ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

­Նո­յեմ­բե­րի 11-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում, ՀՀ-ում ԻԻՀ դես­պա­նութ­յան մշա­կույ­թի կենտ­րո­նի և ՀԳՄ հա­մա­տեղ նա­խա­ձեռ­նութ­յամբ, մեկ­նար­կեց «­Մեկ ա­միս ի­րա­նա­կան ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան հետ» ծրա­գի­րը՝ ի­րա­նա­կան նո­րա­գույն պոե­զիա­յի հիմ­նա­դիր, բա­նաս­տեղծ, գրաքն­նա­դատ և ման­կա­գիր ­Նի­մա ­Յու­շի­ջին նվիր­ված մի­ջո­ցառ­մամբ:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յա­նը, նշեց, որ հա­յերն ու ի­րան­ցի­նե­րը դա­րեր շա­րու­նակ ապ­րել են կողք կող­քի և այդ բա­րե­կա­մութ­յունն այ­սօր շա­րու­նակ­վում է: ­Մաս­նա­վո­րա­պես՝ ­Թեհ­րա­նի գրքի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սում մշտա­պես  հայ գիր­քը ներ­կա­յաց­վում է: ­«Ե­րե­սուն տար­վա մեջ Ի­րանն ու ­Հա­յաս­տա­նը ա­մուր գրա­կան կա­պեր են հաս­տա­տել: ­Դա ար­տա­հայտ­վել է նաև նոր գրքե­րի հրա­տա­րա­կութ­յուն­նե­րով, թարգ­մա­նութ­յուն­նե­րով և­ այլ նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րով»,- ա­սաց Էդ. ­Մի­լի­տոն­յա­նը և ­հա­վե­լեց, որ ­Հա­յաս­տա­նում նկա­տե­լի է Ի­րա­նի մշա­կույ­թի ակ­տիվ տա­րած­ման խնդի­րը, ո­րին ա­ջակ­ցում է ՀՀ-ում ԻԻՀ մշա­կույ­թի կենտ­րո­նը՝ ­Սեյ­յեդ ­Հո­սեյն ­Թա­բա­թա­բա­յիի գլխա­վո­րութ­յամբ՝ մշա­կույ­թի տար­բեր աս­պա­րեզ­ներ ընդգր­կե­լով ի­րենց ծրագ­րե­րում:
ՀՀ-ում ԻԻՀ մշա­կույ­թի կենտ­րո­նի խորհր­դա­կան ­Սեյ­յեդ ­Հո­սեյն ­Թա­բա­թա­բա­յին նշեց, որ ­Նի­մա ­Յու­շի­ջը  կանգ­նած է Ի­րա­նի ժա­մա­նա­կա­կից պոե­զիա­յի ա­կունք­նե­րում և ­հա­մար­վում է Ի­րա­նի ժա­մա­նա­կա­կից պոե­զիա­յի հայր, ուս­տի՝ այս ծրագ­րի մեկ­նար­կը տրվել է նրա ծննդյան օ­րով: «Մ­շա­կույ­թը, գրա­կա­նութ­յու­նը և­ ար­վես­տը տվյալ եր­կի­րը լա­վա­գույնս ու ան­կեղ­ծո­րեն ար­տա­ցո­լող հա­յե­լին է: Ես նկա­տել եմ, որ հայ գրա­կան հա­մայն­քը քա­ջա­տեղ­յակ է դա­սա­կան գրա­կա­նութ­յա­նը և ­ճա­նա­չում է ­Ֆիր­դու­սուն, ­Հա­ֆե­զին, ­Խա­յա­մին, սա­կայն կա բաց ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան բնա­գա­վա­ռում»,- ա­սաց նա՝ հա­վաս­տիաց­նե­լով, որ ի­րենց գոր­ծու­նեութ­յու­նը և ­նոր ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան թարգ­մա­նութ­յու­նը միտ­ված են այդ բա­ցը լրաց­նե­լուն: ­Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա գրող­նե­րը, գրա­կա­նա­գետ­ներն ու թարգ­մա­նիչ­նե­րը արժ­ևո­րե­ցին հայ-ի­րա­նա­կան գրա­կան կա­պե­րը, ինչ­պես նաև քննար­կե­ցին ­Նի­մա ­Յու­շի­ջի կյանքն ու ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, նրա ա­վան­դը Ի­րա­նի ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան մեջ:
«­Մեկ ա­միս ի­րա­նա­կան ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան հետ» ծրագ­րի շրջա­նա­կում նա­խա­տես­վում են գրքե­րի շնոր­հան­դես­ներ, պոե­զիա­յի մրցույթ­ներ, տար­բեր հա­մալ­սա­րան­նե­րի հետ հա­մա­տեղ կոն­ֆե­րանս­ներ և քննար­կում­ներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։