա­վե­լի ջեր­մա­ցավ մեր մտեր­մութ­յու­նը: Ա­ռա­ջին ան­գամ ես նրանց տան մեջ տե­սա Ք­րիս­տո­սի խաչ­ված պատ­կե­րը և լ­սե­լով Հայ­րի­կի ցնցող պատ­մութ­յուն­նե­րը՝ գաղ­թի ճամ­փե­քին տան­ջա­հար սպան­ված­ներն աչ­քե­րիս եր­ևում էին թախ­ծոտ դեմ­քով, հնա­զանդ Հի­սուս Ք­րիս­տո­սի պատ­կե­րի նման, ու բո­լո­րի հան­դեպ ան­սահ­ման գութ էր ա­ռա­ջա­նում մեջս:
Հայ­րիկն ին­քը հրաշ­քով էր փրկվել: Զին­վո­րագ­րել էին, տա­րել աշ­խա­տեց­նե­լու, բայց հսկող ասկ­յա­րին սպա­նել ու մի քա­նի ըն­կեր­նե­րի հետ փա­խել էր: Եվ սկսվել էր ան­հա­վա­տա­լի ար­կած­ներով լի մի կյանք, ո­րին շա­տե­րը չէին հա­վա­տում: Սկզ­բից վե­րա­դար­ձել էր իր հայ­րե­նի Ուր­ֆա քա­ղա­քը, մաս­նակ­ցել նրա հե­րո­սա­կան ինք­նա­պաշտ­պա­նութ­յա­նը: Ա­պա, ի թիվս կեն­դա­նի մնա­ցած սա­կա­վա­թիվ բնա­կիչ­նե­րի, ըն­կել թուր­քե­րի ձեռ­քը: Ն­րանց քշել էին դե­պի Դեր Էլ Զոր… Հե­տո քա­նի՜ ան­գամ փա­խել էր, ե­լել սա­րե­րը, քա­նի՜ ան­գամ կանգ­նել կա­խա­ղա­նի ա­ռաջ, բայց բախ­տը ժպտա­ցել էր, կամ իր հնա­րամ­տութ­յունն ու քա­ջութ­յունն էին փրկել:
– Ին­չե՜ր չքա­շե­ցինք… Ին­չե՜ր չտե­սանք…- հա­ռա­չում էր Հայ­րի­կը,- մինչև ա­զատ­վե­ցանք թուրք շու­նե­րու հե­տապն­դու­մեն:
Ն­րա աչ­քե­րի ա­ռաջ շա­տե­րին էին կա­խել, կեն­դա­նի-կեն­դա­նի այ­րել, գա­զա­նա­բար խոշ­տան­գել: Նա այդ ա­մե­նը տե­սել ու ապ­րել էր: Եվ դեռ կա­րո­ղա­նում էր սի­րել… Իսկ ե­րե­խա­նե­րին ինչ­պե՜ս էր սի­րում… Ուշ ա­մուս­նա­նա­լու պատ­ճա­ռով ի­րենք ե­րե­խա չէին ու­նե­ցել: Երբ ինձ տես­նում էր, զգում էի, թե ինչ­պես է սիր­տը հուզ­մուն­քից ա­լիք­վում, ինչ­պես է ու­զում, որ մո­տե­նամ: Ձեռ­քը դնում էր գլխիս, մա­զերս շո­յում, ու մի պահ միտ­քը հե­ռա­նում էր: Գ­նում էր կո­րած, հե­ռա­վոր իր քա­ղաքն ու մե­կիկ-մե­կիկ տես­նում բո­լո­րին, ո­րոնց կորց­րել էր Ուր­ֆա քա­ղա­քի փլա­տակ­նե­րում:
– Հինգ եղ­բայր էինք, ե­րեք քույր…- ար­ցուն­քոտ­ված աչ­քե­րը հա­ռե­լով հեռ­վին՝ հա­ռա­չում էր նա,- ե­րեք հո­րեղ­բայր ու­նեի, հինգ մո­րեղ­բայր… ի՜նչ տղա­մար­դիկ էին, Տեր Աստ­ված… Եվ միայն ես ա­զատ­վե­ցա… Մեզ լավ խա­բե­ցին, լա՜վ խա­բե­ցին…
– Գ­ևո՛րգ, չո­ջուխ չես,- հուզ­վում էր կի­նը,- չո­ջու­խին խղճա, ձո, չո­ջուխ­նե­րի սրտիկ­նե­րը նուրբ կըլ­լան, Գ­ևո՛րգ… Թու­լութ­յուն­ներդ ծած­կե ա­նոնց­մեն…
– Միայն ես մնա­ցի… Ախր գյուղ մը գեր­դաս­տան էինք… Գ­յոռ­բագ­յո՜ռ ըլ­լա Թա­լեաթ…
Ն­րա ար­ցունք­նե­րը հո­սում էին այ­տե­րով, լա­լիս էր՝ դա­ռը հու­շե­րից ընկճ­ված, ինք­նա­մո­ռա­ցութ­յան մեջ ընկ­նե­լով:
– Գ­ևո՛րգ, հա­վա­քե քե­զի, տղա­մարդ ես,- ար­դեն խիստ ձայ­նով մի­ջամ­տում էր կի­նը, և Հայ­րի­կը, հապ­ճեպ հա­նե­լով թաշ­կի­նա­կը, մաք­րում էր ար­ցունք­ներն ու լռում:
Բայց նա նո­րից այն­տեղ էր՝ Ուր­ֆա քա­ղա­քի փլա­տակ­նե­րի մեջ. շրջում էր, նա­յում յու­րա­քանչ­յուր քա­րի տակ, փլված պա­տե­րի ա­րան­քը… Փնտ­րում էր իր կորց­րած եղ­բայր­նե­րին ու քույ­րե­րին, իր խող­խող­ված ըն­կեր­նե­րին:
Սա­կայն նրանք կռվել և մե­ռել էին զեն­քը ձեռք­նե­րին: Ու հա­ճե­լի էին այդ հու­շե­րը: Նա այդ­պի­սի հու­շեր էլ շատ ու­ներ:
– Մեր դեմ թուր­քե­րը տաս­հա­զա­րա­նոց կա­նո­նա­վոր բա­նակ հա­նած էին, թնդա­նոթ­նե­րով, գնդա­ցիր­նե­րով… Մենք հա­մոզ­ված էինք, որ փրկութ­յուն չէր կա­րող ըլ­լալ, և­ ո­րո­շած էինք կռվել մինչև վեր­ջին շուն­չը, իսկ վեր­ջին փամ­փուշտ­նե­րը մե­զի հա­մար պա­հած էինք… Եվ լավ կռվե­ցանք… Ինչ­պե՜ս կռվե­ցանք, Տեր Աստ­ված… Կի­ներն ինչ­պե՜ս կկռվեին… Թուր­քե­րը մեզ­նե կվախ­նա­յին, ինչ­պե՜ս կվախ­նա­յին… Եվ մեր դիր­քե­րը գրա­վե­ցան միայն այն ժա­մա­նակ, երբ ոչ մի կան­գուն տուն չկար, տու­նե­րու քա­րերն ան­գամ փո­շի դար­ձած էին: Մար­տը վեր­ջա­նա­լուց հե­տո էլ, սա­կայն, դեռ հայ­կա­կան դիր­քե­րեն կկրա­կեին… Փ­լա­տակ­նե­րու տա­կեն կկրա­կեին…
Եվ Հայ­րի­կի աչ­քերն ան­սո­վոր փայ­լա­տա­կում էին: Այդ­պի­սի պա­հե­րին նրան չէի հաս­կա­նում. նա հե­ռա­նում էր, բարձ­րա­նում…
– Քույ­րիկս, ա՜խ, քույ­րիկս, ես քո հո­գիին մեռ­նիմ… քույ­րի­կիս գե­րի վերց­րած ու տա­րած էին հա­զա­րա­պետ Օս­ման բե­յի մոտ: «­Մեր­կաց­րե՛ք,- կհրա­մա­յե Օս­ման շու­նը,- ես կկա­մե­նամ տես­նիլ տղա­մար­դու տա­բա­տին մեջ թաքն­ված ադ կի­նը»: Կ­կա­մե­նա մեր­կաց­նել և ծաղր ը­նել: Սա­կայն քույրս հա­մար­ձա­կո­րեն կպո­ռա. «Չ­մո­տե­նաք, ինքս կմեր­կա­նամ»: Եվ իբր թե տա­բա­տի կո­ճակ­ներն ար­ձա­կել կջա­նա, գրպա­նից կհա­նե ատր­ճա­նակն ու ի­նը գնդակն ալ կշա­րե շուն Օս­մա­նի ճակ­տին մեջ: Քույրս կսատ­կաց­նե ադ շու­նին… Քույ­րիկս, ա՜խ, քույ­րիկս…- հա­ռա­չում էր Հայ­րի­կը,- ե­թե կրնա­յինք բո­լորս այլ ադ­բես կռվեինք ու ադ­բես մեռ­նեինք…
Մենք ու­շա­դիր լսում էինք նրան, ապ­րում նրա վիշ­տը, ափ­սո­սում հե­ռա­վոր Ուր­ֆա քա­ղա­քի հայ­կա­կան ա­վե­րակ թա­ղա­մա­սի հա­մար, ու Հայ­րի­կի սիր­տը թեթ­ևա­նում էր:
…Եր­կար լուռ նստե­լուց հե­տո, զգու­շո­րեն, կար­ծես վա­խե­նա­լով հու­շե­րը փշրել, աս­տի­ճա­նա­բար ետ էր գա­լիս, մե­կիկ-մե­կիկ նա­յում մեզ, տխուր ժպտում և­ ինձ մո­տը կան­չե­լով՝ գրկում էր, համ­բու­րում ճա­կատս.
– Ինչ­պե՞ս ես, մա՛նչս, դա­սերդ լա՞վ կսոր­վիս…
– Լավ,- պա­տաս­խա­նում էի ես:
– Բո­լորս լավ պի­տի սոր­վինք, որ թուր­քին աչ­քը հա­նենք, մա՛նչս: Մենք քիչ մնա­ցած ենք, և բո­լորս պար­տա­վոր ենք լավ սոր­վիլ, լավ աշ­խա­տիլ, ի­րա­րու սի­րել, ազ­գին նվիր­ված ըլ­լալ…
Ա­պա ել­նում էր տե­ղից, մո­տե­նում հնաոճ պա­հա­րա­նին, բա­ցում ճռռա­ցող դու­ռը…
– Ես կբե­րեմ, Գ­ևո՛րգ,- նա­խա­տում էր կի­նը,- նստե տեղդ:
– Չէ՛, ինքս,- ա­սում էր Հայ­րի­կը,- աս­պես կսի­րեմ:
Նա շատ էր սի­րում ե­րե­խա­նե­րին կոն­ֆետ­ներ բա­ժա­նել:
Իսկ ինչ­պե՜ս էր կոն­ֆետ­ներ պատ­րաս­տում՝ տա­բեր գույ­նե­րի, տար­բեր հա­մե­րի: Ի՜նչ խա­ղա­լիք­ներ էր սար­քում՝ թղթից, փայ­տից, թի­թեղ­նե­րից: Ա­մեն ինչ ձեռ­քից գա­լիս էր: Ե­րե­խա­նե­րին հա­վա­քում էր գլխին, հա­ճույ­քով մեկ-մեկ բա­ցատ­րե­լով, ցույց տա­լով պատ­րաս­տում, որ սո­վո­րենք:
– Ար­հեստ ու­նե­ցող մար­դը մինչև կե­սօր կմնա քաղ­ցած, մա՛նչս,- ա­սում էր ոգ­ևոր­ված ու տխրե­լով,- ի՛նչ ի­մա­նաս վաղն ինչ կըլ­լա, թուր­քե­րը դեռ ուժ ու­նին… Աշ­խար­հը դեռ խառ­նակ է…
Տար­վա բո­լոր օ­րե­րին նրա տան դռնե­րը բաց էին ա­վա­նի բնա­կիչ­նե­րի հա­մար, հատ­կա­պես՝ ե­րե­խա­նե­րի: Սա­կայն կար մի օր, որ ոչ մե­կին չէր ըն­դու­նում: Այդ օր­վան, ինչ­պես հե­տո ի­մա­ցանք, նա ողջ տա­րին էր պատ­րաստ­վում: Խա­ղա­լիք­ներ էր սար­քում, թղթե ծա­ղիկ­ներ, քաղց­րա­վե­նիք, տար­բեր տե­սա­կի նվեր­ներ: Եվ ա­հա այդ օ­րը ա­ռա­վոտ շուտ ոտ­քի վրա էր: Սափր­վում էր, խնամ­քով սանր­վում, հագ­նում հե­տը բե­րած միակ սև կոստ­յու­մը, կա­պում փող­կա­պը, ա­պա սե­ղա­նը հա­նում, դնում դռան ա­ռաջ, վրան դա­սա­վո­րում ծա­ղիկ­նե­րը, շա­քա­րաք­լոր­նե­րը, տար­բեր գույ­նի կոն­ֆետ­նե­րը:
Ա­ռա­ջին ան­գամ մեզ հա­մար տա­րօ­րի­նակ էր այդ ա­մե­նը. կար­ծե­ցինք, թե վա­ճառ­քի է հա­նել: Սա­կայն երբ մար­դիկ հա­վաք­վե­ցին, նա սկսեց այդ ա­մե­նը բա­ժա­նել: Ժպ­տում էր, բո­լո­րին հա­ճե­լի խոս­քեր ա­սում, ե­րե­խա­նե­րին մոտ կան­չում, շա­քա­րաք­լոր­ներ ու կոն­ֆետ­ներ նվի­րում:
– Այս օ­րը ոչ մի Հայ մարդ չպի­տի մոռ­նա,- ա­սում էր նա հա­վաք­ված­նե­րին,- այս օ­րը ա­մեն Հայ մարդ պի­տի հի­շե, որ ին­քը Հայ է, և շատ Հա­յեր կան աշ­խար­հի վրա: Այս օ­րը ա­մեն Հայ մարդ պի­տի մի լավ բան մը ը­նե իր եղ­բայր­նե­րու ու քույ­րե­րու հա­մար…
Մինչև կե­սօր իս­կա­կան սի­րո տոն էր մեր փոք­րիկ ա­վա­նում: Բո­լո­րը տնե­րից դուրս էին ե­կել, խումբ-խումբ կանգ­նած զրու­ցում էին, վի­ճում, ձեռ­քե­րը վեր ու վար թա­փա­հա­րե­լով՝ ոգևոր­ված ինչ-որ պատ­մութ­յուն­ներ ա­նում:
Կե­սօ­րից հե­տո Հայ­րի­կը մտավ տուն, դու­ռը ներ­սից կող­պեց ու մինչև հա­ջորդ ա­ռա­վոտ դուրս չե­կավ: Հե­տաքրք­րա­սեր­նե­րը նո­րից սկսե­ցին տար­բեր են­թադ­րութ­յուն­ներ ու պատ­մութ­յուն­ներ հո­րի­նել ա­ռեղծ­վա­ծա­յին սնդու­կի ու նրա պա­րու­նա­կութ­յան մա­սին: Ու այդ­պես՝ ա­մեն տա­րի՝ Ապ­րի­լի քսան­չոր­սին:
…Ան­ցան տա­րի­ներ: Ես դպրոցն ա­վար­տե­ցի: Հայ­րիկն ու Մայ­րիկն ա­վե­լի էին կապ­վել մեր ըն­տա­նի­քի հետ: Մորս նման հպար­տա­նում էին, որ շու­տով զին­վոր եմ դառ­նա­լու: Այդ ըն­թաց­քում մեր ա­վա­նը բա­վա­կան մե­ծա­ցել էր: Ման­չուկ­նե­րը տղա­մարդ էին դար­ձել, փոք­րիկ, նեղ­լիկ փո­ղոց­նե­րում ե­րե­կո­ներն ու գի­շեր­նե­րը զրնգում էր ջա­հել տղա­նե­րի ու աղ­ջիկ­նե­րի ծի­ծա­ղը:
Ըն­կեր­նե­րով ո­րո­շե­ցինք զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան մեկ­նե­լուց ա­ռաջ այ­ցե­լել Գ­ևորգ Հայ­րի­կին: Մի քա­նի տասն­յակ ա­ռույգ և­ ու­ժեղ տղա­ներս կեն­դա­նութ­յամբ լցրինք նրա նեղ­վածք բնա­կա­րա­նը: Հայ­րիկն ու Մայ­րիկն ու­րա­խութ­յամբ դի­մա­վո­րե­ցին: Սե­ղա­նի վրա դրե­ցին հո­գե­պա­հուստ օ­ղին և­ ու­տե­լիք­նե­րը: Մի կերպ շար­վե­ցինք սե­ղա­նի շուր­ջը: Հայ­րի­կը, կանգ­նած մեջ­տե­ղում՝ սե­ղա­նի կող­քին, լցրեց բա­ժակ­նե­րը, մի բա­ժակ վերց­րեց և հուզ­մուն­քից կա­կա­զե­լով՝ սկսեց խո­սել.
– Ես ան­չափ եր­ջա­նիկ կզգամ ինք­զինքս, ման­չե՛րս: …Այ­սօր ես տե­սա, որ Հա­յե­րը բա­նակ ու­նին…- աչ­քերն ար­ցուն­քոտ­վե­ցին, բայց կեր­կե­րուն ձայ­նով շա­րու­նա­կեց,- թուր­քը կկա­մե­նար մե­զի բնա­ջինջ ը­նել, բայց, փառք Աստ­ծո, չկրցավ…
Ա­պա մո­տե­ցավ, հեր­թով բո­լո­րիս ճա­կատ­նե­րը համ­բու­րեց և ա­սաց.
– Մինչև հի­մա ես գաղ­թա­կան էի, և­ աս գաղ­թա­կա­նին սնդուկն ալ ին­ձի հա­մար ա­մե­նա­թանկ բանն էր,- այս ա­սե­լով նա ցույց տվեց խորհր­դա­վոր սնդու­կը և շա­րու­նա­կեց,- ես այլևս գաղ­թա­կան չեմ, և­ աս սնդուկն ալ ին­ձի պետք չէ այլևս, քան­զի իմ ազ­գը նո­րեն ա­սանք զին­վոր­ներ ու­նի… Իմ ազգ բա­նակ ու­նի…
Նա պա­տին փակց­ված «­Խա­չե­լութ­յուն»-նե­րի կող­քից վերց­րեց կախ­ված բա­նա­լին, մո­տե­ցավ սնդու­կին, բա­ցեց: Բո­լորս ան­համ­բե­րութ­յամբ հետ­ևում էինք, այն­պի­սի՜ հե­տաքրք­րութ­յուն էր ա­ռա­ջա­ցել…
Սն­դու­կը դա­տարկ էր: Միայն մի անկ­յու­նում, խնամ­քով փա­թաթ­ված, դրված էին ինչ-որ նկար­ներ: Հայ­րի­կը հա­նեց այդ նկար­նե­րը, մե­կիկ-մե­կիկ շա­րեց խա­չե­լութ­յան տակ դրված սե­ղա­նին: Անդ­րա­նիկ զո­րա­վա­րի, Սե­րոբ փա­շա­յի, Իշ­խա­նի, Կո­մի­տա­սի, Զոհ­րա­պի, Վա­րու­ժա­նի և մի քա­նի ան­ծա­նոթ նկար­ներ էին:
Մենք հիա­ցած ու զար­ման­քով նա­յում էինք մեծ հա­յե­րի նկար­նե­րին: Իսկ Հայ­րի­կը լռութ­յամբ բո­լոր նկար­նե­րը շա­րե­լուց հե­տո դար­ձավ, մեջքն ուղ­ղեց, մե­կիկ-մե­կիկ նա­յեց մեզ ու ա­սաց.
– Այլևս ոչն­չեն չեմ վախ­նա… Իսկ աս սնդու­կը, ման­չե՛րս, որ ա­մե­նա­թանկ բանն էր գաղ­թա­կա­նի հա­մար, ո­րով­հետև ա­մեն ան­գամ փախ­չե­լիս ա­մե­նաանհ­րա­ժեշտ բա­նե­րը մե­ջը կլցնեինք ու կշա­լա­կեինք, աս սնդուկն այլևս հար­կա­վոր չէ ին­ձի:
…Ն­րան վեր­ջա­պես լքել էր ամ­բողջ կյան­քում հո­գին կե­ղե­քած ա­նա­պա­հո­վութ­յան, գաղ­թա­կա­նութ­յան դա­տա­պարտ­ված լի­նե­լու զգա­ցո­ղութ­յու­նը, և նա այլևս չէր ցան­կա­նում մնալ նրա իշ­խա­նութ­յան տակ:
– Դե, զին­վոր­նե՛րս,- հրա­մա­յա­կան, խիստ և միա­ժա­մա­նակ գուր­գու­րող ձայ­նով ա­սաց Հայ­րի­կը,- խմենք մեր զին­վոր ման­չե­րու կե­նա­ցը և դուրս հա­նենք տնից աս գաղ­թա­կա­նի սնդու­կը: Ու թող այլևս ոչ մեկ Հայ չզգա ա­նոր կա­րի­քը…
Մենք դուրս հա­նե­ցինք և­ ա­վա­նի հրա­պա­րա­կում, զար­մա­ցած բնա­կիչ­նե­րի աչ­քի ա­ռաջ այ­րե­ցինք գաղ­թա­կա­նի խորհր­դա­վոր սնդու­կը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։