ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՇԱՆԹԱՐԳԵԼՆԵՐ

253054821_4742483715816356_5104621881953915251_nՆո­յեմ­բե­րի 3-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ «Ի­րա­նի ար­ևը» գրքի շնոր­հան­դե­սը:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, տե­ղե­կաց­նե­լով, որ «Ի­րա­նի ար­ևը» ժո­ղո­վա­ծուն «­Մենք և աշ­խար­հը» շար­քի ա­ռա­ջին գիրքն է, նշեց, որ այն ընդգր­կում է հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից (22) գրող­նե­րի՝ Ի­րա­նի պատ­մութ­յան, մշա­կույ­թի և գ­րա­կա­նութ­յան, նաև հայ և պար­սիկ ժո­ղո­վուրդ­նե­րի պատ­մա­կան անց­յա­լի ու ներ­կա­յի մա­սին գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ, հոդ­ված­ներ ու խո­հագ­րութ­յուն­ներ: Ժո­ղո­վա­ծո­ւի հրա­տա­րա­կու­մը նա­խա­ձեռ­նել են ՀՀ-ում ԻԻՀ դես­պա­նութ­յան մշա­կույ­թի կենտ­րո­նի խորհր­դա­կան Սեյ­յեդ Հո­սեյն Թա­բա­թա­բա­յիի հետ հա­մա­տեղ: «­Հույս ու­նեմ, որ այս գիր­քը կթարգ­ման­վի պարս­կե­րեն և կհ­րա­տա­րակ­վի Ի­րա­նում, քա­նի որ դա շատ կար­ևոր է լի­նե­լու հայ և­ ի­րան­ցի ըն­թեր­ցող­նե­րի հա­մար»,- ա­սաց Էդ. Մի­լի­տոն­յա­նը՝ հա­վե­լե­լով, որ աշ­խար­հում տի­րող պա­տե­րազ­մա­կան մթնո­լոր­տում մշա­կույթն ու գրա­կա­նութ­յունն են լի­նե­լու այն շան­թար­գել­նե­րը, ո­րոնք ի­րենց վրա կկրեն սար­սա­փի ու ար­յուն­ռուշտ մո­լուց­քի կայ­ծակ­նե­րը:
Ըստ ՀՀ-ում ԻԻՀ ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Աբ­բաս Բա­ղախ­շա­նի՝ գիր­քը և­ ընդ­հան­րա­պես գրող­նե­րը ու­նեն պատ­մութ­յան ի­րո­ղութ­յուն­նե­րը ճշգրիտ ներ­կա­յաց­նե­լու դե­րա­կա­տա­րութ­յուն: «­Հաշ­վի առ­նե­լով, որ մենք ապ­րում ենք այն­պի­սի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, որ բազ­մա­թիվ խե­ղաթ­յու­րում­նե­րի ենք ա­կա­նա­տես լի­նում, ուս­տի՝ գիր­քը օգ­նում է, որ ի­րո­ղութ­յուն­նե­րը ճիշտ ներ­կա­յաց­վեն»,- ա­սաց նա:
ՀՀ-ում ԻԻՀ դես­պա­նա­տան մշա­կույ­թի կենտ­րո­նի խորհր­դա­կան Սեյ­յեդ Հո­սեյն Թա­բա­թա­բա­յիի կար­ծի­քով՝ Ի­րանն ու Հա­յաս­տա­նը, լի­նե­լով դա­րա­վոր բա­րե­կամ ու հար­ևան, ըստ ար­ժան­վույնս չեն ճա­նա­չում միմ­յանց: Ուս­տի այս գրքի գա­ղա­փա­րը միտ­ված է հենց այդ ծրագ­րին՝ լրաց­նե­լու եր­կուս­տեք ճա­նա­չե­լիութ­յան բա­ցը: «Այդ բա­ցը կա­րե­լի է լրաց­նել՝ հար­թակ տրա­մադ­րե­լով մտա­վո­րա­կան­նե­րին՝ ի­րենց մտքե­րը գրքե­րի, հոդ­ված­նե­րի մի­ջո­ցով, մի­ջո­ցա­ռում­նե­րի շրջա­նակ­նե­րում հան­րութ­յան սե­փա­կա­նութ­յու­նը դարձ­նե­լով ի­րենց նպաս­տը բե­րե­լու եր­կուս­տեք ճա­նա­չե­լիութ­յա­նը»,- վստա­հեց­րեց նա:
Հեն­րիկ Է­դո­յա­նը արժ­ևո­րեց ի­րա­նա­կան հո­գու ար­տա­ցո­լու­մը պարս­կա­կան պոե­զիա­յում, ինչ­պես նաև Ի­րա­նի ժո­ղովր­դի վե­րա­բեր­մուն­քը պոե­զիա­յի նկատ­մամբ: «­Մարդ­կութ­յա­նը ո՛չ գի­տութ­յու­նը կփրկի, ո՛չ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, մարդ­կութ­յու­նը կա­րող է վե­րա­փոխ­վել միայն ար­վես­տի, պոե­զիա­յի, մշա­կույ­թի մի­ջո­ցով. սեր և գթասր­տութ­յուն՝ այն, ինչ դրված է ամ­բողջ պոե­տա­կան աշ­խար­հում»,- ա­սաց նա:
Հա­կոբ Մով­սե­սը, կար­ևո­րե­լով մշա­կու­թա­յին երկ­խո­սութ­յուն­նե­րը, նկա­տեց, որ Պարս­կաս­տա­նի հետ հայ ժո­ղո­վուր­դը մշա­կու­թա­յին երկ­խո­սութ­յան, եր­բեմն էլ ընդ­հա­նուր մի խոս­քի մեջ է ար­դեն հար­յու­րա­վոր տա­րի­ներ: «­Պարս­կաս­տա­նի մա­սին խո­սե­լիս հնա­րա­վոր է միայն մի պայ­ման՝ շատ մեծ սեր այդ ժո­ղովր­դի, նրա պատ­մութ­յան և­ ա­ռանձ­նա­պես նրա պոե­զիա­յի հան­դեպ, ո­րով հայ ի­րա­կա­նութ­յու­նը լցված է: Հա­ֆե­զը, Խա­յա­մը, Ֆիր­դու­սին մեզ հա­մար պար­սիկ բա­նաս­տեղծ­ներ չեն»,- ա­սաց նա և ԻԻՀ դես­պա­նա­տան ա­ռա­քե­լութ­յուն­նե­րից մե­կը հա­մա­րեց Հա­յաս­տա­նում մշա­կու­թա­յին կա­պը զար­գաց­նե­լը, շա­րու­նա­կելն ու դրան օ­ժան­դա­կե­լը, ին­չի առ­հա­վատչ­յան է այս գիր­քը:
Ե­լույթ ու­նե­ցան նաև Արև­շատ Ա­վագ­յա­նը, Հո­վիկ Վար­դում­յա­նը, Լ­ևոն Բլ­բուլ­յա­նը, Շանթ Մկրտչ­յա­նը, Էմ­մա Բե­գի­ջան­յա­նը, Է­դո­ւարդ Հախ­վերդ­յա­նը, Ար­տակ Վար­դան­յա­նը, Գա­րուն Սարգս­յա­նը:
Գա­յա­նե Սամ­վել­յա­նը գոր­ծեր կար­դաց «Ի­րա­նի ար­ևը» գրքից:
Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.