ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԲՐԳՆԻՔ, ԲԱՐԵ՛Վ, ՎԱՐՈՒԺ ՋԱՆ («­Կա­րոտ» բա­ռի հա­յե­րե­նը շար­քից) / Գ­րի­գոր ՋԱՆԻԿՅԱՆ

 

«­Հաղ­թա­նակ» պու­րա­կում, աստ­ղե­րի ար­ծա­թա­ցոլ շիկ­նան­քի ներ­քո սփյուռ­քա­հայ ու­սա­նո­ղու­հի Հու­րիին (ազ­գա­նու­նը կար­ևոր չէ) համ­բու­րող վար­սա­հար­դար Ա­րա­մը մո­լեկր­քին մի պահ չդի­մա­ցավ, ա­մե­նա­նախ­նա­կան ձևով սեր խոս­տո­վա­նեց.
– Հու­րի՛ ջան, ի՞նչ ես ու­զում քեզ հա­մար ա­նեմ, կնո­ջիցս բա­ժան­վե՞մ, երկն­քից աստղ բե­րե՞մ:
– Կ­նո­ջիցդ մի՛ բա­ժան­վիր,- ա­սաց պետ­հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղու­հի, Դա­նիել Վա­րու­ժա­նի մա­սին գի­տա­ճառ գրող սփյուռ­քա­հայ Հու­րին,- ո՛չ էլ երկն­քից աստղ բեր: Ե­թե իս­կա­պես ինձ սի­րում ես, Բրգ­նիք տար:

***
Կինն ար­դեն մի դար ա­ղեր­սում էր.
– Ե­րե­խա­յի հա­մար «­Ման­կա­կան Աստ­վա­ծա­շունչ» առ՝ գի­շեր­ներն ան­կող­նում կկար­դամ, քնեց­նե­լուց հե­տո էլ բար­ձի տակ կդնեմ:
Ա­մու­սի­նը՝ Մաշ­տոց մայ­րու­ղու գե­ղեց­կութ­յան սրա­հի վար­սա­հար­դար Ա­րա­մը, գլխա­ռադ էր ա­նում.
– «­Ման­կա­կան Աստ­վա­ծա­շունչ» որ­տե­ղի՞ց ճա­րեմ:
– Այդ­քանն էլ չգի­տե՞ս: Գր­քե­րը գրա­խա­նու­թում են վա­ճա­ռում: Կենտ­րո­նա­կա­նը վար­սա­վի­րա­նո­ցիդ կից փո­ղո­ցում է:
Թե­կուզ վար­սա­վի­րա­նո­ցի կից փո­ղո­ցում լի­ներ՝ Ա­րա­մը կյան­քում գրա­խա­նութ չէր մտել, բայց ե­րե­խա­յի սի­րույն մտավ… Նր­բա­դեմ, նրբի­րան մի ման­կա­մար­դու­հի, հա­վա­նա­բար ու­սա­նո­ղու­հի, Ա­րա­մին չնկա­տե­լով, Ա­րա­մից ա­ռաջ ընկ­նե­լով մո­տե­ցավ վա­ճա­ռո­ղու­հուն, վա­ղուց­վա ծա­նո­թի մտեր­մութ­յամբ հարց­րեց.
– Վա­րու­ժա­նի եր­րորդ հա­տո­րը լույս տե­սա՞վ:
– Եր­ևի Հա­լեպ էիք գնա­ցել,- ա­սաց վա­ճա­ռո­ղու­հին,- ու­րիշ հրա­տա­րա­կութ­յուն­ներ էլ ենք ստա­ցել: Հա­մե­ցե՛ք:
Մինչ աղ­ջի­կը գրքերն էր թեր­թա­տում, Ա­րա­մը, յու­րա­քանչ­յու­րի կազ­մին «­Վա­րու­ժան, Վա­րու­ժան, Վա­րու­ժան» կար­դա­լով, ար­տա­սա­նեց.
Երբ գի­շեր­վան մեջ խառ­նես
Ժը­պիտ ժըպ­տի, բույ­րի բույր՝
Իր նը­շույլ­ներն լուս­նակն հեզ
Ծո­ցըդ կ’հե­ղու թույր ի թույր…
Ու­սա­նո­ղու­հին ա­նակն­կա­լի ե­կավ, շրջվեց Ա­րա­մի կողմն ու զար­ման­քից նույ­նիսկ շա­ռա­գու­նեց.
– Դուք Վա­րու­ժան այդ­քան լա՞վ գի­տեք…
– Ոչ մի տող չեմ կար­դա­ցել,- խոս­տո­վա­նեց Ա­րա­մը,- ման­կութ­յանս տա­րի­նե­րին մայրս է ինձ քնեց­նե­լիս ար­տա­սա­նել:
– Ի՜նչ լավ մայր եք ու­նե­ցել,- ձայ­նեց ման­կա­մար­դու­հին:

***
– Ու­րեմն ու­զում ես Բրգ­նի՞ք գնալ:
Վար­սա­հար­դա­րը կար­ծեց խոս­քը Հա­յաս­տա­նի հեր­թա­կան տե­սար­ժան վայ­րի մա­սին է, ան­մի­ջա­պես հա­մա­ձայն­վեց.
– Սի­րով, հենց ա­ռա­ջի­կա հանգստ­յան օ­րը: Միայն մո­տա­վո­րա­պես ա­սա, թե որ­տե՞ղ է:
– Արևմտ­յան Հա­յաս­տա­նում:
– Որ­տե՞ղ:
– Սե­բաս­տիա­յի նա­հան­գում, Տիվ­րի­կի շրջա­նում:
…Այն­պես էր պա­տա­հել, որ բո­լոր կա­նանց նկատ­մամբ, ով­քեր երբ­ևէ, թե­կուզ հպան­ցիկ ե­ղել էին Ա­րա­մի կյան­քում, նա զուտ տղա­մարդ­կա­յին պար­տա­վոր­վա­ծութ­յուն էր զգա­ցել: Կի­նը գի­տե՞ր, որ այդ տա­րի­քում հան­դի­պում է ու­րի­շի՝ այն էլ ու­սա­նո­ղու­հու հետ: Հա­վա­նա­բար՝ գի­տեր: Գի­տե՞ր, որ ե­թե գի­շեր­ներն ուշ է վե­րա­դառ­նում, այդ ու­րի­շի հետ է լի­նում: Ե­թե ան­գամ չգի­տեր, կաս­կա­ծում էր: Կաս­կա­ծում, բայց լռում էր, ո­րով­հետև հա­մոզ­ված էր՝ ե­թե վի­ճեր, գժտվեր, ին­քը պի­տի տու­ժեր: Ի­րեն պի­տի ա­ռանց ա­մուս­նու մնալ վի­ճակ­վեր: Ու հենց այն պատ­ճա­ռով, որ լռում, ճա­կա­տագ­րին հա­մա­կերպ­վում էր, Ա­րա­մը Հու­րիի հետ ուր էլ որ գնում էր, ամ­բողջ շրջա­գա­յութ­յան ըն­թաց­քում խղճի խայթ էր զգում:
Նույ­նը սահ­մանն անց­նե­լու պա­հին զգաց: Հու­րին նման ման­րա­մաս­ներ չգի­տեր, բայց ձայնն ար­դեն կեր­կե­րում էր.
– Հենց Արևմ­տա­հա­յաս­տան մտնենք, ինձ կա­սես:
Ա­րամն սկսեց ու­ղե­ցույ­ցե­րին ու­շա­դիր հետ­ևել: «Արևմ­տա­հա­յաս­տան» ու­ղե­ցույցն էր ո­րո­նում, չէր գտնում:
– Կար­սին ենք մո­տե­նում,- կար­դաց վեր­ջա­պես:
– Կանգ առ,- ճչաց Հու­րին:
– Կար­սը Արևմ­տա­հա­յաս­տա՞ն է:
– Ի՜նչ նշա­նա­կութ­յուն ու­նի, պա­տանդ է:
Ինք­նա­շար­ժից ի­ջավ, փռվեց քար­քա­րոտ հո­ղին, թևե­րը լայն տա­րա­ծեց: Ա­սես ու­զում էր գրկել հո­ղը: Ու համ­բու­րում էր: Քա­րի մի կտոր վերց­րած վե­րա­դար­ձավ, վրան գու­նա­ներկ ինք­նա­հո­սով «­Կարս», ա­միս-ամ­սա­թի­վը գրեց, դրեց ու­ղե­պա­յու­սա­կը: Նույ­նը կրկնեց Ա­նիում, Իգ­դի­րում, Վա­նում:
– Էս երկ­րում հող չկա՞,- զար­մա­ցավ Եր­ևա­նի կենտ­րո­նի գե­ղեց­կութ­յան սրա­հի վար­սա­վի­րը,- ա­նընդ­հատ քար ես հա­վա­քում…
Սե­բաս­տիա­յում էլ պարզ­վեց, որ ոչ միայն Տիվ­րի­կի շրջա­նում, ամ­բողջ նա­հան­գում Բրգ­նիք ա­նու­նով գյուղ չկա: Ե­թե ե­ղել է՝ վա­ղուց է ե­ղել: Լ­ցա­կա­յա­նում, որ­տեղ կանգ էին ա­ռել, որ­պես­զի «­Մեր­սե­դե­սին» հար­մար վա­ռե­լա­հե­ղուկ ընտ­րեն, բազ­մութ­յուն հա­վաք­վեց: Հու­րին տա­տից սո­վո­րել, վարժ թուր­քե­րեն էր բլբլում, հա­մոզ­ված պնդում, նկա­րագ­րում էր պա­պի՝ հա­զար ան­գամ նկա­րագ­րած գյու­ղը, Սուրբ Ն­շան վանքն ու Սուրբ Սար­գիս ե­կե­ղե­ցին: Հա­վաք­ված­նե­րը տա­րա­կու­սան­քով տա­րու­բե­րում էին գլուխ­նե­րը: Հե­նա­փայ­տը թխկթխկաց­նե­լով մի ծե­րու­նի էր անց­նում: Կանգ ա­ռավ, լսեց Հու­րիին, մո­տե­ցավ:
– Աղ­ջի՛կս,- ա­սաց,- դու այն գյո՞ւղն ես փնտրում, որ­տեղ մի մեծ բա­նաս­տեղծ է ծնվել:
– Ա­յո՛,- ու­րա­խա­ցավ Հու­րին:
– Ս­րանք ջա­հել են, չգի­տեն,- քռքռաց ծե­րու­նին,- հա­յե­րի գնա­լուց հե­տո գյու­ղը եր­կու ան­գամ փո­խել է ա­նու­նը, մի ժա­մա­նակ Չայ­բոյ­լու էր, հե­տո Դ­յոր­տել­յուլ դար­ձավ:
– Հե­ռո՞ւ է:
– Դի­մա­ցի սա­րի մյուս կող­մում է, բայց ճա­նա­պար­հը լավն է:
Հենց շրջա­դար­ձը հաղ­թա­հա­րե­ցին՝ Հու­րին ճչաց.
– Բրգ­նի՜­քը:
– Ի՞նչ ի­մա­ցար,- զար­մա­ցավ վար­սա­հար­դա­րը:
– Չե՞ս տես­նում, ճիշտ այն­պի­սին է, ինչ­պի­սին «­Հա­ցին եր­գում» պատ­կե­րել է Վա­րու­ժա­նը:
Վար­սա­հար­դա­րը «­Հա­ցին եր­գը» չէի կար­դա­ցել, բայց «­Մեր­սե­դե­սի» ըն­թաց­քը դան­դա­ղեց­րեց, որ Վա­րու­ժա­նի պատ­կե­րած գյու­ղը հեռ­վից տես­նի… Բլ­րի լան­ջին սփռված ծա­ռա­զարդ գյուղ էր: Ար­ևը փո­շեն­ման լույս էր անձր­ևում: Լեռ­նա­յին մի առ­վակ հայտ­նի չէ որ­տե­ղից բխում, սի­րա­հա­րի նման խո­խո­ջա­լով նետ­վում, հով­տում հո­սող ջրա­ռատ գե­տին էր փար­վում: Մա­միկ­նե­րը կա­պույտ ծխով ծխա­ցող թո­նիր­նե­րում հաց էին թխում, հարս­նե­րը ա­րո­տից դար­ձած գանգ­րա­գեղմ ոչ­խար­ներն էին կթում, մշակ­նե­րը արտ էին հեր­կում… Միայն թե այդ ա­մե­նը թուր­քերն էին ա­նում:
Գ­յու­ղի կենտ­րո­նում Հու­րին ի­ջավ ինք­նա­շար­ժից, սկսեց այս ու այն կողմ նետ­վել: Կար­ծես մի ամ­բողջ կյանք ապ­րել ու ոչ մի ման­րա­մաս­նը չէր մո­ռա­ցել:
– Ա­հա այն գե­տե­զեր­քը, որ­տե­ղից Վա­րու­ժա­նը բա­դե­րի վրա քար է նե­տել, բար­դի­նե­րը, ո­րոնց վար­սե­րի սո­սա­փի ներ­քո տոհ­մա­կան դյու­ցազ­ներ­գերն է լսել, ա­րա­հե­տը, ո­րով Սե­բաս­տիա­յի Ա­րամ­յան վար­ժա­րա­նի սա­նե­րին Սուրբ Ն­շան վան­քը ուխտ է տա­րել:
Մի­ջին տա­րի­քի ջլա­պինդ մի տղա­մարդ մո­տե­ցավ, խիստ հարց­րեց.
– Ես Դ­յոր­տել­յու­լի գյու­ղա­պետն եմ, ու­մի՞ց եք թույլտ­վութ­յուն վերց­րել, որ մտել եք իմ տա­րած­քը:- Նա գո­տիի կաշ­վե պատ­յա­նից, ցու­ցադ­րա­բար, ա­լե­հա­վաք ու­նե­ցող հե­ռա­խոս հա­նեց, այ­սինքն՝ ե­թե ու­զի, հենց հի­մա շրջա­նա­յին, նա­հան­գա­յին ոս­տի­կա­նութ­յուն կզան­գի, եր­կու­սին էլ կձեր­բա­կա­լի:
– Իմ մեծ մայ­րիկն ու մեծ հայ­րիկն այս գյու­ղից են,- ար­դա­րա­ցավ Հու­րին,- ու­զե­ցինք կա­տա­րել նրանց վեր­ջին կամ­քը՝ գե­րեզ­ման­նե­րին մի բուռ հող տա­նել:
Գ­յու­ղա­պե­տը հեգ­նա­խառն ար­հա­մար­հան­քով ոտ­քից գլուխ զննեց նրան:
– Ե­թե ու­զում եք ձեր տա­տիկ-պա­պիկ­նե­րի թաքց­րած ոս­կի­նե­րը փնտրել,- ա­սաց,- զուր է, մե­րոնք Սուրբ Ն­շանն ու Սուրբ Սար­գիսն էլ են քա­րու­քանդ ա­րել, ո­չինչ չեն գտել: Այն­պես որ, ե­թե իս­կա­պես մի բուռ հող վերց­նե­լու եք ե­կել, վերց­րեք, գնա­ցեք:
– Հենց հի­մա՞ գնանք,- հայ­ցեց Հու­րին,- ու­զում ենք գո­նե մի գի­շեր մնալ:
Գ­յու­ղա­պե­տը ա­լե­հա­վա­քով հե­ռա­խո­սը հետ՝ պատ­յա­նը դրեց.
– Մի գի­շեր կա­րող եք մնալ, հյու­րա­տուն ենք կա­ռու­ցել, բայց հազ­վա­դեպ են այ­ցե­լու­ներ գա­լիս, տա­րին վնա­սով ենք փա­կում:
Հ­յու­րա­տու­նը ու­ռի­նե­րի սո­սա­փի ներ­քո, սի­րա­հար առ­վա­կի եզ­րին էր: Ծեր տի­րու­հին անձ­նա­կան այ­ցե­լու­նե­րի ջեր­մութ­յամբ ըն­դու­նեց:
– Հա­մե­ցե՜ք, հա­մե­ցե՜ք,- ա­սում, հեր­թով կե­ցա­սեն­յակ­նե­րի դռնե­րը բա­ցում, ցույց էր տա­լիս,- բո­լորն էլ ա­զատ են, ո՞րն եք հա­վա­նում:
Հու­րին ընտ­րեց գյու­ղի հա­մայ­նա­պատ­կե­րին նա­յո­ղը:
– Դե՛, դուք տե­ղա­վոր­վեք, ես թեյ բե­րեմ:
Լ­վաց­վել էլ չհասց­րին: Տի­րու­հին թշշա­ցող ինք­նաեռ, սի­նիով թթի մաթ, խա­ղո­ղի քաղ­ցու բե­րեց:
– Բա­րի գի­շեր,- ա­սաց,- ես էլ ձեզ չեմ խան­գա­րի, ամ­բողջ գի­շեր ոչ ոք չի խան­գա­րի: Ա­ռա­վոտ­յան ի՞նչ կու­տեք:
– Հայ­սու­միս,- ձայ­նեց Հու­րին:
Տի­րու­հու աչ­քե­րը խո­շո­րա­ցան.
– Մեր հայ­սու­մի­սը դու որ­տե­ղի՞ց գի­տես, աղ­ջի՛կս:
– Իմ մեծ մայ­րիկն ու մեծ հայ­րի­կը բնիկ այս գյու­ղից են:
– Յավ­րո՜ւմ,- տի­րու­հին փա­թաթ­վեց, համ­բու­րեց Հու­րիին, դու­ռը ետ­ևից փա­կեց-գնաց:
Թե­յելն Հու­րին ա­րագ ա­վար­տեց, մտավ լո­գա­սեն­յակ: Ամ­բողջ օ­րը ո­չինչ չէր կե­րել: Հի­մա էլ հա­մար­յա չկե­րավ: Հե­տո Ա­րա­մը ցայ­վեց, լո­գա­սեն­յա­կից դուրս ե­կավ, տե­սավ ան­կո­ղի­նը բա­ցել, ձյու­նա­թույր սա­վա­նի վրա սրբիչ է փռում:
– Այդ ի՞նչ ես ա­նում,- չհաս­կա­ցավ:
– Ուխ­տել եմ,- ա­սաց սփյուռ­քա­հայ ու­սա­նո­ղու­հին,- Բրգ­նի­քում քեզ­նից պի­տի հղիա­նամ, տղա ու­նե­նամ, ա­նու­նը Վա­րու­ժան դնեմ:
Տ­ղա­մար­դը կար­ծեց կա­տակ է ա­նում, ինքն էլ կա­տա­կեց.
– Բա որ աղ­ջիկ ու­նե­նաս:
Ու­սա­նո­ղու­հին վրդով­վեց.
– Դու ոչ մի գիրք չես կար­դա­ցել, ո­չինչ չգի­տես: Աք­սո­րա­վայ­րում, այն ա­ռա­վո­տը, որ Վա­րու­ժա­նը հաս­կա­ցել է՝ ի­րեն սպա­նե­լու են տա­նում, մնա­ցող­նե­րին պատ­վի­րել է. «­Կինս՝ Ա­րաք­սին, հղի է, այս օ­րե­րին ծննդա­բե­րե­լու է, խնդրում եմ լուր ու­ղար­կեք, թող նո­րած­նին իմ ա­նու­նը՝ Վա­րու­ժան դնի»: Աք­սո­րա­կան­նե­րը, սա­կայն, չեն կա­րո­ղա­ցել Չան­ղը­րիից Վա­րու­ժա­նի վեր­ջին ցան­կութ­յու­նը ժա­մա­նա­կին Պո­լիս հասց­նել, Ա­րաք­սին տղա է ու­նե­ցել, բայց Հայ­կակ է կո­չել:
Մ­տավ ան­կո­ղին, շտա­պեց­րեց.
– Դե՛, ա­րի:
– Հու­րի՛, դու գժվել ես:
– Մի՛ վա­խե­նա, կնոջդ չեմ ա­սի, ե­թե չու­զե­նաս, քեզ նրա­նից չեմ խլի:
Հենց հայտն­վեց կող­քին, փա­թաթ­վեց, սկսեց այն կրքով համ­բու­րել, ո­րով «­Հաղ­թա­նակ» պու­րա­կում էր համ­բու­րում: Այն տար­բե­րութ­յամբ, որ ար­դեն ի­րեն չէր զսպում, չէր կաշ­կանդ­վում:

– Կհ­ղիա­նամ, չէ՞:
– Չ­գի­տեմ,- ա­սաց վար­սա­հար­դա­րը:
– Միև­նույն է, երբ էլ լի­նի, Վա­րու­ժիս հայ­րը դու պի­տի լի­նես: Դու իմ ա­ռա­ջին տղա­մարդն ես, մի՛ քնիր,- խնդրեց:
Ինքն ա­վե­լի շուտ քնեց:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։