Հո­բել­յա­նա­կան ցե­րե­կույթ

Նո­յեմ­բե­րի 5-ին Վա­նա­ձո­րի Ս­տե­փան Զոր­յա­նի տուն-թան­գա­րա­նում հան­դի­սա­վո­րութ­յամբ նշվեց Հա­յաս­տա­նի գրող­նե­րի և ժուռ­նա­լիս­նե­րի միութ­յուն­նե­րի Լո­ռու մար­զա­յին բա­ժան­մունք­նե­րի նա­խա­գահ, «­Լո­ռու մարզ» և «Եր­կունք» թեր­թե­րի գլխա­վոր խմբա­գիր, բա­նաս­տեղծ Ման­վել Մի­կո­յա­նի ծննդյան 60-ամ­յա­կը: Մի­ջո­ցա­ռու­մը վա­րում էր Վա­նա­ձո­րի պոե­զիա­յի թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, դե­րա­սան, աս­մուն­քող Ջի­վան Սարգս­յա­նը: Մ. Մի­կո­յա­նի խոս­քով գրված «Աշ­նան տերև­նե­րը» եր­գով (ե­րաժշ­տութ­յու­նը՝ Աի­դա Ա­վե­տիս­յա­նի) մի­ջո­ցա­ռու­մը բա­ցեց «­Սուրբ Տի­րա­մայր» երգ­չախմ­բի մե­ներգ­չու­հի Ա­նի Տի­րա­ցու­յա­նը: «­Դա­րե­րով գո­յութ­յուն ու­նե­ցող թե­մա­նե­րով՝ հայ­րե­նա­սի­րութ­յուն, սեր… գրե­լը դժվար է: Դժ­վար է գրել նաև հրա­պա­րա­կա­խո­սա­կան թե­մա­յով և ներ­կա ժա­մա­նա­կով: Ման­վել Մի­կո­յա­նը կա­րո­ղա­նում է: Նա պատ­կե­րա­յին ինք­նա­տիպ և նուրբ աշ­խարհ է բե­րում՝ հա­ճախ օ­տա­րո­տի բա­ռե­րով, բայց տե­ղին, հեգ­նա­կան, հու­մո­րա­յին շղար­շով… Ճշ­մար­տութ­յունն ինք­նին գե­ղե­ցիկ է: Ման­վել Մի­կո­յա­նը եր­բեմն ճշմար­տութ­յունն ա­սում է ծանր բա­ռե­րով»,- մաս­նա­վո­րա­պես ա­սաց ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը՝ շեշ­տե­լով Մ. Մի­կո­յա­նի լավ ըն­կեր լի­նե­լը, ա­րած կար­ևոր գոր­ծե­րը թե՛ որ­պես ՀԳՄ Լո­ռու մար­զա­յին բա­ժան­մուն­քի նա­խա­գահ, թե՛ որ­պես «­Լո­ռու մարզ» և «Եր­կունք» թեր­թե­րի խմբա­գիր: Էդ. Մի­լի­տոն­յա­նը Մ. Մի­կո­յա­նին հանձ­նեց ՀԳՄ «Գ­րա­կան վաս­տա­կի հա­մար» մե­դալ և ժա­մա­ցույց: Մ. Մի­կո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան կեն­սագ­րութ­յու­նը ներ­կա­յաց­րեց Հ­րա­չու­հի Լո­ռեց­յա­նը: Մ. Մի­կո­յա­նի գոր­ծե­րից Պոե­զիա­յի թատ­րո­նի սա­ներ Մա­նե Սա­հակ­յա­նի, Մի­լե­նա Վար­դան­յա­նի, Աստ­ղիկ Ա­դամ­յա­նի, Մե­րի Մա­նուկ­յա­նի, Հ­րա­չու­հի Լո­ռեց­յա­նի աս­մուն­քով ընդ­միջ­վում էին ե­լույթ­նե­րը: Օրհ­նութ­յան և շ­նոր­հա­վո­րան­քի խոսք ա­սաց Գու­գա­րաց թե­մի ա­ռաջ­նորդ, գե­րաշ­նորհ տեր Հով­նան ե­պիս­կո­պոս Հա­կոբ­յա­նը՝ հո­բել­յա­րին հանձ­նե­լով հոգ­ևոր թե­մա­յով գե­ղան­կար: ­Լո­ռու մարզ­պետ Ա­րամ Խա­չատր­յա­նի և­ իր ա­նու­նից շնոր­հա­վո­րան­քի խոսք ա­սաց մարզ­պե­տա­րա­նի կրթութ­յան, մշա­կույ­թի և ս­պոր­տի վար­չութ­յան մշա­կույ­թի և ս­պոր­տի բաժ­նի ա­վագ մաս­նա­գետ, բա­նաս­տեղ­ծու­հի Մա­նու­շակ Քո­չար­յա­նը՝ մարզ­պե­տի շնոր­հա­վո­րա­գի­րը հանձ­նե­լով հո­բել­յա­րին: ­Վա­նա­ձո­րի հա­մայն­քա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Վա­նիկ Օ­հան­յա­նի ա­նու­նից շնոր­հա­վո­րա­գիր հանձ­նեց հա­մայն­քա­պե­տա­րա­նի կրթութ­յան, մշա­կույ­թի և­ ե­րի­տա­սար­դութ­յան բաժ­նի պե­տի պաշ­տո­նա­կա­տար Ք­րիս­տի­նե Մա­դո­յա­նը:
­Ջերմ խոս­քեր ա­սաց Ստ. Զոր­յա­նի տուն-թան­գա­րա­նի տնօ­րեն Լի­լիթ Չո­բան­յա­նը՝ շնոր­հա­վո­րա­գիր և խորհր­դան­շա­կան հու­շան­վեր հանձ­նե­լով զոր­յան­ցի­նե­րի կող­մից: Մ. Մի­կո­յա­նի վեր­ջերս լույս տե­սած «Լ­ռութ­յան խո­նավ աչ­քե­րը» գրքի մա­սին ծա­վա­լուն գրա­խո­սա­կան ներ­կա­յաց­րեց Վա­նա­ձո­րի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս, բան. գիտ. թեկ­նա­ծու, դո­ցենտ Վա­լե­րի Փի­լո­յա­նը: Մ. Մի­կո­յա­նի կեր­պա­րը եր­գի­ծա­կան ներ­կա­յաց­րեց ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, դրա­մա­տուրգ, եր­գի­ծա­բան Սամ­վել Խա­լաթ­յա­նը: Չորս որ­դի­նե­րի ա­նու­նից խո­սեց ար­ձա­կա­գիր Ար­թուր Մի­կո­յա­նը՝ գե­ղար­վես­տո­րեն ներ­կա­յաց­նե­լով հոր կեր­պա­րը: «Լ­ռութ­յան խո­նավ աչ­քե­րը» գրքից եր­կու ար­ձակ բա­նաս­տեղ­ծութ­յուն կար­դա­լով՝ բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր Թե­րե­զա Շահ­վերդ­յա­նը բարձր գա­նա­հա­տեց Մ. Մի­կո­յա­նի գրա­կա­նութ­յու­նը: «­Ման­վել Մի­կո­յա­նի պոե­զիա­յում միշտ առ­կա է հրա­պա­րա­կա­խո­սա­կան տար­րը՝ գե­ղար­վես­տի պրիզ­մա­յով ան­ցած, ի­հար­կե: Ն­րա գոր­ծե­րի 90 տո­կո­սը ներ­կա­յով է շա­րադր­ված: Ե­թե խո­սում է անց­յա­լի մա­սին, ա­պա ան­պայ­ման ներ­կա շա­րու­նա­կա­կան շա­րադ­րանք է ստա­նում գոր­ծը: Լ­րագ­րո­ղի խառն­վածքն է «մե­ղա­վո­րը», որ չի կա­րող ձեռ­քը չպա­հել ներ­կա­յի զար­կե­րա­կին»,- ա­սաց բա­նաս­տեղծ, թարգ­մա­նիչ Խո­րեն Գաս­պար­յա­նը՝ նկա­տե­լով, որ Մ. Մի­կո­յա­նի «­Հե­ռա­նում են նա­վակ­նե­րը» գոր­ծը ա­կա­մա զու­գա­հեռ­վում է Մի­սաք Մե­ծա­րեն­ցի «­Նա­վակ­ներ» բա­նաս­տեղ­ծութ­յան հետ:
Սր­տի խոսք ա­սաց բա­նաս­տեղ­ծու­հի Լե­նա Ան­թա­ռան­յա­նը: Հո­բել­յա­րի մա­սին սրտա­ռուչ խոս­քեր ա­սա­ցին նրա վա­ղե­մի ըն­կեր­ներ՝ «­Վան Ար­յան» հրա­տա­րակ­չա­տան տնօ­րեն, ար­ձա­կա­գիր Վիլ­յամ Պո­ղոս­յա­նը, գե­ղան­կա­րիչ­ներ Վազ­գեն Բա­դալ­յա­նը, Փա­փագ Ա­լո­յա­նը: «Այ­սօր ես կրկին հա­մոզ­վե­ցի, որ ու­նեմ շատ լավ ըն­կեր­ներ, բա­րին կա­մե­ցող­ներ, այն սե­րը, որ ես բաշ­խել եմ, այ­սօր լիո­վին վե­րա­դարձ­վեց ըն­տա­նի­քիս ան­դամ­նե­րի, իմ ըն­կեր­նե­րի, իմ գրչըն­կեր­նե­րի կող­մից: Յու­րա­քանչ­յուր հայ պի­տի մե­կը մյու­սի հա­մար ար­ժեք լի­նի: Հո­գա­տար վե­րա­բեր­մունք պի­տի ու­նե­նանք մեկս մյու­սի հան­դեպ: Ես դրա­նում եմ տես­նում մեր ազ­գա­յին խնդիր­նե­րի լու­ծու­մը»,- շնոր­հա­կա­լա­կան խոս­քում նշեց Ման­վել Մի­կո­յա­նը:
Հով­հան­նես ՍԱՐԴԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։