­Սո­նա ՀԱՄԲԱՐՁՈՒՄ / Երիտասարդ գրողների ծաղկաձորյան համաժողով Գրական արձագանքներ. (19.11.2020-19.11.2021)

­Սո­նա ՀԱՄԲԱՐՁՈՒՄ­Սո­նա ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Ար­ցախ, Ս­տե­փա­նա­կերտ

­Բարև, ես ­Սո­նա ­Համ­բար­ձում մարդ-խճա­նկարն եմ, կազմ­ված եմ տար­բեր մաս­նիկ­նե­րից՝ պոետ, ի­րա­վա­բան, դա­սա­խոս, մայր, ըն­կեր, դուստր, խենթ…
­Մեկ տա­րի ա­ռաջ ժա­մա­նա­կը հաս­տա­տեց, որ ան­կախ ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րի և ­ձեռք­բե­րում­նե­րի քա­նա­կից՝ ես եր­ջա­նիկ էի…
Ար­ցախ­յան գո­յա­մար­տը, ինչ­պես 1990 թվա­կա­նի իմ ծննդյան օ­րից փո­խեց կյան­քիս ըն­թաց­քը՝ զրկե­լով ինձ մե­ծա­նալ իմ ծննդա­վայր ­Մա­տա­ղի­սում, այն­պես էլ 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ից փո­խեց իմ, քո, բո­լո­րիս կյան­քե­րը: ­Ձեր առջև բա­ցում եմ իմ կյան­քի մեկ տա­րին՝ 2020 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 20-ից մինչև 2021 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 20-ը: Ես ա­ռանձ­նաց­րել եմ հե­նա­կե­տա­յին ամ­սաթ­վեր, ո­րոնք ապ­րել եմ՝ փոր­ձե­լով նպաս­տել իմ երկ­րի և ­ժո­ղովր­դի բա­րօ­րութ­յա­նը, այս­պես իմ ծա­ռա­յութ­յունն եմ մա­տու­ցել ինձ կյանք պարգ­ևած հայ­րե­նի­քին:
Եվ այս­պես.
2020 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 20: Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տութ­յան դեմ սան­ձա­զերծ­ված լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի հետ­ևան­քով Ս­տե­փա­նա­կեր­տից Եր­ևան տե­ղա­փոխ­վե­լուս 12-րդ­ օր: ­Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օր­վա­նից Ս­տե­փա­նա­կեր­տից չհե­ռա­ցա, ես դար­ձա կա­մա­վոր հաց­թուխ, մա­տու­ցող, ա­պաս­տա­րան­նե­րում սնունդ բա­ժա­նող: Եր­ևան տե­ղա­փոխ­վե­լով՝ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցե­ցի Եր­ևա­նի ՄԱԿ գրա­սեն­յա­կի, ­Ռու­սաս­տա­նի, ­Գեր­մա­նիա­յի, Ա­մե­րի­կա­յի դես­պա­նատ­նե­րի առջև տե­ղի ու­նե­ցող ցույ­ցե­րին՝ դես­պան­նե­րի ու­շադ­րութ­յու­նը մեր ար­յու­նա­լի մար­տե­րի վրա կենտ­րո­նաց­նե­լու և ­պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լուն նպաս­տող քայ­լեր ձեռ­նար­կե­լու նպա­տա­կով:
­Մաս­նակ­ցում էի այդ օ­րե­րին Ար­ցա­խից տե­ղա­հան­ված քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար ստեղծ­ված կա­մա­վո­րա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի սննդի, հա­գուստ­նե­րի փա­թե­թա­վոր­մա­նը:
Ա­մե­րի­կաբ­նակ իմ գրա­կան և դ­րա­կան ըն­կեր­նե­րի մի­ջոց­նե­րով բազ­ման­դամ ըն­տա­նիք­նե­րին սնունդ և ­տաք հա­գուստ էի հասց­նում:
Եվ ա­մեն օր Եր­ևա­նի լայն ու խճճված փո­ղոց­նե­րում այս ու այն կողմ գնալս մա­քա­ռում էր, տա­ռա­պանք, ար­ցա­խա­կան նախ­կին կյան­քին վե­րա­դառ­նա­լու ակն­կա­լիք: Էջ­միած­նից մինչև Եր­ևա­նի ա­մե­նա­տար­բեր սգո սրահ­նե­րում վեր­ջին հրա­ժեշտն էի տա­լիս իմ ու­սա­նող-հե­րոս­նե­րին և հաս­կա­նում՝ ան­տա­նե­լի դա­ժան է պա­տե­րազ­մը:
Եր­կիրս մաս­նատ­վեց, ժո­ղո­վուրդս ան­դա­մա­հատ­վեց… Ես վե­րա­դար­ձա ար­յու­նա­հո­սող Ար­ցախ. ­Քար­վա­ճա­ռում տներն այր­վում էին, մարդ­կանց լա­ցը ո­րոտ էր՝ երկ­րից ուղղ­ված երկն­քին:
­Նո­յեմ­բե­րի 24: ­Քար­վա­ճա­ռի հանձ­նե­լու նա­խա­վեր­ջին օր: Այ­ցե­լե­ցի Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տութ­յան ­Քար­վա­ճա­ռի շրջա­նում գտնվող ­Դա­դի­վանք վա­նա­կան հա­մա­լիր, որ­տեղ ար­դեն ռու­սա­կան դրոշ էր ծա­ծան­վում, ռու­սա­կան տան­կեր էին հսկում… ­Հի­շում եմ՝ ծուն­կի ե­կա անկ­յու­նում և­ ար­տաս­վե­ցի, ա­ռա­ջին ան­գամն էր, որ ե­կե­ղե­ցի մտա և ­չա­ղո­թե­ցի իմ մեղ­քե­րի թո­ղութ­յան հա­մար, ա­ղո­թե­ցի՝ նե­րո­ղութ­յուն խնդրե­լով, որ գու­ցե այլևս չկա­րո­ղա­նամ մոմ վա­ռել այս խո­րա­նում, Աստ­ծուն խնդրե­ցի զո­րա­վիգ լի­նել ազ­գիս:
­Դեկ­տեմ­բե­րի 25: Եր­ևան, Ե­ղի­շե ­Չա­րեն­ցի տուն-թան­գա­րան, «Ար­ցախ. Լ­ռութ­յան ձայն»: «­Հա­յաս­տան­յան ձայ­ներ» նա­խագ­ծի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, օ­պե­րա­յի երգ­չու­հի Ս­տե­ֆա­նի ­Քո­չար­յա­նի հետ ի­րա­կա­նաց­րինք գրա­կան-ե­րաժշ­տա­կան ե­րե­կո՝ նվիր­ված Ար­ցախ­յան պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված հե­րոս­նե­րի, այդ թվում իմ ու­սա­նող­նե­րի ան­մար հի­շա­տա­կին:
­Հուն­վա­րի 6: «­Հո­գա­տար Ա­մա­նոր և ­Սուրբ Ծ­նունդ» նա­խա­ձեռ­նութ­յուն: Թշ­նա­մու վե­րահս­կո­ղութ­յան տակ ան­ցած բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված 183 փոք­րիկ­նե­րի ա­մա­նոր­յա նվեր­ներ պարգ­ևե­ցի՝ ըստ ի­րենց նա­մակ­նե­րի։ Իմ այս նա­խա­ձեռ­նութ­յա­նը ֆի­նան­սա­պես ա­ջակ­ցե­ցին ՄԱՊ գի­նու և ­կոն­յա­կի գոր­ծա­րա­նը (­Մա­կար ­Պետ­րոս­յան), «ՄԵՐԻ» ՍՊԸ-ն (­Գե­ղամ ­Բեգ­լար­յան), Ար­ցա­խի պա­հես­տա­զո­րի սպա­նե­րի միութ­յուն ՀԿ-ն (­Կար­մեն Աս­լան­յան):
­Հուն­վա­րի 24: Խ­նու­շի­նակ գյու­ղի դպրո­ցում կազ­մա­կեր­պե­ցի և­ ե­րի­տա­սարդ գրող­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի հետ ի­րա­կա­նաց­րինք գրա­կան ցե­րե­կույթ՝ նվիր­ված 2020 թվա­կա­նի 44-օր­յա պա­տե­րազ­մում զոհ­ված հե­րո­սա­մար­տիկ­ներ, իմ գրչըն­կեր ­Հա­յա­սեր ­Հով­սեփ­յա­նի և ն­րա հա­մագ­յու­ղա­ցի­ներ ­Գուր­գեն ­Շա­քար­յա­նի, Էդ­գար ­Դո­լու­խան­յա­նի, Գ­րի­գոր Գ­րի­գոր­յա­նի սուրբ հի­շա­տա­կին։
­Փետր­վա­րի 24: ­Պոե­զիա ան­վա­նա­կար­գում ար­ժա­նա­ցա ­Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան՝ ­Հա­յոց բա­նա­կին նվիր­ված մրցա­նա­կին:
­Մար­տի 12: Եր­ևան, Ե­ղի­շե ­Չա­րեն­ցի տուն-թան­գա­րան, գրա­կան և ­դա­սա­կան ե­րաժշ­տութ­յան հա­մեր­գա­յին ե­րե­կո՝ նվիր­ված Ե­ղի­շե ­Չա­րեն­ցի 124-ամ­յա­կին:
­Հու­լի­սի 2: Ար­ցա­խի գրող­նե­րի միութ­յան և Ս­տե­փա­նա­կեր­տի «Գ­րի­գոր ­Նա­րե­կա­ցի» հա­մալ­սա­րա­նի կող­մից ար­ժա­նա­ցա ­Նա­րե­կա­ցի մե­դա­լի՝ կրթա­գի­տա­կան գոր­ծու­նեութ­յան հա­մար:
­Սեպ­տեմ­բե­րի 17: ­Լույս տե­սավ իմ և Ար­ցա­խի վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան, դա­սա­խոս Վ­լա­դի­միր ­Հով­սեփ­յա­նի հա­մա­հե­ղի­նա­կութ­յամբ «Ե­րե­խա­յի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տութ­յու­նում» ու­սում­նա­կան ձեռ­նար­կը:
­Սեպ­տեմ­բե­րի 21-23: ­Մե­դիագ­րա­գի­տութ­յուն դա­սըն­թաց­նե­րի շրջա­նա­կում դա­սա­վան­դե­ցի Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տութ­յան ­Մար­տա­կեր­տի շրջա­նի ­Կո­ճո­ղոտ, ­Վե­րին ­Հո­ռա­թաղ, ­Մար­տու­նու շրջա­նի ­Կար­միր ­Շու­կա, ­Թա­ղա­վարդ, Աս­կե­րա­նի շրջա­նի ­Նո­րագ­յուղ, ­Նա­խիջ­ևա­նիկ գյու­ղե­րի հիմ­նա­կան դպրոց­նե­րում: ­Խա­ղա­լիք նվեր ստա­ցած փոք­րի­կի պես ու­րախ էի, որ տե­սա այդ գյու­ղե­րի դպրոց­նե­րի աշ­խու­ժութ­յու­նը, ա­շա­կերտ­նե­րի քա­նա­կը և սո­վո­րե­լու ձգտու­մը: Չ­նա­յած, որ կա­յին գյու­ղեր, ո­րոնք ար­դեն սահ­ման էին, բո­լոր բնա­կիչ­նե­րը՝ սահ­մա­նա­պահ: Այդ­տեղ ան­զեն աչ­քով տես­նում էի թուր­քե­րի ակ­տի­վութ­յու­նը:
­Հոկ­տեմ­բեր: Իմ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը տպագր­վե­ցին ‹‹ԱՐՄԱՎ›› հրա­տա­րակ­չութ­յան ‹‹ՁԱՅՆ ԱՐՑԱ­ԽԱԿԱՆ›› ժո­ղո­վա­ծո­ւում (XXI ԴԱՐՈՒ ՀԱՅ ԳՐԱԿԱ­ՆՈՒԹԻՒՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ, ԹԻՒ 1), ­Լի­բա­նա­նի Բագին Գրա­կան Պարբերաթերթում, Գրանիշ գրական համայնքում, Ազատ Արցախ պաշտոնաթերթում:
­Հոկ­տեմ­բե­րի 20: ­Ծաղ­կա­ձո­րում Ե­րի­տա­սարդ գրող­նե­րի ա­մե­նամ­յա հա­մա­գու­մար: …­Հի­շե­ցի այս մեկ տա­րին՝ ինչ­պես ե­րազ…
Չ­գի­տեմ, պա­տե­րազ­մից հե­տո մենք ապ­րո՞ւմ ենք, թե՞ շա­րու­նա­կում ենք պա­տե­րազ­մել…
Չ­գի­տեմ, Ե­ռաբ­լու­րի, եղ­բայ­րա­կան գե­րեզ­մա­նո­ցի լայ­նա­ցու­մից հե­տո, մենք ապ­րո՞ւմ ենք, թե՞ ոտ­քի վրա օ­րեր ենք անց­կաց­նում…
Չ­գի­տեմ, քար­տե­զում Ար­ցա­խի ա­նու­նը որ­պես Ադր­բե­ջան տես­նե­լուց, Ար­ցախ մտնե­լիս ռուս զին­վոր­նե­րին հաշ­վե­տու լի­նե­լուց, ­Շու­շիի դար­պաս­նե­րի մոտ լկտի հպար­տութ­յամբ թուրք զին­յալ­նե­րին տես­նե­լուց հե­տո մենք ապ­րո՞ւմ ենք, թե՞ փրկում ենք հայ­րե­նի հո­ղի բե­կոր­նե­րը…
Չ­գի­տեմ, հայ­րե­նա­կից­նե­րիս չա­փա­զանց խեղճ ու չա­փա­զանց որկ­րա­մոլ լի­նե­լը գի­տակ­ցե­լուց հե­տո, ես ապ­րո՞ւմ եմ…
Չ­գի­տեմ, իմ ծննդա­վայր ­Մա­տա­ղիս գյու­ղի ճա­նա­պար­հը որ­պես սահ­ման տես­նե­լուց հե­տո, ես ապ­րո՞ւմ եմ..

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27

Ա­մե­նա­բարձր կան­գա­ռում,
Ա­մե­նա­հե­ռու քա­րե­րի
­Մա­նու­շակ­նե­րի մեջ,
­Գի­շե­րը
­Դար­ձավ
միակ հի­շո­ղութ­յուն՝
Որ­պես պա­տե­րազ­մից ա­ռաջ
Ա­մե­նա­խա­ղաղ պատ­կեր…
­Պա­տե­րազ­մից ա­ռաջ
Ես էի փա­կել տան դու­ռը՝
Ուշ վե­րա­դար­ձա­ծի հանգս­տութ­յամբ,
Իսկ ա­ռա­վոտ­յան
Ար­կե­րի ո­րո­տը բա­ցեց՝
­Հան­գիստ մե­ղա­վո­րութ­յամբ:
Որ­դիս փա­թաթ­վեց ոտ­քե­րիս,
Խնդ­րեց՝ չթող­նել մեռ­նել այս­տեղ՝
զին­վոր չէ դեռ…
Ա­մե­նա­բարձր կան­գա­ռում,
որ­տեղ աստ­ղե­րի գնաց­քից ու­շա­նում են բո­լո­րը,
ա­մե­նա­հե­ռու քա­րե­րի մա­նու­շակ­նե­րի մեջ
հայ­րե­նիքս ան­դա­մա­հատ­վեց…
­Հայ­րե­նիքս
Ար­նա­պատ, լե­ղա­պա­տառ,
Այս­քան փոքր,
Այս­քան ցան­կա­լի,
Ե­րա­նի քեզ չսի­րեին…
Ե­րա­նի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։