ՀԱՅ ԲԺԻՇԿ-ԳՐՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ­Հա­րութ­յուն ՄԻՆԱՍՅԱՆ

257471474_437580301407590_5976105216353746106_n

Պատ­մութ­յա­նը հայտ­նի են բազ­մա­թիվ բժիշկ­ներ, ով­քեր աշ­խար­հում հան­րա­ճա­նաչ են դար­ձել բժշկութ­յու­նից դուրս՝ գրա­կա­նութ­յան աս­պա­րե­զում: Մաս­նա­գի­տութ­յամբ բժիշկ են ե­ղել այն­պի­սի ան­վա­նի գրող­ներ, ինչ­պի­սիք են Ան­տոն Չե­խո­վը, Ար­թուր Կո­նան Դոյ­լը, Գ­րի­գո­րի Գո­րի­նը, Կո­բո Ա­բեն, Յա­նուշ Կոր­չա­կը, Մի­խա­յիլ Բուլ­գա­կո­վը, Նի­կո­լայ Ա­մո­սո­վը, Սո­մեր­սեթ Մոե­մը, Վա­սի­լի Ակ­սիո­նո­վը, Վի­կեն­տի Վե­րե­սա­ևը, Վ­լա­դի­միր Դա­լը, Ֆ­րան­սո­ւա Ռաբ­լեն և շատ ու­րիշ­ներ: Այդ ի­մաս­տով բա­ցա­ռութ­յուն չէ նաև հայ գրա­կա­նութ­յու­նը: Բ­ժիշկ-գրող են ե­ղել ա­ռա­ջին սա­յաթ­նո­վա­գետ Գ­ևորգ Ախ­վերդ­յա­նը, պատ­մա­վի­պա­սան Հով­սեփ Շիշ­ման­յա­նը (­Ծե­րենց), բա­նաս­տեղծ և­ ար­ձա­կա­գիր Ռու­բեն Չի­լին­կիր­յա­նը (­Ռու­բեն Ս­ևակ), հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ Նա­զա­րեթ Տա­ղա­վար­յա­նը, գրող և քն­նա­դատ Գաբ­րիել Տեր-­Հով­հան­նիս­յան­ցը (­Քաջ­բե­րու­նի), դրա­մա­տուրգ Ժո­րա Հա­րութ­յուն­յա­նը, բա­նաս­տեղ­ծու­հի Մա­րիա Հա­կոբ­յա­նը, բժշկա­գի­տութ­յան դոկ­տոր, պրոֆ. Զա­վեն Դո­լաբջ­յա­նը, Գ­րի­գոր Ա­րե­յա­նը, Ս­տե­փան Բաղ­դա­սար­յա­նը, Բո­րիս Հով­հան­նե­սո­վը, Գո­հար Մար­կոս­յան-­Կաս­պե­րը, Տիգ­րան Վար­ժա­պե­տեա­նը, Հա­րութ­յուն Տեր-­Ղա­զար­յա­նը, Ի­սա­հակ Տեր­տեր­յա­նը, Լ­ևոն Տիգ­րան­յա­նը և­ ու­րիշ­ներ: Իմ հաշ­վարկ­նե­րով՝ շուրջ 300 ա­նուն: Ա­հա այս ա­մե­նը հիմք հան­դի­սա­ցավ, որ­պես­զի ձեռ­նա­մուխ լի­նեմ «Ար­դի 100 հայ բժիշկ-գրող­ներ» կեն­սագ­րա­կան բա­ռա­րա­նի (Եր., 2021, 212 էջ) ստեղծ­մա­նը, ո­րը նվիր­ված է մեր կող­քին ապ­րող ու ստեղ­ծա­գոր­ծող բժիշկ­նե­րին: Գր­քում այբ­բե­նա­կան կար­գով ներ­կա­յաց­ված են Հա­յաս­տա­նում և­ ար­տերկ­րում 2020 թ. դրութ­յամբ ապ­րող և ս­տեղ­ծա­գոր­ծող, մեզ հայտ­նի, ազ­գութ­յամբ հայ, կրթութ­յամբ բժիշկ (բու­ժակ, բուժ­քույր), նա­խա­սի­րութ­յամբ գրող 100 ար­ձա­կա­գիր­նե­րի, բա­նաս­տեղծ­նե­րի, հրա­պա­րա­կա­խոս­նե­րի, լրագ­րող­նե­րի հա­մա­ռոտ կեն­սագ­րա­կան­նե­րը, լու­սա­ն­կար­ներն ու մա­տե­նա­գի­տութ­յու­նը: Գր­քի հե­րոս­նե­րից կա­րե­լի է հի­շա­տա­կել հրազ­դան­ցի գրող, նկա­րիչ Վա­նիկ Ա­դամ­յա­նին (ծնվ. 1941), ա­մե­րի­կա­հայ բա­րե­րար, ազ­գա­յին գոր­ծիչ, բա­նաս­տեղծ, բա­ռա­րա­նա­գիր Հա­կոբ Այն­թապլ­յա­նին (ծնվ. 1939), ար­ձա­կա­գիր, բա­նաս­տեղ­ծու­հի Հա­զա­րա­վարդ Անդ­րեաս­յա­նին (ծնվ. 1928), ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս Զո­րի Բա­լա­յա­նին (ծնվ. 1935), ռոս­տով­ցի ար­ձա­կա­գիր, ազ­գագ­րա­գետ Մի­նաս Բաղ­դի­կո­վին (1936-2020), կա­նա­դա­հայ գրող, կո­մի­տա­սա­գետ Ռի­տա Գու­յումճ­յա­նին (ծնվ. 1948), ա­մե­րի­կա­հայ ար­ձա­կա­գիր, թարգ­մա­նիչ, բա­ռա­րա­նա­գիր Ալֆ­րեդ Դա­նիել­յա­նին (ծնվ. 1920), ար­ձա­կա­գիր, բա­նաս­տեղծ, հրա­պա­րա­կա­խոս Լ­ևոն Դռ­նո­յա­նին (ծնվ. 1945), 2015 թ. Հա­լե­պից Եր­ևան հայ­րե­նա­դարձ­ված ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս Թո­րոս Թո­րան­յա­նին (1928-2021), կա­նա­դա­հայ գրող, հրա­պա­րա­կա­խոս Կար­պիս Հար­պո­յա­նին (ծնվ. 1939), ռոս­տով­ցի գրող, կոմ­պո­զի­տոր Ար­կա­դի Մա­ցա­նո­վին (ծնվ. 1934), «Ա­ռող­ջա­պա­հութ­յուն» հան­դե­սի եր­կա­րամ­յա գլխա­վոր խմբա­գիր, հրա­պա­րա­կա­խոս, բա­նաս­տեղծ Մար­տու­նի Մու­րադ­յա­նին (ծնվ. 1928), լի­բա­նա­նա­հայ բա­նաս­տեղծ, նկա­րիչ, արվես­տա­բան Հա­րութ­յուն Նի­կոլ­յա­նին (1945-2021), պոլ­սա­հայ բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր, գրաքն­նա­դատ Վարդ Շի­կա­հե­րին (1926-2020), դի­լի­ջան­ցի ար­ձա­կա­գիր Ցո­լակ Սա­հակ­յա­նին (ծնվ. 1938), պոլ­սա­հայ բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր Իգ­նա Սա­րըաս­լա­նին (ծնվ. 1945), Ս­ևա­նի Լ­ճա­շեն գյու­ղում ապ­րող և­ աշ­խա­տող, բա­նաս­տեղծ Ռա­ֆիկ Տեր-Գ­րի­գոր­յա­նին (ծնվ. 1937), ի­տա­լա­հայ գրող, հրա­պա­րա­կա­խոս Պիետ­րո Քու­չուկ­յա­նին (ծնվ. 1940) և­ ու­րի­շե­րին: Հա­մե­մա­տա­բար ե­րի­տա­սարդ բժիշկ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րից են. վա­նա­ձոր­ցի բա­նաս­տեղծ Վար­դան Ա­բով­յա­նը, ար­ձա­կա­գիր Գ­ևորգ Գ­րի­գոր­յա­նը, գրող, ռազ­մա­կան պատ­մա­բան Ա­րա Գ­ևորգ­յա­նը, գրող, բան. գիտ. թեկ­նա­ծու Վարդ­գես Դավթ­յա­նը (­Լոս Ան­ջե­լես), ար­ձա­կա­գիր, բա­նաս­տեղ­ծու­հի Խան­դութ Զուռ­նաջ­յա­նը, գրող, վի­պա­սան Տիգ­րան Հա­րութ­յուն­յա­նը, գրող, պատ­մա­բան Ե­ղիա Ճե­րեճ­յա­նը (­Բեյ­րութ-Եր­ևան), ծա­գու­մով թիֆ­լի­սե­ցի, գրող, ազ­գագ­րա­գետ, հրա­պա­րա­կա­խոս Սեր­գեյ Մա­մու­լո­վը (­Կիս­լո­վոդսկ), բա­նաս­տեղ­ծու­հի, ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս Նել­լի Նա­զար­յա­նը (­Նա­նե), ար­ձա­կա­գիր Դա­վիթ Պատ­րիկ­յա­նը, ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս Հ­մա­յակ Տեր-Աբ­րա­համ­յան­ցը (­Մոսկ­վա), բա­նաս­տեղ­ծու­հի, հրա­պա­րա­կա­խոս Սո­նա Տեր-­Հով­հան­նիս­յա­նը (­Սո­նա Վան, Լոս Ան­ջե­լես) և­ ու­րիշ­ներ: Հա­մոզ­ված եմ, որ հնա­րա­վոր էր գրքում ընդգր­կել ա­վե­լի շատ ա­նուն­ներ, քան ներ­կա­յաց­ված է, սա­կայն ինձ հա­ջող­վեց հա­վա­քել ըն­դա­մե­նը հար­յուր բժիշկ-ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի լիար­ժեք կեն­սագ­րա­կան­նե­րը: Մ­նա­ցա­ծը՝ հա­ջոր­դիվ: Գրքի տպագրությունը հովանավորել է լոսանջելեսաբնակ բժիշկ, գրող Վարդգես Դավթյանը։ Գիր­քը նա­խա­տես­ված է հայ բժշկութ­յան և գ­րա­կա­նութ­յան պատ­մութ­յամբ հե­տաքրքր­վող­նե­րի, ինչ­պես նաև ըն­թեր­ցա­սեր լայն շրջա­նա­կի հա­մար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։