ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ / ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԳՄ վար­չութ­յու­նը շնոր­հա­վո­րում է արձակագիր, հրապարակախոս
ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է շնոր­հա­վո­րան­քին

 

Ռե­բե­կա­յի հե­ռա­նա­լուց հե­տո կյան­քը Հա­բե­թի հա­մար մի նոր ե­րանգ ստա­ցավ: Բո­լո­րո­վին ան­սպա­սե­լի, ի դեպ, շրջա­պա­տի հա­մար էլ նույն­քան ա­նակն­կալ, նա դա­դա­րեց խմել: Եր­բեք հար­բե­ցող չէր հա­մար­վել, չէ՛, այդ­պի­սի տպա­վո­րութ­յուն չէր թող­նում, բայց մի ան­գոր­ծուն­յա, ան­պետք քող նրան բա­ժա­նում էր մնա­ցած աշ­խար­հից: Գի­շե­րա­յին մշուշ­ներն ա­ռա­վոտ­նե­րը չէին հասց­նում ցրվել, ու ապ­րե­լու ա­մե­նաակ­տիվ ժա­մե­րին, երբ ու­րիշ­նե­րը դարբ­նի պես ի­րենց գոր­ծերն էին կռում ժա­մա­նա­կի սա­լի վրա, Հա­բե­թը պա­սիվ խա­ղա­ղութ­յամբ տե­ղա­վոր­վում էր որ­ևէ լռիկ անկ­յու­նում՝ լռութ­յամբ նա­յե­լով իր շուր­ջը կա­տար­վող ան­ցու­դար­ձին, լռութ­յամբ հա­մա­ձայ­նե­լով կամ չհա­մա­ձայ­նե­լով կա­տար­վա­ծի հետ: Ռե­բե­կան հա­ճախ էր ա­սում. նրա հու­մո­րի զգա­ցումն է, որ փրկում է մնա­ցած ե­ղած-չե­ղա­ծը:
– Թե չէ, աստ­ված իմ, գի­շեր­ներ էլ չէինք ու­նե­նա:
Իս­կա­պես, ո­չինչ չու­նեին. ո՛չ բնա­կա­րան, ո՛չ կահ-կա­րա­սի, ո՛չ ե­րե­խա, ո՛չ մե­քե­նա, միայն՝ սի­րո գի­շեր: Ըն­կե­րու­հի­նե­րից շա­տե­րի չա­րութ­յան պատ­ճա­ռը հենց Ռե­բե­կա­յի այդ հանգս­տութ­յունն էր, այդ բա­ցա­ռիկ կա­նա­ցիութ­յու­նը, ո­րով նա շլաց­նում էր շրջա­պա­տի գրե­թե բո­լոր տղա­մարդ­կանց: Ն­րան­ցից ոչ մե­կին նա ու­շադ­րութ­յան չար­ժա­նաց­րեց ո՛չ խոս­քով, ո՛չ գո­ղու­նի հա­յաց­քով, ո՛չ պճնան­քով: Ե­թե ու­շա­դիր նա­յեիր, նույ­նիսկ այդ­քան հմա­յիչ էլ չէր, բայց…
Ռե­բե­կան ո­չինչ չէր փնտրում: Ինչ-որ ան­տե­սա­նե­լի մի ամպ նրան հան­դարտ, ան­տար­բեր, չտես­նող աչ­քե­րով, չլսող, չար­ձա­գան­քող հո­գով, տա­նում էր ա­ռօր­յա ժխո­րի մի­ջից դե­պի իր խորհր­դա­վոր, կա­խար­դա­կան աշ­խար­հը, որ­տե­ղից նա ճա­ռա­գում էր իր թու­նա­վոր հմայք­նե­րը շրջա­պա­տի վրա, հիա­ցին­տի ու ձնծա­ղի­կի սա­ռը հո­ղա­բույ­րը՝ ու­շա­կո­րույս ա­նե­լով ա­րա­կան աշ­խար­հը: Հա­բե­թը վա­ղուց էր գլխի ըն­կել, որ կնոջ մեջ ինչ-որ վհու­կա­յին մի ուժ կա, և­ որ դա ա­ղե­տա­լի վեր­ջա­բան է ու­նե­նա­լու: Նա եր­բեմն այդ ու­ժի գաղտ­նի­քը վե­րագ­րում էր Ռե­բե­կա­յի տա­տին՝ Մար­գա­րի­տին, որ ժա­մա­նա­կին Շուս­տո­վի մի­լիոն­ներն էր քա­մուն տա­լիս՝ գա­վա­ռա­յին, կա­վա­շեն Եր­ևա­նը մի քա­նի ժա­մով դարձ­նե­լով մու­լեն­ռուժ­յան ծնծղա­նե­րով տրո­փող գու­նա­վոր տո­նա­վա­ճառ: Հե­տո Մարգ­րի­տը թատ­րո­նի հսկիչ էր ու ժա­մե­րով քնում էր չոր ա­թո­ռին՝ հան­գած «Ավ­րո­րան» թուխ, ոսկ­րոտ մատ­նե­րի մեջ պա­հած, քթից սու­լո­ցան­ման խռմփոց­ներ ար­ձա­կե­լով:
Մի քա­նի ան­գամ, հենց այն­պես, Հա­բե­թը նրան հար­ցեր էր տվել:
– Կա­րո՞ղ է Ռե­բե­կան ու­ղիղ գծով Շուս­տո­վի թոռն է:
– Զուր հույ­սեր մի՛ փայ­փա­յիր, Շուս­տո­վի կոն­յակ­նե­րը դու չես խմե­լու,- ծի­ծա­ղում էր Մարգ­րի­տը:
– Չէ՛, բայց նրա՞նն է, թե՞ նրա­նը չէ:
– Լ­սիր,- վեր­ջին ան­գամ հար­ցին պա­տաս­խա­նեց Մարգ­րի­տը,- Շուս­տո­վից ինձ մնաց միայն շքեղ ներք­նազ­գեստ­ներ հագ­նե­լու սո­վո­րութ­յու­նը: Գի­տե՞ս՝ դրա պատ­ճա­ռով որ­քան եմ տանջ­վել: Քիչ էր մնում ինձ՝ որ­պես բուր­ժո­ւա­յի, էն աշ­խարհն ու­ղար­կեին: Հար­ևա­նու­հիս էր բո­ղո­քել, թե էդ տե­սակ գի­շե­րա­նոց­ներ ու շա­պիկ­ներ հա­սա­րակ կի­նը չի հագ­նի, տորգ­սի­նից է առ­նում, ոս­կով:- Մար­գա­րի­տը խզված, կռթկռթան ձայ­նով ծի­ծա­ղեց՝ ցու­ցա­նե­լով նի­կո­տի­նից դեղ­նած մանր, գի­շա­տիչ ա­տամ­նե­րը:- Ռե­բե­կա­յի պա­պին շատ եմ սի­րել:
Հա­բե­թը հի­մա էլ է եր­բեմն տես­նում Մարգ­րի­տին: Նույն կո­կիկ պա­ռավն է, ար­դեն ա­ռանց «Ավ­րո­րա­յի»:
– Քաղց­կեղ ու­նեմ,- ա­սաց Հա­բե­թին,- բայց մի տա­րի էլ պի­տի ապ­րեմ:
– Ժամ­կե­տը դու ես ո­րո­շե՞լ:
– Հա՛, մի տա­րի պետք է ապ­րեմ:
– Ռե­բե­կա­յի՞ն է պետք,- Հա­բեթն ի­մի­ջիայ­լոց հարց­րեց:
Մարգ­րի­տը աչ­քի պո­չով ոտ­քից գլուխ չա­փեց նրան ու քմծի­ծա­ղեց:
– Ն­րան է պետք, մի ամ­սից կծնի: Մինչև տասն ա­միս կպա­հեմ ե­րե­խան: Ի­մոնք 10 ամ­սից սկսում են քայ­լել, մի ա­միսն էլ բա­վա­կան է ինձ, կպատ­րաստ­վեմ ճա­նա­պարհ ընկ­նե­լու:
Հա­բե­թը փայ­տա­ցած ոտ­քե­րով հե­ռա­ցավ պա­ռա­վից: Մի ան­գամ էլ հան­դի­պեց՝ Ռե­բե­կան ար­դեն տղա էր ծնել:
– Հայ­րը ո՞վ է,- ի­մի­ջիայ­լոց հարց­րեց Մարգ­րի­տին:
– Ի­մոնք ա­ռանց հոր էլ են ապ­րում,- կարճ կա­պեց պա­ռավն ու գնաց: Դ­րա­նից հե­տո ինչ­քան հան­դի­պե­ցին, պա­ռա­վը չխո­սեց Հա­բե­թի հետ:
– Աչքս լավ չի տես­նում, քեզ չեմ ճա­նա­չում,- մեղմ ա­սում էր նա ու գնում իր ճա­նա­պար­հով:
Հա­բե­թը սին հույ­սեր չու­ներ: Հաս­տատ գի­տեր, որ ե­րե­խան ի­րե­նը չէ: Հե­ռա­նա­լուց հե­տո էր նրա ծնուն­դը սկսվել: Բայց այդ ո՞ր ա­դա­մոր­դին էր հաղ­թա­հա­րել ան­տե­սա­նե­լի ամ­պը, ար­ժա­նա­ցել նրա հա­յաց­քին, սի­րույն:
Հա­բե­թը վի­րա­վոր­ված կամ դառ­նա­ցած չէր, միայն ինչ-որ մի կուռ սիս­տեմ էր մե­ջը փլվել՝ գի­շեր­նե­րը (իսկ հի­մա, ա­ռանց Ռե­բե­կա­յի, ժա­մա­նա­կը ա­վե­լի շատ է) հա­ճախ էր զար­ման­քով ու անք­թիթ նա­յում գծագ­րե­րին: Տես, է, մի մի­լի­մետ­րի շե­ղում, ու պատ­մութ­յան քար­տե­զը՝ մարդ­կանց ե­րազ­նե­րով, կա­րոտ­նե­րով, կո­րուստ­նե­րով, կա՛մ տե­ղը կընկ­նի, կա՛մ՝ հա­կա­ռա­կը, իսկ իր կյան­քը, 16 մետ­րի մեջ պար­փակ­ված, քա­ռա­կու­սի, կա­տար­յալ շրջա­փա­կո­ցով սահ­մա­նա­զատ­ված աշ­խար­հից, ինքն իր մեջ, քա­նի՞ կի­լո­մետ­րե­րի շե­ղում տվեց, բայց որ­ևէ բան փոխ­վե՞ց, փոխ­վե՞ց որ: Օ­տա­րա­ցած շուրջն էր դի­տում, Ռե­բե­կան մի ա­սեղ էլ չէր տա­րել հե­տը, նույնն էր ա­մեն ինչ, նույն ստո­րագ­րութ­յուն­ներն ու հե­ռա­խո­սի հա­մար­նե­րը պա­տե­րին, նույն բա­նաս­տեղ­ծութ­յան տո­ղը՝ սև ջ­րա­ներ­կով նկար­ված. «­Մի գնա հե­զո­րեն դե­պի գի­շերն այդ բա­րի, զայ­րա­ցիր, զայ­րա­ցիր լույ­սի մեռ­նե­լու դեմ»: Ռե­բե­կան էր նկա­րել՝ Հա­բե­թի ե­րե­սուն­հին­գամ­յա­կի օ­րը: Այդ օրն ին­քը մի քիչ նշմա­րեց կնո­ջը պա­րու­րած ամ­պը: Աչ­քե­րը լա­րու­մից ար­ցուն­քա­կա­լել էին, բայց, մեկ է, վեր­ջա­պես, ա­ռա­ջին ան­գամ տե­սավ կապ­տաար­ծա­թա­գույն կա­խար­դա­կան մշու­շը: Մի շիշ մոլ­դա­վա­կան գի­նի էին խմել, հի­մա ա­նու­նը չի հի­շում, բայց Ռե­բե­կան այն օրն ա­սաց, թե Անգ­լիո թա­գու­հին էլ է այդ գի­նին սի­րում: Հար­յուր ջոկ ծաղ­կից էր քաշ­ված գի­նին, ու այդ ծա­ղիկ­նե­րի ո­գի­ներն էին բու­րում սեն­յա­կում: Ն­րանք այն­քան ազ­դան­շան տվե­ցին, որ Ռե­բե­կա­յի կակ­տուս­նե­րից մեկն էլ ծաղ­կեց: Զան­գա­կաձև գլխի­կը, ներ­սից նռնա­գույն թավ­շե խա­վով ու սև պ­տե­րով, շատ տա­րօ­րի­նակ ծա­ղիկ էր: Հենց ծաղ­կեց, սկսեց գլխի­կը Հա­բե­թի կողմն ուղ­ղել: Ոնց շարժ­վում էր, գլխի­կը նրա կողմն էր շրջվում:
– Սա ինձ ինչ-որ բան է ու­զում հաս­կաց­նել,- ծի­ծա­ղեց Հա­բե­թը:
– Իսկ դու մի՛ ծի­ծա­ղիր, փոր­ձիր հաս­կա­նալ,- չա­փա­զանց լուրջ ա­սաց Ռե­բե­կան:
– Հաս­կա­նա­լու ի՞նչ կա,- Հա­բե­թը փոր­ձեց գրկել Ռե­բե­կա­յին, որ այդ պա­հին անց­նում էր իր կող­քով, և հենց այդ ժա­մա­նակ էլ զգաց ամ­պի գո­յութ­յու­նը: Շատ զար­մա­նա­լի էր՝ փա­փուկ մի ճնշում Հա­բե­թի ձեռ­քե­րը ետ հրեց և թմ­րեց­րեց մար­մի­նը: Ռե­բե­կան ան­ցավ-գնաց, նո­րից ետ ե­կավ, է­լի գնաց, է­լի ե­կավ՝ ձեռ­քի հետ սեն­յակն էր կար­գի բե­րում. իր սո­վո­րութ­յան հա­մա­ձայն՝ գի­շեր­նե­րը կարգ ու կա­նոն էր հաս­տա­տում տա­նը՝ ցե­րեկ­նե­րը խառ­նե­լու հա­մար: Դա էր պատ­ճա­ռը, որ տան­տի­րու­հին միշտ դժգոհ էր, թե՝ «­Մի օր ձեր տու­նը հա­վաք­ված չտե­սա»:
– Իսկ դուք գի­շե­րը ե­կեք,- ա­ռա­ջար­կել էր Հա­բե­թը:
– Ես ձեր ա­սած կա­նան­ցից չեմ,- ար­հա­մար­հան­քով փնչաց­րել էր տան­տի­րու­հին,- ձեր գի­շե­րը ձեզ պա­հեք:
– Ես էլ ձեր ա­սած տղա­մարդ­կան­ցից չեմ,- հե­զո­րեն ա­սել էր Հա­բե­թը, ու նրանք այդ կե­տի վրա կանգ էին ա­ռել:
– Հի­մա ստիպ­ված ենք վար­ձը ճիշտ օ­րը տալ,- վշտա­ցել էր Ռե­բե­կան,- թե չէ մեզ դուրս կա­նի:
– Թող ա­նի…- ան­տար­բեր ա­սել էր Հա­բե­թը:- Նո­րը կվար­ձենք:
– Սա իմ պա­պի տունն է,- ա­սել էր Ռե­բե­կան:
– Պա­պի՞դ:
– Ա­յո՛, սրանք են տի­րա­ցել:
Հա­բե­թը փոր­ձել էր ճշտել պա­պի հան­գա­ման­քը:
– Հար­ցեր չտաս,- իր հա­մար էլ ան­սո­վոր կտրուկ տո­նով ընդ­հա­տել էր Ռե­բե­կան:- Բա­վա­րար­վիր ա­սա­ծովս:
Հա­բե­թը նո­րից փոր­ձեց գրկել նրան ու սար­սա­փեց՝ կնոջ մարմ­նից կապ­տաար­ծա­թա­գույն կայ­ծեր էին ար­ձակ­վում ու շրջան­ցե­լով Հա­բե­թին՝ գնում-պարպ­վում էին սեն­յա­կի չորս պա­տե­րին:
– Դու մա­հա­ցու ես,- գու­նատ ու ապ­շա­հար կնոջն էր դի­տում Հա­բե­թը:
Ռե­բե­կան օ­տա­րո­տի, բա­ցա­կա, սևե­ռուն հա­յաց­քով լու­սա­մու­տա­գո­գին էր նա­յում: Որ­քան ու­շա­դիր էր նա­յում, այն­քան կայ­ծե­րը կենտ­րո­նա­ցած խրձե­րով դե­պի այդ կողմն էին ուղղ­վում: Լու­սա­մու­տա­գո­գի ներ­կա­թափ փայ­տը սկսեց թույլ մխալ, հե­տո բռնկվեց կա­նաչ բո­ցով ու ճար­ճատ­յու­նով վառ­վեց: Մի քա­նի վայրկ­յան տևեց: Երբ կրա­կը մա­րեց, Ռե­բե­կան հան­դարտ մո­տե­ցավ, ա­ռանց շփոթ­վե­լու պա­տու­հա­նի շրջա­նա­կի ու պա­տի ա­րան­քից կաշ­վե պա­յու­սակ հա­նեց:
Ա­ռանց շտա­պե­լու բա­ցեց պա­յու­սա­կը: Մե­ջը է­մա­լա­պատ պատ­յա­նով փոք­րիկ դա­շույն էր ու մի թուղթ: Ուշ­քի գա­լով՝ Հա­բե­թը մո­տե­ցավ կնո­ջը ու վերց­րեց թուղ­թը: Ճեր­մակ, ոս­կե­զօծ ե­րիզ­նե­րով թղթին գե­ղե­ցիկ ծաղ­կագ­րով գրված էր. «­Սա քո տունն է, տղա՛ս: Չ­գի­տեմ՝ երբ, բայց իմ որ­դու որ­դին քեզ կծնի: Ոչ մի օ­րենք ու ոչ մի ար­գելք չի խան­գա­րի քեզ՝ տի­րա­նա­լու ժա­ռան­գութ­յանդ»:
Ռե­բե­կան նույն­քան անշ­տապ վերց­րեց թուղ­թը, ծա­լեց ու նո­րից պա­հեց պա­յու­սա­կում, դա­շույ­նի հետ:
– Բայց դու չկար­դա­ցիր՝ ինչ էր գրված,- հուզ­մուն­քից դո­ղա­ցող ձայ­նով ա­սաց Հա­բե­թը:
Ռե­բե­կան, ա­ռանց պա­տաս­խա­նե­լու ա­մուս­նուն, քմծի­ծա­ղեց:
Դ­րա­նից եր­կու ա­միս հե­տո նա ան­հե­տա­ցավ: Ն­րա գնա­լուց հե­տո տան­տի­րու­հին միան­գա­մից կա­տա­ղեց:
– Այս ի՞նչ օրն եք գցել տունս,- բղա­վում էր նա:- Եր­կու օ­րում կմաք­րես ու կար­գի կբե­րես, թե չէ մի­լի­ցիա կկան­չեմ:
Ա­վե­լորդ աղ­մու­կից խու­սա­փե­լու հա­մար Հա­բե­թը խնդրեց բաժ­նի տղա­նե­րից մե­կին, ու եր­կու­սով քե­րե­ցին պա­տե­րը, նոր լու­սա­մու­տա­գոգ դրե­ցին: Վեր­ջաց­նե­լուց հե­տո օ­ղի խմե­ցին, ու ո­րով­հետև շատ ուշ էր, ըն­կե­րը մնաց Հա­բե­թի մոտ՝ գի­շե­րե­լու: Ա­ռա­վոտ­յան խոր քնի մեջ էր Հա­բե­թը, զգաց՝ մե­կը բզում է ի­րեն:
– Լ­սիր, արթ­նա­ցիր,- ըն­կերն էր: Դժ­վա­րութ­յամբ աչ­քե­րը բա­ցե­լով՝ Հա­բե­թը նստեց ան­կող­նում:
– Լ­սիր,- ա­սաց,- մի ու­շա­դիր շուրջդ նա­յիր:- Ըն­կե­րը հուզ­ված էր: Հա­բե­թը շուր­ջը նա­յեց: Ո­չինչ չէր հաս­կա­նում:
– Պա­տե­րին նա­յիր,- շշնջաց ըն­կե­րը: Խեղ­ճը վա­խե­ցած էր: Հա­բե­թը նա­յեց: Դե, նույն պա­տերն էին՝ հե­ռա­խո­սի հա­մար­նե­րով, ստո­րագ­րութ­յուն­նե­րով ու բա­նաս­տեղ­ծութ­յան տո­ղով:
– Ի՞նչ կա,- դժգոհ, որ քու­նը խան­գար­վել է, Հա­բե­թը փոր­ձեց նո­րից պառ­կել:
– Բայց մենք ե­րեկ քե­րե­ցինք սրանք,- հու­սա­հատ­ված ա­սաց ըն­կե­րը,- կա­խար­դանք է:
– Ոչ մի բան էլ չկա,- ծի­ծա­ղեց Հա­բե­թը,- այս պա­տե­րի հատ­կութ­յունն է:- Պառ­կեց: Նն­ջել էր ու չէր զգա­ցել, թե ըն­կե­րը երբ է հե­ռա­ցել:
Ա­մեն ինչ ա­ռաջ­վա պես շա­րու­նակ­վեց: Միայն տան­տի­րու­հին այլևս ձայն ու ծպտուն չհա­նեց: Նա այն­քան լուռ էր, որ մի օր Հա­բե­թը չդի­մա­ցավ, ինքն սկսեց.
– Հը՞, տի­կի՛ն, մի­լի­ցիա չե՞ք կան­չում:
Տան­տի­րու­հին չպա­տաս­խա­նեց:
– Գու­ցե ես կան­չե՞մ, ու­զում եմ որ­ևէ բա­նով օգ­տա­կար լի­նել ձեզ:
Հա­բե­թը այն է, ու­զում էր հե­ռա­նալ, նա լրիվ բա­վա­րար­ված էր, տան­տի­րու­հին ա­ղեր­սան­քով բռնեց ձեռ­քը:
– Պետք չէ, լա՞վ,- ա­սաց նա,- ինչ­քան և­ ինչ­պես ու­զում ես ապ­րիր, կա­րող ես վարձ էլ չտալ:
– Ին­չո՞ւ,- Հա­բե­թը զար­մա­ցած և ու­շա­դիր նա­յեց այդ ան­սանձ հո­գեա­ռին:
– Դե, ինչ կար­ևոր է, այդ­պես ենք ո­րո­շել ես ու ա­մու­սինս, միայն թե մի­լի­ցիա, բան, չենք սի­րում:
– Իս­կա­պե՜ս,- Հա­բե­թը ծաղ­րան­քով ձգեց բա­ռը:
– Հա՛, չենք սի­րում, ես ա­ռաջ կա­տա­կով էի ա­սում: Ա­մու­սինս լսեր, հո­գիս կհա­ներ:
– Լավ, լավ,- գլուխն ա­զա­տե­լու հա­մար հա­մա­ձայ­նեց Հա­բեթն ու գնաց: Բայց ներ­քին մի ան­հանգս­տութ­յուն կար մե­ջը: Տե­ղը չէր գտնում: Դա ի՞նչ վախ էր ու քծնանք: Ին­չի՞ հա­մար էր տան­տի­րու­հու այդ անս­պա­սե­լի հե­զութ­յու­նը, բա­րութ­յու­նը:
Գ­նաց մի­լի­ցիա: Անձ­նագ­րա­յին բա­ժան­մուն­քի պե­տին պատ­մեց տան­տի­րու­հու հետ իր երկ­խո­սութ­յու­նը:
– Այդ­պի­սի տան­տեր չկա,- թղթե­րը նա­յե­լուց հե­տո ա­սաց պե­տը:- Տան­տե­րը Ռե­բե­կա Սա­նա­սար­յանն է և ն­րա նո­րա­ծին որ­դին: Օ­րեն­քի բո­լոր կե­տե­րով սե­փա­կա­նա­տի­րա­կան ի­րա­վունք­նե­րը պա­պից ու տա­տից ժա­ռան­գա­բար ան­ցել են թոռ­նու­հուն ու նրա որ­դուն:
– Տա­տը Մարգ­րի՞տն է,- ապ­շա­հար հարց­րեց Հա­բե­թը:
– Հան­գուց­յալ Մարգ­րիտ Սա­նա­սար­յանն է,- պա­տաս­խա­նեց պե­տը:
– Իսկ նո­րած­նի հա՞յ­րը:- Հա­բե­թը հար­ցից հե­տո հաս­կա­ցավ իր ան­հե­թեթ վի­ճա­կը:- Ես կար­ծում էի՝ մայրն էլ, որ­դին էլ ա­պօ­րի­նա­ծին են:
– Ե­թե հի­վանդ չլի­նեիր, ես քեզ հետ այլ կերպ կխո­սեի,- մեղմ ա­սաց պե­տը,- ռադ ե­ղիր:
***
Այդ օր­վա­նից Հա­բե­թը վարձ չտվեց ու չխո­սեց տան­տե­րե­րի հետ: Այլևս չէր խմում: Սկ­սել էր ու­շա­դիր զննել շրջա­պա­տը: Ինքն էլ չէր գի­տակ­ցում, որ փնտրում է: Որ­ևէ ան­համ­բե­րութ­յուն չկար այդ փնտրտու­քի մեջ, նույ­նիսկ չէր էլ գի­տակ­ցում, թե կո­րուստ ու­նի: Մի ան­գամ միայն, երբ Ռե­բե­կա­յի հո­գա­տար ըն­կե­րու­հի­նե­րից մե­կը փոր­ձում էր նրա հետ ա­մուս­նա­նալ՝ ա­ռա­ջար­կե­լով իր կա­նա­ցի հմայք­նե­րը, հո­գա­տա­րութ­յու­նը, խոս­տա­նա­լով պարզ, խա­ղաղ կյանք, ա­ռանց ամ­պե­րի ու կայ­ծակ­նե­րի, ա­ռանց ա­պօ­րի­նի ծնունդ­նե­րի, Հա­բե­թը գժվեց.
– Ի՞նչ ա­պօ­րի­նի,- խուլ կա­տա­ղութ­յամբ հարց­րեց նա:- Ես նրա օ­րի­նա­կան ա­մու­սինն եմ, և­ ե­րե­խան էլ, բնա­կա­նա­բար, ինձ­նից է:
– Խեն­թա­ցա՞ր,- աչ­քե­րը չռեց ըն­կե­րու­հին,- հաշ­վե՞լ ես՝ քա­նի ամ­սից ծնվեց ե­րե­խան:
– Հա՛,- բղա­վեց Հա­բե­թը,- մեր ցե­ղում տղա­նե­րը 12 ամ­սից են ծնվում: Ես էլ եմ տաս­ներ­կու ամ­սա­կան ծնվել, հայրս էլ, պապս էլ:
Ըն­կե­րու­հին ձեռ­քը թափ տա­լով՝ հե­ռա­ցավ: Քա­ղա­քում ա­վե­լի լավ փե­սա­ցու­ներ կա­յին: Իսկ Հա­բե­թի ա­նո­րոշ սպա­սումն ու ա­նո­րոշ ո­րո­նու­մը ո­րո­շա­կի դար­ձան: Սկ­սեց խնա­մել Ռե­բե­կա­յի կակ­տուս­նե­րը: Օ­րը մե­կը ծաղ­կում էր: Տան­տի­րո­ջից պա­հան­ջեց ա­զա­տել ևս­ եր­կու սեն­յակ: Ան­մի­ջա­պես ա­զա­տե­ցին, բայց մի քա­նի օ­րից ա­մու­սի­նը մա­հա­ցավ, մնաց կի­նը:
– Ձեզ մեկն էլ է բա­վա­կան,- քա­ռա­սուն­քից հե­տո ա­սաց Հա­բե­թը,- ի դեպ, վարձ պետք չէ, կա­րող եք հենց այն­պես ապ­րել: Է­լեկտ­րա­կա­նութ­յան հա­մար էլ ես կվճա­րեմ:- Խղ­ճաց նախ­կին հո­գեա­ռին՝ շատ էր ծե­րա­ցել: Վե­րա­նո­րո­գեց տու­նը, կա­հա­վո­րեց: Հենց գոր­ծե­րը վեր­ջաց­րեց, մի մեծ պատ­մա­կան քար­տեզ գծե­լու հանձ­նա­րա­րութ­յուն ստա­ցավ: Այն­քան էր թաղ­վել աշ­խա­տան­քի մեջ, որ մո­ռա­ցել էր նույ­նիսկ Ռե­բե­կա­յին: Եվ մո­ռաց­ման պա­հին էլ նա հայտն­վեց. մի ձեռ­քին ե­րե­խա­յի զգեստ­նե­րի պա­յու­սակն էր, մյու­սով ման­կա­սայ­լակն էր հրում՝ քնած ե­րե­խա­յով: Հա­բե­թի սիր­տը ճմլվեց ցա­վից և­ ու­րա­խութ­յու­նից: Ռե­բե­կան նի­հա­րել էր, աչ­քե­րը մայ­րա­նա­լուց լու­սա­ճա­ճանչ փայլ էին ստա­ցել, իսկ ամ­պի մի փոք­րիկ պա­տա­ռիկ էլ ման­կա­սայ­լա­կի գլխին էր թա­ռել՝ ե­րե­խա­յին պահ­պա­նե­լով մե­քե­նա­նե­րի ծխից ու աղ­մու­կից:
– Հի­մա լավ ես, չէ՞,- մեղմ հարց­րեց նա՝ հոգ­նած ու գե­ղա­նի ձգվե­լով բազ­մո­ցին:
Հա­բե­թը զգու­շո­րեն խո­նարհ­վեց ման­կա­սայ­լա­կին:
– Քո որ­դին է, կա­րող ես չկաս­կա­ծել,- Ռե­բե­կան ման­րիկ ծի­ծա­ղեց:- Ուշ ծնվող­նե­րից է:
– Գի­տեմ,- Հա­բե­թը փչեց ամ­պի­կի վրա: Սա տա­րու­բեր­վեց ու նո­րից մնաց տե­ղում:
– Ամ­պի հետ գործ չու­նես,- ա­սաց Ռե­բե­կան,- գնա, գործդ շա­րու­նա­կիր: Իսկ ես քեզ ու տղա­յիդ քիչ հե­տո կկե­րակ­րեմ: Սի­րում եմ աշ­խա­տող տղա­մարդ­կանց հա­մար կե­րա­կուր ե­փել:
Նա շո­րո­րա­լով գնաց խո­հա­նոց, և Հա­բե­թը ե­րա­նութ­յամբ լսում էր նրա կատ­վա­յին մռլտո­ցի պես եր­գը, որ ա­մե­նա­ցածր ու ա­մե­նա­բարձր տո­նե­րում էլ թավ­շե խուլ մի ե­րանգ ու­ներ, որ ու­րիշ ոչ մի կնո­ջից Հա­բե­թը չէր լսել:

«Ես մի ծառ եմ ծիրանի» ժողովածուից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։