ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ՊՈԵՄՆԵՐԸ ՆՈՐՈՎԻ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ / ­Մար­տին ԳԻԼԱՎՅԱՆ

BM2795_bad56000-77da-4cef-95a3-8bcddfa3c4d4

Վա­հագն Դավթ­յա­նի գրա­կան հա­րուստ ժա­ռան­գութ­յան մեջ ծան­րակ­շիռ տեղ են գրա­վում լայն կտա­վի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը՝ պոեմ­նե­րը, ո­րոնք գրվել են բա­նաս­տեղ­ծի ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղու տար­բեր հանգր­վան­նե­րում:
Ան­վա­նի բա­նաս­տեղ­ծի պոեմ­նե­րին շա­տերն են անդ­րա­դար­ձել, սա­կայն առ այ­սօր հրա­պա­րա­կում չկա որ­ևէ ու­սում­նա­սի­րութ­յուն, որ հա­մա­կար­գի դրանք, արժ­ևո­րի ինչ­պես բա­նաս­տեղ­ծի, այն­պես էլ ժա­մա­նա­կի գրա­կան-գե­ղար­վես­տա­կան շար­ժըն­թա­ցի ընդ­հա­նուր հա­մա­կար­գում, ցույց տա Վա­հագն Դավթ­յա­նի տեղն ու դե­րը ժան­րի զար­գաց­ման գոր­ծում: Այս բա­ցը լրաց­նե­լու է գա­լիս գրա­կա­նա­գետ Սեյրան Գրիգորյանի «Վահագն Դավթյանի պոեմները» (Եր., 2021) ծա­վա­լուն ու­սում­նա­սի­րութ­յու­նը, ո­րը հան­գա­մա­նո­րեն ներ­կա­յաց­նում է բա­նաս­տեղ­ծի պոեմ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան պատ­մութ­յու­նը, ժան­րա­յին ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը, տի­պա­բա­նութ­յու­նը, պոե­տի­կան:
Ու­սում­նա­սի­րութ­յան մեջ գրա­կա­նա­գետն ընտ­րել է պոեմ­նե­րի քննա­բա­նութ­յան ինչ­պես ժա­մա­նա­կա­գ­րա­կան, այն­պես էլ թե­մա­տիկ-գա­ղա­փա­րա­գի­տա­կան ա­ռանցք­նե­րի շուրջ պոեմ­նե­րի հա­մախմբ­ման սկզբուն­քը, ին­չը հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձեռ­նում հետ­ևե­լու ինչ­պես բա­նաս­տեղ­ծի ժա­ռան­գութ­յան մեջ ժան­րի ա­ռա­ջըն­թա­ցի դի­նա­մի­կա­յին, այն­պես էլ շար­ժըն­թա­ցի տար­բեր հանգր­վան­նե­րում կեր­պա­րա­կերտ­ման ու պատ­կե­րաս­տեղծ­ման յու­րա­հատ­կութ­յուն­նե­րին, գրա­կան վար­պե­տութ­յան կա­տա­րե­լա­գործ­ման ըն­թաց­քին:
Գր­քի «­Նե­րա­ծութ­յուն» բաժ­նում գրա­կա­նա­գետն ընդ­հա­նուր գծե­րով անդ­րա­դառ­նում է «ան­կոնֆ­լիկ­տայ­նութ­յուն «տե­սութ­յան» մղձա­վան­ջա­յին տա­րի­նե­րին», երբ 1946 թ. ըն­դուն­ված ո­րո­շում­նե­րը կաշ­կան­դե­ցին ստեղ­ծա­գոր­ծա­կան մտքի ա­զա­տութ­յու­նը, գրա­կան զար­գա­ցում­նե­րը մղե­ցին փա­կու­ղի, ին­չի հետ­ևան­քով գրա­կան շու­կան հե­ղեղ­վեց հան­գա­վոր ճա­ռե­րով, «սո­ցիա­լիզ­մի վեհ գա­ղա­փար­նե­րի», «հզոր բան­վո­րա­զար­կի» ան­կիրք ու ա­նար­յուն փա­ռա­բա­նութ­յուն­նե­րով, կո­լեկ­տի­վա­ցու­մը փա­ռա­վոր ա­պա­գա­յի միակ ճիշտ ճա­նա­պարհ հա­մա­րող ա­շու­ղա­կան «նեյ­նիմ­նե­րով» (Գ. Է­մի­նի բնո­րո­շումն է): Այ­նու­հետև անդ­րա­դառ­նում է «ձնհա­լի» և ն­րան հա­ջոր­դած «լճաց­ման»՝ խա­ղաղ հա­մա­կե­ցութ­յան տա­րի­նե­րի գրա­կան-գե­ղար­վես­տա­կան զար­գա­ցում­նե­րին և­ այս ընդ­հա­նուր հա­մա­պատ­կե­րում՝ պոե­մի ժան­րի տա­րաբ­նույթ դրսևո­րում­նե­րին:
Հայ բա­նաս­տեղծ­նե­րը, բնա­կա­նա­բար, չէին կա­րող ան­մասն մնալ այս ա­մե­նից. «­Քիչ թե շատ հայտ­նի գրե­թե բո­լոր բա­նաս­տեղծ­նե­րը գրե­ցին և հ­րա­տա­րա­կե­ցին կոլտն­տե­սա­յին գյու­ղի ու գոր­ծա­րա­նա­յին քա­ղա­քի տնտե­սա­կան կյան­քը սխե­մա­նե­րով պատ­կե­րող «սյու­ժե­տա­յին պոեմ­ներ», ո­րոնք «հա­կա­ռակ ի­րենց նկա­րագ­րա­կա­նութ­յա­նը և պ­րո­զաիզ­մին՝ ճա­կա­տագ­րի ինչ-որ հեգ­նան­քով կնքվե­ցին «չա­փա­ծո վեպ» կամ «չա­փա­ծո վի­պակ»:
Պ. Ս­ևա­կը գրեց «­Գո՞մ, թե՞ պա­լատ» չա­փա­ծո վի­պա­կը, ո­րը 1953-ին լույս տե­սավ «Ան­հաշտ մտեր­մութ­յուն» խո­րագ­րով, Վ. Դավթ­յա­նը՝ «­Տու­րու­խան­յան երկ­րում (ֆրագ­մենտ­ներ)» պոե­մը՝ նվիր­ված Ս­տա­լի­նի աք­սո­րա­վար­ման ժա­մա­նա­կին, «Պ­տու­տակ­նե­րը» (1949)՝ նվիր­ված գոր­ծա­րա­նում աշ­խա­տող բան­վոր­նե­րին, «Զ­րույց Մա­կա­րա­շեն­ցի Մա­կա­րի մա­սին» չա­փա­ծո ակ­նար­կը:
Նշ­ված պոեմ­նե­րից էա­կա­նո­րեն տար­բեր­վում է Հու­նան Ա­վե­տիս­յա­նի սխրա­գոր­ծութ­յան մա­սին պատ­մող պոե­մը, ո­րը «ա­վան­դա­կան հե­րո­սա­կան թե­մա­յի մեջ բարձ­րաց­նում էր մար­դու և ժա­մա­նա­կի ա­վե­լի լայն խնդի­րը» (10): Պոե­մում բա­նաս­տեղ­ծը ներ­կա­յաց­նում է «ճա­նա­պարհ բա­ցող, պատ­մութ­յան ներ­կան ու ա­պա­գան ա­գու­ցող» կեր­պա­րը և «աս­պա­րեզ է հա­նում մար­դու և ժա­մա­նա­կի փոխ­հա­րա­բե­րութ­յան մի լայն կոն­ցեպ­ցիա, ո­րի խո­րա­ցու­մը պի­տի տար ա­վե­լի ուշ շրջա­նի պոեմ­նե­րում»:
Այդ «ուշ շրջա­նը» սկսվեց «ձնհա­լի» տա­րի­նե­րին, երբ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան մթնո­լոր­տի բա­րե­փո­խում­նե­րը գրա­կան-գե­ղար­վես­տա­կան զար­գա­ցում­նե­րը մղե­ցին ա­ռա­ջըն­թա­ցի նոր՝ բնա­կա­նոն հուն: Գ­րա­կա­նութ­յուն «վե­րա­դար­ձավ» այն­տե­ղից հա­լած­ված ան­հա­տը՝ իր հոգ­սե­րով ու մտա­հո­գութ­յուն­նե­րով, դրա­մա­տիկ ապ­րում­նե­րով, հույ­սե­րով ու հու­սալ­քում­նե­րով, մշակ­վե­ցին նոր ար­ժե­հա­մա­կար­գեր, պատ­մութ­յան հա­յե­ցա­կար­գի նոր ըն­կա­լում­ներ:
1960-ա­կան­նե­րից սկսած՝ պոե­մի ժան­րը դառ­նում է Վ. Դավթ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յան ա­մե­նա­ծա­վա­լուն մա­սը: 1962-ին գրում է «Ասք Մաշ­տո­ցի մա­սին» պոե­մը, որ­տեղ բա­նաս­տեղ­ծը Մաշ­տո­ցի գոր­ծի ար­ժե­քը գնա­հա­տում է «հրաշ­քի կոն­ցեպ­ցիա­յի» դի­տանկ­յու­նից.
Ապ­րե­լու հա­մար մեզ զար­մա­նա­լի մի հրաշք էր պետք,//Հ­րաշք, որ դառ­նար լեռ­նե­րին հեն­ված բյու­րեղ­յա գմբեթ,//­Հույ­սի դեմ՝ սոս­յաց ան­տառ մի դա­լար,//Ո­գու ա­ղե­ղին՝ պնդա­ձիգ մի լար,//­Փո­թոր­կի հան­դեպ՝ մի ծանր խա­րիսխ,//­Հոր­ձան­քի դեմ սև՝ կո­փա­ծո պա­րիսպ,//Ո­գու ե­րաշ­տին՝ ներշնչ­ման տա­րափ,//­Մութ գի­շե­րի մեջ՝ լույ­սի պա­տա­րագ,//­Քու­րա­յի կրակ, օ­ջա­խի ան­թեղ,//­Հան­ճա­րի բուր­վառ, մտած­ման կան­թեղ,//­Դառ­նար անս­պառ ու մա­քուր ցոր­յան,//­Մեր ո­գու հա­ցը, հա­նա­պա­զօր­յան: (2, 48)
1960-1990-ա­կան­նե­րին Վ. Դավթ­յա­նի պոեմ­նե­րը Սեյ­րան Գիր­գոր­յա­նը հա­մախմ­բում է գա­ղա­փա­րա­գե­ղա­գի­տա­կան հինգ ա­ռանցք­նե­րի շուրջ.
1. «Ասք պոեմ­ներ» («­Բա­նահ­յու­սա­կան ա­վան­դույ­թը պատ­մա­կան աս­քե­րում», «Ասք սի­րո և ս­րի», «­Ճեր­մակ ձիա­վո­րը», «­Ծուխ ծխա­նի», «Զ­վարթ­նոց»),
2. «­Թոնդ­րա­կե­ցի­ներ» պոե­մը («­Պոե­մի ծնուն­դը» և «Ս­տեղ­ծա­գոր­ծա­կան պատ­մութ­յու­նը», «­Կեր­պար­նե­րը», «­Ժան­րա­յին հա­մա­կար­գը», «­Թոնդ­րա­կե­ցի­նե­րը» որ­պես պոեմ-ո­ճա­վո­րում», «­Բա­նահ­յու­սա­կան ժան­րե­րի ո­ճա­վո­րու­մը պոե­մում»),
3. «­Պոեմ-շար­քե­րը և փոք­րիկ պոեմ­նե­րը» («­Գի­նու եր­գը», «Ան­կեզ մո­րե­նի», «Ծնն­դա­վայր», «­Տա­ղա­րան», «­Փոք­րիկ պոեմ­ներ»),
4. «Ե­ղեռ­նի թե­ման Վա­հագն Դավթ­յա­նի պոեմ­նե­րում» («­Բայց ծնվե­ցի», «­Ռեք­վիեմ», «­Գի­շե­րա­յին զրույց Նա­րե­կա­ցու հետ»),
5. «­Վեր­ջին շրջա­նի պոեմ­նե­րը» («­Տենդ», «­Մար­դու դրա­մա­տի­կա­կան պոե­մը», «­Հա­յոց միջ­նա­դա­րը նոր պոեմ­նե­րում», «­Հի­շա­տա­կա­րան ա­նա­նուն գրչի», «­Մո­միկ», «Եր­գի ծնուն­դը», «­Քե­լե, լաո» եր­գի ստեղծ­ման պատ­մութ­յու­նը», «Ասք Սար­դա­րա­պա­տի և Հա­յաս­տան-88»):
Գ­րա­կա­նա­գե­տը դի­պուկ նկա­տում է, որ պատ­մա­կան թե­մա­յին Վ. Դավթ­յանն անդ­րա­դառ­նում է պատ­մութ­յան՝ ներ­կա­յում թո­ղած հե­տագ­ծի հայտ­նա­բեր­ման կոն­ցեպ­ցիա­յի տե­սանկ­յու­նից և կապ է ստեղ­ծում պատ­մա­կան անց­յալ-ներ­կա-ա­պա­գա ժա­մա­նա­կա­յին չա­փում­նե­րի միջև, ա­սել է թե՝ անց­յա­լը ո­րո­շա­կի հե­տագ­ծով շա­րու­նակ­վում է ներ­կա­յում, ներ­կան ուր­վագ­ծում է անց­յա­լը, և­ ամ­բող­ջա­նում է «ժա­մա­նակ­նե­րի կա­պի գե­ղա­գի­տութ­յու­նը», ո­րը դի­տարկ­վում է որ­պես «գրա­կան ըն­թաց­քի մի­տում»:
Ա­ռա­ջին գլխում ընդգ­ծում է Դավթ­յա­նի «հա­յացք­նե­րում բա­նահ­յու­սութ­յան «հե­գե­մո­նիա­յի» մի յու­րա­տե­սակ դի­տա­կետ, ըստ ո­րի՝ ազ­գա­յին կյան­քի ի­րո­ղութ­յուն­ներն ա­ռա­վել հա­րա­զա­տո­րեն ար­տա­ցոլ­վում են հենց ժո­ղովր­դի ստեղ­ծա­ծի մեջ» (39), և պա­տա­հա­կան չէ, որ բա­նաս­տեղ­ծը «հենց բա­նահ­յու­սութ­յան դիր­քե­րից է ի­մաս­տա­վո­րում հա­յոց պատ­մութ­յան հայտ­նի դրվագ­նե­րը՝ Ար­տա­վազ­դի գե­րե­վա­րու­մը, Գ­նե­լի սպա­նութ­յու­նը, թոնդ­րա­կե­ցի­նե­րի ապս­տամ­բութ­յու­նը, բա­նահ­յու­սութ­յան ըն­կա­լում­նե­րի վրա է հիմ­նում իր սե­փա­կան պատ­մա­փի­լի­սո­փա­յութ­յու­նը» (39): Միա­ժա­մա­նակ ընդգծ­վում է, որ «ասք» ժան­րա­յին ըմբռ­նու­մը Դավթ­յա­նի հա­մար չի մնա­ցել բա­նահ­յու­սա­կան սկզբնա­տի­պե­րի շրջա­նա­կում» (45):
Ա­ռանձ­նա­կի քննութ­յան է են­թարկ­վում «­Թոնդ­րա­կե­ցի­ներ» պոե­մը, որ բա­նաս­տեղ­ծի ա­մե­նա­ծա­վա­լուն չա­փա­ծո ստեղ­ծա­գոր­ծութ­յունն է, և մի քա­նի ան­գամ լույս է տե­սել էա­կան մշա­կում­նե­րով: Գ­րա­կա­նա­գետն ու­շադ­րութ­յուն է հրա­վի­րում պոե­մի վերջ­նա­կան տար­բե­րա­կի վրա: Ե­թե ա­ռա­ջին տար­բե­րա­կում «հայտ­նի ա­ղան­դա­վո­րա­կան շար­ժու­մը դիտ­վում էր գե­րա­զան­ցա­պես իբրև սո­ցիա­լա­կան պայ­քար, ար­դեն մեկ­նա­բան­վում է որ­պես մար­դու և ժո­ղովր­դի՝ դե­պի ա­զա­տութ­յուն և­ եր­ջան­կութ­յուն տա­նող ճա­նա­պար­հի փորձ: Պատ­մա­փի­լի­սո­փա­յա­կան այդ շրջա­դար­ձին Դավթ­յա­նը հա­սել է ժան­րա­յին ձևի կտրուկ և­ ար­մա­տա­կան փո­փո­խութ­յամբ»:
Երկ­րորդ տար­բե­րա­կում Դավթ­յա­նը «հրա­ժար­վել է դրա­մա­տի­կա­կան ձևից, կրճա­տել կամ մշա­կել է է­պի­կա­կան ծանր նկա­րագ­րութ­յուն­նե­րը և ս­տեղ­ծել լի­րոէ­պի­կա­կան հա­մադ­րա­կան ժա­մա­նա­կա­կից պոեմ» (168):
Գր­քի եր­րորդ գլխում գրա­կա­նա­գետն անդ­րա­դառ­նում է Վ. Դավթ­յա­նի պոեմ-շար­քե­րին և փոք­րիկ պոեմ­նե­րին՝ հատ­կա­պես ընդգ­ծե­լով «­Գի­նու եր­գը», ո­րը նա ան­վա­նում է «ժան­րով պոեմ-շարք»:
«­Գի­նու եր­գում» Սեյ­րան Գ­րի­գոր­յա­նը նո­րո­վի է բա­ցա­հայ­տում Վա­րու­ժա­նի «­Հա­ցին եր­գի» և «­Հե­թա­նոս եր­գե­րի» ու Դավթ­յա­նի «գի­ներ­գութ­յան» առն­չութ­յուն­ներն ու ա­ղեր­սակ­ցութ­յուն­նե­րը՝ հա­կա­դար­ձե­լով մի շարք գրա­կա­նա­գետ­նե­րի այն պնդում­նե­րին, որ «­Գի­նու եր­գը» պար­զա­պես «­Հա­ցին եր­գի» «նմա­նա­կումն է»: Ճիշտ է, թե՛ Վա­րու­ժա­նի, թե՛ Դավթ­յա­նի «հով­վեր­գա­կան սի­րա­վե­պի են­թաի­մաս­տը պտղա­բե­րութ­յան և­ ար­գա­սա­վո­րութ­յան, վա­նա­տուր­յան և­ ան­հա­տա­կան հիմ­քե­րի նույ­նա­ցումն է» (291), ճիշտ է , որ Վա­հագն Դավթ­յա­նի «­Գի­նու եր­գը» ո­րո­շա­կիո­րեն ներշնչ­ված է նաև Դա­նիել Վա­րու­ժա­նի «­Հե­թա­նոս եր­գե­րից», կրում է հե­թա­նո­սա­կա­նութ­յան բա­րե­րար շուն­չը գա­ղա­փա­րա­բա­նութ­յան և պոե­տի­կա­յի ո­լորտ­նե­րում, բայց «զգա­լի են եր­կու գոր­ծե­րի միջև ե­ղած տար­բե­րութ­յուն­նե­րը», ո­րոնք արևմ­տա­հայ և­ ար­ևե­լա­հայ պոե­զիա­նե­րի «խա­չաձև­ման» և «ոս­կե մի­ջի­նի» հայտ­նա­բեր­ման դրսևո­րութ­յուն­ներ են:
Չոր­րորդ և հին­գե­րորդ գլուխ­նե­րում գրա­կա­նա­գետն անդ­րա­դառ­նում է Դավթ­յա­նի պոեմ­նե­րում ե­ղեռ­նի թե­մա­յին ու ան­կա­խութ­յան տա­րի­նե­րին գրած ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րին:
Ե­ղեռ­նի թե­մա­յին մեր գրող­ներն անդ­րա­դար­ձան այն ժա­մա­նակ, երբ ան­հա­տի պաշ­տա­մուն­քի հաղ­թա­հա­րու­մից, գա­ղա­փա­րա­խո­սա­կան ար­գելք­նե­րի, զսպա­շա­պիկ­նե­րի ու տա­բու­նե­րի ժա­մա­նակ­նե­րը մնա­ցին անց­յա­լում: Գ­րա­կա­նա­գե­տը նկա­տում է (և ճիշտ է նկա­տում), որ «ե­ղեռն եր­ևույ­թը Դավթ­յան բա­նաս­տեղ­ծին տրվել է տա­ռա­պա­գին ապ­րում­նե­րի և խո­հե­րի գնով», և­ «ե­ղեռ­նի մա­սին գրե­լը ե­ղել է հո­գե­բա­նո­րեն գրե­թե ան­կա­րե­լի գոր­ծո­ղութ­յուն», բա­նաս­տեղ­ծը, սա­կայն, չդար­ձավ ող­բա­սաց. դրա ա­պա­ցույց­նե­րից մե­կը «­Բայց ծնվե­ցի» պոեմն է՝ գրված Մեծ ե­ղեռ­նի 50-ամ­յա­կի տա­րում, ո­րը «ե­ղավ հա­յոց ող­բեր­գութ­յան որ­քան գե­ղար­վես­տա­կան, նույն­քան էլ հրա­պա­րա­կա­խո­սա­կան ար­ծար­ծու­մը»: Ե­ղեռ­նի թե­մա­յին բա­նաս­տեղծն անդ­րա­դառ­նում է նաև «­Կո­մի­տաս» փոք­րա­ծա­վալ պոե­մում, «­Ռեք­վիե­մում», ո­րոնց մեջ Հա­յաս­տա­նի «պատ­մութ­յան ու ո­գու ա­ռեղծ­ված­նե­րի փի­լի­սո­փա­յա­կան ո­րո­նումն է, հա­յոց ճա­կա­տագ­րի դիա­լեկ­տի­կան»: Պատ­մութ­յան ըն­կալ­ման այս կոն­ցեպ­ցիան ա­վե­լի ցայ­տուն է եր­ևում «­Գի­շե­րա­յին զրույց Նա­րե­կա­ցու հետ» պոե­մում, ո­րի ե­ղեռ­նա­կան պատ­կեր­նե­րը ի­րենց ու­ժով չեն զի­ջում «­Բայց ծնվե­ցի» ու «­Ռեք­վիեմ» պոեմ­նե­րի ոճ­րա­գոր­ծութ­յուն­նե­րին: Այդ ոճ­րա­գոր­ծութ­յուն­նե­րի մա­սին «ճշմար­տութ­յունն ի­մա­նա­լը պետք է ոչ այն­քան մեզ, որ­քան աշ­խար­հին և­ ան­գամ թուր­քե­րին», ո­րով­հետև «իր չա­րա­գոր­ծութ­յու­նը չխոս­տո­վա­նած ու չգի­տակցած թուր­քը հի­վանդ է նա­ցիո­նա­լիզ­մով և հո­գե­պես ա­ռող­ջա­նա­լու նշան­ներ ցույց չի տա­լիս» (376):
1980-1990-ա­կան­նե­րին գրած պոեմ­նե­րում Վ. Դավթ­յա­նը, հա­վա­տա­րիմ մնա­լով թե­մա­տիկ իր նա­խա­սի­րութ­յուն­նե­րին, ընդ­լայ­նում է դրանց ընդգր­կում­նե­րի շրջա­նակ­նե­րը՝ կյան­քի ու մահ­վան փի­լի­սո­փա­յա­կան ի­մաս­տա­վո­րում, գո­յի ա­ռեղծ­ված, քնա­րա­կան հե­րոս­նե­րի ան­հան­գիստ, լար­ված հո­գե­վի­ճակ­ներ, տեն­դա­գին, մղձա­վան­ջա­յին ապ­րում­ներ («­Տենդ»), լեռ­նա­յին գյու­ղե­րի քայ­քայ­ման խիստ ար­դիա­կան պրոբ­լեմ («Գ­յու­ղը»), ան­պաշտ­պան մնա­ցած բնա­կա­վայ­րեր, ո­րոնք ժա­մա­նա­կին ա­նա­ռիկ բեր­դեր են ե­ղել («­Բեր­դը բաց է հի­մա հող­մե­րի դեմ քոչ­վոր»): Բո­լոր դեպ­քե­րում բա­նաս­տեղ­ծը շաղ­կա­պում է պատ­մա­կան անց­յալն ու ներ­կան, թար­մաց­նում ըն­թեր­ցո­ղի պատ­մա­կան հի­շո­ղութ­յու­նը, մղում պատ­մութ­յան դա­սե­րից ներ­կա­յի ու ա­պա­գա­յի հա­մար նոր դա­սեր քա­ղե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան գի­տակ­ցում:
Սեյ­րան Գ­րի­գոր­յա­նը, ար­ժա­նին մա­տու­ցե­լով Վ. Դավթ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի, հատ­կա­պես պոեմ­նե­րի մա­սին հոդ­ված­նե­րով, ա­ռան­ձին ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րով հան­դես ե­կած գրա­կա­նա­գետ­նե­րին, ի­րա­վա­ցիո­րեն գտնում է, որ բա­նաս­տեղ­ծի պոեմ­ներն ար­ժա­նի են որ­պես կա­յա­ցած գե­ղար­վես­տա­կան հա­մա­կարգ ա­ռան­ձին ու­սում­նա­սի­րութ­յան, ինչն էլ նա ա­նում է հա­ջո­ղութ­յամբ, ու­սում­նա­սիր­վող նյու­թի գե­րա­զանց ի­մա­ցութ­յամբ, պոեմ­նե­րի նո­րո­վի ըն­թերց­մամբ:
Սեյ­րան Գ­րի­գոր­յա­նի «­Վա­հագն Դավթ­յա­նի պոեմ­նե­րը» լա­վա­գույն նվեր է մեծ բա­նաս­տեղ­ծի ծննդյան 100-ամ­յա­կին, ո­րը, հույս ու­նենք, կնշվի մեծ հան­դի­սա­վո­րութ­յամբ և նա­խա­դեպ կհան­դի­սա­նա ար­ժա­նին մա­տու­ցե­լու նաև մեր մյուս ե­րախ­տա­վոր­նե­րին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.